Ջենիֆեր Գարներ

ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia

Ջենիֆեր Գարներ

Ջենիֆեր Էնն Գարներ (անգլ.՝ Jennifer Anne Garner, ապրիլի 17, 1972(1972-04-17), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի է և պրոդյուսեր։ Առավել հայտնի է գործակալ Սիդնի Բրիստոուի դերով «Լրտեսուհին» («Լրտեսուհին») (2001 - 2006 թվականներ) հեռուստասերիալում և Էլեկտրա Նատչիոսի դերակատարումով «Թոկից փախածը» («Թոկից փախածը») (2003 թվական) և «Էլեկտրա» («Elektra») (2005 թվական) ֆիլմերում։ «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է։

Արագ փաստեր Ջենիֆեր Գարներ, Հասակը ...
Thumb
Ջենիֆեր Գարներ
Thumb
Հասակը173 սմ[1]
Ծնվել էապրիլի 17, 1972 (52 տարեկան)[1]
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս,  ԱՄՆ
ԿրթությունGeorge Washington High School? և Դենիսոն համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ
Կրոնմեթոդիզմ
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր[1]
Ակտիվ շրջան1990–այժմ[1]
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա[1]
Ընտրանի"Նախկին ընկերուհիների ուրվականները",
"13-ից 30",
"Էլեկտրա"
Ծնողներհայր՝ William John Garner?, մայր՝ Patricia Ann English?[2]
Ամուսին(ներ)Բեն Աֆլեք (3 երեխա),
Սքոթ Ֆոլի (ամուսնալուծված)[1]
Համատեղ ապրող(ներ)John C. Miller? և Բեն Աֆլեք
Երեխա(ներ)Վայոլետ Էնն Աֆլեք (2005 թվական դեկտեմբերի 1), Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (2009 թվական հունվարի 6), Սամյուել Գարներ Աֆլեք (2012 թվական փետրվարի 27)
Պարգևներ և մրցանակներ
Փակել

Վաղ տարիներ

Ջենիֆեր Էնն Գարները ծնվել է 1972 թվականի ապրիլի 17-ին Հյուստոնում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)։ Նրա մայրը՝ Պատրիսիա Էնն Ինգլիշ, ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ Բիլլի Ջեք Գարներ, ինժեներ-քիմիկոս։ Ջենիֆերն ունի երկու քույր, ավագ և կրտսեր, Մելիսսա Գարներ-Ուայլի և Սյուզաննա Գարներ-Կարպենտեր։

Երեք տարեկան հասակում Գարները սկսում է բալետի դասեր առնել, որով զբաղվում է ամբողջ մանկության ընթացքում։ Չնայած նրան, ըստ նրա սեփական խոսքերի, դուր էր գալիս պարելը, սակայն նա երբեք չի մտածել այն մասին, որ կդառնա դասական բալերինա[3]։ Երբ Ջենիֆերը չորս տարեկան էր, կապված «Union Carbide» ընկերության հետ հոր աշխատանքից, ընտանիքը տեղափոխվում է Չառլստոն, Արևմտյան Վիրջինիա նահանգ, որտեղ Գարներն ապրում է ընդհուպ մինչև քոլեջ ընդունվելը[4]։

1990 թվականին Գարներն ավարտում է Ջորջ Վաշինգտոնի անվան դպրոցը Չառլստոնում և ընդունվում է Դենիսոնի համալսարանը, որպեսզի ուսումնասիրի քիմիան։ Սակայն, հասկանալով, որ բեմում խաղալը իր համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, նա փոխում է մասնագիտացումը դերասանական արհեստին։ 1994 թվականին Գարներն ավարտում է համալսարանը և պատրաստվում էր շարունակելու դերասանական կրթությունը Եյլի համալսարանում, սակայն, 1995 թվականին Նյու Յորք այցելելուց հետո, նա որոշում է փորձել իրեն թատրոնում։

