Թոմ Հարդի

From Wikipedia, the free encyclopedia

Թոմ Հարդի

Էդվարդ Թոմաս Հարդի (անգլ.՝ Edward Thomas Hardy, սեպտեմբերի 15, 1977(1977-09-15)[1][2][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Թոմ Հարդի (անգլ.՝ Tom Hardy), անգլիացի դերասան։ Սկսել է նկարահանվել 2001 թվականից։ Առավել հայտնի է դարձել՝ խաղալով «Ռոքնռոլլա», «Սկիզբ», «44 երեխա» ֆիլմերում։

Կենսագրություն

Թոմ Հարդին ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին Հեմերսմիթում[4]։ Եղել է ընտանիքի միակ զավակը և հասակ է առել Լոնդոնում։ Մայրը՝ Էննը, ունեցել է իռլանդական արմատներ և եղել է նկարիչ, իսկ հայրը՝ Էդուարդ Հարդին, գրել է կատակերգություններ[5][6][7]։ Թոմ Հարդին սովորել է «Ռիդս» և «Թաուեր Հաուս» դպրոցներում, Ռիչմոնդի թատերական դպրոցում, ինչից հետո ընդունվել է Drama Centre London: Իր կարիերայի սկզբում նա խաղացել է ռազմական դրամաներում՝ կատարելով ԱՄՆ բանակի շարքային Ջոն Յանովեչի դերը «Զենքի եղբայրներ» (2001) սերիալում։ 2001 թվականին Հարդին նկարահանվել է Ռիդլի Սքոթի «Սև ճուռակ» ֆիլմում:2013 թվականին նա խաղացել է «Սուր հովարներ» ֆիլմում, իսկ 2015 թվականին նա խաղացել է «Լեգենդ» ֆիլմում։

Գործունեություն

2002 թվականին Հարդին հանդես է եկել «Dot the i» անկախ կինոնկարում, որտեղ նրա գործընկերն էր Գաել Գարսիա Բեռնալը։ Դրանից հետո տեղափոխվել է Հյուսիսային Աֆրիկա և նկարահանվել «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» ֆիլմում (2002)։ Նույն թվականին խաղացել է իր առաջին նշանակալի դերը՝ «Star Trek: Retribution» ֆիլմում՝ հանդես գալով պրետոր Շինզոնի դերում։ Վերադառնալով Անգլիա՝ նկարահանվել է «LD50․ Մահաբեր չափաբաժին» ֆիլմում (2003

2003 թվականին Հարդին արժանացել է «London Evening Standard Theatre Award» թատերական մրցանակի՝ Court Theatre և Hampstead Theatre թատրոնների կողմից բեմադրված «Blood» և «In Arabia», «We’d All Be Kings» պիեսների ներկայացումներում ունեցած բացառիկ դեբյուտի համար։ Հաջորդ տարի առաջադրվել է նաև Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակին՝ 2003 թվականի ամենահեռանկարային դեբյուտի համար «In Arabia, We’d All Be Kings» բեմականացումում։

Հարդին 2005 թվականին հայտնվել է BBC հեռուստաալիքի «Կույս թագուհին» սերիալում՝ կատարելով Եղիսաբեթ I-ի մանկության ընկեր Ռոբերտ Դադլիի դերը։ Սերիալում նրանց հարաբերությունները պատկերվում են որպես պլատոնական, միաժամանակ շատ ռոմանտիկ։ Հարդին խաղացել է Ջոն Ֆլեմինգի դերը «A for Andromeda» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆել Ռիչարդի՝ 1960-ական թվականների նույնանուն գիտաֆանտաստիկ սերիալի վրա։

Thumb
Թոմ Հարդին «Լրտես, դուրս եկ» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, 2011 թվականի սեպտեմբեր

2007 թվականին նկարահանվել է իրական դեպքերի վրա հիմնված «Ստյուարտ. Նախկին կյանք» հեռուստադրամայում։ Հարդին կատարել է գլխավոր հերոսի՝ անօթևան Ստյուարտ Շորտերայի դերը, որին տարիներ շարունակ ծաղրում էին, և որի մահը կարող էր ինքնասպանություն լինել։ 2008 թվականին հայտնվել է Գայ Ռիչիի «Ռոքնռոլլա» գանգստերային կատակերգությունում, որտեղ խաղացել է գեյ հանցագործի՝ Գեղեցիկ Բոբի դերը։ Վերջինս «Վայրի բանդա» հանցախմբի անդամներից մեկն էր։

2009 թվականի սկզբին Հարդին նկարահանվել է «Բրոնսոն» ֆիլմում։ Այն պատմում է բանտարկյալ Չարլզ Բրոնսոնի մասին, որն իր հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է միայնակ կալանքի մեջ։ Ֆիլմի համար նա ձեռք է բերել 19 կիլոգրամ մկանային զանգված[8]։

