Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լեհեր (լեհ.՝ Polacy), սլավոնական ազգ, որը բնակվում է Արևելյան Եվրոպայի հյուսիսում։ Այսօր նրանց թիվը 60.000.000 է, ամենամեծ արևմտասլավոնական ազգն է՝ Լեհաստանի հանրապետության հիմնական (98%) բնակչությունը։
Լեհեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լեհաստանի դրոշը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
60.000.000 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեհերեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կաթոլիկություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Չեխեր, Սլովակներ |
Լեհերի մեծամասնության մայրենի լեզուն լեհերենն է, որը պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի Սլավոնական ճյուղի Լեհական խմբին։
Էթնիկ լեհերի ընդհանուր թիվը մոտ 45 միլիոն է, որից 37 միլիոնը բնակվում է Լեհաստանում։ Ամբողջ աշխարհում կա լեհական ծագման 50 միլիոն մարդ։
Իրենց լեհական ազգին են դասակարգել նաև ոչ լեհական էթնիկ ծագման բնակչության խմբեր՝ օրինակ, Ռեչ Պոսպոլիտայի («Natio Polonica») արևելասլավոնական շլյախտա (մասամբ այլ հոգևոր դասից վերադարձան կաթոլիկության)[1] և լեհ հրեաները, ովքեր ակուլտուրացիայի կողմնակիցներ էին (մոիսեվյան հավատքի լեհեր)[2]։
Լեհերի մեծ մասը ավանդաբար դավանում են կաթոլիկություն։ Համաձայն Լեհաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի, բնիկ լեհերի 90,1% իրենց համարում են հավատացյալներ, միևնույն ժամանակ նրանց 89,0% հայտարարեցին, որ կաթոլիկ են, իսկ 1,1% հայտարարեցին, որ դավանում են քրիստոնեության այլ ճյուղերի՝ 116,8 հազարը ուղղափառ (հիմնականում Պոդլյասկի վոյեվոդությունում) և 15,2 հազարը արևելյան կաթոլիկներ էին[3]։
Համաձայն 1897 թվականի մարդահամարի՝ լեհերը (մոտ 8 միլիոն, այդ թվում նաև 7 միլիոն Լեհական թագավորությունում) հանդիսանում են Ռուսական կայսրության երրորդ մեծ ազգը (մեծ ռուսներից և փոքր ռուսներից հետո)։ Ըստ 1989 թվականի ԽՍՀՄ բնակչության մարդահամարի ԽՍՀՄ-ի տարածքում բնակվում էր 1 126 334 լեհ։
Ինքնանուն — լեհ.՝ Polacy [լեհեր];ար. սեռ — Polak [լեհ];իգ. սեռ — Polka [լեհուհի]։
Միջնադարում լահական ազգի նկատմամբ օգտագործվում էր «լեհեր» անվանումը։ Այսպիսով XVI—XVII դարում Լեհաստանը թաթարների, թուրքերի և կազակների շրջանում կոչվում էր «Լյախիստան» կամ «Լեխիստան»։
ԵՎ շատ հավանական է որ հայերեն «լեհեր» բառը առաջացել է «լյախի» բառից[4]։
Լեհերի մեծ մասը բնակվում է Լեհաստանի հանրապետության տարածքում։ Լեհաստանից դուրս բնակվող լեհերը պայմանականորեն բաժանվում են լեհական բնակչության տեղաբնիկ ժողովուրդների՝ Լիտվայի, Արևմտյան Բելառուսիայի, Արևմտյան Ուկրաինայի, Լատվիայի (Լատգալիայի առանձին շրջանների, մասնավորապես, նախկին Իլուկստեի շրջանի), Լեհաստանին հարող որոշ շրջաններ, Չեխիայի (Զաոլզեի) և Սլովակիայի (Սպիշի) և լեհական սփյուռքի, որն առաջացել է XIX—XXI դարերում (Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Ռուսաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ավստրալիա, Միջին Ասիա) ներգաղթի մի քանի ալիքի հետևանքով։ Լեհերի զգալի մասը բնակվում են Ավստրիայում, Հունաստանում, Իտալիայում և Իսլանդիայում։
Էթնիկ լեհերի մեծ մասն են կազմում ենթաէթնոս խմբերը, որոնց մեջ են մտնում գուրալներ, կաշուբներ, մազուրներ, կուրպեր և շատ ուրիշներ։ Նրանք բոլորը մտնում են լեհական էթնոսի մեջ[5][6]։
Լեզվաբանական և մշակույթային հարաբերությունների արդյունքում, տարբեր տարածաշրջանների միջև պատմական տարբերությունները աստիճանաբար հարթվում են։ Ինքնաճանաչումը և ազգագրական առանձնահատկությունները առավել արտահայտված են գուրալների շրջանում, ովքեր բնակվում էին հարավային Լեհաստանի նախալեռներում, ինչպես նաև սիլեսյանների մոտ, ովքեր բնակվում են Վերին Սիլեսիայում, կաշուբների, ովքեր բնակվում են Պոմորիեի վոեվոդությունում (որոշ խմբեր, օրինակ ՝ սիլեսյանները իրենց համարում են լեհերից անկախ ազգություն)։ Լեհերի այլ էթնիկ խմբերը (մազուրներ, կրուպներ և ուրիշներ) կորցրել են իրենց բնորոշ բարբառային և մշակութային առանձնահատկությունները։ Երկրի արևմտյան շրջաններում՝ այսպես կոչված Վերադարձված հողերում, բնակվում են նախկին «Արևելյան սահմանի» լեհական բնակչության սերունդներ, ովքեր փոխարինել են Գերմանիա վտարված գերմանացիներին՝ հետպատերազմական շրջանում Խորհրդային Միության հետ բնակչության փոխանակման արդյունքում։
Համաձայն Եվրոպայում Y-քրոմոսոմի հապլոյիդ խմբի լանդշաֆդային գենետիկայի ուսումնասիրության, որը հրապարակվել է Օ․Պ․Բալանովսկու կողմից, լեհերի գենոֆոնդում հայտնաբերվել է ավելի շատ համընկնում կենտրոնական Ռուսաստանի և արևմտյան եվրոպական տարածաշրջանների սորբերի, սլովակների, բելառուսների և ավելի քիչ արևմտյան ուկրաինացիների գենոֆոնդի պոպուլացիայի հետ։ Լեհերի մոտ ավելի շատ տարբերություն է (հարևան սլավոններ պոպուլացիայի հետ) դրսևորվում Չեխիայի բնակչության, Արևելյան Սլովակիայի և Ուկրաինայի մեծ մասի հետ։ Նմանություն է դրսևորվում քաշուբների պոպուլյացիայի հետ։ Քաշուբների գենոֆոնդը առավելագույնս մոտենում է Բալթիկ ծովի լեհական ափի բնակչության գենոֆոնդի հետ, ինչպես նաև Լուժիցայի և Կենտրոնական Լեհաստանի բնակչության գենոֆոնդի հետ։ Նշվում է նաև տարբերություն արևելյան և արևմտյան տարածաշրջանի բնակչության արեալի միջև։ «Միջին վիճակագրության» լեհերի գենոֆոնդը ավելի շատ ներկայացված է Արևմտյան Լեհաստանում, Արևելյան Գերմանիայում, Չեխական Սիլեսիայում, ինչպես նաև արևմտյան և կենտրոնական Սլովակիայում, քան արևելյան Լեհաստանում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.