Կարիերա

Նյու Յորքում Գարները վաստակում էր ընդամենը 15 դոլար, հանդիսանալով առաջատար դերասանուհիների կրկնորդ։ Դրանից հետո նա սկսում է հայտնվել հեռուստատեսությունում, նորամուտը նշելով «Զոյա» («Zoya») հեռուստաֆիլմում, ըստ Դանիելա Սթիլի վեպի։ Այնուհետև նա նկարահանվում է երկու ոչ շարունակական սերիալներում՝ «Կարևոր մարդիկ» (1998 թվական) և «Քո կյանքի ժամանակը» («Time of Your Life», 1999 թվական), ինչպես նաև, «Hallmark» ստուդիայի երկու ֆիլմերում, ներառյալ 1997 թվականի «Ռոուզ Հիլլ» («Rose Hill») ֆիլմի, հիմնված Ջուլիա Հարվուդի «Երկու վարդ» բեսթսելերի վրա։ 1996 թվականին Գարները հայտնվում է NBC-ի «Օրենք և կարգ ու կանոն» սերիալի դրվագներից մեկում։ Մի քիչ ավելի ուշ նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա նահանգ, որտեղ սկզբից աշխատանքի է տեղավորվում ռեստորանում, որպես կառավարիչ։ Շուտով նրան հրավիրում են Հաննա Բիբի դերին «Warner Bros.»-ի «Ֆելիսիթի» («Felicity») սերիալում։ Նկարահանման հրապարակում Ջենիֆերը ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Սքոթ Ֆոլիի հետ։ Գարները խաղում էր նրա կերպարի ընկերուհու դերը։ 1999 թվականին նա փոքրիկ դեր է խաղում «Ձևացնողը» սերիալի դրվագներից մեկում, իսկ 2000 թվականին առաջին անգամ նկարահանվում է բավականին հայտնի կինոնկարում՝ «Որտե՞ղ է իմ մեքենան, ընկեր» («Dude, Where's My Car?») կատակերգությունում, որտեղ խաղում էր Վանդային, Էշթոն Քաթչերի հերոսի ընկերուհին։ Հաջորդ տարի Գարները խաղում է բուժքրոջ դերը «Պեռլ Հարբոր» («Pearl Harbor») բարձրաբյուջետային էպիկական ֆիլմում, որտեղ նկարահանվում էին նրա երկրորդ ապագի ամուսին Բեն Աֆլեքը և Քեյթ Բեքինսեյլը։

Նույն՝ 2001 թվականին, Ջեյ Ջեյ Աբրամսը, ով պրոդյուսավորել էր «Ֆելիսիթի» ֆիլմը, Գարներին հրավիրում է նոր հեռուստասերիալ, որը նա ստեղծում էր «ABC»-ի համար։ Ջենիֆերը հաջողությամբ անցնում է փորձերը և հաստատվում է Սիդնի Բրիստոուի առաջատար դերին «Լրտեսուհին» դրամայում։ Սերիալը հաջողակ է հանդիսանում և եթեր է հեռարձակվում հինգ եթերաշրջան, ընդհուպ մինչև 2006 թվականի մայիսը, իսկ Գարներն իր դերի համար 2002 թվականի հունվարին արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում, ընդ որում, սերիալն ընթանում էր ընդամենը սեզոնի կեսը։ Գարների հոնորարը սկզբնապես կազմում էր 45 000 դոլար մեկ սերիայի համար, իսկ վերջում այն հասնում է 150 000-ի։ Սերիայի հինգ տարվա հեռարձակման ընթացքում Գարները չորսակի անգամ անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2005 թվականին Ջենիֆերն արժանանում է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա»-ի մրցանակին։ 2005 թվականի մարտին նա ռեժիսավորում է «Լրտեսուհու» մասերից մեկը և հանդիսանում է ամբողջ հինգերորդ եթերաշրջանի պրոդուսերներից մեկը։