Նույն թվականի հունիսին Հարդին նկարահանվել է «Գնում» (անգլ.՝ The Take) հեռուստասերիալում՝ խաղալով գանգստեր Ֆրեդդիի դերը, որը գործ ուներ թմրամիջոցների և ալկոհոլի հետ։ Դերի համար ներկայացվել է Crime Thriller Awards մրցանակի՝ 2009 թվականի «Լավագույն դերասան» անվանակարգում[9]։

2009 թվականի օգոստոսին Հարդին հայտնվել է Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի Էկրանավորման մեջ՝ կատարելով Հիթքլիֆի՝ սիրո դասական խորհրդանիշի դերը, որը սիրահարվում է իր մանկության ընկերուհի Քեթրինին (Շարլոտա ՌայլինThe Sun թաբլոիդում նա նույնիսկ գրել է, որ ֆիլմի նկարահանումից հետո նրանք սկսեցին հանդիպել, ինչի համար նա լքեց իր կնոջը և փոքրիկ որդուն։ Ռայլին հարցազրույցի ժամանակ հերքել է այդ լուրը[10]։

2010 թվականի սկզբին Հարդին Չիկագոյի Գուդման թատրոնում խաղացել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի «The Long Red Road» ներկայացման մեջ, որը հիմնված էր Բրեթի Սի Լեոնարդի պիեսի վրա[11]։ Հարբեցող Սեմի դերակատարման համար Հարդին արժանացել է քննադատների դրական արձագանքներին[12][13]։

Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» (2010) գիտաֆանտաստիկ ֆիլմում Հարդին խաղացել է գլխավոր հերոսներից Իմսի դերը։

«Մարտիկ» (2011) Հարդին խաղացել է գլխավոր հերոսի՝ Պեդի Կոնլոնի (Նիկ Նոլթի) որդու կերպարը[14]։

2012 թվականին նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի եռագրության վերջին մասում՝ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում՝ կատարելով չարագործ Բեյնի դերը։

2014 թվականին թողարկվել է Հարդիի գլխավոր դերակատարմամբ 2 ֆիլմ՝ «Լոկ» և «The Drop»: Նույն թվականի դեկտեմբերին դերասանը ստացել է Ռիկ Ֆլագի դերը «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում, սակայն 2015 թվականի սկզբին լքել է նախագիծը[15]։

2015 թվականին Հարդին հանդես է եկել «Երեխա-44», «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը», «Լեգենդ» և «Փրկվածը» ֆիլմերում, իսկ 2017 թվականի սկզբին՝ «Տաբու» դրամատիկական հեռուստասերիալում։

Դերասանը էպիզոդիկ դեր է կատարել «Աստղային պատերազմներ» ֆիլմի ութերորդ մասում[16]։

2017-ի մայիսին հայտարարվել է, որ Marvel Comics կոմիքսների վրա հիմնված «Վենոմ» ֆիլմում Հարդին կխաղա Էդի Բրոքի/Վենոմի դերը[17][18]։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Ատլանտաում և Նյու Յորքում[19]։ «Վենոմը» մեծ էկրաններին հայտնվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Հյուսիսային Ամերիկայում[20], իսկ Ռուսաստանում պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին[21]։

Անձնական կյանք

1994 թվականից մինչև 2004 թվականը Հարդին ամուսնացած էր պրոդյուսեր Սառա Ուորդի հետ[22]։ 2005-2009 թվականներին հարաբերություններ է ունեցել Ռեյչալդ Սպիդի հետ, ունեն որդի՝ Լուի անունով (ծնված 2008 թվականին)[23]։

«Մոլեգին հողմերի դարավանդ» մինի-սերիալի նկարահանման ժամանակ նա հանդիպել է Շարլոտա Ռայլին։ 2014 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են[24], ունեն 2 երեխա[22][25]։

Հարդին ունեցել է հակում ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ, սակայն դրանցից ազատվել է 2003 թվականին[26]։

