From Wikipedia, the free encyclopedia
Քրիստեն Էնն Բելը (անգլ.՝ Kristen Anne Bell, հուլիսի 18, 1980[1][2], Huntington Woods, Միչիգան), ամերիկյան հեռուստահաղորդավարուհի է և կինոդերասանուհի։ Նրա ամենահայտնի դերակատարումներից են՝ Վերոնիկա Մարսը համանուն «Վերոնիկա Մարս» սերիալում, Էլլ Բիշոպը «Հերոսները» սերիալում։ Նա «Sattellite Awards» և «Սատուրն» մրցանակների դափնեկիր է։ «Հերոսները» սերիալի նկարահանումից հետո նա նկարահանվել է մի քանի ռոմանտիկ կատակերգություններում՝ «Կրկին դու», «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար», «Մի անգամ Հռոմում»։
Քրիստեն Բել անգլ.՝ Kristen Bell | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1980[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Huntington Woods, Միչիգան |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Shrine Catholic High School? և Berkley High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Veronica Mars?, Սառցե սիրտը, The Good Place? և Forgetting Sarah Marshall? |
Ամուսին(ներ) | Դեքս Շեփարդ |
Համատեղ ապրող(ներ) | Քևին Ման[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Քիրստեն Բելը ծնվել և մեծացել է Միչիգանի Հանթիգթոն Վուդսում՝ Դեթրոիթ արվարձանում։ Նրա մայրը՝ Լորոլեյը, բուժքույր է, իսկ հայրը՝ Թոմը Բելը, Սան Անտոնիոյի «WOAI-TV» նորությունների հեռուստատեսության տնօրեն է[5]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երկու տարեկան էր։ Նրա հայրը ամուսնացել է երկրորդ անգամ և հոր կողմից Քիրստենն ունի երկու քույր՝ Սառան և Ջոդին։ Բելն ունի լեհական և շոտլանդական ծագում։ Բելն ունի շլություն, որն ազդել է նրա աջ աչքի վրա։ Այն Բելը ժառանգել է իր մորից։ Բայց նրա տեսողությունը վերականգնվել է մանուկ հասակում։ Բելը հավատացնում էր, որ երբ նա կիսատ էր քնում, իր հիվանդությունը ուժեղանում էր։ Նա իր աջ աչքին տվել էր «անհուսալի» անվանումը։
Բելն հայտարարել էր, որ մինչև չորս տարեկանը իրեն դուր չի եկել իր անունը։ Մայրն աղջկան համոզում էր օգտագործել մեջտեղի անուն՝ Էննը, բայց Բելը մինչև դասի գնալն օգտագործեց Էննի անունը[6]։
Առաջին դասարանի կեսերից Բելի ծնողները որոշեցին նրան հանել քաղաքային դպրոցից[7]։ Նա ուսումը շարունակում է հարևան գյուղի Շրայն կաթոլիկական բարձրագույն դպրոցում, որտեղ և մասնակցում է ակումբում ներկայացվող դրամաներին և երաժշտական միջոցառումներին[8]։ 1997 թ.-ին նա ստանում է գլխավոր դերը՝ «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական ֆիլմում՝ մարմնավորելով Դորոթի Գեյլին[9], ինչպես նաև մասնակցում է «Ջութակահարը տանիքի վրա» (1995), «Լեդին լավ է» (1996) և «Լի'լ Աբներ» ներկայացումներին։ 1998 թ.-ին, երբ Բելն ավարտեց դպրոցը, Բելին համադպրոցականները տվել էին «ամենահմայիչ աղջիկ» տիտղոսը[10]։
