Միշել Ուիլյամս

ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Միշել Ուիլյամս

Միշել Ինգրիդ Ուիլյամս (անգլ.՝ Michelle Ingrid Williams, սեպտեմբերի 9, 1980(1980-09-09)[1][2][3][…], Kalispell, Մոնտանա, ԱՄՆ[4])՝ ամերիկացի դերասանուհի։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի և մեկ անգամ «BAFTA», «Տոնի» մրցանակների համար։

Կենսագրություն

Միշել Ուիլյամսը ծնվել է Կալիսպելլ քաղաքում (Մոնտանա, ԱՄՆ)[8] Կարլի Սվենսոնի և Լարրի Ուիլյամսի ընտանիքում[9][10]։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ հայտնի առևտրական։ Միշելն ունի նորվեգական արմատներ[11]։ Երբ 9 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Սան Դիեգո, և Միշելը սկսում է հետաքրքրվել դերասանական արվեստով։

Կարիերա

15 տարեկան Միշելը թողել է ուսումը, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան «Դոուսոնի ծովախորշը» սերիալում։ Մինչ այդ նա ստացել է ոչ մեծ դեր «Անհատ» և «Լեսի» ֆիլմերում[12]

Չնայած ի սկզբանե Ուիլյամսը նկարահանվել է հիմնականում երիտասարդական կատակերգությունում, հետագայում նրան սկսել են հաճախ հրավիրել անկախ կինոյի դերերում նկարահանման համար, օրինակ՝ «Կայարանի տեսուչը» և «Երկրի հարստությունը»։ «Վենդի և Լյուսի» ֆիլմի դերի համար նա առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ «Սապատավոր լեռը» ֆիլմում դերի համար Ուիլյամսը առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

2010 թվականից սկսած ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի Անիծվածների կղզի ֆիլմը վարձույթի է դուրս եկել, որում Միշելը խաղացել է հոգեբուժական հիվանդանոցի հիվանդի դեր, որի ամուսնու՝ ԱՄՆ մարշալ Էնդրյու Լեդդիսի դերում հանդես է եկել Լեոնարդո ԴիԿապրիոն[13]։ 2011 թվականին նա նորից առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների՝ «Վալենտինկա» ֆիլմում՝ որպես լավագույն դերասանուհի։

Մեկ շաբաթ Մերլինի հետ դրամայում Մերիլին Մոնրոյի դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուս»[14], «Օսկար» և «BAFTA» մրցանակների։

2013 թվականի հուլիսին Միշել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton ընկերության պայուսակների աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային դեմքը[15]։

Անձնական կյանք

2004 թվականին Ուիլյամսը «Սապատավոր լեռը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասան Հիթ Լեդջերի հետ, և նրանք սկսում են հանդիպել[16][17]։ 2005 թվականի հոկտեմբերի 28-ին ծնվել է նրանց աղջիկ՝ Մաթիլդա Ռոուզ Լեդջերը։ 2007 թվականի սեպտեմբերին զույգը հայտնել է իրենց բաժանության մասին[18]։ 2008 թվականի հունվարին, Լեդջերի մահից հետո Ուիլյամն ու դուստրը հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում և հաճախ ենթարկվում են պապարացիների հետապնդման[19]։ Ուիլյամսը հազվադեպ է հարցազրույց տալիս մինչև 2009 թվականը[20]։

2008 թվականի հուլիսին Ուիլյամսը սկսել է հանդիպել ռեժիսոր Սպայկ Ջոնզի հետ, ում հետ ծանոթացել էր «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք բաժանվել են 2009 թվականի սեպտեմբերին, և Ուիլյամսը հայտնել է իրենց հարաբերությունների «անհնարինության» մասին[21]։

