Ջեքի Չան

հոնկոնգյան դերասան և մարտարվեստի վարպետ From Wikipedia, the free encyclopedia

Ջեքի Չան

Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan, չինարեն՝ 成龍, Չեն Լուն, բնագիր անունը չինարեն՝ 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»), երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Ամբողջական ընտանեկան անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց), ապրիլի 7, 1954(1954-04-07)[1][2][3][…], Վիկտորյա գագաթ, Բրիտանական Հոնկոնգ[4][5]), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ։

Արագ փաստեր Ծնվել է, Ծննդավայր ...
Thumb
Ջեքի Չան
անգլ.՝ Jackie Chan
չինարեն՝ 成龍
չինարեն՝ 陳元龍
չինարեն՝ 房仕龍
յուե չինարեն 成龍
Thumb
Ծնվել էապրիլի 7, 1954(1954-04-07)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրՎիկտորյա գագաթ, Բրիտանական Հոնկոնգ[4][5]
ԿրթությունDickson College?
Քաղաքացիություն ԱՄՆ,  Չինաստան,  Բրիտանական Հոնկոնգ և  Հոնկոնգ
Ազգությունհան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կասկադյոր, կինոռեժիսոր, պարուսույց, ձյուդոիստ և թեքվանդոյի մարզիկ
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
Ժանրերկատակերգություն, մարտաֆիլմ, դրամա, մարտարվեստի մասին ֆիլմ, կանտոփոփ, mandopop?, Hong Kong English pop? և ջեյ փոփ
ԸնտրանիՀարբած վարպետը, Երիտասարդ վարպետը, Նախագիծ Ա, Ոստիկանական պատմություն, Պիկ ժամ և Աստծո ասպազենք
Ծնողներհայր՝ Charles Chan?, մայր՝ Lee-Lee Chan?
Ամուսին(ներ)Լին Ֆեն-յաո
Երեխա(ներ)Ջեյսի Չան և Etta Ng?
Պարգևներ և մրցանակներ
jackiechan.com
Փակել

Բրիտանական կայսրության շքանշանակիր է[9]։

Վաղ կյանք

Ջեքի Չանը (ծննդյան անունը՝ Չան Կոնգ-Սանգ) ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին։ Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չինարեն՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ")[10], որովհետև նա էներգիայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր։ Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ՝ Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անց է կացրել դեսպանի բնակության վայրին մոտ՝ Վիկտորիա Պիկ փողոցում[11]։

Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման առաջին իսկ տարում դուրս մնաց դպրոցից. ծնողները նրան հանեցին դպրոցից։ 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերրա՝ Ավստրալիա, որտեղ ամերիկյան դեսպանատանն աշխատում էր որպես գլխավոր խոհարար։ Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա։ Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը[11][12]։ Արդյունքում նա դարձավ պեկինյան օպերայի ներկայացուցիչներից մեկը, խմբի առաջնորդ, դպրոցի լավագույն սաներից մեկը։ Նրա ստեղծագործական կեղծանունն այդ տարիներին Յուն Լո էր՝ ի պատիվ իր վարպետի։ Չանը մտերիմ ընկերներ ձեռք բերեց ի դեմս խմբի մյուս անդամների՝ Սամո Հունգ և Յուեն Բյաո։ Նրանց ավելի ուշ անվանում էին «երեք եղբայրներ» կամ «երեք վիշապներ»[13]։

8 տարեկան հասակում նա առաջին անգամ իր կոլեգաների՝ «փոքրիկ հաջողակների» հետ հայտնվում է «Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը» (1962) ֆիլմում, որտեղ Լի Լի Հուան մարմնավորում էր նրա մոր դերը։ Չանը Լիի հետ կրկին հանդես եկավ Կինգ Հուի «Եկ խմենք ինձ հետ» (1963) ֆիլմում[14]։ 1971 թ.-ին Ջեքի Չանը նկարահանվում է կունգֆուի մասին պատմող մեկ այլ՝ «Զենի հպումը» ֆիլմում[15]։ Այս ֆիլմից հետո սկսվում է նրա կարիերան դերասանական կինոարտադրությունում՝ պայմանագիր կնքելով Չու Մուի «Մեծ երկիր ֆիլմ ընկերություն» կինոստուդիայի հետ։ 17 տարեկան հասակում նա աշխատում էր որպես կասկադյոր, մասնավորապես Բրյուս Լիի «Կատաղության բռունցքը» և «Վիշապի ելքը» ֆիլմերում հանդես գալով Չան Յուն Լանգ ((Չինարեն)) կեղծանունով[16]։ Նույն տարում էլ ստացավ իր առաջին գլխավոր դերը «Փոքրիկ վագրը Կոնտոնից» ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ Հոնկոնգում 1973 թ.-ին"[17]։ Վարձույթում ձախողումների պատճառով Ջեքի Չանը համաձայնվեց նկարահանվել «Բոլորն ընտանիքում» մեծահասակների համար նախատեսված կատակերգությունում։ Դա մինչև հիմա միակ ֆիլմն է, որտեղ Ջեքին ունի մերկ տեսարաններ։ Բացի այդ դա միակ ֆիլմ է, որտեղ ոչ մի մարտական գործողություն չկա[18]։

Չանն իր ծնողների հետ է 1976 թ.-ից, երբ Կանբերրայում սովորում էր Դիկսոնի քոլեջում և միևնույն ժամանակ աշխատում էր որպես շինարար[19]։ Շինարարության ժամանակ նա աշխատում էր Ջեքի մոտ և նրան շինարարները անվանում էին «Փոքրիկ Ջեք», որն էլ հետո ավելի կրճատվեց և ուղղակի դարձավ «Ջեքի»։ Եվ դրանից հետո նրա անունը մնաց Ջեքի Չան։ Բացի այդ նա վերցրեց իր հոր ազգանունը և դերասանի չինական անունը Ֆոնգ Սի Լանգ է (չինարեն՝ 房仕龍)[20]։

Դերասանական կարիերա

Առաջին սխրանքները։ 1976–1979

1976 թ.-ին Ջեքի Չանը հեռագիր ստացավ հոնկոնգյան կինոպրոդյուսեր Վիլի Չանից, որը շատ էր տպավորված Ջեքի Չանի կասկադյորական հնարքներով։ Վիլի Չանը նրան դեր առաջարկեց ռեժիսոր Լո Վեիի ֆիլմում։ Լոն հավանելով Ջեքի Չանի խաղը Ջոն Վուի «Մահվան ձեռքը» (1976) ֆիլմում, նրան առաջարկեց գլխավոր դեր Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմի շարունակություն հանդիսացող «Նոր ցասումնալից բռունցքը» ֆիլմում[15] Նա իր բեմական անունը փոխեց՝ դարձնելով Սինգ Լանգ (չինարեն՝ 成龍[21], որը թարգմանվում է որպես "Դառնալ Վիշապ"), որպեսզի ընդգծի նրա նմանությունը Բրյուս Լիի բեմական անվան հետ, որը Սիու Լանգ էր (չինարեն՝ 李小龍, թարգմանաբար՝ "Փոքրիկ Վիշապ")։ Ֆիլմը ձախողվեց կինովարձույթում, քանի որ Ջեքի Չանը անսովոր էր Լիի մարտարվեստին, բայց և այնպես Լո Վեյը շարունակեց նույն ոճի ֆիլմեր նկարահանել[22]։

Ջեքի Չանի համար առաջին մեծ ձեռքբերումն եղավ 1978 թ.-ին նկարահանված «Օձն արծվի ստվերում» ֆիլմը[23]։ Ջեքի Չանն աշխատում էր ռեժիսոր Յուեն Վու Պինգի հետ, որը նրան լիակատար ազատություն էր տվել հնարքներ բանեցնելու մեջ։ Ֆիլմը պատկանում էր կատակերգական քունգֆու ժանրին, որը նորույթ եղավ հոնկոնգյան հանդիսատեսների համար[24]։ Այնուհետև Չանը նկարահանվեց «Հարբած վարպետը» ֆիլմում, որը նրան մեծ հաջողություն բերեց[25]։

Երբ Չանը վերադարձավ Լո Վեյի կինոստուդիա, Լոն փորձեց ընդօրինակել «Հարբած վարպետը» ֆիլմի կատակերգական մոտեցումը և ստեղծեց «Մի քիչ կունգ ֆու» և «Աստրալային կունգ ֆու» ֆիլմերը[20]։ Լոն նույնիսկ Ջեքի Չանին թողեց հանդես գալ Քենետ Ցանի հետ որպես ռեժիսոր «Անվախ բորենի» ֆիլմում։ Երբ Վիլի Չանը լքեց Լո Վեյի կինոստուդիան, նա Ջեքի Չանին խորհուրդ տվեց մտածել, արժե արդյոք մնալ Լո Վեյի հետ։ «Անվախ բորենի 2» ֆիլմի նկարահանման ժամանակ Ջեքին խզեց իր պայմանագիրը Լո Վեյի հետ և տեղափոխվեց "Golden Harvest" կինոստուդիա[23]։

Հաջողությունները խաղարկային կատակերգություն ժանրում. 1980–1987

Վիլի Չանը դարձավ Ջեքիի անձնական մենեջերը և գործընկերը։ Նրանք համագործակցեցին միմյանց հետ շուրջ 30 տարի։ Վիլի Չանը կարևոր դեր խաղաց Ջեքիի միջազգային կարիերայի կայացման հարցում՝ սկսած նրանից, որ 1980 թ.-ին հանդես եկավ Հոլիվուդում։ Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը «Ձեռնամարտ Բեթլ Կրիկում» (1980) ֆիլմն էր։ 1981 թ.-ին Ջեքի Չանը փոքր դեր խաղաց «Մրցարշավ «Թնդանոթային արկ» ֆիլմում, որը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 100 միլիոն դոլար։

