Մեթյու Վոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մետյու դե Վեր Դրամոնդ(անգլ.՝ Matthew de Vere Drummond, մարտի 7, 1971[1][2], Լոնդոն, Անգլիա), ի ծնե անունը՝ Մետյու Ալլարդ Ռոբերտ Վոն(անգլ.՝ Matthew Allard Robert Vaughn), բրիտանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան[3]։
Մետյու Վոն | |
---|---|
Վոնը իր կնոջ հետ | |
Ի ծնե անուն՝ | Matthew Allard Robert Vaughn |
Ծննդյան թիվ՝ | մարտի 7, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Ազգություն՝ | անգլիացի |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան |
Կարիերա՝ | 1996 — մեր օրեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0891216 |
Վոնի մայրը՝ Քեթի Քիթոնը, մագնատ Ջեյմս Քիթոնի դուստրն էր։ Կային կարծիքներ, որ նրա հայրը դերասան Ռոբերտ Վոնն է, ով Քեթիին և Մեթյուին լքել է, երբ տղան չէր բոլորել 1 տարին։ 1980-ական թվականներին հաստատվեց, որ Ռոբերտ Վոնը Մեթյուի հայրը չէ։
2002 թվականին պարզվեց[4], որ նրա հայրը Ջորջ Ալբերտ Հարլի Դրամոնդն է՝ բրիտանացի ազնվական, Գեորգ VI արքայի սան[5][6]։ Ռոբերտ Վոնի վաղեմի խնդրանքով Մեթյուն իր մասնագիտության շրջանակներում օգտագործում է նրա ազգանունը, սակայն անձնական կյանքում՝ դե Վեր Դրամոնդ[7]։
Վոնը սովորել է Բաքինգեմի Ստոուի դպրոցում։ Ավարտելուց հետո՝ նախքան համալսարան ընդունվելը, մեկ տարի ճանապարհորդում էր Hard Rock Cafe-ի հետ, այնուհետև հաստատվում է Լոս Անջելեսում, որտեղ սկսում է աշխատել որպես ռեժիսորի օգնական։ Վերադառնում է Լոնդոն և հաճախում Լոնդոնի համալսարանական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է մարդաբանություն և հնագույն պատմություն։ Մի քանի շաբաթ անց դուրս է մնում քոլեջից։
2002 թվականի մայիսի 25-ից ամուսնացած է Կլաուդիա Շիֆերի հետ[8]։ Ունեն 3 երեխա՝
Զույգը տուն ունի Նոթինգ Հիլում[11] և Սուֆոլկի Ստանինգֆիլդ գյուղում[12]։
Գայ Ռիչիի ընկերն է, ում հարսանիքի խաչեղբայրն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.