շվեդ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մաքս ֆոն Սյուդով (շվեդ.՝ Max Carl Adolf von Sydow, իսկական անուն ազգանունը՝ Կառլ Ադոլֆ ֆոն Սյուդով, ապրիլի 10, 1929[1][2][3][…], Լունդ, Լունս-ստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[4] - մարտի 8, 2020[5][6][7][…], Seillans, Վար, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[4]), շվեդ դերասան, առավել նշանավոր են նրա շվեդ հայտնի ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերը։
Մաքս ֆոն Սյուդով շվեդ.՝ Max von Sydow | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Լունդ, Լունս-ստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[4] |
Մահացել է | մարտի 8, 2020[5][6][7][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Seillans, Վար, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Շվեդիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրթություն | Katedralskolan? (1947) և Dramatens elevskola? (1951) |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Ամուսին | Կերստին Օլին (1951-1979, 2 երեխա) |
Ծնողներ | հայր՝ Carl Wilhelm von Sydow?, մայր՝ Maria Margareta, Friherrinna Rappe?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Cedric Brelet von Sydow? |
Կայք | IMDb-ում էջ |
Max von Sydow Վիքիպահեստում |
Մաքս ֆոն Սյուդովը ծնվել է 1929 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում։ Հայրը՝ Կառլ Վիլհելմ ֆոն Սյուդովը երաժշտագետ էր և դասավանդում էր Լունդի համալսարանում, մայրը՝ Մարիա ֆոն Սյուդովը (իսական անուն ազգանունը Գրետա Ռապե) ուսուցչուհի էր։
1951 թվականին Սյուդովը ավարտում է Ստոկհոլմի «Դրամատեն» թատրոնին կից դերասանական ստուդիան։ 1955 թվականին տեղափոխվում է Մալմյո, որտեղ ծանոթանում է շվեդ մեծ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հետ, հետագայում հանդես գալով նրա նշանավոր շատ ֆիլմերում։
1960-ական թվականների վերջին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, բնակություն հաստատելով Լոս Անջելեսում։ 1970-ական թվականների կեսերին տեղափոխվում է Հռոմ, որտեղ ընկերանում է իտալացի հայտնի դերասան Մարչելլո Մաստրոյանիի հետ։
Չնայած պատկառելի տարիքին, մինչև 2018 թվականը դեռևս շարունակվել է նկարահանվել կինոյում՝ խաղալով ոչ մեծ դերեր։ Մահացել է 2020 թ. մարտի 8-ին 90 տարեկան հասակում։
23 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 9-ի, որոնց թվում.
Խաղացել է 130-ից ավելի՝ ինչպես շվեդական, այնպես էլ ամերիկական ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերից են.
տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1951 | «Ֆրյոկեն Յուլիա» | Ալֆ Շյոբերգ | Անիտա Բյորք |
1957 | «Մորու բացատը» | Ինգմար Բերգման | Ինգրիդ Թուլին Գուննար Բյորնստրանդ |
1957 | «Յոթերորդ կնիքը» | Ինգմար Բերգման | Գուննար Բյորնստրանդ |
1958 | «Դեմքը» | Ինգմար Բերգման | Ինգրիդ Թուլին Գուննար Բյորնստրանդ |
1960 | «Աղջկական աղբյուր» | Ինգմար Բերգման | |
1961 | «Մուգ ապակու միջով» | Ինգմար Բերգման | Գուննար Բյորնստրանդ |