«Հովանավորը» (1985) ֆիլմի առևտրային ձախողումից հետո Ջեքի Չանը ժամանակավորապես հրաժարվում է ամերիկյան շուկա ներթափանցելու իր փորձերից և վերադառնում է հոնկոնգյան ֆիլմերին[22], այդպիսով Ջեքի Չանը կարողացավ ավելի մեծ լսարան գրավել արևելյան Ասիայում։ Նրա «Երիտասարդ վարպետը» (1980) և «Վիշապ լորդը» (1981) ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան ճապոնական շուկայում։ «Երիտասարդ վարպետը» ֆիլմը գերազանցեց Բրյուս Լիի կողմից սահմանած եկամտային ռեկորդները և արդյունքում Ջեքին դարձավ Հոնկոնգի գերաստղ։ «Վիշապ լորդը» ֆիլմից սկսած Ջեքի Չանը սկսեց զբաղվել ավելի լուրջ ու դժվարին հնարքներ բեմադրելով[26][27]։

Չանը թողարկեց մի քանի ֆիլմեր իր օպերային ընկերների՝ Սեմո Հունգի և Յուեն Բյաոի մասնակցությամբ։ Նրանք միասին առաջին անգամ հանդես են եկել 1983 թ.-ին «Նախագիծ Ա» ֆիլմում, որտեղ ներկայացվում էր մարտարվեստի մոտիվներով վտանգավոր հնարքների բեմադրումներ։ Այն շահեց «Լավագույն խաղարկային դիզայն մրցանակը» «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխության» երրորդ ամենամյա փառատոնում[28]։ Հաջորդ տարիների ընթացքում «Երեք եղբայրները» հանդես եկան «Իմ երջանիկ աստղերը» եռագրությունում[29][30]։ 1985 թ.-ին Ջեքի Չանը նկարահանեց «Ոստիկանական պատմություն» ֆիլմը, որում զգացվում էր ամերիկյան մարտական կոմեդիաների ազդեցությունը[31]։ Այդ ֆիլմում Ջեքին կատարեց մի շարք վտանգավոր հնարքներ։ Ֆիլմը շահել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգը «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխությունում»։

1987 թ.-ին Ջեքի Չանը մարմնավորել է «Ասիական Բազեին» «Աստծո ասպազենք» ֆիլմում։ Ֆիլմի գլխավոր հերոսը իրենից ներկայացնում էր Ինդիանա Ջոնսի փոխակերպված տարբերակը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ Չանի հայրենիքում, վաստակելով 35 միլիոն դոլար[32]։

Հայտնի հոլիվուդյան ֆիլմերն ու առաջընթացը։ 1988–1998

1988 թ.-ին Ջեքի Չանը Սեմո Հունգի և Յեն Բյաոի հետ վերջին անգամ հանդես եկավ ևս մի ֆիլմում՝ «Հավերժ վիշապներ» անվանումով։ Ֆիլմի ռեժիսորներն էին Սամո Հունգը և Կորի Յուենը, իսկ չարագործին մարմնավորում էր Յուեն Վահը։ Վերջին երկուսը ևս Չինաստանի օպերայի ակադեմիայի շրջանավարտներ էին։

1980-ականներին և 90-ականների սկզբներին Չանը նկարահանվեց մի քանի հաջող շարունակություններում՝ սկսելով «Ոստիկանական պատմություն 2» ֆիլմից, որը 1989 թ.-ին «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխությունում» մրցանակ ստացավ։ Դրան հաջորդեցին «Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը» և «Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմերը, որի համար Ջեքի Չանը ստացավ Ոսկե Ձի կինոփառատոնի մրցանակ լավագույն դերի համար։ 1994 թ.-ին Չանը ստանձնեց Վոնգ Ֆեյ Հունի դերը «Հարբած վարպետը 2» ֆիլմում, որն այն ժամանակ «Time Magazine» ամսագրում հիշատակվեց որպես բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերից մեկը[33]։ Հաջորդ շարունակությունը՝ «Ոստիկանական պատմություն 4. Առաջին հարվածը» չնայած մեծ հաջողություն ունեցավ Ջեքիի հայրենիքում, բայց արտասահմանյան շուկաներում մեծ շահույթ չունեցավ[34]։

Ջեքի Չանը հրաժարվել է Հոլիվուդում նկարահանվելու սկզբնական առաջարկներից, որովհետև նրան առաջարկում էին մարմնավորել բացասական կերպարների։ Այսպես օրինակ Սիլվեստր Ստալոնեն նրան առաջարկեց «Սիմոն Ֆենիքսի» դերը «Կործանողը» ֆիլմում։ Ջեքիի հրաժարվելուց հետո այդ դերը ստանձնեց Ուեսլի Սնայփսը[35]։

1995 թ-ին Ջեքի Չանը «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմով վերջապես կարողացավ գրավել հյուսիսամերիկյան շուկան, ինչը հազվադեպ էր պատահում Հոնկոնգի աստղերի համար[36]։ «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի հաջողությունը Ջեքի Չանին դրդեց նկարահանել «Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմը, որը ԱՄՆ-ի կինովարձույթում վաստակեց 16, 270, 600 $ եկամուտ։ Ջեքի Չանի առաջին մեծ հաջողություն ունեցած ֆիլմը 1998 թ.-ին նկարահանված ոստիկանական էքշն կատակերգությունում ժանրի «Պիկ ժամ» ֆիլմն էր[37] որտեղ նրա խաղընկերն էր Քրիս Թաքերը։ Ֆիլմը միայն ԱՄՆ-ում վաստակեց 130 միլիոն դոլար[23]։ Այդ ֆիլմը Ջեքի Չանին աստղ դարձրեց Հոլիվուդում և նա Ջեֆ Յանգի հետ նկարահանեց ինքնակենսագրական «Ես Ջեքի Չանն եմ» ֆիլմը։

Փառքը Հոլիվուդում։ 1999–2007

1998 թ.-ին Չանը թողարկեց իր վերջին ֆիլմը «Golden Harvest»-ում՝ «Ո՞վ եմ ես» անվանումով։ «Golden Harvest» կինոընկերությունը լքելուց հետո Ջեքի Չանը Շու Քիի հետ նկարահանում է «Հիանալին» ռոմանտիկ կատակերգությունը, որի սյուժեն կենտրոնացված էր միջնաձնյա հարաբերությունների վրա։ Ընդ որում ֆիլմը պարունակում էր մարտարվեստի որոշ տեսարաններ[38]։ 2000 թ.-ին Չանը մասնակցեց «Հնարքների վարպետ Ջեքի Չանը» PlayStation խաղի ստեղծմանը, որտեղ հերոսը խոսում է իր ձայնով և կատարում է Ջեքիի շարժումները[39]։ 2000 թ.-ին Ջեքի Չանը շարունակեց իր հաջողությունները Հոլիվուդում։ Նա Օուեն Ուիլսոնի հետ մասնակցեց «Շանհայան կեսօր» էքշն կատակերգությունում, որն այնուհետև ունեցավ իր շարունակությունը՝ ի դեմս «Շանհայան ասպետները» (2003) ֆիլմի։ Ապա 2001 թ.-ին Քրիս Թաքերի հետ նկարահանվեց «Պիկ ժամ 2» ֆիլմում, որն ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան նախորդը։ Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակեց 347 միլիոն դոլար։ Հատուկ էֆեկտների հետ նա առաջին անգամ փորձեր կատարեց «Սմոքինգ» (2002) և «Մեդալիոն» (2003) ֆիլմերում, որոնք այնքան էլ հաջողություն չունեցան քննադատական կամ եկամտային առումներով։ 2004 թ.-ին նա Սթիվ Լոգանի հետ նկարահանեց «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմը, որը Ժյուլ Վեռնի համանուն վեպի փոխակերպված սցենարով տարբերակն է։

Չնայած «Շանհայան կեսօր» և «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողություններին, Չանը հիասթափվեց Հոլիվուդից, քանի որ այնքան էլ չէր վերահսկվում նկարահանման գործընթացը[40]։ Ի պատասխան «Golden Harvest»-ից դուրս գալու Ջեքի Չանը հիմնեց իր սեփական JCE Movies Limited (Jackie Chan Emperor Movies Limited) կինոստուդիան[23] Այս կինոստուդիայում է նկարահանվել «Նոր ոստիկանական պատմություն», «Առասպել» և «Ռոբ Բի Հուդ» ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան կինովարձույթում[41][42][43]։

Այնուհետև 2007 թ.-ի օգոստոսին Ջեքին նկարահանվեց «Պիկ ժամ 3» ֆիլմում, որը կինովարձույթում վաստակեց 255 միլիոն դոլար[44], բայց Հոնկ Կոնգի կինովարձույթում հավաքած գումարը շատ հիասթափեցնող էր[45]։

Նոր փորձերը և ոճի փոփոխումը. 2008-ից այժմ

2008 թվականին լույս տեսած «Արգելված թագավորություն» ֆիլմում Ջեքի Չանն առաջին անգամ համագործակցեց չինացի դերասան Ջեթ Լիի հետ։ Ֆիլմում առատորեն օգտագործվել էին հատուկ էֆեկտներն և հնարքներից շատերն իրականացվել էին պարանների օգնությամբ[46][47]։ Այդ նույն թվականին Ջեքի Չանը հնչյունավորել է Կապիկ Վարպետին «DreamWorks Animation»«Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմում։ Մուլտֆիլմի հնչյունավորման վրա աշխատել են նաև Ջեք Բլեքը, Դասթին Հոֆմանը և Անջելինա Ջոլին[48]։ Ի հավելումն դրա նա օգնեց Էնթոնի Սզեթոյին «Ուշու» ֆիլմի սցենարի վրա աշխատելու հարցում, որը լույս տեսավ 2008 թ.-ի մայիսի 1-ին։ Ֆիլմում խաղում էին Սամո Հունգն ու Վան Վինջին՝ մարմնավորելով հոր և որդու կերպար[49]։