Երբ Բելը 17 տարեկան էր, նրա լավագույն ընկերը, որի հետ նա ծանոթացել էր 11 տարեկանում Դետրոյթի ներկայացումների ժամանակ, մահացել է ավտոմոբիլային վթարի ժամանակ։ «Դա ամենալավն ու ամենավատն էր իր կյանքում։ Երբ մարդկանց ընդունում եք ինչպես հարկն է, դուք ավելի երջանիկ կյանք կունենաք». ասել է Բելը[11]։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց քիչ անց Բելը տեղափոխվեց Նյու Յորք, որպեսզի մասնակցի նյու-յորքյան համալսարանի «Տիսչ արվեստի դպրոցի» աշխատանքներին[6]՝ երաժշտական ուղղվածությամբ[12]։ Նյու-յորքյան համալսարանի ավարտական տարիներին մասնակցել է «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացմանը։
1992 թվականին Բելը Դեթրոյթի թատրոնում հարցազրույցի մասնակցեց և միանգամից երկու դեր ստացավ «Ռագեդի Էննը և Էնդին» ներկայացման մեջ։ Նա պետք է մարմնավորեր ծառին և բանանին[6]։ Բելի մայրը իր դստեր համար գործակալ էր գտել, երբ դուստրը դեռ 13 տարեկան էր։ Դրա շնորհիվ նա կարողացավ նկարահանվել թերթային և հեռուստատեսային գովազդների համար։ Բացի այդ նա սկսել էր մասնավոր դերասանական դասընթացների հաճախել[6]։ 1998 թվականին նա առաջին անգամ հայտնվեց էկրանին։ Ֆիլմը կոչվում էր «Լեհական հարսանիքը»։
2001 թվականին Բելը կիսատ թողեց իր ուսումը նյույորքյան համալսարանում, որպեսզի մասնակցի «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացման շարքի «Բեքի Թիչեր» ներկայացմանը (գլխավոր դեր)։ Նույն թվականին էլ կայացավ Քիրստենի դեպյուտը կինոյում։ Նա նկարահանվեց «Փութի Տենգ» ֆիլմում։ Բայց նրա մասնակցությամբ տեսարաններից մեկը հանեցին ֆիլմից և այն ցուցադրեցին միայն ֆիլմի սկզբնական տարբերակում[13]։ Բացի այդ նա մասնակցեց մրցույթում "Խլոյա Սալիվանի" դերի համար «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում, բայց վերջնական արդյունքում այդ դերը ստանձնեց Էլիսոն Մաքը[14]։ 2002 թ.-ին նա հայտնվեց ևս մի այլ բրոդվեյան ներկայացման մեջ՝ «Դժվար փորձություն» վերնագրով, որտեղ նրա խաղընկերներն էրին Լիամ Նիսոնը, Անջելա Բեթիսը և Լաուրա Լինեյը։ Այնուհետև Բելը 2002 թվականին տեղափոխվեց Լոս Անջելես։ Նրան այնտեղ հրավիրեցին ընկերները՝ մասնագիտությամբ սցենարիստներ Քևին Մերֆին և Դան Սթուդնեյը[13]։ Նա հանդես եկավ որպես հատուկ հրավիրված հյուր մի քանի հեռուստատեսային հաղորդումներում և ստացավ փոքրիկ դեր հեռուստատեսային սերիալում։ Այնուհետև Բելը ութ անգամ անահաջուղաթյան ենթարկվեց մրցույթներին, որոնց թվում էր «Մաշկ» և «Նորմ Մաքդոնալդ» սերիալները[11]։
2003 թվականին նա դեր ստացավ Hallmark Channel կինոընկերության «Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին» ֆիլմում։ Բելը հայտնվեց նաև «Դավեր» հեռուստաշոույում։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
2001 | Փութի Տենգ | Pootie Tang | գործադիր տնօրենի դուստր | Երաժշտական | Լուիզ Ս. Կ. | |
2002 - 2008 | Վահան | The Shield | Ջեսիկա Հինթել | Թրիլեր, Սերիալ | Գայ Ֆերլենդ | |