1963 | «Ձմեռային լույս» | Ինգմար Բերգման | Ինգրիդ Թուլին Գուննար Բյորնստրանդ |
1965 | «Երբևէ պատմված պատմություններից ամենամեծը» | Դևիդ Լին Ջորջ Սթիվենս Ժան Նեգուլեսկո | Չառլթոն Հեսթոն Թելլի Սավալաս Մարտին Լանդաու Կլոդ Ռեյնս Խոսե Ֆերրեր Դեյվիդ Հեդիսոն Դոնալդ Պլեզենս Ջոն Ուեյն |
1966 | «Քվիլլերի Մեմորանդումը» | Մայքլ Անդերսոն | Ջորջ Սիգալ Ալեք Գինես Ջորջ Սանդերս |
1968 | «Ամոթ» | Ինգմար Բերգման | Լիվ Ուլման Գուննար Բյորնստրանդ |
1968 | «Գայլի ժամը» | Ինգմար Բերգման | Լիվ Ուլման Ինգրիդ Թուլին |
1969 | «Կիրք» | Ինգմար Բերգման | Լիվ Ուլման Բիբի Անդերսոն |
1970 | «Նամակներ Կրեմլից» | Ջոն Հյուսթոն | Ջորջ Սանդերս Օրսոն Ուելս |
1973 | «Սատանա քշողը» | Ուիլյամ Ֆրիդկին | Էլլեն Բերստին Լինդա Բլեր Լի Ջեյ Կոբբ |
1975 | «Քոնդորի երեք օրերը» | Սիդնի Փոլաք | Ռոբերտ Ռեդֆորդ Ֆեյ Դանաուեյ Կլիֆֆ Ռոբերտսոն |
1975 | «Վերջին ռազմիկը» | Ռոբերտ Կլաուզ | Յուլ Բրիններ |
1980 | «Ֆլեշ Գորդոն» | Մայք Հոջես | Թիմոթի Դալտոն Օռնելլա Մուտի |
1981 | «Փախուստ դեպի հաղթանակ» | Ջոն Հյուսթոն | Սիլվեստր Ստալոնե Մայքլ Քեյն Պելե Բոբբի Մուր |
1981 | «Կոնանը բարբարոս» | Ջոն Միլիուս | Առնոլդ Շվարցենեգեր Ջեյմս Էռլ Ջոնս |
1983 | «Երբեք մի ասա «երբեք» | Իրվին Կերշներ | Շոն Քոների Քիմ Բեսինջեր Ռոուեն Ատկինսոն |
1984 | «Դյունա» | Դեյվիդ Լինչ | Պատրիկ Ստյուարտ Խոսե Ֆերրեր Սթինգ |
1986 | «Հաննան և նրա քույրերը» | Վուդի Ալեն | Վուդի Ալեն Միա Ֆերրոու Մայքլ Քեյն Ջոն Թուրթուրո Դայան Վեսթ |
1987 | «Պելլեն-նվաճող» | Բիլլի Ավգուստ | |
1990 | «Արթնացում» | Պեննի Մարշալ | Ռոբին Ուիլյամս Ռոբերտ Դե Նիրո Պենելոպե Էնն Միլլեր |
1991 | «Երբ կգա աշխարհի վերջը» | Վիմ Վենդերս | Սեմ Նիլ Ուիլյամ Հյորտ Ժաննա Մորո |
1991 | «Եվրոպա» | Լարս ֆոն Թրիեր | Ժան-Մարկ Բարր |
1993 | «Պետքական իրեր» | Ֆրեյզեր Կլարկ Հեսթոն | Էդ Հարրիս |
1995 | «Քաղաքացի Իքս» | Քրիս Ջերոլմո | Սթիվեն Ռի Դոնալդ Սազերլենդ |
1995 | «Դատավոր Դրեյդը» | Դեննի Քեննոն | Սիլվեստր Ստալոնե Արմանդ Ասսանտե Ռոբ Շնայդեր Ջոան Չեն Դայան Լեյն |
1998 | «Ուր են տանում երազանքները» | Վինսենթ Ուորդ | Ռոբին Ուիլյամս Կուբա Գուդինգ կրտսեր |
2000 | «Նյուրնբերգ» | Իվ Սիմոնո | Ալեք Բոլդուին Քրիստոֆեր Պլամմեր Մայքլ Այրոնսայդ |
2007 | «Պիկ ժամ 3» | Բրեթ Ռեթներ | Ջեքի Չան Քրիս Թաքեր Ռոման Պոլանսկի |
2007 | «Թյուդորներ (հեռուստասերիալ)» | ||
2007 | «Սկաֆանդր և թիթեռնիկ» | Ջուլիան Շնեբել | Մաթյո Ամալրիկ Էմմանուել Սենյե |
2009 | «Սողոմոն Քեյն» | Մայքլ Բասսետ | Ջեյսոն Ֆլեմինգ Փիթ Փոսթլեթուեյթ |
2010 | «Անիծվածների կղզի» | Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո Բեն Քինգսլի Միշել Ուիլյամս |
2010 | «Ռոբին Հուդ» | Ռիդլի Սքոթ | Ռասսել Քրոու Քեյթ Բլանշետ Ուիլյամ Հյորտ Օսկար Այզեկ |
2012 | «Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ» | Սթիվեն Դոլդրի | Թոմաս Հորն Թոմ Հենքս Սանդրա Բալոք Ջոն Գուդմեն Վիոլա Դևիս |
2016 | «Գահերի խաղը» | ||
2017 | «Կուրսկ» | Թոմաս Վինտերբերգ | Մաթիաս Շոնարտ Լեա Սեյդու Քոլին Ֆերթ Միքայել Նյուկվիսթ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.