«Լրտեսուհու» հաջողությունից հետո Գարները վերադառնում է կինո Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես» («Catch Me If You Can») ֆիլմում փոքրիկ դերով։ 2003 թվականին նա կատարում է Էլեկտրա Նաթչիոսի դերը «Թոկից փախածը» («Թոկից փախածը») ֆիլմում, նույնանուն հերոսի մասին «Marvel» ընկերության կոմիքսների էկրանավորումում, որի դերը խաղում է Բեն Աֆլեքը, ում հետ նա ամուսնանում է 2005 թվականին։ Այդ նույն դերը նա խաղում է 2005 թվականի «Էլեկտրա» («Elektra») ֆիլմում, լիովին նվիրված նրա հերոսուհուն։ Մեկ այլ ֆիլմ, որում Ջենիֆերը կատարում է գլխավոր հերոսուհու դերը, հանդիսանում է «13-ից 30» («Going on 30») ռոմանտիկ կատակերգությունը, որն ուներ ֆինանսական հաջողություն։ Հայտնի է, որ Գարները ինքն է կատարում հնարքները։ Այսպես, 2005 թվականի հունվարին նա բաց է թողնում «Էլեկտրա» ֆիլմի գովազդային ակցիայի մի մասը, քանի որ վնասել էր մեջքը նկարահանման հրապարակում, «Լրտեսուհին» ֆիլմի չորրորդ եթերաշրջանի մասերից մեկի նկարահանումների ժամանակ[5]։

2005 թվականին Գարները «Forbes» ամսագրի կողմից ընդգրկվում է «100 ամենաազդեցիկ անվանիներ»-ի ցուցակում՝ 70 համարի տակ[6]։ 2004 թվականի հուլիսից նա վաստակել է 15 միլիոն դոլար[7]։ 2006 թվականի «Օսկար» մրցանակների հանձնման արարողության ժամանակ Գարները, «Լավագույն ձայնային էֆեկտներ» մրցանակի հանձնման համար բեմ դուրս գալուց, սայթաքում է։ Նա վայր չի ընկնում, սակայն կորցնում է հավասարակշռությունը, որից հետո կատակով մեկնաբանում է. «Ես ինքս եմ կատարում իմ բոլոր հնարքները»։

Գարների հաջորդ ֆիլմը հանդիսանում է «Մուկ ու կատու» («Catch and Release») ռոմանտիկ կատակերգությունը։ Նաև նա հնչյունավորում է կերպարներից մեկը «Շառլոտայի սարդոստայնը» ֆիլմում, թողարկված 2006 թվականի դեկտեմբերին։ Գարները հիմնադրել է «Vandalia Films» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին ֆիլմը թողարկվում է 2007 թվականին։ Ինքը՝ Ջենիֆերը, հանդիսանում է ընկերության երկու ֆիլմերի պրոդյուսեր՝ «Լինել քեզ հետ» և «Արձակուրդ մեկը մյուսից»։ Նախատեսված էր Գարների մասնակցությունը Զակ Բրաֆի «Բաց սրտեր» ֆիլմում, սակայն նա լքում է նախագիծը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ։ 2007 թվականին թողարկվում է «Թագավորություն» («The Kingdom») ֆիլմը, որտեղ Գարները գլխավոր դերն է կատարում Ջեյմի Ֆոքսի հետ միասին։ 2007 թվականին Գարնիերը խաղում է Ջեյսոն Ռայթմանի «Ջունո» («Juno») ֆիլմում[8]։

Անձնական կյանք

Thumb
Ջենիֆեր Գարները և Բեն Աֆլեքը «Ոսկե Գլոբուս»-ում, 2013 թվական

2000-2004 թվականներին Ջենիֆերն ամուսնացած էր դերասան Սքոթ Ֆոլիի (ծնված 1972 թվականին) հետ[9][10]։ Նրանք հանդիպել էին «Ֆելիսիթի»-ի նկարահանումների ժամանակ և բաժանման մասին հայտարարում են 2003 թվականին՝ անհաշտ տարաձայնությունների պատճառով։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվում է 2004 թվականի մարտին։

2005 թվականի հունիսի 29-ից Գարներն ամուսնացած է դերասան Բեն Աֆլեքի (ծնված 1972 թվականին) հետ[11]։ Ամուսնությունը տեղի է ունենում Թերքս և Քայքոս կղզիներում գտնվող Parrot Cay առողջարանում, մասնավոր արարողությունում։ Ամուսիններն ունեն երեք երեխա՝ երկու դուստր և որդի. Վայոլեթ Էնն Աֆլեք (ծնված 2005 թվականի դեկտեմբերի 1-ին)[12], Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (ծնված 2009 թվականի հունվարի 6-ին)[13] և Սեմյուել Գարներ Աֆլեք (ծնված 2012 թվականի փետրվարի 27-ին)[14][15]։ 2015 թվականի հունիսի 30-ին զույգը հայտարարում է իրենց բաժանման մասին[16]։

