Փիթ Փոսթլեթուեյթ (անգլ.՝ Pete Postlethwaite, փետրվարի 7, 1946[1][2] կամ փետրվարի 16, 1946[3], Ուորինգտոն, Անգլիա[4] - հունվարի 2, 2011[5][6], Շրուսբերի, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։
Փիթ Փոսթլեթուեյթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1946[1][2] կամ փետրվարի 16, 1946[3] |
Ծննդավայր | Ուորինգտոն, Անգլիա[4] |
Մահացել է | հունվարի 2, 2011[5][6] (64 տարեկան) |
Մահվան վայր | Շրուսբերի, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց և St Mary's University, Twickenham? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան և թատրոնի դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն և կարիերա
Փիթ Փոսթլեթուեյթը ծնվել է 1946 թ. Անգլիայի Չեշիր կոմսության Ուորրինգտոն քաղաքում։ Ստացել է կաթոլիկ դաստիարակություն և մանուկ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական։ Երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ։
Հարազատ քաղաքի դրամատիկ դպրոց ընդունվելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։ Առաջին մեծ դերը կինոյում 1988 թ. «Հեռու ձայներ, հանգած կյանքեր» ֆիլմում էր։
1994 թ. առաջադրվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Հանուն հոր» ֆիլմի համար[8] ։
Դերասանը մեծ սեր ուներ ծխախոտի հանդեպ և շատ էր ծխում, ինչի հետևանքով 1990 թվականին նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ։ Մահացել է 2011 թ. հունվարի 2-ին քաղցկեղից։ Արդեն հետմահու նա առաջադրվեց Բրիտանական «BAFTA» կինոմրցանակին տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Բեն Աֆլեքի «Գողերի քաղաքը» ֆիլմի համար։
Ֆիլմագրություն
Խաղացել է 90-ից ավելի ֆիլմերում, հաջողությամբ խաղալով ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր, որոնցից են.
տարի | ֆիլմ | ռեժիսոր | դերասաններ |
---|---|---|---|
1988 | «Հեռու ձայներ, հանգած կյանքեր» | Թերենս Դևիս | |
1988 | «Սպանել հոգևորականին» | Ագնեշկա Հոլլանդ | Քրիստոֆեր Լամբեր Թիմ Ռոտ Էդ Հարիս |
1990 | «Գանձերի կղզին» | Ֆրեյզեր Հեսթոն | Չառլթոն Հեսթոն Քրիստիան Բեյլ Օլիվեր Ռիդ Քրիստոֆեր Լի |
1990 | «Համլետ» | Ֆրանկո Ձեֆֆիրելլի | Մել Գիբսոն Գլեն Քլոուզ Ալան Բեյթս Հելենա Բոնեմ Քարթեր |
1992 | «Օտարը 3» | Դևիդ Ֆինչեր | Սիգուրնի Ուիվեր Լանս Հենրիկսեն |
1992 | «Ջրի մոտ» | Սթիվեն Ջիլենհալ | Ջերեմի Այրոնս Իթան Հոուք |
1992 | «Վերջին մոհիկանը» | Մայքլ Ման | Դանիել Դեյ-Լյուիս |
1993 | «Հանուն հոր» | Ջիմ Շերիդան | Դանիել Դեյ-Լյուիս Էմմա Թոմփսոն |
1995 | «Կասկածելի անձինք» | Բրայան Սինգեր | Քևին Սփեյսի Չեզզ Պալինտերի Գաբրիել Բըռն Բենիսիո Դել Տորո Սթիվեն Բոլդուին Քևին Պոլակ |
1996 | «Վիշապի սիրտը» | Ռոբ Քոեն | Շոն Քոնների Դենիս Քուեյդ |
1996 | «Ռոմեո+Ջուլիետա» | Բազ Լուրման | Լեոնարդո ԴիԿապրիո Կլեր Դենս Պոլ Սորվինո |
1997 | «Յուրայի դարաշրջանի արգելոցը 2. Կորած աշխարհ» | Սթիվեն Սփիլբերգ | Ջեֆ Գոլդբկյում Ջուլիանա Մուր Վինս Վոն Ռիչարդ Աթենբորոու |
1997 | «Սրիկա» | Մացեյ Դեյչեր | Թիլ Շվայգեր Ջոն Հյորտ |
1997 | «Ամիսթադ» | Սթիվեն Սփիլբերգ | Մորգան Ֆրիման Էնթոնի Հոփքինս Ստելլան Սկարսգարդ |
1999 | «Ալիսը հրաշքների աշխարհում» | Նիկ Ուլլինգ | Վուպի Գոլդբերգ Քրիստոֆեր Լլոյդ Բեն Քինգսլի Մարտին Շին Պիտեր Ուստինով |
2001 | «Նավային նորություններ» | Լասե Հալսթրյոմ | Քևին Սփեյսի Քեյթ Բլանշետ Ջուլիանա Մուր Ջուդի Դենչ |
2003 | «Ավերված քաղաք» | Բրյուս Պիտտման | |
2005 | «Նվիրված այգեպանը» | Ֆեռնանդո Մեյրելես | Ռալֆ Ֆայնս Ռեյչել Վայս |
2005 | «Խավար ջուր» | Ուոլտեր Սալլես | Ջենֆիեր Քոնելի Թիմ Ռոտ |
2009 | «Սողոմոն Քեյն» | Մայքլ Բասսետ | Մաքս ֆոն Սյուդով Ջեյսոն Ֆլեմինգ |
2010 | «Սկիզբ» | Քրիստոֆեր Նոլան | Լեոնարդո ԴիԿապրիո Թոմ Բերինջեր Մայքլ Քեյն |
2010 | «Տիտանների ճակատամարտը» | Լուի Լետերյե | Ռալֆ Ֆայնս Լիամ Նիսոն Ջեյսոն Ֆլեմինգ |
2010 | «Գողերի քաղաքը» | Բեն Աֆլեք | Բեն Աֆլեք |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.