2007 թ.-ին Չանը նկարահանվել է «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմում, որն իրենից ներկայացնում էր դրամատիկական դեր՝ առանց որևիցե մարտարվեստի տարրի։ Ռեժիսոր Դերեկ Յին Չանին այդ ֆիլմում վերցրել էր Ճապոնիայում բնակվող չինացի էմիգրանտի դեր մարմնավորելու համար[50]։ Ֆիլմը թողարկվել է 2009 թ.-ի ապրիլի 2-ին։ Ըստ Չանի բլոգի նա պատրաստվել է նկարահանել ֆիլմեր «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմից հետո, որով էլ նա զբաղվել է հաջորդ տարիների ընթացքում[51]։ Ինչպես սպասվում է, շուտով լույս կտեսնի Աստծո ասպազենք շարքի մասին պատմող երրորդ ֆիլմը՝ Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ անվանումով։ Չանը վերջացրել է ֆիլմի նկարահանումները և այն լույս կտեսնի 12.12.12-ին[52]։ Քանի որ Ջեքի Չանը պարապուրդի չէր ուզում մատնվել, նա հոկտեմբերի վերջին Նյու Մեքսիկոյում սկսում է նկարահանվել «Լրտեսը հարևանությամբ» ֆիլմում[53]։ Այդ ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է գաղտնի լրտեսի դեր, որը նաև պետք է հոգ տանի ընկերուհու երեխաների մասին։

«Մեծ զինվորը» ֆիլմում Չանը նկարահանվել է Լիհոմ Վանգի հետ։ Ֆիլմը Չինաստանի Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանի մասին է։ Ջեքի Չանի հերոսը միակ կենդանի մնացածն է իր ողջ բանակից և նա պետք է իր հակառակորդին, որին մարմնավորել է Լիհոմ Վանգը, հասցնի իր երկրի մայրաքաղաք։

2009 թ.-ի հուլիսի 22-ին նա լքեց Լոս Անջելեսը, որպեսզի մասնակցի «Կարատե տղան» ֆիլմի նկարահանումներին Պեկինում։ Ֆիլմն հանդիսանում էր օրիգինալ ֆիլմի վերանկարահանված տարբերակը[54]։ Ֆիլմն ԱՄՆ-ում լույս է տեսել 2010 թ.-ի հունիսի 11-ին և դա Չանի առաջին ամերիկյան ֆիլմն էր, որտեղ նա դրամատիկ դեր էր խաղում։ Ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է պարոն Հանին, որը կունգ ֆուի վարպետ է և Ջեյդեն Սմիթի հերոսին կունգ ֆու է սովորեցնում, որպեսզի վերջին կարողանա հակահարված տալ դպրոցական խուլիգաններին։ Հաջորդ՝ «Շաոլին» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է խոհարարին, որը ֆիլմի գլխավոր դերերից մեկն է։

Նրա 100-րդ ֆիլմը «1911-ը» լույս է տեսել 2011 թ.-ի Սեպտեմբերի 26-ին։ Նա հանդիսանում էր ֆիլմի համառեժիսորը, կատարողական պրոդյուսերը և գլխավոր դերասանը[55]։ Չնայած որ Չանը ավելի քան տասը ֆիլմի ռեժիսոր է, բայց վերջին տասնամյակում սա նրա առաջին ռեժիսորական ֆիլմն էր։ Նախորդը եղել էր 1998 թ.-ին նկարահանված «Ո՞վ եմ ես» ֆիլմը։ «1911» ֆիլմի պրեմերիան կայացել է Հյուսիսային Ամերիկայում հոկտեմբերի 14-ին[56]։

Չանը 2011 թ.-ին «Կարատե տղան» ֆիլմի համար «Նիկդելիոնի երեխաների ընտրություն» մրցանակաբաշխությսն ժամանակ ստացել է «Favorite Buttkicker» մրցանակը[57]։ 2012 թ.-ին Կաննի կինոփառատոնում Ջեքի Չանը հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու մարտաֆիլմերում։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ մարտաֆիլմներն ամբողջովին չի լքի, այլ ուզում է խնայել իր մարմինը և դժվարին հնարքներն անձամբ չի անի[58]։

Անձնական կյանքը

1982 թ.-ին Ջեքի Չանն ամուսնացել է թայվանցի դերասանուհի Լին Ֆենգ-Ջիաոյի հետ։ Այդ նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ երգիչ և դերասան Ջեյսի Չանը[40] 1999 թ.-ին Էլեյն Նգ Յի-Լեին ունեցավ դուստր՝ Էթան, ով Ջեքի Չանին հայրիկ անվանեց։ Ջեքի Չանն այդ փաստը չժխտեց, բայց նաև պաշտոնապես չհաստատեց[59][60][61]։ Ջեքի Չանը բուդդիստ է[62][63]։

Նա խոսում է կանտոներենով, մանդարիներենով, ամերիկյան ժեստեր լեզվով և անգլերենով։ Ինչպես նաև որոշակի չափով կարող է խոսել գերմաներեն, կորեերեն, ճապոներեն, իսպաներեն և թայերեն[64]

9-ից 16 տարեկանում նա բնակվում էր Թայլանդում։ Այդ ժամանակաընթացքում նա բռնցքամարտի դասեր ստացավ նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից, ով ոտքի կոտրվածքի պատճառով այլևս մրցումների չէր մասնակցում[65]։

2009 թ.-ին Չանը Կամբոջայի Համալսարանի կողմից ստացավ վաստակավոր դոկտորի կոչում[66][67]։

Չանը ֆուտբոլի մեծ երկրպագու է և երկրպագում է Հոնկոնգի ֆուտբոլի ազգային հավաքականին, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և Մանչեսթեր Սիթի թիմերին[68]։

Հնարքները

Ջեքի Չանն իր կասկադյորական հնարքների մեծամասնությունն իրականացրել է իր ֆիլմային կարիերայի ընթացքում։ Հնարքների բեմադրմամաբ զբաղվել է Ջեքի Չանի կասկադյորական թիմը։ Ջեքի Չանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն կատակերգական ֆիլմերի հնարքների բեմականացման համար հիմնականում ոգեշնչել է «Գեներալ» ֆիլմի ռեժիսոր և դերասան Բասթեր Քիթոնը, որն անձամբ էր բեմականացնում իր հերոսների հնարքները։ 1983 թ.-ին կասկադյորական թիմի հիմնումից հետո Ջեքի Չանը նրա անդամներին ակտիվորեն օգտագործում է իր հետագա ֆիլմերում՝ ընդ որում հաշվի առնելով անդամներից յուրաքանչյուրի հնարավորությունները[69]։ Չանը և իր կասկադյորական թիմը բազում կերպարների են փոխարինել ֆիլմում, բայց այնպես, որ նրանց դեմքը մնա աննկատ[70]։

Առողջական ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել Ջեքի Չանին, քանի որ նա դժվարին հնարքներ է իրականացնում։ Ապահովագրման խնդիրն հիմնականում ակտուալ է ԱՄՆ-ում, որտեղ Ջեքի Չանն ունի կասկադյորական հնարքների քանակական սահմանափակում[70]։ Ջեքի Չանը Գինեսի ռեկորդների դափնեկիր է ըստ «մահացու հնարքների իրականացման քանակի», որն էլ հիմնական պատճառ է հանդիսանում, որ բուժապահովագրական ընկերությունները հրաժարվեն ապահովագրությունից[71]։ Բացի այդ նա ոչ պաշտոնապես համարվում է ռեկորդակիր «Վիշապ լորդը» ֆիլմում Ջիանզի խաղի ժամանակ կատարված 2900 հատ գոլի փորձի ժամանակ[72]։

Իր հնարքների կատարման ընթացքում Ջեքի Չանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնցից շատերը ցուցադրվել են ֆիլմի տիտրերի ժամանակ։ Նա քիչ էր մնում մահանար «Աստծո ասպազենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ ֆիլմի սկզբում ընկնելով ծառից ջարդել է գանգը։ Այդ տարիների ընթացքում Ջեքի Չանը բազմաթիվ անգամ վնասել է ձեռքերի և ոտքերի մատները, կոնքը, քիթը, կրծքավանդակը, վիզը և մարմնի այլ մասեր[73][74]։ «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի գովազդային տեսահոլովակներից պարզ է դառնում, որ ֆիլմում իր հերոսին վերաբերվող բոլոր հնարքներն իրականացրել է ինքնուրույն, իսկ ֆիլմի տիտրերի տարբերակներից մեկում ցուցադրվում է Ջեքի Չանի բոլոր վնասվածքները պատկերող դրվագները։

