ավստրալիացի դերասան, երգիչ և պրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia
Հյու Մայքլ Ջեքման (անգլ.՝ Hugh Michael Jackman, հոկտեմբերի 12, 1968, Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասան, երգիչ և պրոդյուսեր։ Հյու Ջեքմանը Համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել Կուղխ դերի շնորհիվ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում։ Նաև լայնորեն հայտնի է «Քեյթը և Լեոն», «Վան Հելսինգ», «Շատրվանը», «Հեղինակություն», «Թշվառները», «Գերիներ», «Մեծագույն շոումենը» ֆիլմերով։
Հյու Ջեքման անգլ.՝ Hugh Jackman | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հասակը | 189 սմ[1] | ||||||||
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1968 (56 տարեկան)[1] | ||||||||
Ծննդավայր | Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[1] | ||||||||
Կրթություն | Տեխնոլոգիայի համալսարան և Western Australian Academy of Performing Arts? | ||||||||
Քաղաքացիություն | Ավստրալիա և Միացյալ Թագավորություն | ||||||||
Ազգություն | English Australians?, շոտլանդա-ավստրալացի և Greek Australians? | ||||||||
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր[1] | ||||||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Ֆենտեզի[1] | ||||||||
Ընտրանի | "Վան Հելսինգ", "Հեղինակություն", "Իքս մարդիկ", "Քեյթը և Լեոն" | ||||||||
Ամուսին(ներ) | Դեբորա-Լի Ֆյորնես[1] | ||||||||
Երեխա(ներ) | 2 երեխա[1] | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
|
Ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակակ (2013), «Թոնի» թատրոնի մրցանակ (2004) և «Էմմի» հեռուստատեսության մրցանակ ( 2005)։
2019 արժանացել է Companion of the Order of Australia-ի։
Ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 12-ին Սիդնեյում։ Ընտանիքում նա հինգ երեխաներից կրտսերն էր։ Ծնողները՝ Քրիս Ջեքմանը և Գրեյս Ուոթսոնը 1960-ականներին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեցին Ավստրալիա։ Երբ Հյուն 8 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, Գրեյսը դստեր հետ վերադարձավ Անգլիա, իսկ երեք որդիները մնացին հայրկիկի հետ։ Մի քանի տարի անց, երբ Հյուն 12 տարեկան էր, նրա ծնողները փորձեցին վերամիավորվել, բայց անհաջող։ Գրեյսը Ավստրալիա էր գալիս վեց ամիսը մեկ երեք շաբաթով, 14 տարեկանից՝ Հյուն սկսեց պարբերաբար այցելել Լոնդոնում նրան և քույրերին։
Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հյուն ընդունեց Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի Լրագրության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նա ստացել է բակալավրի կոչում։ Սակայն, ուսման ավարտին, նա հասկանում է, որ լրագրողի մասնագիտությունը իրեն շատ քիչ է հետաքրքրում և սկսում է հետաքրքրվել թատրոնով։
1991 թվականին նա մասնակցեց The Journey-ի մեկամյա թատերական դասընթացներին Սիդնեյի Սուրեյ Հիլս դերասանական կենտրոնում։ Այն ուսումնական հաստատությունները, որտեղ Հյուը սովորել է (վերջում` ուսումնական տարվա ամսաթիվը)։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1975 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | Դանիել Ռեդկլիֆ | սերիալ, Կատակերգություն | Դեյվ Ուիլսոն և ուրիշներ | |
1993 - 1996 | Ցուրտ գետը. Մաքգրեգորի սագան | Snowy River։ The McGregor Saga | Դունկան Ջոնս | սերիալ, Վեստեռն | Փոլ Մոլոնի և ուրիշներ | |
1995 | Կորելի | Correlli | Քևին Ջոնս | սերիալ, Քրեական | Քեյթ Վուդս | |
1997 | WWE RAW | WWF Raw Is War | սերիալ, Սպորտային | Քևին Դան, Կ. Ս. Լին Դե Ստեֆանո | ||
