Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Էվան Գորդոն ՄաքԳրեգոր (անգլ.՝ Ewan Gordon McGregor, մարտի 31, 1971[1][2][3][…], Փերթ, Փերթ և Կինրոս[4]) շոտլանդացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Դերասանը նկարահանվում է անկախ ֆիլմերում, ինչպես նաև հոլիվուդյան բարձր բյուջե ունեցող նախագծերում։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ասեղի վրա» (1996), «Մտերիմ օրագիր» (1996), «Մուլեն Ռուժ!» (2001), «Մեծ ձուկը» (2003), «Գրողի ծոցը սերը» (2003), «Կղզին» (2005), «Անտառներում» (2005), «Աստղային պատերազմներ» էպոպեիայի երրորդ մասերում (1999, 2002, 2005), «Ես քեզ սիրում եմ, Ֆիլլիպ Մորիս» (2009) և Դոն Բրաունի վեպի էկրանացում «Հրեշտակները և հրեշները» (2009)։ Ներկայումս համարվում է Մեծ Բրիտանիայի ամենապահանջված դերասաններից մեկը։
Էվան ՄաքԳրեգոր անգլ.՝ Ewan McGregor | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1971[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Փերթ, Փերթ և Կինրոս[4] |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց[5] և Morrison's Academy? |
Քաղաքացիություն | Շոտլանդիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, թատրոնի դերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Մուլեն Ռուժ |
Ամուսին(ներ) | Եվա Մավրակիս և Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ[6] |
Երեխա(ներ) | Կլարա Մաքգրեգոր[7] և Jamyan McGregor? |
Պարգևներ և մրցանակներ | |
2012 թվականի վերջին Ուեն Մակգրեգորին շնորհվել է սպայի կոչում և Բրիտանական կայսրության շքանշան[11][12]։
Դերասանը ծնվել է 1971 թվականի մարտի 31-ին փոքրիկ Կրիֆֆ քաղաքում (Պերք ընդ Կինրոսս նահանգ, Շոտլանդիա), շոտլանդական հայտնի ՄաքԳրեգորի տոհի անդամ է[13], որի հիմնադիրը, ըստ լեգենդի, շոտլանդացիների արքա Քեննետ I-ի որդին է։ Նրա հայրը՝ Ջեյմս Չարլզ Ստյուարտ Մաքգրեգորը դպրոցում դասավանդել է ֆիզկուլտուրա առարկան և եղել է մասնագիտությունների ընտրության խորհրդատու։ Մայրը՝ Քերոլ Դիանա Լոուսոնը Դանդիի դպրոցում ուսուցանել է հաշմանդամություն ունեցող երեխաներին։
Դերասանն ունի Քոլին անունով եղբայր (ներկայումս Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օդաչու է), նա 2 տարով մեծ էր Յուենից։ Յուենի՝ մոր կողմից հորեղբայրը դերասան և ռեժիսոր Դենիս Լուսոնն է։ Հատկանշական է, որ նա, ինչպես և զարմիկը, նկարահանվել է «Աստղային պատերազմներ» էպոպեայում (բնօրինակ տրիլոգիայում)՝ խաղալով Վեջ Անտիլլեսի՝ X-Wing աստղային կործանիչի օդաչուի դերը։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1989 – 1996 | Պատմություններ գերեզմանից | Tales from the Crypt | Ֆորդ | Սերիալ, Սարսափ, Ֆենտեզի, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական, Դետեկտիվ | Ռասել Մալկեյ Էլիոթ Սիլվերշտեյն Ռոբերտ Զեմեկիս | Ջոն Կասիր, Ռոյ Բրոկսմիթ, Միգել Ֆերեր, Կեմ Կլարկ, Լարի Դրեյկ |