Ֆիլմագրություն

Դերասան

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Զենքի եղբայրներ» Band of Brothersշարքային Ջոն Յանեովիչ
2001 ֆ «Սև բազե» Black Hawk Downմասնագետ Լենս Թվոմբլի
2002 ֆ «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» Simon: An English LegionnaireՊասկալ Դյուպն
2002 ֆ Dot the IԹոմ
2002 ֆ Star Trek: NemesisՇինզոն
2003 ֆ «LD50. Մահացու չափաբաժին» LD 50 Lethal DoseՄեթ
2003 ֆ «Վճարման օր» The ReckoningՍթրոու
2004 ֆ «Էլեկտրամագնիսական ճառագայթում» EMRՀենրի
2004 ֆ «Շերտավոր տորթ» Layer CakeԿլարկի
2005 հֆ «Փախուստ Կոլդից ամրոցից» Colditzերկրորդ լեյտենանտ Ջեք Ռոուզ
2005 հֆ «Գիդեոնի աղջիկը» Gideon's DaughterԷնդրյու
2005 ս «Կույս թագուհի» The Virgin QueenՌոբերտ Դադլի
2006 հֆ «Սունի Թոդ» Sweeney ToddՄեթյու
2006 ֆ «Մինոտաուր» MinotaurԹեո
2006 հֆ «Անդրոմեդայի համար» A for AndromedaՋոն Ֆլեմինգ
2006 ֆ «Մարիա-Անտուանետա» Marie AntoinetteՌամոն
2006 ֆ «Սեռական բնույթի տեսարաններ» Scenes of a Sexual NatureՆոել
2007 ֆ «Ջրհեղեղ» FloodԶակ
2007 ֆ «Խոշտանգումների խցիկ» w Delta zՊիեր Ջեքսոն
2007 ֆ «Ժառանգություն» The Inheritanceհայր
2007 ս «Մեդոուլենդ» Cape WrathՋեք Դոնելլի
2007 հֆ «Ստյուարտ. Նախկին կյանք» Stuart: A Life BackwardsՍտյուարտ Շորտեր
2007 հֆ «Օլիվեր Թվիստ» Oliver TwistԲիլ Սայքս
2008 ֆ «Բրոնսոն» BronsonՉարլզ Բրոնսոն
2008 ֆ «Արգելված հարված» Sucker PunchՌոդերս
2008 ֆ «Գողի օրենսգիրք» The CodeՄայքլզ
2008 ֆ «Ռոքնռոլլա» RocknRollaգեղեցիկ Բոբ
2009 հֆ «Մոլեգին հողմերի դարավանդ» Wuthering HeightsՀիթքլիֆ
2009 ս «Գնում» The TakeՖրեդի Ջեքսոն
2010 ֆ «Սկիզբ» Inceptionմիստեր Իմս
2011 ֆ «Լրտես, դուրս եկ» Tinker, Tailor, Soldier, SpyՌիքի Տար
2011 ֆ «Մարտիկ» WarriorԹոմ Կոնլոն
2012 ֆ «Ուրեմն պատերազմ» This Means WarԴյուկ
2012 ֆ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» The Dark Knight RisesԲեյն
2012 ֆ «Աշխարհի առավել հարբած շրջանը» LawlessՖորեսթ Բոնդուրանտ
2014 ֆ «Լոկ» LockeԱյվեն Լոկ
2014 ֆ The DropԲոբ Սագինովսկի
2014-2019 ս «Սուր հովարներ» Peaky BlindersԱլֆի Սոլմոնս
2015 ֆ «Երեխա-44» Child 44Լև Դեմիդով
2015 ֆ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» Mad Max: Fury RoadՄաքս Ռոկատանսկի
2015 ֆ «Լեգենդ» LegendՌոնալդ Քրեյ, Ռեջինալդ Քրեյ
2015 ֆ «Փրկվածը» The RevenantՋոն Ֆիցջերալդ
2017-մ.օ. ս «Տաբու» TabooՋեյմս Կեզայա Դելեյնի[27]
2017 ֆ «Դյունկեր» DunkirkՖարիեր
2017 ֆ «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայներ» Star Wars: The Last JediՀրաձիգ
2018 ֆ «Վենոմ» VenomԷդդի Բրոք/ Վենոմ
2020 ֆ «Ֆոնզո» FonzoԱլ Կապոնե
2020 ֆ «Վենոմ 2» Venom 2Էդդի Բրոք/ Վենոմ
Փակել

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանում
2017«Տաբու»Taboo
Փակել

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանում
2013«Որսագողության պատերազմներ»Poaching Wars
2015«Լեգենդ»Legend
2017«Ավար»Trophy
2017«Տաբու»Taboo
Փակել

Մրցանակներ և անվանակարգեր

  • 2018 - Բրիտանական կայսրության շքանշան արվեստի մեջ ունեցած ավանդի համար
  • 2011 - BAFTA մրցանակ՝ ծագող աստղ
  • 2009 - Բրիտանական անկախ կինոյի մրցանակ՝ լավագույն դերասան, «Բրոնսոն» ֆիլմի համար

Անվանակարգեր

  • 2016 - «Օսկար»՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր «Փրկվածը» ֆիլմում
  • 2014 - Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն դերասան «Լոկ» ֆիլմում
  • 2013 - MTV Movie Awards՝ լավագույն չարագործ և լավագույն կռիվ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում
  • 2012 - MTV Movie Awards՝ լավագույն կռիվ «Մարտիկ» ֆիլմում
  • 2011 - «Սատուրն» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան «Սկիզբ» ֆիլմում
  • 2008 - BAFTA մրցանակ հեռուստատեսության ոլորտում՝ լավագույն դեր «Ստյուարտ. Նախկին կյանք» ֆիլմում

Թատերական մրցանակներ

  • 2004 - Լորենս Օլիվյեի մրցանակ՝ «Լավագույն նոր դեմք» անվանակարգ «Արաբիայում մենք թագավորներ կլինեինք» պիեսի համար

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.