1998 | Հեյ, պարոն պրոդյուսեր. Քեմերոն Մաքինտոշի երաժշտական աշխարհը | Hey, Mr. Producer! The Musical World of Cameron Mackintosh | Քարլի Մաքլեյն | Փաստագրական, Կենսագրական | Գևին Թեյլոր | |
1998 | Սերիական մարդասպանի պորֆիլ | Halifax f.p։ Afraid of the Dark | Էրիկ Ռինգեր | Թրիլեր | Սթիվ Ջոդրել | |
1999 | Նրա վեպի հերոսը | Paperback Hero | Ջեք Ուիլս | Մելոդրամա, Կատակերգություն | Էնթոնի Ջ. Բաումեն | |
1999 | Էրսկինվիլյան թագավորները | Erskineville Kings | Ուեյս | Դրամա | Ալան Ուայթ | |
1999 | Օքլահոմա | Oklahoma! | Քարլի Մաքլեյն | Կատակերգություն | Թրեվոր Նան | |
2000 | Իքս մարդիկ | X-Men | Լոգան / Կուղխ | Ֆանտաստիկ, Մարտական | Բրայան Սինգեր | Իեն Մակկելլեն Պատրիկ Ստյուարտ Հոլի Բերի, Ֆամկե Յասեն, Աննա Պաքուին |
2001 | Սիրախաղ գազանի հետ | Someone Like You... | Էդի Ալդեն | Մելոդրամա, Կատակերգություն | Թոնի Գոլդուին | Էշլի Ջադ |
2001 | Նշանաբանը «Թրաձուկ» | Swordfish | Սթենլի Ջոբսոն | Մարտական, Թրիլեր | Դոմինիկ Սենա | Ջոն Տրավոլտա, Հոլի Բերի |
2001 | Քեյթը և Լեոն | Kate & Leopold | Լեափոլդ | Մելոդրամա, Ֆանտաստիկ | Ջեյմս Մենգոլդ | Մեգ Ռայան, Լիվ Շրայբեր, Բրեքին Մեյեր |
2003 | Իքս մարդիկ 2 | X2 | Լոգան / Կուղխ | Ֆանտաստիկ, Մարտական | Բրայան Սինգեր | Իեն Մակկելլեն Պատրիկ Ստյուարտ, Հոլի Բերի, Ֆամկե Յասեն, Աննա Պաքուին, Քելի Հու |
2004 | Միայն կանգնելու տեղեր | Standing Room Only | Ռոջեր | Կարճամետրաժ, Դրամա | Դեբյորա-Լի Ֆյորնես | |
2004 | Making the Grade (ТВ) | Making the Grade | Պարոն Սլաթերի | Կարճամետրաժ, Դրամա | Կորի Սմիթ | |
2004 | Վան Հելսինգ։ Լոնդոնյան առաջադրանք | Van Helsing։ The London Assignment | Գաբրիել Վան Հելսինգ (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Արկածային | Շարոն Բրիջման | |
2004 | Վան Հելսինգ | Van Helsing | Վան Հելսինգ | Ֆենտեզի, Էքշն, Արկածային | Սթիվեն Սոմերս | Քեյթ Բեքինսեյլ, Ռիչարդ Ռոքսբուրգ Ելենա Անայա, Ջոզի Մարան |
2005 | Կորուսյալ հոգիների գաղտնիքները | Stories of Lost Souls | Ռոջեր | Թրիլեր, Դրամա | Իլիանա Դագլաս և ուրիշներ | Պոլ Բեթանի, Քեյթ Բլանշետ, Ջոշ Հարթնեթ, Քիրա Նայթլի |
2006 | Իքս մարդիկ։ Վերջին մարտը | X-Men։ The Last Stand | Լոգան / Կուղխ | Ֆանտաստիկ, Մարտական | Բրեթ Ռետներ | Իեն Մակկելլեն Պատրիկ Ստյուարտ, Հոլի Բերի, Ֆամկե Յասեն, Աննա Պաքուին, Էլեն Փեյջ |
2006 | Սենսացիա | Scoop | Փիթեր Լայման | Մելոդրամա | Վուդի Ալեն | Սքարլեթ Յոհանսոն, Վուդի Ալեն |
2006 | Շատրվան | The Fountain | Թոմաս / Թոմի / Թոմ Քրեո | Ֆանտաստիկ | Դարեն Արանովսկի | Ռեյչլ Ուայզ |
2006 | Հեղինակություն | The Prestige | Ռոբերտ Անջեր | Թրիլեր, Դրամա | Քրիստոֆեր Նոլան | Քրիստիան Բեյլ, Սքարլեթ Յոհանսոն |
2006 | Չքվիր | Flushed Away | Ռուդի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Դևիդ Բաուերս, Սեմ Փել | Ժան Ռենո, Քեյթ Ուինսլեթ, Բիլ Նայի, Յան Մաքկելեն |
2006 | Պոկվի'ր | Happy Feet | Մեմֆիս | Մուլտֆիլմ | Ջորջ Միլեր, Ուերեն Կոուլմեն, Ջուդի Մորիս | Էլայջա Վուդ, Ռոբին Ուիլյամս, Բրիտանի Մերֆի, Նիկոլ Կիդման |
2007 | Վիվա Լաֆլին | Viva Laughlin | Նիկի Ֆոնտանա | սերիալ, Երաժշտական | Դոն Կուրտ, Ջոն Շոուլտեր | |
2008 | Քեռի Ջոնին | Uncle Jonny | քեռի Ռասել | Կարճամետրաժ | Մարկ Կոնստեբլ | |
2008 | Կապերի ցուցակ | Deception | Ուայթ Բոս | Թրիլեր, Դրամա, Քրեական | Մարսել Լանգենեգեր | Էվան Մաքգրեգոր |
2008 | Ավստրալիա | Australia | վարորդ | Դրամա, Մելոդրամա | Բազ Լուրման | Նիկոլ Կիդման |