1993 | Կապույտ շրթներկ քո օձիքին | Lipstick on Your Collar | Հոփեր | Մինի սերիալ, Դրամա, Ռազմական, Երաժշտական | Ռեննի Ռայ | Ջիլզ Թոմաս, Լուիզ Ջերմեյն, Դուգլաս Հենշել, Փիթեր Ջեֆրի |
1993 | Կարմիրը և սևը | The Scarlet and the Black | Ջուլիեն Սորել | Մինի սերիալ | Բեն Բոլտ | Քրիստոֆեր Ֆուլֆորդ, Էլիս Կրայջ, Տ.Պ. ՄակՔեննա, Կլայվ Արինդել |
1993 | Ընտանեկան ոճ | Family Style | Ջիմմի | Կարճամետրաժ | Ջասթին Չադվիկ | Ամելիա Կյորտիս |
1994 | Մարդ լինելով | Being Human | Ալվարեզ | Ֆենտեզի, Դրամա, Կատակերգություն | Բիլ Ֆորսայտ | Ռոբին Ուիլյամս, Կելի Հանտեր, Մոդի Ջոնսոն, Մաքս Ջոնսոն, Ռոբերտ Կարլայլ |
1994 | Ոչ խորը գերեզման | Shallow Grave | Alex Law | Թրիլեր, Քրեական | Դեննի Բոյլ | Քրիստոֆեր Էքլսթոն, Կերի Ֆոքս, Քեն Ստոթ, Կիտ Ալեն |
1994 – 2009 | Շտապ օգնություն | ER | Դունկան Ստյուարտ | Դրամա | Քրիստոֆեր Չուլակ Ջոնաթան Կապլան Ռիչարդ Տորպե | Նոա Ուայլի, Լորա Իննես, Լաուրա Սերոն, Մորա Տիրնի, Դիզեր Դի |
1994 | Ջազի ռիտմերով | Doggin' Around | Թոմ Կլեյտոն | Կատակերգություն | Դեսմոնդ Դևիս | Էլիոթ Գուլդ, Ջերալդին Ջեյմս, Ալան Արմսթրոնգ, Լիզ Սմիթ |
1995 – 2001 | Կավանա | Kavanagh QC | David Robert Armstrong | Սերիալ, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Չարլզ Բիսոն Ջեք Գոլդ Քոլին Գրեգգ | Ջոն Տոու, Նիկոլաս Ջոնս, Օլիվեր Ֆորդ Դեյվիս, Կլիֆ Պարիզի, Լիզա Խերոու |
1995 | Կապույտ հյութ | Blue Juice | Դին Ռայմոնդ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Սպորտային | Կարլ Պրեչեզեր | Շոն Պերտուի, Կետրին Զետա-Ջոնս, Սթիվեն Մակինտոշ, Փիթեր Գան |
1996 | Ասեղի վրա | Trainspotting | Ռենտոն | Դրամա, Քրեական | Դեննի Բոյլ | Յուեն Բրեմներ, Ջոնի Լի Միլեր, Քևին ՄակԿիդ, Ռոբերտ Կարլայլ |
1996 | Անձնական օրագիր | The Pillow Book | Ջերոմ | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա | Փիթեր Գրինուեյ | Վիվիան Վու, Յոշի Օիդա, Քեն Օգատա, Խիդեկո Յոշիդա |
1996 | Էմմա | Emma | Ֆրենկ Չուրչիլ | Մելոդրամա, Կատակերգություն | Դուգլաս ՄակԳրատ | Գվինետ Պելտրոու, Ալան Կամինգ, Թոնի Կոլեթ, Ջերեմի Նորտեմ |
1996 | Կարաոկե | Karaoke | երիտասարդ | Մինի սերիալ, Դրամա | Ռեննի Ռայ | Ալբերտ Ֆիննի, Ռոյ Հադ, Ռիչարդ Է. Գրանտ, Կիլի Հոուզ, Հայվել Բեննեթ |