2002 | Կատվի վերադարձը | Neko no ongaeshi | Հիրոմի (հնչյունավորում անգլիալեզու տարբերակ) | Մուլտֆիլմ | Խիրոյուկի Մորիտա | |
2002 - 2006 | Այրու սերը | Everwood | Սթեյսի Ուիլսոն | Դրամա, Սերիալ | Մայքլ Շուլց, ... | |
2002 - 2005 | Ամերիկյան երազանքներ | American Dreams | Էմի Ֆիելդինգ | Դրամա, Սերիալ | Դևիդ Սեմել | |
2002 | Մարդիկ մեռած են | People Are Dead | Անժելայի ընկերուհի #1 | Դրամա | Քևին Ֆորդ | |
2003 | Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին | The King and Queen of Moonlight Bay | Էլիսոն Դոջ | Դրամա | Սեմ Փիլսբերի | |
2004 | Գրեյսիի ընտրությունը | Gracie's Choice | Գրեյսի Թոմփսոն | Մելոդրամա | ||
2004 | Սպարտացին | Spartan | Լաուրա Նյութոն | Մարտական, Թրիլեր | Դեվիթ Մեմետ | Վել Կիլմեր |
2004 - 2006 | Դեդվուդ | Deadwood | Ֆլորա Անդերսոն | Դրամա, Վեստեռն, Սերիալ | Էդուարդ Բյաչի, ... | |
2004 - 2007 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Վերոնիկա Մարս | Դրամա, Դետեկտիվ, Սերիալ | Ջոն Տ. Կրետչմեր, ... | |
2005 | Ռոբոտ ճուտիկը | Robot Chicken | Սառա Լի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Սերիալ | Քրիս Մակքեյ, ... | |
2005 | Խելագարություն մարիխուաննայի շուրջ. Կինոմյուզիքլ | Reefer Madness։ The Movie Musical | Մարի Լեյն | Երաժշտական | Էնդի Ֆիքմեն | |
2005 | Խաղաղ լողավազանը | Deepwater | բուժքույր Լաուրա | Թրիլեր | Դևիդ Մարֆիլդ | |
2005 | Ամերիկայի վերջին օրերը | Last Days of America | Դրամա | Քևին Ֆորդ | ||
2006 | 50 դեղահաբ | Fifty Pills | Գրեյս | Դրամա | Թեո Ավջերինոս | |
2006 | Պուլս | Pulse | Մաթթի | Սարսափ | Ջիմ Սոնզերո | |
2006 | Ռոման | Roman | Իսիս | Թրիլեր, Դրամա | Լաքի Մակկի | |
2006 - 2010 | Հերոսները | Heroes | Էլլի Բիշոպ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Սերիալ | Գրեգ Բիլման, Պոլ Շապիրո, ... | Մալքոլմ ՄաքԴաուել, Էրիկ Ռոբերտս, Էլի Լարտեր, Հեյդեն Փանեթերի, Մայլո Վենթիմիլյա, Զակարի Քուինթո |
2007 | Բանբասողը | Gossip Girl | Բանբասող աղջիկը | Մելոդրամա, Դրամա, Սերիալ | Մարկ Պիզարսկիյ, ... | |
2007 | Հարթ աշխարհ. Ֆիլմ | Flatland։ The Movie | Հեքս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կարճամետրաժ | Դանո Ջոնսոն, Ջեֆրի Տրևիս | Մարտին Շին |
2008 | Մոռանալ Սառա Մարշալին | Forgetting Sarah Marshall | Սառա Մարշալ | Մելոդրամա, Կատակերգություն, Դրամա | Նիկոլաս Սթոլեր | Միլա Կունիս |
2008 | Ֆանատները | Fanboys | Զոի | Դրամա, Կատակերգություն | Կայլ Նյումեն | |
2008 | Դա ամուսնալուծություն է | Serious Moonlight | Սառա | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Շերիլ Հայնս | Մեգ Ռայան, Ջասթին Լոնգ |
2009 - 2010 | Երեկույթների վարպետները | Party Down | Ուդա Բենթ | Սերիալ, Կատակերգություն | Բրայան Գորդոն, Ֆրեդ Սևիջ, Ռոբ Թոմաս | |
2009 | Աստրոբոյ | Astro Boy | Կորա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ | Դեվիդ Բաուերս | Շարլիզ Թերոն, Նիկոլաս Քեյջ, Բիլ Նայի |