2009 | Իքս մարդիկ։ Սկիզբը։ Կուղխ | X-Men Origins։ Wolverine | Լոգան / Կուղխ | Ֆանտաստիկ, Մարտական | Գևին Հուդ | Լիվ Շրայբեր |
2011 | Ձնծաղիկը և նվիրական հովհարը | Snow Flower and the Secret Fan | Արթուր | Դրամա, Պատմական | Ուեյն Վան | Լի Բինբին |
2011 | Կարագ | Butter | Բոյդ Բոլթոն | Կատակերգություն | Ջիմ Ֆիլդ Սմիթ | Ջենիֆեր Գարներ, Օլիվիա Ուայլդ, Էշլի Գրին, Ալիսիա Սիլվերսթոուն |
2011 | Իքս-մարդիկ։ Առաջին դաս | X-Men։ First Class | Լոգան / Կուղխ | Գիտական ֆանտաստիկա, Արկածային, Էքշն | Մեթյու Վոն | Ջեյմս Մաքէվոյ, Մայքլ Ֆասբենդեր, Ջենիֆեր Լոուրենս |
2011 | Կենդանի պողպատ | Real Steel | Չարլի Քենթոն | Ֆանտաստիկ, Ընտանեկան | Շոն Լևի | Էվանջելինա Լիլի |
2012 | Քնի պահապանները | Rise of the Guardians | Ե. Ասթեր Բանիմայնդ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան | Փիթեր Ռեմսի | Ալեք Բոլդուին, Ջուդ Լոու |
2012 | Թշվառները | Les Misérables | Ժան Վալժան | Երաժշտական, Թրիլեր, Դրամա, Մելոդրամա | Թոմ Հուփեր | Էն Հետուեյ, Ռասսել Քրոու, Ամանդա Սայֆրիդ, Էդի Ռեդմեյն |
2013 | Ֆիլմ 43 | Movie 43 | Կատակերգություն | Էլիզաբեթ Բենքս, ... | Ջերարդ Բաթլեր, Քրիստեն Բել, Շոն Ուիլյամ Սքոթ, Քեյթ Ուինսլեթ, Նաոմի Ուոթս, Ումա Թուրման, Ջոշ Դյուամել, Ջասթին Լոնգ, Ռիչարդ Գիր, Լիվ Շրայբեր, Քլոե Գրեյս Մորեց | |
2013 | Կուղխ | The Wolverine | Լոգան / Կուղխ | Ֆանտաստիկ, Մարտական | Ջեյմս Մեգոլդ | |
2014 | Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը | X-Men։ Days of Future Past | Լոգան / Կուղխ | Գիտական ֆանտաստիկա, Արկածային, Էքշն | Մեթյու Վոն | Ջեյմս Մաքէվոյ, Մայքլ Ֆասբենդեր, Ջենիֆեր Լոուրենս |
2014 | Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը | Night at the Museum: Secret of the Tomb | կամեո | Ֆանտաստիկ ֆիլմ, կատակերգություն | Շոն Լևի | Բեն Սթիլեր[ |
2015 | Չապի անունով ռոբոտը | Chappie | Վիսենթ Մուր | մարտաֆիլմ, դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, | Նիլ Բլոմկամպ | Դև Պատել |
2016 | Էդդի «Արծիվ» | Eddie the Eagle | Բրոնսոն Պիրին | Կատակերգություն | Dexter Fletcher | Թերոն Էջերթոն |
2016 | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | Լոգան / Կուղխ | Գիտական ֆանտաստիկա, Արկածային, Էքշն |
Բրայան Սինգեր | Ջեյմս Մաքէվոյ |
2017 | Լոգան | Logan: The Wolverine | Լոգան / Կուղխ | Դրամա | Ջեյմս Մենգոլդ | Պատրիկ Ստյուարտ |
2017 | Մեծագույն շոումենը | The Greatest Showman | Բարնում Թեյլոր | երաժշտական ֆիլմ կենսագրական ֆիլմ, դրամա, | Մայքլ Գրեյս | Զաք Էֆրոն
Ռեբեկա Ֆերգուսոն |
2018 | Դեդփուլ 2 | Deadpool 2 | Լոգան / Կուղխ | Կինոֆանտաստիկա | Դևիդ Լիտչ | Ռայան Ռեյնոլդս |
2019 | Ինչպե՞ս չդառնալ նախագահ | The Front Runner | Գարի Հարթ | Կենսագրական ֆիլմ | Ջեյսոն Ռայթման[ | Վերա Ֆարմիգա |
2019 |
|
Bad Education | Դոկտոր Ֆրենկ Տասոն | Կատակերգություն | Քորի Ֆինլին |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2006 | An Aussie Goes Barmy (սերիալ) | An Aussie Goes Barmy |
2007 | The Directors' Series (սերիալ) | The Directors' Series |
2007 | Վիվա Լաֆլին (սերիալ) | Viva Laughlin |
2008 | An Aussie Goes Bolly (սերիալ) | An Aussie Goes Bolly |
2008 | Կապերի ցուցակ | Deception |
2009 | Իքս մարդիկ. Սկիզբը. Կուղխ | X-Men Origins։ Wolverine |
2013 | Կուխղ | The Wolverine |
2013 | Ռասել | Russell |
- | Երկրի ամենաճանաչված շուոմենը | The Greatest Showman on Earth |
- | Ընկճված տղան | Rebound Guy |
- | Մարդը Էյվոնից | Avon Man |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.