Լեհական թագավորություն

From Wikipedia, the free encyclopedia

Լեհական թագավորություն

Լեհական թագավորություն (ռուս.՝ Царство Польское, լեհ.՝ Królestwo Polskie, ինչպես նաև՝ Կոնգրեսային Լեհաստան կամ «Կոնգրեսովկա», լեհերեն՝ Królestwo Kongresowe, Kongresówka)՝ տարածք Կենտրոնական Եվրոպայում, Ռուսական կայսրության պատմական նահանգներից մեկը՝ 1815-1917 թվականներին։ 1915 թվականի ամռանը օկուպացվել է գերմանական և ավստրո-հունգարական զորքերի կողմից։

Արագ փաստեր
Լեհական թագավորություն
ռուս.՝ Царство Польское
լեհ.՝ Królestwo Polskie
  1815 - 1917  
Քարտեզ

(1815)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վարշավա
Լեզու Լեհերեն, Ռուսերեն
Ազգություն լեհեր
Կրոն Կաթոլիկ քրիստոնեություն
Արժույթ ռուսական ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Դինաստիա Ռոմանովներ
Պետության գլուխ թագավոր
Փակել

Տարածքը կազմել է 127 000 քառ. կմ, որի մեջ մտել են Լեհաստանի հիմնական մարզերը՝ Վարշավան, Լոձը, Կալիշը, Չենստոխովան, Լյուբլինը, Սուվալկին։ Այսօր այն բաժանված է 3 հանրապետությունների՝ Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի միջև։

Բնակչությունը ստեղծման պահին 2 600 000 էր, 1900 թվականին՝ 10 000 000, որոնց մեջ լեհերից բացի մեծ թիվ էին կազմում հրեաները, ուկրաինցիները, ինչպես նաև՝ ռուսներն ու բելառուսները։

Լեհական թագավորներ էին դառնում Ռուսաստանի կայսրերը։ Երկիրն ունեցել է 5 թագավոր՝ Ալեքսանդր I (1815-1825), Նիկոլայ I (1825-1855), Ալեքսանդր II (1855-1881), Ալեքսանդր III (1881-1894), Նիկոլայ II (1894-1917

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհական թագավորություն» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.