2018 թվականին հուլիսին Ուիլյամն ամուսնացել է երաժիշտ Ֆիլ Էլվերումի հետ[22]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ս Մալիբուի փրկարարները Baywatch Բրիջետ
1994 ֆ Լեսի Lassie Էյպրիլ Պորտեր
1994 ս Քայլ առ քայլ Step by Step Ջ. Ջ.
1995 ս Raising Caines Տրիշ
1995 ս Մեծ վերանորոգում Home Improvement Ջեսիկա Լատց
1995 ֆ Անհատը Species Երիտասարդ Սիլ
1995 ֆ Ժամանակի տիրակալը Timemaster Էննի
1996 հֆ Իմ որդին անպարտ է My Son Is Innocent Դոննա
1997 հֆ Դաս տալ պարոն Գրիֆֆին Killing Mr. Griffin Մայա
1997 ֆ Հազար ակր A Thousand Acres Պեմմի
1998-2003 ս Դոուսոնի ծովախորշը Dawson's Creek Ջեննիֆեր Լինդլի
1998 ֆ Հալլոուին։ 20 տարի հետո Halloween H20: 20 Years Later Մոլլի
1999 ֆ Նախագահի ընկերուհիները Dick Արլին Լորենցո
1999 ֆ Անպաշտպան But I'm a Cheerleader Կիմբերլի
2000 հֆ Եթե պատերը կարողանային խոսել 2 If These Walls Could Talk 2 Լինդա
2001 ֆ Պարֆյումեր Perfume Հոլլի
2001 ֆ Քեզ հետ և առանց քեզ Me Without You Հոլլի
2001 ֆ Պռոզակ ազգ Prozac Nation Ռուբի
2003 ֆ Լիլանդի Միացյալ Նահանգները The United States of Leland Ջուլի
2003 ֆ Կայարանի տեսուչը The Station Agent Էմիլի
2004 ֆ Առաջին փորձ A Hole in One Աննա
2004 ֆ Կեղծ հերոսը Imaginary Heroes Պեննի
2004 ֆ Երկրի հարստությունը Land of Plenty Լանա
2005 ֆ Բակստյորը The Baxter Սեսիլ
2005 ֆ Սապատավոր լեռ Brokeback Mountain Ալմա
2006 ֆ Ճուռակի մահը The Hawk Is Dying Բեթթի
2007 ֆ Ես այնտեղ չեմ I'm Not There. Կոկո Ռիվինգտոն
2008 ֆ Պրովոկատոր Incendiary երիտասարդ մայր
2008 ֆ Կոնտակտների ցանկը Deception Ս
2008 ֆ Վենդին և Լյուսին Wendy and Lucy Ուենդի
2008 ֆ Նյու Յորք, Նյու Յորք Synecdoche, New York Քլեն Քին
2009 ֆ Մամոնտ Mammoth էլլեն Վիդալ
2010 ֆ Վալենտինկա Blue Valentine Սինդի Պերեյրա
2010 ֆ Անիծվածների կղզի Shutter Island Դոլորես Չենել
2011 ֆ Սիրել/ Չսիրել Take This Waltz Մարգո
2011 ֆ Մեկ շաբաթ Մերլինի հետ My Week with Marilyn Մերիլին Մոնրո
2013 ֆ Օզ։ Մեծ և սարսափելի Oz: The Great and Powerful բարի վհուկ Գլինդա
2014 ֆ Ֆրանսիական շարերդ Suite française Լյուսիլ Անգելլի
2016 ֆ Մանչեսթերը ծովին կից Manchester by the Sea Ռենդի
2016 ֆ Մի քանի կին Certain Women Ջինա
2017 ֆ Հրաշքներով լի աշխարհ Wonderstruck Էլեյն
2017 ֆ Աշխարհի բոլոր փողերը All the Money in the WorldԳեյլ Հարրիս
2017 ֆ Մեծագույն շոումենը The Greatest ShowmanՉերիտի Բարնում
2018 ֆ Վենոմ VenomԷՆՆ Բեյնգ
2018 ֆ Ես ինձ գեղեցիկ եմ զգում I Feel PrettyԷյվերի ԼեԿլեր
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.