Հետապնդման միջադեպ

2002 թվականին Գարները հետապնդվում էր Սթիվեն Բուրկի կողմից, ով, վերջնական արդյունքում, ձերբակալվում է 2009 թվականի դեկտեմբերին՝ 2008 թվականի դատական արգելող որոշման խախտումից հետո[17]։ Բուրկը մեղադրվում է հետապնդման երկու կետով, որոնց հանդեպ նա իրեն մեղավոր չի ճանաչում՝ անմեղսագիտութան պատճառով։ 2010 թվականի մարտին նա անմեղսունակ է ճանաչվում և դատարանի որոշմամբ ուղարկվում է Կալիֆորնիայի պետական հագեբուժական հիվանդանոց, որպեսզի հեռու մնա Աֆլեքների ընտանիքից 10 տարվա ընթացքում, եթե դուրս գրվի հիվանդանոցից[18]։

Հակա-պապարացիական գործունեություն

Գարները գործունեություն է ձեռնարկում, որպեսզի պաշտպանի իր երեխաներին պապարացիներից։ 2013 թվականի օգոստոսին Գարները, Հոլլի Բերիի հետ, վկայություն են տալիս Ասամբլեայի հանձնաժողովին՝ ի նպաստ օրինագծի, որն անվանիների երեխաներին կպաշտպանի լուսանկարիչների հետապնդումից։ Օրինագիծը ընդունվում է 2013 թվականի սեպտեմբերին։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անվանում ...
ԹիվՖիլմի անվանումԲնօրինակ անվանումԴերԺանրՌեժիսորԽաղընկերներ
1990Մեծ ներկայացումներGreat PerformancesՌոքսենսերիալ,
Դրամա,
Երաժշտական
Բրայան Լաորջ
և այլք
1990 - 2010Օրենքը և կարգըLaw & OrderՋեյմիսերիալ,
Քրեական,
Դրամա
Կոնստանտին Մակրիս
և այլք
1995ԶոյաZoyaՍաշաՄելոդրամա,
Դրամա
Ռիչարդ Ա. Կոլլա
1996Հրե բերքHarvest of FireՍառա ԹրոյերԴրամա,
Քրեական
Արթուր Ալան Սեյդելմեն
1996Մեռյալի զբոսանքըDead Man's WalkԿլարա Ֆորսիթմինի սերիալ,
Վեստեռն
Իվ Սիմոնո
1996 - 2002Շրջադարձերի քաղաքըSpin CityԲեքիսերիալԷնդի Կեդիֆ
և այլք
Մայքլ Ջ. Ֆոքս
1996 - 2000ՁևացնողըThe PretenderԲիլլիե Հ. Վագն / Դուփրիսերիալ,
Ֆանտաստիկ,
Դետեկտիվ
Ֆրեդերիկ Կինգ Կելլեր
և այլք
1996Սվիֆթի արդարադատությունըSwift JusticeԷլիսոնսերիալ,
Մարտական
Ջեյմ Ալեքսանդր
և այլք
1997Ռոուզ ՀիլRose HillՄերի Ռոզ Քլայբորն / Վիկտորիա Էլիոթը 17 տարեկանումՎեստեռնՔրիստոֆեր Քեյն
1997Քանդելով ՀարիինDeconstructing Harryէլեվաթորի կինը / Հարիի կերպարըԴրամա,
Կատակերգություն
Վուդի ԱլենԴեմի Մուր,
Ռոբին Ուիլյամս
1997Վաշինգտոնի հրապարակըWashington SquareՄերիան ԱլմոնդԴրամա,
Մելոդրամա
Անգեշկա Հոլանդ
1997Պարոն ՄագունMr. MagooՍթեյսի ՍամփանահոդիտրաԿատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ստենլի ՏոնգԼեսլի Նիլսեն
1997ԽաղացողըThe PlayerՍելիա ԼևիսոնՄարկ Պիզարսկի
1997Ըստ Հարմի մեթոդիIn Harm's WayՔելլիԿարճամետրաժՓիթեր Սոբիչ կրտսեր
1998Աղջիկներ և տղաներ1999ԱննաբելԴրամա,
Կատակերգություն
Նիկ ԴևիսԱմանդա Փիթ
1998 - 1999Ֆանտազիաների կղզինFantasy IslandՍելլիսերիալ,
Ֆենտեզի,
Դրամա
Պերի Լենգ
և այլք
Մալկոլմ Մակդաուել
1998 - 2002ՖելիսիթիFelicityՀանա Բիբսերիալ,
Դրամա