Ֆիլմագրություն

Ջեքի Չանն իր հերոսներին կերտել է ընդօրինակելով Բրյուս Լիին։ Ընդ որում նա ընդօրինակել է Լիին և՛ նրա կենդանության, և՛ մահվան օրոք։ Ի տարբերություն Բրյուս Լիի հերոսների, որոնք որպես կանոն անկոտրում են, Չանի հերոսները մի փոքր միամիտ են և հիմար, ապրում են իրենց ընկերների, ընտանիքների և ընկերուհիների հովանավորության ներքո։ Բայց ի վերջո նրանք միշտ կարողանում են հաղթահարել դժվարությունները և ամուր կանգնել իրենց ոտքերի վրա։ .[20] Չանը հայտարարել է, որ ինքը դիտավորյալ է հակադրվել Լիին՝ որտեղ Բյուս Լին ազատ և համարձակ է, ինքը պարփակված և խելոք է, որտեղ Լին հանգիստ է, ինքը կատաղի է և համարձակ։ Չնայած «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողությանը, Չանը հայտարարել է, որ չի գնահատում այդ ֆիլմերը, քանի որ ինքը չի հասկանում ամերիկյան հումորը և տեսարանների բեմականացումն այնքան էլ չի հավանել[75]։

Ըստ Ջեքի Չանի խոսքերի, վերջին տարիներին նա հոգնել է էքշն հերոսների կերպարներ մարմնավորելուց և դրա փոխարեն սկսել է մարմնավորել զգացմունքային կերպարների[76]։ «Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում էր իր գործընկերոջ մահվան մասին սգացող և հարբեցող մի կերպարի[77]։ Ավելի ուշ իր «Հրաշալի տղայի» կերպարը փոխելու համար «Ռոբ Բի Հուդ» ֆիլմում մարմնավորում է հակահերոսի՝ գողի և ավազակի[78]։