1996 | Գործը փողն է | Brassed Off | Էնդի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Երաժշտական | Մարկ Հերման | Փիթ Պոսթլետուեյտ, Տարա Ֆիտցջերալդ, Սթիվեն Թոմպկինսոն, Ջիմ Կարտեր |
1997 | Օձի համբույրը | The Serpent's Kiss | Միներ Քրոմ | Դրամա | Ֆիլիփ Ռուսլո | Գրետա Սկաքի, Փիթ Պոսթլետուեյտ, Ռիչարդ Է. Գրանտ, Կարմեն Չապլին |
1997 | Քիչ սովորական կյանք | A Life Less Ordinary | Ռոբերտ Լևիս | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Դեննի Բոյլ | Քեմերոն Դիազ, Հոլի Հանտեր, Դելրոյ Լինդո, Դեն Հեդայյա |
1997 | Գիշերային հերթապահություն | Nightwatch | Մարտին Բելս | Սարսափ, Թրիլեր, Դրամա | Ուլե Բորնեդալ | Պատրիսիա Արկեթ, Ջոշ Բրոլին, Լորեն Գրեմ, Նիկ Նոլտի |
1998 | Թավշե ոսկե հանք | Velvet Goldmine | Կուրտ Ուիլդ | Դրամա, Երաժշտական | Տոդ Հեյնս | Ջոնաթան Ռիզ Մայերս, Քրիստիան Բեյլ, Թոնի Կոլեթ, Էդի Իզարդ |
1998 | Ձայնիկ | Little Voice | Բիլլի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Երաժշտական | Մարկ Հերման | Ջեյն Հորոքս, Մայքլ Կեյն, Բրենդա Բլետին, Ջիմ Բրոուդբենտ |
1999 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I: Թաքնված սպառնալիք | Star Wars: Episode I - The Phantom Menace | Օբի-Վան Կենոբի | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Ջորջ Լուկաս | Լիամ Նիսոն, Նատալի Պորտման, Ջեյք Լլոյդ, Յեն ՄակԴայարմիդ |
1999 | Աֆերիստը | Rogue Trader | Նիկ Լիսոն | Թրիլեր, Դրամա, Քրեական, Պատմական | Ջեյմս Դիրդեն | Աննա Ֆրիլ, Իվ Բենետոն, Բետսի Բրենտլի, Քերոլայն Լենգրիշ |
1999 | Դեսերտներ | Desserts | Stroller | Կարճամետրաժ, Դրամա | Ջեֆ Ստարկ | |
1999 | Ականատեսը | Eye of the Beholder | Ստեֆան Ուիլսոն | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ստեֆան Էլիոթ | Էշլի Ջադ, Պատրիկ Բերգին, Ժենևև Բյուժո, Կ.Դ. Լենգ |
2000 | Նորա | Nora | Ջեյմս Ջոյս | Դրամա | Պետ Մերֆի | Սյուզեն Լինչ, Էնդրյու Սկոթ, Վիննի ՄակԿեյբ, Վերոնիկա Դաֆի |
2000 | Anno Domini | օտարական | Կարճամետրաժ | Ջեֆ Ստարկ | Լեյն Միգոու, Տիմ Լոան, Մարկ Մալխոլանդ, Լինդա Ռեյ | |
2001 | Մուլեն Ռուժ | Moulin Rouge! | Քրիստիան | Երաժշտական, Դրամա, Մելոդրամա | Բազ Լուրման | Նիկոլ Կիդման, Ջոն Լեգուիզամո, Ջիմ Բրոուդբենտ, Ռիչարդ Ռոքսբուրգ |
2001 | Սև բազե | Black Hawk Down | Grimes | Մարտական, Դրամա, Ռազմական, Պատմական | Ռիդլի Սքոթ | Ջոշ Հարտնեթ, Էրիկ Բանա, Ուիլյամ Ֆիխտներ, Սեմ Շեպարդ |
2002 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II: Կլոնների հարձակումը | Star Wars: Episode II - Attack of the Clones | Օբի Վան Կենոբի | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Ջորջ Լուկաս | Հեյդեն Քրիստենսեն, Նատալի Պորտման, Քրիստոֆեր Լի, Սեմյուել Լ. Ջեքսոն |