Լոուրենս Ֆիլինգ
և այլք
1999 - 2000Քո կյանքի ժամանակըTime of Your LifeՌոմի Սալիվանսերիալ,
Դրամա
Գարի Ուայներ
և այլք
Ջենիֆեր Լավ Հյուիթ
1999Խուճափ Նյու ՅորքումAftershock։ Earthquake in New YorkԴիանա ԱգոստինիՄարտականՄիքայել Սողոմոն
2000Որտե՞ղ է իմ մեքենան, ընկերDude, Where's My Car?ՎանդաՖանտաստիկ,
Կատակերգություն
Դենի ԼեյներԷշթոն Քաթչեր,
Շոն Ուիլյամ Սքոթ
2001Պեռլ ՀարբորPearl Harborբույժքույր ՍանդրաՄելոդրամա,
Դրամա,
Ռազմական
Մայքլ ԲեյԲեն Աֆլեք,
Ջոշ Հարթնեթ,
Քեյթ Բեքինսեյլ,
Ալեք Բոլդուին
2001Վայրէջք ՌեննիումRennie's LandingԿիլի ԲրեդշոուԴրամաՄարկ Ֆուսկո
2001 - 2006ԼրտեսուհինԼրտեսուհինՍինդի Բրիսթոուսերիալ,
Մարտական,
Դետեկտիվ
Քեն Օլին
և այլք
Վիկտոր Գարբեր
2002Բռնիր ինձ, եթե կարող եսCatch Me If You CanՉերիլ ԷնԿատակերգություն,
Քրեական,
Կենսագրական
Սթիվեն ՍփիլբերգՄելոդրամա,
Լեոնարդո ԴիԿապրիո,
Թոմ Հենքս,
Քրիստոֆեր Ուոքեն,
Մարտին Շին,
Նաթալի Բեյ,
Էմի Ադամս
2003Թոկից փախածըԹոկից փախածըԷլեկտրա ՆատչիոուսՖանտաստիկ,
Մարտական
Մարրկ Սթիվեն ՋոնսոնԲեն Աֆլեք,
Քոլին Ֆարել,
Մայքլ Կլարկ Դունկան,
Ջոն Ֆավրո
200413-ից 30Going on 30Ջենա ՌինկՖանտաստիկ,
Կատակերգություն
Գարի ՎինիկՄարկ Ռուֆալո
2004Անիմացիոն տարածք. ՏրիբունալThe Animated Լրտեսուհին։ TribunalՍինդի Բիսթրոու (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ
Դևիդ Լիփսոն
2005ԷլեկտրաElektraԷլեկտրա ՆատչիոուսՖենտեզի,
Մարտական
Ռոբ Բոումեն
2006Մուկ ու կատուCatch and ReleaseԳրեյՄելոդրամա,
Կատակերգություն
Սյուզաննա Գրանտ
2007ԹագավորությունThe KingdomՋանեթ ՄայեսՄարտականՓիթեր ԲերգՋեյսոն Բեյթման
2007ՋունոJunoՎանեսա ԼորինգՄելոդրամա,
Կատակերգություն
Ջեյսոն ՌայթմանԷլեն Փեյջ,
Ջեյսոն Բեյթման
2009Սիրանո դե ԲերժերակCyrano de BergeracՌոքսենՄելոդրամա,
Կատակերգություն
Մեթյու Դայմոնդ
2009Նախկին ընկերուհիների ուրվականներըGhosts of Girlfriends PastՋինի ՊիրոտիՄելոդրամա,
Կատակերգություն,
Ֆենտեզի
Մարկ Ս. ՈւոթերսՄեթյու Մակքոնահի,
Մայքլ Դուգլաս,
Բրեկին Մեյեր,
Լեյսի Շաբեր,
Ռոբերտ Ֆորսթեր
2009Ստի հայտնագործումըThe Invention of LyingԱննա ՄակդուգլասՄելոդրամաՌիկի Ջերվեյս,
Մեթյու Ռոբինսոն
2010Սուրբ Վալենտինի օրըValentine's DayՋուլիա ՖրիցպատրիկԴրամա,
Կատակերգություն
Գարի ՄարշալՔեթի Բեյթս,
Ջեսիկա Բիլ,
Բրեդլի Կուպեր,
Ջեսիկա Ալբա,
Էն Հետուեյ,
Էշթոն Քաթչեր,
Թեյլոր Լոտներ,
Ջուլիա Ռոբերտս,
Էմմա Ռոբերտս
2011Արթուր. Իդեալական միլիոնատերըArthurՍուսան ՋոնսոնՄելոդրամա,
Կատակերգություն
Ջեյսոն ՈւայներՀելեն Միրեն
2012Թիմոթի Գրինի արտասովոր կյանքըThe Odd Life of Timothy GreenՍինդի ԳրինՖենտեզի,
Դրամա
Փիթեր Հեջես
2011ԿարագButterԼաուրա ՓիկլերԿատակերգությունՋին Ֆիլդ ՍմիթԱլիսիա Սիլվերսթոուն
-Արձակուրդ մեկը մյուսիցSabbaticalԴետեկտիվ
Փակել