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1962Մեծ և փոքր Վոնգ Տին ԲարըBig and Little Wong Tin BarերեխաՄարտականՅուե Գաայ,
Լի Լի-Հուա,
Յամ Յին,
Հարկ-Սուն Լաու,
Մինգ Ծա Վու
1963Քյու Գլինի պատմությունըQin Xiang LianԵրաժշտական,
Դրամա,
Պատմական
Յան Ջուն
Յու Հսին Չեն
Լի Լի-Հուա,
Յան Ջուն,
Փիթեր Յանգ Կվան,
Սինգբո Լիանգ
1965 - 1968Ես լրտես եմI SpyՍերիալ,
Մարտական,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Էրլ Բելամի
Պոլ Ուենդկոս
Քրիստիան Նայբի
Ռոբերտ Կալպ,
Բիլ Կոսբի,
Քենետ Տոբի,
Արթուր Բատանիդես,
Ֆրանս Նույեն
1966Յոթ փոքրիկ վագրերLiang hu shi ba biaoՄարտականՊենգ ՀուՉեունգ Յինգ-Տսոյ,
Լամ Ֆունգ,
Յուի Մինգ,
Կո Լո-Չուեն,
Լոկ Գունգ
1966Յոթ փոքրիկ վագրեր 2Liang hu shi ba biao xia jiՄարտականՊենգ ՀուՉեունգ Յինգ-Տսոյ,
Լամ Ֆունգ,
Յուի Մինգ,
Կո Լո-Չուեն,
Լոկ Գունգ
1972Հաշվեհարդար ՀոնկոնգումNu jing chaԲանդայի առաջնորդըՄարտական,
Քրեական
Մու ԺուՉարլի Չին,
Բեթի Պեյ Տի,
Ցյու Յուեն,
Չին Հու
1973ՊաշարվածըMai fuՄենգ Հուա ՀոՄարտական,
Արկածային
Մենգ Հուա ՀոՉինգ Լի,
Հսյունգ Չաո,
Չիխ-Չինգ Յանգ,
Հսիե Վոնգ,
Դին Շեկ
1973Վրեժի բռունցքըDing tian li diՍի ՏոՄարտական,
Դրամա,
Ռազմական
Մու ԺուՄու Ժու,
Հո Լի,
Վանգ Կվինգ,
Յու Չին Վանգ
1973Սիրո սահմաններըBei di yan zhiՀիա ԼիուԴրամա,
Մելոդրամա
Լի Հան ՍյանՇեն Չան,
Հոնգ-Յպ Չեն,
Չիանգ Լինգ,
Նեն Չիանգ
1973ՀերոսուհինTie waճապոնացիՄարտական,
Դրամա
Լո ՎեյՊեի-պեի Չենգ,
Վեյ Աու,
Ջեյմս Տեն,
Ջո Շիշիդո
1973Երիտասարդ վագրըXiao lao hu(տիտրերում՝ Չեն Յուան-լանգ)Մարտական,
Դրամա,
Դետեկտիվ
Մա ՎուՖեյ Մենգ,
Լին Լին Լի,
Չի Լին,
Չուի-Ֆան Ֆունգ
1973Բռունցք բռունցքիChu baպահազորայինՄարտական,
Դրամա
Ջիմի Լ. ՊասկուալՅունգ Գենրի Յու,
Օֆելիա Յու,
Սիու Վա Լյուն,
Չինգ Չեն
1974Ոսկե լոտոսըJin ping shuang yanտանձ վաճառող եղբայր ՅանՄարտական,
Դրամա,
Մելոդրամա
Լի Հան ՍյանՇեն Չան,
Մեյ Խուա Չեն,
Պինգ Չեն,
Չիանգ Լինգ
1974Կոտրված մատներով վարպետըGuang dong xiao lao huՋեքի ՉանՄարտական,
Դրամա,
Կատակերգություն
Մու ԺուՍիու Տիեն Յուեն,
Դին Շեկ,
Կվոկ Չոի Հոն,
Յուեն Բյաո
1975Բոլորն ընտանիքումHua fei man cheng chunվարորդԴրամա,
Կատակերգություն
Մու ԺուԴին Շեկ,
Ջեյմս Տեն,
Սամո Հունգ,
Լինդա Չու
1975Անակնկալներին վերջ չկաPai an jing jiգործակալ Չեն (տիտրերում՝ Չեն Յուեն Լանգ)Մարտական,
Կատակերգություն
Մու ԺուԼի-լի Չեն,
Կե-Վեյ Չեն,
Սաու Պինգ Չեն,
Յինգ Չունգ
1976Նոր ցասումնալից բռունցքըXin jing wu menԼանգ (տիտրերում՝ Չեն Յուեն Լանգ)Մարտական,
Դրամա
Լո ՎեյՄինգ Չեն Չանգ,
Շեն Լին Չանգ,
Չաո Յանգ Չեն,
Ջեն Չեն
1976Մահվան ձեռքըShao Lin menՏան ՖենգՄարտականՋոն ՎուՏաո-Լիանգ Տան,
Ջեյմս Տեն,
Վեյ Ենգ,
Սամո Հունգ
1976Օդերևույթ մարդասպանըFeng yu shuang liu xingՎա Վու Բին / ՎագրՄարտական,
Թրիլեր
Լո ՎեյՅու Վանգ,
Լիու-լի Լան,
Լինգ Լանգ Յու,
Հուի Լու Չեն
1976Շաոլինի վերջին փորձությունըShao Lin mu ren xiangՄարտականՉի-Խվա ՉենՋին Ցզյան,
Յանգ Լի Հվանգ,
Կոնգ Կիմ,
Յուեն Լանգ
1977Սպանել ինտրիգովJian hua yan yu Jiang NanՑաո Լեյ (տիտրերում՝ Չեն Լանգ)Մարտական,
Դրամա
Լո ՎեյՀուի Լու Չեն,
Չինգ Հսիա Չիանգ,
Սյույ Ֆեն,
Վեն Տաի Լի
1978Օձն արծվի ստվերումSe ying diu sauՉիեն Ֆու (տիտրերում՝ Չեն Լանգ)Մարտական,
Կատակերգություն
Յուեն Վու-ՊինՍիու Տիեն Յուեն,
Յանգ Լի Հվանգ,
Դին Շեկ,
Ռոյ Հորան
1978Շաոլինի արվեստը՝ օձ և արագիլShe hao ba buՀսու Յին ՖանգՄարտական,
Դրամա
Չի-Խվա ՉենՀսին Յի Չեն,
Քենգ Կեմ,
Չուն Չո,
Ան Չանգ Հու
1978Հիանալի թիկնապահներFei du juan yun shanԼորդ Տինգ ՉանՄարտականԼո ՎեյՊենգ Չեն,
Չինգ Կուո Չունգ,
Ֆենգ Ֆենգ,
Յուեն Հսյու
1978Հարբած վարպետըJui kuenՎոնգ Ֆեյ ՀունՄարտական,
Կատակերգություն
Յուեն Վու-ՊինՍիու Տիեն Յուեն,
Յանգ Լի Հվանգ,
Սիու Հունգ Չեմ,
Չեն Տիեն Լունգ
1978Աստրալային կունգ ֆուQuan jingՅի ԼանգՄարտականԼո ՎեյՉի-պինգ Չանգ,
Հսյու-յի Ֆանգ,
Հոնգ Հսյու,
Չինգ Ֆու Լի
1978Մի քիչ կունգ ֆուDian zhi gong fu gan chian chanՋիանգՄարտական,
Կատակերգություն
Չի-Խվա ՉենՉանգ-էրթ Լանգ,
Ջեոնգ-Նամ Կիմ,
Չի-պինգ Չանգ,
Քենգ Կեմ
1979Անվախ բորենիXiao quan guai zhaoՉան ԼանգՄարտական,
Կատակերգություն
Ջեքի Չան,
Քենետ Ցան
Ջեյմս Տեն,
Դին Շեկ,
Հուի Լու Չեն,
Շի-Կվան Յեն
1979Վիշապի բռունցքըLong quanԹանգ Հաո ՅանՄարտական,
Դրամա
Լո ՎեյՇի-Կվան Յեն,
Պերլ Լին,
Նորա Միաո,
Հսյու Հսիա
1980Երիտասարդ վարպետըShi di chu maՎիշապՄարտական,
Կատակերգություն
Ջեքի ՉանՅուեն Բյաո,
Վեյ Պայ,
Լիլի Լայ,
Կեն Շի
1980Ձեռնամարտ Բեթլ ԿրիկումThe Big BrawlՋերի ԿվանՄարտական,
Կատակերգություն
Ռոբերտ ԿլաուզՀոսե Ֆերեր,
Քրիստին ԴեԲել,
Մակո,
Ռոն Մաքս
1980Անվախ բորենի 2Long teng hu yueՉան ԼանգՄարտականՉեն ՉուանԴին Շեկ,
Ջեյմս Տեն,
Օսթին Վեյ,
Շի-Կվան Յեն
1981Մրցարշավ «Թնդանոթային միջուկ»The Cannonball RunՋեքի ՉանՄարտական,
Կատակերգություն
Հել ՆիդեմԲերտ Ռեյնոլդս,
Ռոջեր Մուր,
Ֆարա Ֆոսեթ,
Դոմ ԴեԼուիս,
Դին Մարտին
1981Վիշապ լորդըLong xiao yeՎիշապՄարտական,
Կատակերգություն,
Սպորտային
Ջեքի ՉանՈւայ-Ման Չան,
Պոլ Չանգ,
Հոնգ-Յպ Չեն,
Ֆանգ Ֆենգ
1982Հատուկ առաջադրանքMi ni te gong duiՍեմիՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային,
Ռազմական
Չու ԻնպինԲրիջիտ Լին,
Յու Վանգ,
Յուեհ Սուն,
Տաո Դա Վեյ
1983Հաղթողները և մեղավորներըQi mou miao ji: Wu fu xingCID 07Մարտական,
Կատակերգություն
Սամո ՀունգՍամո Հունգ,
Ջոն Շամ,
Ռիչարդ ԷնՋի,
Չարլի Չին,
Չուի-Ֆան Ֆունգ
1983Նախագիծ Ա'A' gai wakՎիշապ Մի ՅոնգՄարտական,
Կատակերգություն
Ջեքի Չան,
Սամո Հունգ
Սամո Հունգ,
Յուեն Բյաո,
Դիկ Վեյ
1984Փոմ փոմShen yong shuang xiang paoՄոտոցիկլով ոստիկան #2Մարտական,
Կատակերգություն
Տանգ Չո «Ջո» ՉունգՌիչարդ ԷնՋի,
Ջոն Շամ,
Դինի Յիփ,
Ֆիլիպ Չան,
Պո Տայ
1984Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» 2Cannonball Run IIՋեքի Չան, Միթսուբիշիի ինժեներՄարտական,
Կատակերգություն
Հել ՆիդեմԲերտ Ռեյնոլդս,
Դոմ ԴեԼուիս,
Դին Մարտին,
Սեմի Դևիս կրտ.,
Ջեյմի Ֆար
1984Խորտկանոց անիվների վրաKuai can cheԹովմասՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սամո ՀունգՍամո Հունգ,
Յուեն Բյաո,
Բենի Ուրկիդեզ,
Կիտ Վիտալի
1985Իմ երջանիկ աստղերըFuk sing go jiuՄկաններՄարտական,
Կատակերգություն
Սամո ՀունգՍամո Հունգ,
Սիբել Հու,
Չարլի Չին,
Չուի-Ֆան Ֆունգ
1985ՀովանավորըThe ProtectorԲիլի ՎոնգՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջեյմս ԳլիկենհաուսԴեննի Այելո,
Սենդի Ալեքսանդր,
Վիկտոր Առնոլդ,
Քիմ Բաս
1985Իմ երջանիկ աստղերը 2Xia ri fu xingՄկաններՄարտական,
Կատակերգություն
Սամո ՀունգՍամո Հունգ,
Սիբել Հու,
Չուի-Ֆան Ֆունգ,
Էրիկ Ցան,
Ռիչարդ ԷնՋի
1985Ոստիկանական պատմությունGing chat goo siՉան Կա ԿուիՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի ՉանԲրիջիտ Լին,
Մեգի Չուն,
Կվոկ-Հուն Լամ,
Բիլ Տուն
1985Վիշապի սիրտըLong de xinԹեդ / Թաթ ՖանգՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Սամո Հունգ,
Ֆրուտ Չան
Սամո Հունգ,
Էմիլի Չու,
Հոյ Ման,
Չինգ-Յինգ Լամ
1986Չլսող տղաներըNui ji za pai junբանտարկյալՄարտական,
Կատակերգություն
Ուելսոն ՉինԿարինա Լաու,
Չարլի Չո,
Տիեթ Վու Չու,
Չուի-Ֆան Ֆունգ
1986Աստծո ասպազենքLong xiong hu diԱսիական ԲազեՄարտական,
Կատակերգություն,
Արկածային
Ջեքի Չան,
Էրիկ Ցան
Ալան Տամ,
Ռոզամունդ Կվան,
Լոլա Ֆորներ,
Բոժիդար Սմիլյանիչ
1987Նախագիծ Ա. Մաս 2'A' gai wak juk japՎիշապ ՄաոՄարտական,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի ՉանՄեգի Չուն,
Ռոզամունդ Կվան,
Կարինա Լաու,
Դևիդ Լամ
1988Հավերժ վիշապներFei lung mang jeungՋեքի ԼանգՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սամո Հունգ,
Կորի Յուեն
Սամո Հունգ,
Յուեն Բյաո,
Պոլին Ենգ,
Դինի Յիփ
1988Ոստիկանական պատմություն 2Ging chaat goo si juk jaapՉան Կա ԿուիՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի ՉանՄեգգի Չուն,
Կվոկ-Հուն Լամ,
Բիլ Տուն,
Բեննի Լայ
1989ՀրաշքներJi jiՉարլի Ջենգ Վա ԿուոՄարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի ՉանԱնիտա Մուի,
Ախ Լեի Գուա,
Չուն Հսիանգ Կո,
Մա Վու
1990Կրակի կղզինHuo shao daoԼանգ / Սթիվ ՏոնգՄարտական,
Դրամա,
Քրեական
Չու ԻնպինԷնդի Լաու,
Սամո Հունգ,
Թոնի Լյուն Կա Ֆայ,
Յու Վանգ
1991Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունըFei ying gai wakԱսիական ԲազեՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Ջեքի ՉանՔերոլ «Դո Դո» Չեն,
Եվա Կոբո,
Շոկո Իկեդա,
Ալդո Սամբրել
1991Երկվորյակ վիշապներըShuang long huiՄա Յաու / Ամուր ԸնկույզՄարտական,
Կատակերգություն
Ռինգո Լամ,
Ցույ Հարկ
Մեգգի Չուն,
Թեդի Ռոբին Կվան,
Էնթոնի Չան,
Ֆիլիպ Չան
1992Տղան ՏիբեթիցXi Zang xiao ziէպիզոդիկ դերՄարտական,
Կատակերգություն
Յուեն ԲյաոՅուեն Բյաո,
Միշել Ռայս,
Յուեն Վա,
Նինա Լի Չի,
Ռոյ Չյաո
1992Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանըGing chat goo si 3: Chiu kup ging chatքննիչ ՉանՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ստենլի ՏոնգՄիշել Յեո
Մեգգի Չուն,
Քենետ Ցան,
Յուեն Վա
1992Քաղաքային որսորդըSing si lip yanՌուի ՍաեբաՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Վոն ՉզինՋոի Վան,
Չինգմի Յաու,
Ռիչարդ Նորտոն,
Մայքլ Վոնգ
1993Քրեական պատմությունZhong an zuքննիչ Էդի ՉանՄարտական,
Դրամա,
Քրեական
Կիրկ Վոնգ,
Ջեքի Չան
Քենտ Չեն,
Քրիստին ԷնՋի,
Լո Հանգ Քենգ,
Պուիշան Օնգ
1993Առաջնակարգ ոստիկանը 2Chao ji ji huaքննիչ ՉանՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ստենլի ՏոնգՄիշել Յեո,
Յու Ռոն Գուան,
Էմիլ Չաու,
Աֆինա Չու,
Ֆան Սյու-Վոնգ
1993Վրեժի ֆիլմCinema of VengeanceՓաստագրական,
Վավերագրական
Թոբի Ռասել
1994Հարբած վարպետը 2Jui kuen IIՎոնգ Ֆեյ ՀունՄարտական,
Կատակերգություն
Լյու Չյա-Լյան,
Ջեքի Չան
Լանգ Տի,
Անիտա Մուի,
Ֆելիքս Վոնգ,
Լյու Չյա-Լյան
1995Հաշվեհարդար ԲրոնքսումHong faan kuiԿեունգՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ստենլի ՏոնգԱնիտա Մուի,
Ֆրանսուազա Յիփ,
Բիլ Տուն,
Մարկ Էկերսթրիմ
1995ՇանթահարըPik lik fengՉան Ֆո ԹոՄարտական,
Դրամա
Գորդոն ՉանԱնիտա Յուան,
Մայքլ Վոնգ,
Տորսթեն Նիկել,
Յուեն Չոր
1995Ոստիկանական պատմություն 4. Առաջին հարվածըGing chaat goo si 4: Ji gaan daan yam moքննիչ ՉանՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Ստենլի ՏոնգՋեքսոն Լյու,
Էնի Վու,
Բիլ Տուն,
Յուրիյ Պետրով
1996Պինդ տղանYat goh hiu yanՋեքիՄարտական,
Կատակերգություն,
Քրեական
Սամո ՀունգՍամո Հունգ,
Ռիչարդ Նորտոն,
Միկի Լի,
Կարեն ՄակԼայմոնտ,
Գեբրիել Ֆիցպատրիկ
1998Ո՞վ եմ եսWo shi shei ... Who Am I?Ջեքի ՉանՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Բենի Չան,
Ջեքի Չան
Միշել Ֆերե,
Միրաի Յամամոտո,
Ռոն Սմերժակ,
Էդ Նելսոն
1998Պիկ ժամRush HourԼիՄարտական,
Կատակերգություն,
Թրիլեր,
Քրեական
Բրեթ ՌետներՔրիս Թաքեր,
Էլիզաբեթ Պենյա,
Թոմ Ուիլկինսոն,
Մարկ Ռոլսթոն
1999ՀիանալինBoh lee chunՉանՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Մելոդրամա
Վինսենթ ԿոկՇու Ցի,
Թոնի Լյուն Չու Վայ,
Էմիլ Չաու,
Ռիչի Ռեն
1999Կատակերգությունների արքանHei kek ji wongՀայտնի կինոաստղԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սթիվեն Չոու
Լիկ-Չի Լի
Սթիվեն Չոու,
Կարեն Մոկ,
Սեսիլիա Չունգ,
Ման Տատ Նգ
1999Ապագայի ոստիկանըDak ging san yan luiԱղքատ ձկնորսՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Բենի ՉանՆիկոլաս Տսե,
Սթիվեն Ֆանգ,
Սեմ Լի,
Գրեյս Յիպ,
Էրիկ Ցան
2000Շանհայան կեսօրShanghai NoonՉոն ՎանգՄարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Վեստեռն
Թոմ ԴեյՕուեն Ուիլսոն,
Լյուսի Լյու,
Բրենդոն Մերիլ,
Ռոջեր Յուան
2000Պատահական լրտեսըDak miu mai shingԲաք ՅուենՄարտական,
Թրիլեր,
Դրամա
Թեդի ՉանԷրիկ Ցան,
Վիվիան Սու,
Մին Կիմ,
Սին-կուո Վու
2001Պիկ ժամ 2Rush Hour 2Գլխավոր տեսուչ ԼիՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Բրեթ ՌետներՔրիս Թաքեր,
Ջոն Լոուն,
Չժան Ցզիի,
Ռոզելին Սանչեզ
2002ՍմոքինգThe TuxedoՋիմի ՏոնգՖանտաստիկ,
Մարտական,
ԹրիլերԿատակերգություն
Քևին ԴոնավանՋենիֆեր Լավ Հյուիթ,
Ջեյսոն Այզեքս,
Դեբի Մեյզար,
Ռիչի Կոստեր
2003Շանհայան ասպետներըShanghai KnightsՉոն ՎանգՄարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Վեստեռն
Դևիդ ԴոբկինՕուեն Ուիլսոն,
Աարոն Թեյլոր-Ջոնսոն,
Թոմ Ֆիշեր,
Էյդեն Գիլեն
2003ԵրկվորյակներըChin gei binՋեքիՍարսափ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Դանթե Լամ,
Դոնի Են
Էկին Չեն,
Չարլին Չոյ,
Գիլիան Չուն,
Էնթոնի Վոնգ Չաու-Սանգ,
Էդիսոն Չեն
2003ՄեդալիոնThe MedallionԷդդի ՅանգՖենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային,
Ֆենտեզի
Գորդոն ՉանԼի Էվանս,
Կլեր Ֆորլանի,
Ջուլիան Սենդս,
Ջոն Ռիս-Դևիս
2004«Փյունիկ» գործողությունըDa lao ai mei liՋուլիայի հաճախորդըՄարտական,
Կատակերգություն
Սթիվեն ՖանգԻզոն Չան,
Դենիել Վու,
Կարեն Մոկ,
Չեպման Տո,
Կար-Յինգ Լաու
2004Աշխարհի շուրջն 80 օրումAround the World in 80 DaysՊասպարտու / Լաու ԽինգՄարտական,
Արկածային,
Կատակերգություն,
Ընտանեկան,
Վեստեռն
Ֆրենկ ԿորաչիՍամո Հունգ,
Առնոլդ Շվարցենեգեր,
Ռոբ Շնայդեր,
Լյուկ Ուիլսոն,
Օուեն Ուիլսոն,
Ջոն Քլիզ,
Քեթի Բեյթս,
Սթիվ Կուգան,
Ռոբերտ Ֆայֆ,
Ջիմ Բրոդբենտ,
Յեն ՄակՆիս
2004Հուադույի քրոնիկները. Վարդի սայրFa dou daai jinԱրմորի լորդըՄարտական,
Արկածային,
Կատակերգություն,
Ֆենտեզի
Պատրիկ Լուն,
Կորի Յուեն
Գիլիան Չուն,
Չարլին Չոյ,
Դոնի Են,
Ջեյսի Չան,
Բո Լին Չեն
2004Նոր ոստիկանական պատմությունXin jingcha gushiՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բենի ՉանՆիկոլաս Տսե,
Չարլի Ենգ,
Չարլին Չոյ,
Դենիել Վու
2005ԱռասպելSan waգեներալ Մենգ Յի / Դոկտոր Ջեք ՉանՄարտական,
Արկածային,
Ֆենտեզի
Ստենլի ՏոնգՀի-սուն Կիմ,
Թոնի Լյուն Կա Ֆայ,
Մալիկա Շերավատ,
Քեն Լո
2006Ռոբ Բի ՀուդBo bui gai wakՖոնգ Կա ՀոՄարտական,
Դրամա
Բենի ՉանՄայքլ Հուի,
Լուիս Կու,
Չարլին Չոյ,
Յուեն Բյաո
2007Պիկ ժամ 3Rush Hour 3ԼիՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Բրեթ ՌետներՔրիս Թաքեր,
Մաքս ֆոն Սյուդով,
Հիրոյուկի Սանադա,
Իվան Աթալ
2008Արգելված թագավորությունThe Forbidden KingdomԼու ՅանՄարտական,
Արկածային,
Մելոդրամա,
Ֆենտեզի
Ռոբ ՄինկոֆՋեթ Լի,
Մայքլ Անգարանո,
Յիֆեյ Լյու,
Քոլին Չոու
2008Քունգ ֆու ՊանդաKung Fu PandaԿապիկ (ձայն)Մուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Մարկ Օսբորն,
Ջոն Սթիվենսոն
Ջեք Բլեք,
Անջելինա Ջոլի,
Լյուսի Լյու,
Դասթին Հոֆման,
Յեն ՄակՇեյն
2009Սինդզյուկուի միջադեպըSan suk si ginՊողպատե ԳլուխԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Տուն-Շին ՅիՆաոտո Տակենակա,
Դենիել Վու,
Սյու Ցզինլեյ,
Մասայա Կատո
2009Չինաստանի հիմնումըJian guo da yeԼի Ջիշենի հարցազրույց վերցնողԴրամա,
Պատմական
Սանպին Հան
Հուան Ցզյանսին
Տան Գոցյան,
Գուոլի Չժան,
Կվինգ Կսու,
Ջին Լյու,
Չեն Կուն
2009Լրտեսը հարևանությամբThe Spy Next DoorԲոբ ՀոՄարտական,
Կատակերգություն,
Ընտանեկան
Բրայան ԼևանթԷմբեր Վալեթա,
Մադլեն Քերոլ,
Ուիլ Շեդլի,
Ալինա Ֆոլի
2010Մեծ զինվորըDa bing xiao jiangԶինվորՄարտականԴինգ ՇենգՎան Լիխոմ,
Յու Սոն Չժուն,
Լին Պենգ,
Դու Յու Մին
2010Կարատե տղանThe Karate KidՄիսթըր ՀանՄարտական,
Սպորտային,
Ընտանեկան
Հորալդ ՑվարտՋեյդեն Սմիթ,
Տարաջի Պ. Հենսոն,
Վենվեն Հան,
Յու Ռոն Գուան
2010Քունգ ֆու Պանդա. Տոնական թողարկումKung Fu Panda Holiday SpecialԿապիկ (ձայն)Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Թիմ ՋոնսոնՋեք Բլեք,
Դասթին Հոֆման,
Անջելինա Ջոլի,
Սետ Ռոգեն,
Լյուսի Լյու,
Դասթին Հոֆման
2010Լեգենդ Մետաքսե տղայի մասինThe Legend of Silk BoyԽու ՌոնգցանՄուլտֆիլմԴևիդ ԼյուԷշլի Բոլ,
Գարի Չոկ,
Մայքլ Դոնովան,
Ռիչարդ Կոքս
2011ՇաոլինXin shao lin siխոհարարՄարտականԲենի ՉանԷնդի Լաու,
Նիկոլաս Տսե,
Բինբին Ֆան,
Բինգ Բայ
2011Քունգ ֆու Պանդա 2Kung Fu Panda 2Կապիկ (ձայն)Մուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջենիֆեր ՅուՋեք Բլեք,
Անջելինա Ջոլի,
Լյուսի Լյու,
Վիկտոր Գարբեր,
Դասթին Հոֆման,
Միշել Յեո,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Գարի Օլդմեն
20111911Xinhai gemingՀուանգ ԽինգՄարտական,
Դրամա,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Ջեքի Չան,
Չան Լի
Ուինսթոն Չաո,
Լի Բինբին,
Սուն Չուն,
Ջոան Չեն
2012Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններChinese ZodiacԱսիական ԲազեԱրկածային,
Կատակերգություն,
Մարտական
Ջեքի ՉանԿվոն Սան Ու,
Լյաո Ֆան,
Սինթհուն Յաո,
Չժան Լանսին
Պիկ ժամ 4Rush Hour 4(խոսակցություններ)Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Քրիս Թաքեր
Փակել