2002 | Տարածաչափություն | Solid Geometry | Ֆիլ | Կարճամետրաժ, Դրամա, Դետեկտիվ | Դենիս Լոսոն | Ռուտ Միլար, Փիթեր Կապալդի, Ջոնաթան Ուոտսոն, Ջոն Մուրտա |
2003 | Գրողի ծոցը կորչի սերը | Down with Love | Կետչեր Բլոկ | Մելոդրամա, Կատակերգություն | Պեյթոն Ռիդ | Ռենե Զելվեգեր, Սարա Պոլսոն, Դևիդ Հայդ Պիրս, Ռեյչել Դրեչ |
2003 | Երիտասարդ Ադամը | Young Adam | Ջո Թեյլոր | Թրիլեր, Դրամա, Քրեական | Դևիդ ՄակՔենզի | Տիլդա Սուինտոն, Փիթեր Մուլան, Էմիլի Մորտիմեր, Ջեք ՄակԷլհոուն |
2003 | Մեծ ձուկ | Big Fish | Էդ Բլում (երիտասարդ) | Ֆենտեզի, Դրամա, Դետեկտիվ, Արկածային | Տիմ Բյորտոն | Ալբերտ Ֆիննի, Բիլի Կրուդապ, Ջեսիկա Լենգ, Հելենա Բոնեմ Կարտեր |
2005 | Ռոբոտներ | Robots | Ռոդնի Կոպերբոտոմ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Քրիս Ուեջ Կարլոս Սալդանա | Ռոբին Ուիլյամս, Հոլի Բերի, Մել Բրուքս, Ջիմ Բրոուդբենտ |
2005 | Տրոյայի պատմություն | Troy's Story | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական, Կենսագրական | Աարան Կրիս, Ուիլյամ Մատեր Բրաուն | |
2005 | Վալիանտ։ Թևավոր հատուկ ջոկատ | Valiant | Վալիանտ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան, Ռազմական | Գարի Չեպման | Ռիկի Ջերվեյս, Տիմ Կարի, Ջիմ Բրոուդբենտ, Հյու Լորի |
2005 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III: Սիթհերի վրեժը | Star Wars: Episode III - Revenge of the Sith | Օբի Վան Կենոբի | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Ջորջ Լուկաս | Նատալի Պորտման, Հեյդեն Քրիստենսեն, Յեն ՄակԴայարմիդ, Սեմյուել Լ. Ջեքսոն |
2005 | Կղզին | The Island | Լինկոլն Վեց Էխո / Թոմ Լինկոլն | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր | Մայքլ Բեյ | Սկարլեթ Յոհանսոն, Ջիմոն Հոնսու, Շոն Բին, Սթիվ Բուշեմի |
2005 | Մնա | Stay | դոկտոր Սեմ Ֆոստեր | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Մարկ Ֆորսթեր | Ռայան Գոսլինգ, Նաոմի Ուոթս, Քեյթ Բյորտոն, Էլիզաբեթ Ռիզեր |
2005 | Ամանորդ շնորհավոր, Բրունս | Happy Birthday Broons! | պատմող | Փաստագրական | Մայկ Պրինց | Տամ Կաուեն, Ֆորդ Կիրնան, Սանջիվ Կոլի, Գրանտ Մորիսոն |
2006 | Որոտամարտ | Stormbreaker | Յան Ռիդեր | Մարտական, Թրիլեր, Արկածային, Ընտանեկան | Ջեֆրի Սաքս | Ալեքս Պեթիֆեր, Ալիսիա Սիլվերսթոուն, Միքի Ռուրկ, Սոֆի Օկոնեդո, Բիլ Նայի |
2006 | Բժիշկը, տորնադոն և կենտուկցի Կիդը | The Doctor, the Tornado and the Kentucky Kid | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Մարկ Նիլ | Քոլին Էդվարդս, Նիքի Հեյդեն, Ջոն Հոպկինս, Վալենտինո Ռոսի |