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2001 - 2006Լրտեսուհին (սերիալ)Լրտեսուհին (17 էպիզոս, 2005-2006)
2011ԿարագButter
-Արձակուրդ մեկը մյուսիցSabbatical
Փակել

Մրցանակներ և անվանակարգումներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Մրցանակ ...
Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2002 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Հաղթանակ
2002 Էմմի Առաջատար դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 MTV Movie Awards Լավագույն կանացի առաջընթաց Թոկից փախածը Հաղթանակ
2003 MTV Movie Awards Լավագույն համբույր (Բեն Աֆլեքի հետ) Թոկից փախածը Առաջադրված
2003 Էմմի Առաջատար դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Հաղթանակ
2004 Էմմի Առաջատար դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2004 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2004 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2004 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Առաջադրված
2004 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում Լրտեսուհին Հաղթանակ
2004 Teen Choice Awards Լավագույն հեռուստադերասանուհի դրամայում Լրտեսուհին Հաղթանակ
2004 Teen Choice Awards Լավագույն հեռուստադերասանուհի կատակերգությունում 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն զայրույթ 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն դիմահարդարում 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն համբույր (Մարկ Ռուֆալոյի հետ) 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն քիմիա (Մարկ Ռուֆալոյի հետ) 13-ից 30 Առաջադրված
2005 Էմմի Լավագույն դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 MTV Movie Awards Լավագույն երաժշտական ներկայացում (Մարկ Ռուֆալոյի հետ) 13-ից 30 Առաջադրված
2005 MTV Movie Awards Լավագույն երաժշտական ներկայացում (Նաթասիա Մալթեի հետ) Էլեկտրա Առաջադրված
2005 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Առաջադրված
2005 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում Լրտեսուհին Հաղթանակ
2005 Teen Choice Awards Լավագույն հեռուստադերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 Teen Choice Awards Լավագույն քիմիա (Մայքլ Վարդանի հետ) Լրտեսուհին Առաջադրված
2005 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի թրիլերում կամ արկածային ֆիլմում Էլեկտրա Առաջադրված
2005 Teen Choice Awards Կարմիր գորգի մոդային կանացի դեմք Առաջադրված
2006 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Առաջադրված
2007 Օնլայն կինոքննադատների միություն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջունո Առաջադրված
2007 Կինոքննադատների Ասոցիացիա Լավագույն դեր Ջունո Առաջադրված
2014 ԱՄՆ կինոքննադատների գիլդիա Ականավոր դերեր կինոֆիլմերում Դալլաս ակումբի գնորդները Առաջադրված
Փակել

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.