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1980Կարդալ շրթունքներիցMa bao chuang ba guan
1981Թագավորական արյունով թաթախված թուրըLao shu jie
1986Լուսավորված տղաներըNui ji za pai jun
1987Այդ հեքիաթաշուք գիշերըLiang xiao hua nong yue
1988ԴիմափոշիYin ji kau
1988Լավագույն ջոկատըBa wong fa
1989Լավագույն ջոկատը 2Shen yong fei hu ba wang hua
1990Ջոննին բեմից այն կողմWu tai jie mei
1991Զայրացած շրջմոլիկըHuo bao lang zi
1992ԴերասանուհինYuen Ling-yuk
1992Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանըGing chat goo si 3: Chiu kup ging chat
1992Դեպի թռիչքWei xian qing ren
1993Կին Չան. Ֆիլմ առանց ՋեքիիKin chan no Cinema Jack
1995ՇանթահարըPik lik feng
1998Ջեքի Չան. Իմ կյանքըJackie Chan: My Story
1998Թեժ պատերազմWaan ying dak gung
1999ՀիանալինBoh lee chun
1999Ջեքի Չան. Իմ հնարքներըJackie Chan: My Stunts
1999Ապագայի ոստիկանըDak ging san yan lui
2000Շանհայան կեսօրШанхайский полдень
2000Պատահական լրտեսըDak miu mai shing
2003Շանհայան ասպետներըShanghai Knights
2003ՄեդալիոնThe Medallion
2004«Փյունիկ» գործողությունըDa lao ai mei li
2004Աշխարհի շուրջն 80 օրումAround the World in 80 Days
2004Նոր ոստիկանական պատմությունXin jingcha gushi
2004Նկարելով ռապսոդիաHainan ji fan
2005Ցասման տունըJing mo gaa ting
2005Անսահման թախիծChanghen ge
2005ԱռասպելSan wa
2006Բո Բի ԳուդBo bui gai wak
2008Վազիր, հայրիկ, վազիրYat kor ho ba ba
2008ՈւշուWushu
2009Սինդզյուկուի միջադեպըSan suk si gin
2010Մեծ զինվորըDa bing xiao jiang
20111911Xinhai geming
2011Լեգենդար ամազոնուհիներըLegendary Amazons
2012Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններChinese Zodiac
2012Fen Shou Da RenFen Shou Da Ren
Փակել