2006 | Սեքսուալ բնույթի տեսարաններ | Scenes of a Sexual Nature | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Էդվարդ Բլում | Հոլի Աիրդ, Այլին Էտկինս, Հյու Բոնևիլ, Թոմ Հարդի | |
2006 | Միսս Փոթեր | Miss Potter | Նորման Վեռն | Դրամա, Կենսագրական | Քրիս Նունեն | Ռենե Զելվեգեր, Էմիլի Ուոտսոն, Բարբարա Ֆլին, Բիլ Պատերսոն |
2007 | Կասանդրայի երազանքը | Cassandra's Dream | Յան | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Քրեական | Վուդի Ալեն | Քոլին Ֆարել, Հեյլի Էտվել, Սալի Հոկինս, Թոմ Ուիլկինսոն |
2008 | Պրովոկատոր | Incendiary | Ջասպեր Բլեք | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա | Շերոն Մագուայր | Միշել Ուիլյամս, Մետյու Մակֆեյդեն, Նիկոլաս Գլիվս, Սիդնի Ջոնսթոն |
2008 | Կապերի ցուցակ | Deception | Ջոնաթան ՄակՔուարի | Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Մարսել Լանգենեգեր | Հյու Ջեքման, Միշել Ուիլյամս, Բրյուս Օլտմեն, Էնդրյու Գինսբուրգ |
2008 | Ես սիրում եմ քեզ, Ֆիլիպ Մորիս | I Love You Phillip Morris | Ֆիլիպ Մորիս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Գլենն Ֆիկարա Ջոն Ռեկուա | Ջիմ Քերրի, Լեսլի Ման, Ռոդրիգո Սանտորո, Էնտոնի Կորոնե |
2009 | Հրեշտակներ և հրեշներ | Angels & Demons | Կամերլենգո Պատրիկ ՄաքԿեննա | Թրիլեր, Դետեկտիվ | Ռոն Հովարդ | Թոմ Հենքս, Այելետ Զուրեր, Ստելան Սկարսգարդ, Պերֆրանչեսկո Ֆավինո |
2009 | Խելագար հատուկ ջոկատ | The Men Who Stare at Goats | Բոբ Ուլիտոն | Կատակերգություն, Արկածային | Գրանտ Հեսլով | Ջորջ Կլունի, Ջեֆ Բրիջես, Քևին Սպեյսի, Սթիվեն Լենգ |
2009 | Ամելիա | Amelia | Ջեն Վիդալ | Դրամա, Մելոդրամա, Արկածային, Կենսագրական | Միրա Նաիր | Հիլարի Սուենկ, Ռիչարդ Գիր, Քրիստոֆեր Էքլսթոն, Ջո Անդերսոն |
2009 | Գրողի ուրվականը | The Ghost Writer | ուրվական | Թրիլեր, Դետեկտիվ | Ռոման Պոլանսկի | Պիրս Բրոսնան, Օլիվիա Ուիլյամս, Կիմ Կետրոլ, Թոմ Ուիլկինսոն |
2010 | Իմ սարսափելի դայակը 2 | Nanny McPhee and the Big Bang | Ռորի Գրին | Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան | Սուզաննա Ուայթ | Մեգգի Ջիլենհոլ, Օսկար Ստիր, Ասա Բաթերֆիլդ, Լիլ Վուդս, Էրոս Վլախոս |
2010 | Երկարաճիտ կոշիկներ Ուայթհոլում | Jackboots on Whitehall | Քրիս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ռազմական | Էդվարդ ՄակԳենրի Ռորի ՄակԳենրի | Ռոզամունդ Պայկ, Ռիչարդ Է. Գրանտ, Տիմոտի Սպոլ, Թոմ Ուիլկինսոն |
2010 | Սկսնակները | Beginners | Oliver Fields | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Մայկ Միլս | Քրիստոֆեր Պլամեր, Մելանի Լորան, Գորան Վիշնիչ, Կայ Լենոքս |