2009 | Սիրո բանաձև ամուսնության գերիների համար | Couples Retreat | Սինթիա | Մելոդրամա | Փիթեր Բիլինգսլի | Ժան Ռենո, Վինս Վոն, Ջեյսոն Բեյթման |
2009 | Մի անգամ Հռոմում | When in Rome | Բեթ | Մելոդրամա, Կատակերգություն | Մարկ Սթիվեն Ջոնսոն | Դենի Դե Վիտո, Ջոշ Դյուամել, Ալեքսիս Ձենա |
2009 | Կլիվլենդի Շոուն | The Cleveland Show | Մենդի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Սերիալ | Էնթոնի Լյոն, ... | |
2009 | Գլեն Մարտին | Glenn Martin DDS | Հեյլի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Սերիալ | Կեն Կանինգեմ, ... | |
2010 | Աստրոբոյն ընդդեմ Աղբակույտի Ծովահենների | Astro Boy vs. The Junkyard Pirates | Կորա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Կարճամետրաժ | Դեվիթ Բաուերս | |
2010 | Փախուստ Վեգասից | Get Him to the Greek | Սառա Մարշալ | Կատակերգություն, Արկածային | Նիկոլաս Սթոլեր | |
2010 | Կրկին դու | You Again | Մարնի | Կատակերգություն, Մելոդրամա | Էնդի Ֆիքմեն | Ջեմի Լի Կերտիս, Սիգուրնի Ուիվեր, Օդեթ Էննեբեյլ (Յուստման), Վիկտոր Գարբեր, Բեթի Ուայթ |
2010 | Բուրլեսկ | Burlesque | Նիկի | Երաժշտական, Սերիալ | Սթիվ Էնթին | Քրիստինա Ագիլերա, Շեր |
2011 | Ճիչ 4 | Scream 4 | Խլոե | Սարսափ | Ուես Կրեյվեն | Էմմա Ռոբերթս |
2012 | Ստի տունը | House of Lies | Ջանի Վան Դեր Հուվեն | Կատակերգություն | Սթիվեն Հոփկինս | |
2012 | Անվերահսկելիները | Unsupervised | Մեգան | Մուլտֆիլմ, Սերիալ | Թոդ Ռեդներ | |
2012 | Անվտանգությունը չի երաշխավորվում | Safety Not Guaranteed | Բելինդա Սթ. Սթինգ | Կատակերգություն | Քոլին Տրեվորոու | |
2012 | Բոլորը սիրում են կետերին | Big Miracle | Ջիլ Ջերարդ | Դրամա, Մելոդրամա, Ընտանեկան | Կեն Կուոպիս | Դրյու Բերիմոր |
2012 | Հարթ հող 2. Երկրի սֆերան | Flatland 2։ Sphereland | Հեքս | Մուլտֆիլմ | Դանո Ջոնսոն | |
2012 | Փախուստ | Hit and Run | Մարտական | Դեվիթ Պալմեր, Դեկս Շեպարդ | Բրեդլի Կուպեր | |
2012 | Այրող սեր | Burning Love | Մենդի | Կատակերգություն, Սերիալ | Քեն Մարինո | Ջենիֆեր Էնիսթոն |
2012 | Որոշ աղջկիներ | Some Girl (s) | Բոբի | Դրամա | Դեզի Ֆոն Շերլեր Մայեր | |
2012 | Գրողները | Writers | Մելոդրամա | Ջոշ Բուն | Լիլի Քոլինզ, Փաթրիկ Շվարցենեգեր, Ջենիֆեր Քոնելի | |
2013 | Միրլիտոնյան բալեթ | Dance of the Mirlitons | Քորին | Կատակերգություն | Իվեն Գրինբերգ | |
2013 | Ֆիլմ 43 | Movie 43 | Սուպեր աղջիկը | Կատակերգություն | Էլիզաբեթ Բենքս, ... | Ջերարդ Բաթլեր, Հյու Ջեքման, Շոն Ուիլյամ Սքոթ, Քեյթ Ուինսլեթ, Նաոմի Ուոթս, Ումա Թուրման, Ջոշ Դյուամել, Ջասթին Լոնգ, Ռիչարդ Գիր, Լիվ Շրայբեր |
2013 | Փրկարարը | The Lifeguard | Դրամա | Լիզ Գարսիա | ||
2013 | Սառեցվածը | Frozen | Աննա (հնչյունավորող) | Մուլտֆիլմ, Արկածային, Ընտանեկան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.