From Wikipedia, the free encyclopedia
Եղիա մարգարե, (միգուցե մ. թ. ա. 904[1], միգուցե Tishbe, Հորդանան - միգուցե մ. թ. ա. 850[1], Երիքով, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին - «Տերն է իմ Աստվածը») Եղիան երկինք է «տեղափոխվել» առանց մահանալու, (Ծննդոց 5:18-24)։ Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Եղիա մարգարե | |
---|---|
Ծնունդ | միգուցե մ. թ. ա. 904[1] |
Ծննդավայր | միգուցե Tishbe, Հորդանան |
Վախճան | միգուցե մ. թ. ա. 850[1] |
Վախճան վայր | Երիքով, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին |
Եկեղեցի | Yahwism?[2] |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 20 |
Աշխատանք | սքանչելագործ և մարգարե |
Պաշտոն | մարգարե |
Ազգություն | Israelites? |
Երկիր | Իսրայելի թագավորություն |
Աշակերտ | Elisha?[3] |
Ուսուցիչ | Ahijah the Shilonite?[3] |
Ըստ Աստվածաշնչի Եղիա մարգարեն ծնունդով Թեզբացի է՝ Գաղաադի Թեզբա քաղաքից, նա Ահարոնի տոհմից է։ Ապրել է մ.թ.ա. IX դարի առաջին կեսին. Իսրայելի Աքաաբ (874-853 թթ.) և Ոքոզիա (853-852 թթ.) թագավորների օրոք։ Աքաաբի կինը՝ Փյունիկեցի Հեզաբելը, Իսրայելում կռապաշտություն էր տարածում, այդ նպատակով նա կուռքեր ու հազար քուրմ էր բերել քաղաք։ Աքաաբի և նրա կռապաշտ կնոջ սպառնալիքների պատճառով իսրայելցիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն։ Եղիայի հրամանով երեք ու կես տարի Իսրայելում երաշտ է լինում, ոչ մի կաթիլ անձրև չի տեղում, քանի որ իսրայելցիները հեռացել էին իրական Աստծուց:Եղիայի աղոթքով էլ հորդառատ անձրև է գալիս։ Իրական Աստծուն ճանաչելու, կռապաշտությունից հեռանալու համար Եղիան առաջարկում է Աքաաբին և նրա կռապաշտ կնոջը՝ Հեզաբելին, զոհ մատուցել առանց կրակ վառելու, աղոթքով ում զոհի կրակը կվառվի։ Բահաղի քրմերի զոհը չընդունվեց, իսկ Աստվածային հրաշքով Եղիայի խարույկը վառվում է, զոհը՝ մատուցվում։ Իսրայելցիները տեսնելով հրաշքը,դարձի եկան,հեռացան կռապաշտությունից։ Թագավորի հրամանով սպանվեցին քրմերը՝ իսրայելցիներին խաբեության մեջ պահելու համար, Ինչն էլ զայրացրեց թագուհուն։ Հետապնդումներից զերծ մնալու համար Աստված Եղիային հրամայեց փախչել ու թաքնվել մի վտակի մոտ՝ ամայի վայրում։ Աստծո հրամանով ագռավները ամեն առավոտ և երեկո հաց ու միս էին տանում Եղիա մարգարեին , իսկ ծարավը հագեցնում էր վտակի ջրով։ (Գ. Թագավորաց 17:1-6) Եղիան այն երջանիկ սրբերից մեկն է, որ տեսել է Աստծուն զեփյուռի տեսքով։ Աստված Եղիային, Եղիսեյի աչքի առաջ, հրեղեն կառքով մրրիկով տանում է երկինք՝ առանց բնական մահով մահանալու (մյուսը Ենոքն էր)։
Քրիստոսի երկրորդ գալստյանը, ըստ Մաղաքիա մարգարեի, Եղիան նորից պիտի գա երկիր, որպես նախակարապետ։
Հայ առաքելական եկեղեցին մարգարեի հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.