2011 | Վերջին սերը Երկրի վրա | Perfect Sense | Միշել | Ֆանտաստիկ, Դրամա, Մելոդրամա | Դևիդ ՄակՔենզի | Եվա Գրին, Լորեն Թոմպանի, Կոնի Նիլսեն, Դենիս Լոսոն |
2011 | Իմ երազանքի ձուկը | Salmon Fishing in the Yemen | դոկտոր Ալֆրեդ Ջոնս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Լասե Հալսթրյոմ | Էմիլի Բլանտ, Քրիստին Սքոթ Թոմաս, Ամր Վակիդ, Կատրին Ստեդմեն |
2011 | Ամենաարագը | Fastest | պատմող | Փաստագրական, Սպորտային | Մարկ Նիլ | Հորխե Լորենսո, Վալենտինո Ռոսի, Բեն Սպիես, Քեյսի Ստոներ |
2011 | Նոկաուտ | Haywire | Կենետ | Մարտական, Թրիլեր | Սթիվեն Սոդերբերգ | Ջինա Կարանո, Մայքլ Դուգլաս, Անտոնիո Բանդերաս, Չեննինգ Տատում |
2012 | Անհնարինը | Lo imposible | Հենրի | Մարտական, Թրիլեր, Դրամա | Հուան Անտոնիո Բայոնա | Նաոմի Ուոթս, Թոմ Հոլենդ, Սեմյուել Ջոսլին, Օակլի Պենդերգասթ |
2012 | Ուղղումներ | The Corrections | Չիպ | Դրամա | Ռիս Իվանս, Մեգգի Ջիլենխոլ, Քրիս Կուպեր, Գրետա Գերվիգ | |
2013 | Վիշապներին հնազանդեցնող Ջեքը | Jack the Giant Slayer | Էլմոնտ | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Արկածային | Բրայան Սինգեր | Նիկոլաս Հոլտ, Յեն ՄակՇեյն, Ուորվիկ Դևիս, Բիլ Նայի |
2013 | Օգոստոս։ Օսեյջ կոմսություն | August: Osage County | Bill Fordham | Դրամա, Կատակերգություն | Ջոն Ուելս | Բենեդիկտ Կամբերբետչ, Ջուլեթ Լյուիս, Մերիլ Ստրիպ, Էբիգեյլ Բրեսլին |
2014 | Ծնված է թագավոր լինելու համար | Born to Be King | Կատակերգություն | Փիթեր Կապալդի | Քեյթ Հադսոն, Մաքս Մեգս | |
2014 | Զենքի որդին | Son of a Gun | Դրամա | Ջուլիուս Էյվերի | ||
2020 | Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին | Birds of prey (and Fantabulous Emancipation of One Harley Quinn) | Ռոման Սայոնես/Սև Դիմակ | Ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և քրեական | Քեթի Յան | Մարգո Ռոբի, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ, Ռոզի Պերես, Ջերնի Սմոլլետ, Էլա Ջեյ Բասկո, Քրիս Մեսինս |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2000 | Նորա | Nora |
2004 | Երկար ճանապարհ Երկրի շուրջ | Long Way Round |
2007 | Երկար ճանապարհ դեպի հարավ | Long Way Down |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2004 | Երկար ճանապարհ Երկրի շուրջ | Long Way Round |
2007 | Երկար ճանապարհ դեպի հարավ | Long Way Down |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1999 | Գետնանցումի պատմություններ | Tube Tales |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.