Ռեժիսոր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1979Անվախ բորենիXiao quan guai zhao
1980Երիտասարդ վարպետըShi di chu ma
1981Վիշապ լորդըLong xiao ye
1983Նախագիծ Ա'A' gai wak
1985Ոստիկանական պատմությունGing chat goo si
1986Աստծո ասպազենքLong xiong hu di
1987Նախագիծ Ա. Մաս 2'A' gai wak juk jap
1988Ոստիկանական պատմություն 2Ging chaat goo si juk jaap
1989ՀրաշքներJi ji
1991Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունըFei ying gai wak
1993Քրեական պատմությունZhong an zu
1994Հարբած վարպետը 2Jui kuen II
1998Ո՞վ եմ եսWo shi shei
1998Ջեքի Չան. Իմ կյանքըJackie Chan: My Story
1999Ջեքի Չան. Իմ հնարքներըJackie Chan: My Stunts
20111911Xinhai geming
2012Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններChinese Zodiac
Փակել

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1978Մի քիչ կունգֆուDian zhi gong fu gan chian chan
1980Երիտասարդ վարպետըShi di chu ma
1981Վիշապ լորդըLong xiao ye
1983Նախագիծ Ա'A' gai wak
1986Աստծո ասպազենքLong xiong hu di
1987Նախագիծ Ա. Մաս 2'A' gai wak juk jap
1988Ոստիկանական պատմություն 2Ging chaat goo si juk jaap
1991Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունըFei ying gai wak
1998Ո՞վ եմ եսWo shi shei
1999ՀիանալինBoh lee chun
2006Բո Բի ԳուդBo bui gai wak
2010Մեծ զինվորըDa bing xiao jiang
2012Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններChinese Zodiac
Փակել

Հեռուստատեսային աշխատանքը

2000 թ.-ին լույս տեսավ «Ջեքի Չանի արկածները» անիմացիոն ֆիլմաշարը, որտեղ Ջեքի Չանը մարմնավորում էր ինքն իրեն։ Մուլտֆիլմը կազմված է 95 սերիաներից և բաժանված է 5 եթերաշրջանի։ Ֆիլմաշարը նկարահանվեց մինչև 2005 թ.-ը[79]։

2008 հուլիսին չինական BTV հեռուստաալիքով անցկացվեց «Վիշապի աշակերտը» (չինարեն՝ 龍的傳人) ռեալիթի-շոուն։ Սերիայի պրոդյուսերը Ջեքի Չանն էր և այն միտված էր տաղանդավոր, մարտարվեստների գիտակ նոր աստղի որոնմանը՝ ով կկարողանա դառնալ Ջեքի Չանի աշակերտը և կնկարահանի նույն ոճի ֆիլմեր։ Մասնակիցներն ուսման են անցել Ջեքի Չանի կասկադյորական թիմի անդամներ Ալան Վույի և Հե Յանի մոտ։ Մասնակիցների միջև կայացել են մրցություններ տարբեր բնագավառներում՝ դերասանական արվեստ, դայվինգ և կասկադյորական որոշ հնարքներում՝ թռիչքներ բարձրությունից, կրակոցներ և ավտոմեքենաների հետ կապված հնարքներ։ Շոուի մշտական ժյուրիի անդամներից էին Հե Պինգը, Վու Յուեն և Չեն Փեյփեյը, իսկ հյուրերի կազմում են եղել Ստենլի Տոնգը, Սամո Հունգը և Յուեն Բյաոն։ Շոուի ավարտը մեկնարկվեց 2008 թ.-ի ապրիլի 5-ին, երբ մնացել էին ընդամենը 16 մասնակից և ավարտվեց 2008 թ.-ի հունիս 26-ին։ Շոուին ներկա գտնվող հայտնի անձանցից էին Ցույ Հարկը, Ջոն Վուն, Նգ Սի Յուենը և Յու Ռոնգուանգը։

Հաղթող ճանաչվեց Ջեք Թուն (Թու Շենգ Չենգ)։ Սկսնակ դերասաններ Յանգ Զենգի և Ջերի Լիաույի հետ Ջեք Թուն կմասնակցի երեք չինական էքշն ֆիլմերի նկարահանումների, որոնց համար Ջեքի Չանը հանդես կգա որպես համապրոդյուսեր։ Ֆիլմերը կնկարահանվեն Ջեքի Չանի JCE Movies Limited կինոընկերությունում։ Ֆիլմերը կրում են «Արագության հաղորդիչ 206», «Ձեզ չեմ ասի» և «Արևադարձային մրրիկ» անվանումները, իսկ որպես ռեժիսորներ հանդես կգան Խիե Դոնգը, Յանգ Տաոն և Ցայ Ռոնգ Հայը։ Եզրափակիչ հասած բոլոր 16 մասնակիցներն էլ հնարավորություն կունենան մասնակցել ֆիլմերի նկարահանմանը կամ էլ կմիանան Ջեքի Չանի կասկադյորական թիմին։ Առաջին ֆիլմը լույս է տեսնելու 2008 թ.-ի սեպտեմբերին։ Բացի այդ եզրափակիչի մասնակիցները կկարողանան մասնակցել BTV-ի կողմից նկարահանվող մարտաֆիլմերում[80][81][82]։

Երաժշտական կարիերա

Ջեքի Չանը վոկալի դասեր է ստացել մանկության տարիներին՝ Պեկինի Օպերայի դպրոցում։ 1980-ականներին նա սկսեց թողարկել ձայնասկավառակներ և լուրջ մտադրություններ ուներ դառնալ Հոնկոնգի և Ասիայի ճանաչված երգիչ։ Նա թողարկել է շուրջ 20 ալբոմ՝ 1984 թվականից սկսած։ Ալբոմներում նա երգում է կանտոներեն, մանդարիներեն, ճապոներեն, թայվաներեն և անգլերեն լեզուներով։ Նա հաճախ է իր նկարահանված ֆիլմերի համար երգեր երգում, որոնք հնչում են ավարտական տիտրերի ժամանակ։ Չանի առաջին երաժշտական ձայնագրությունը, որը կրում է «Kung Fu Fighting Man» անվանումը, հնչում է «Երիտասարդ վարպետը» (1980) ֆիլմի ավարտական տիտրերի ժամանակ[83]։ Ավելի քան 10 երգեր թողարկվել են որպես ֆիլմերի սաունդթրեքներ[77][84]։ Կանտոն լեզվով երգած «Հերոսի պատմությունը» (英雄故事) երգը, որը հնչում է «Ոստիկանական պատմություն» ֆիլմում, 1994 թվականին իր կադրերի պահանջարկի համար նկարահանված հեռուստագովազդում օգտագործեց Հոնկոնգի արքայական ոստիկանությունը[85]։

1998 թվականին Ջեքին Walt Disney-ի «Մուլան» (1998) անիմացիոն ֆիլմի չինական տարբերակում հնչյունավորեց Շանին և մուլտֆիլմի համար ստեղծեց "I'll Make a Man Out of You" սաունդթրեքը։ Մուլտֆիլմի օրիգանալ տարբերակում այդ հերոսին հնչյունավորում էր Բ. Դ. Վոնգը, իսկ երգը կատարում էր Դոնի Օսմոնդը։

2007 թվականին Չանը ձայնագրեց և թողարկեց «Մենք պատրաստ ենք» երգը, որը նախատեսված էր 2008 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի համար։ Բացի այդ նա երգ է երգել Ամառային Պարաօլիմպիադայի հակառակ հաշվման արարողության ժամանակ[86]։ Մինչև Օլիմպիադայի բացումը Ջեքի Չանը երկու պաշտոնական ալբոմ էր թողարկել[87]։ Երկրորդ ալբոմը նվիրված էր փակման արարողությանը և կոչվում էր «Դժվար է ասել ցտեսություն»։ Ալբոմի ստեղծմանը մասնակցել էին նաև Էնդի Լաուն, Լիու Հուանը և Վակին Չաուն։ Երգերը հնչեցին Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ[88]։

Ճանաչման կարգավիճակը

Thumb
Ջեքի Չանի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

Ջեքի Չանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ իր մարտաֆիլմերի, որտեղ ինքն անձամբ է իրագործում կասկադյորական հնարքները։ Այդ առիթով նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, որոնց թվում նաև՝ Ամերիկյան խորեոգրաֆիայի մրցանակաբաշխության Նորարար մրցանակը և Տավրոս աշխարհի հնարքների մրցանակաբաշխություն հատուկ մրցանակ իր ողջ կարիերայի ընթացքում էքշն ֆիլմերում կատարած հնարքների համար[89]։ Նա աստղեր ունի Հոլիվուդյան փառքի և Հոնկոնգի փառքի ծառուղիներում[90]։ Չնայած այն հանգամանքին, որ Ջեքի Չանի ֆիլմերը մեծ հաջողություն ունեին հյուսիս-հարավային տարածքներում, բայց Ամերիկայում նրա ֆիլմերը քննդատության էին արժանանում խորեոգրաֆիայի պատճառով։ «Պիկ ժամ 2», «Սմոկինգ» և «Շանհայան ասպետները» ֆիլմերի համար քննադատներն ասում էին, որ ֆիլմերում գործողությունները ավելի քիչ էին, քան սովորաբար այն լինում էր Ջեքի Չանի ավելի վաղ նկարահանված ֆիլմերում[91][92][93]։ Ջեքի Չանի ֆիլմերի կատակերգական արժեքը երբեմն դրել են կասկածանքի տակ, ասելով, որ ֆիլմերում կան մասեր, որտեղ կատակերգությունը երեխայական է[94]։

Չանը ազգային կուռք է, որի մասին ասվում է Աշի «Kung Fu», «Heavy Vegetable-ի» «Jackie Chan Is a Punk Rocker» և Լիհոմ Ոանգի «Long Live Chinese People» երգերում։ Ջեքի Չանը հայտնի է նաև «Թիմի և Էրիկի զարմանահրաշ շոուն. Մեծ աշխատանք», «Հայտնիների մահացու խաղ» և «Ընտանիքի տղան» հեռուստատեսային շոուներից։ Ջեքի Չանը ներշնչել է նաև մանգայի նորաստեղծ կերպարների վրա, որոնցից են «Վիշապ գնդակը»[95], «Թեքեն» սերիալի «Լեի Վուլոնգ» կերպարը և Պոկեմոնի Հիթմոնչանը[96][97][98]։ Բացի այդ Ջեքի Չանը Mitsubishi Motors-ի հետ ունի ապահովագրական պայմանագիր։ Արդյունքում Միթսուբիշի ավտոմեքենաներ կարելի է տեսնել Ջեքի Չանի մի շարք ֆիլմերում։ Բացի այդ ի պատիվ Ջեքի Չանի Միթսուբիշին թողարկում է սահմանափակ սերիայով ավտոմեքենաներ, որոնք ինքն անձամբ է կարգավորել[99][100][101]։

Ջեքի Չանի կերպարով բազմաթիվ համակարգչային խաղերի հերոսներ են ստեղծվել։ Նա նաև ունի համակարգչային խաղ, որը կրում է իր անվանումը։ Դա 1990 թ.-ին «PC-Engine» և «Nintendo Entertainment System» ընկերությունների կողմից թողարկված «Jackie Chan's Action Kung Fu» համակարգչային խաղն է։ 1995 թ.-ին ստեղծվեց «Jackie Chan The Kung-Fu Master» արկադային խաղը։ Ճապոնական MSX ընկերությունը թողարկեց մի շարք խաղեր որոնք հիմնված էին Ջեքի Չանի «Նախագիծ Ա», «Նախագիծ Ա. Մաս 2», «Ոստիկանական պատմություն», «Հովանավորը» և «Խորտկանոց անիվների վրա» ֆիլմերի հիման վրա[102]։

Չանը միշտ ուզեցել է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել, հանրաճանաչ մնալով ֆիլմերում իր ստեղծած դրական կերպարների շնորհիվ։ Ջեքի Չանը հրաժարվել է բացասական կերպարներ մարմնավորելուց և իր ֆիլմերում համարյա թե չի օգտագործում «fuck» բառը։ Նա այդ բառը օգտագործել է միայն «Հովանավորը» և «Վառվիր, Հոլիվուդ, վառվիր» ֆիլմերում[103]։ Ջեքի Չանն ամենից շատ զղջում է նրա համար, որ ֆինանսների կառավարման ոլորտում որակյալ կրթություն չի ստացել[104]։ Նա ֆինանսավորությամբ «Ավստրալիայի Ազգային Համալսարանում» բացվել է Ջեքի Չանի գիտական կենտրոն[105]։ Բացի այդ Ջեքի Չանը դպրոցներ է ստեղծել Չինաստանի աղքատ թաղամասերում[106]։

Չանը Հոնկոնգ կառավարության ներկայացուցիչն է։ Նա մասնակցում է սոցիալական գովազդներին։ «Մաքուր Հոնկոնգ» ծրագրի ժամանակ նա կոչ արեց հոնկոնգցիներին ավելի ուշադիր լինել աղբի նկատմամբ և քաղաքը չաղտոտել։ Վերջին տասնամյակում Հոնկոնգի աղտոտվածությունը բավականին մեծ խնդիր էր[107]։ Ջեքի Չանը մասնակցել է 2005 թ.-ին տեղի ունեցած Հոնկոնգյան Դիսնեյլենդի բացմանը[108]։ ԱՄՆ-ում Ջեքի Չանն Առնոլդ Շվարցենեգերի հետ միասին հանդես եկավ հեղինակային իրավունքի խախտման դեմ ուղղված հայտարարությունում[109]։

2008 թ.-ի հուլիսից Շանհայում սկսեցին կառուցել Ջեքի Չանի թանգարանը, որը նախատեսվում էր ավարտել 2009 թ.-ի հոկտեմբերին, բայց շինարարությունը շարունակվեց մինչև 2010 թ.-ի հունվարը[110]։

Քաղաքական հայացքները

Thumb
Ջեքի Չանը 2005 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

2004 թ.-ի մարտի 28-ին Շանհայում տեղի ունեցած կոնֆերանսում հղվելով 2004 թվականին Թայվանում տեղի ունեցած չինական նախագահական ընտրություններին, ասել է, որ ինքը «Աշխարհի ամենամեծ կատակն է» համարում Դեմոկրատական առաջատար կուսակցության կողմից նախագահական ընտրություններին որպես նախագայի թեկնածու Չեն Շուի-բիանին և Աննետ Լուին առաջադրելը[111]։ Ջեքի Չանի խոսքերը քննադատման են արժանացել Փերիզ Չհանգի կողմից, որը կոչ է արել արգելել Չանի ֆիլմերի վաճառքը Թայվանում և Չանին զրկել Թայվան այցելելու իրավունքից[112]։ Երբ 2008 թվականի հունիսի 18-ին Ջեքին վայրէջք կատարեց Թայփեյի օդանավակայարանում, որպեսզի մասնակցի «TVBS» հեռուստատեսային ալիքի հովանավորման աջակցման, ավելի քան 50 ոստիկաններ և պահակներ Ջեքիին պաշտպանում էին խելագարված ժողովորդից, որոնք ջանում էին թքել նրա վրա[113]։ Չանը պնդում է, որ իր նկատառումները Թայվանի ժողովրդին վիրավորելու միտում չունեին[114]։

2008 Օլիմպիական ջահի տեղափոխվման արարողության ժամանակ Ջեքի Չանը դեմ էր ցուցարարներին, որոնք բողոքում էին չինական կառավարության դեմ, Չինաստանում մարդկանց իրավունքների խախտման և Թայվանի քաղաքական կարգավիճից։ Ջեքի Չանն ասել է, որ ինքը պատրաստ է հարձակվել բոլոր նրանց վրա, ով խոչընդոտ կհանդիսանա ջահի տեղափոխման արարողության համար՝ ասելով «Ցուցարարներ, լավ է իմ ճանապարհին չկանգնեք»։ «Նրանք դա անում են առանց որևիցե պատճառի, զուտ նրա համար, որպեսզի իրենց ցույց տան հեռուստատեսությամբ». ավելացրել է Ջեքի Չանը[115]։

2009 թ.-ի ապրիլի 18-ին Ասիային նվիրված Բոաոյի համաժողովում Չանն ասել է. «10 տարուց ի վեր է, ինչ Հոնկոնգը վերադարձվել է Չինաստանին, բայց ես այդպես էլ չեմ կարող ասել դա լավ է, թե վատ[116]։ Եթե դու բացարձակ ազատ ես, դա մի քիչ քաոսային է ստացվում։ Նույն կերպ է նաև Թայվանի հետ»։ Իսկ մի քիչ անց Ջեքին ավելացրել է. «Ես քիչ-քիչ հասկանում եմ, որ մենք՝ չինացիներս, պետք է գտնվենք ինչ-որ մեկի հսկողության տակ, այլապես մենք կանենք այն, ինչ մենք ենք ուզում»[117]։ Բացի այդ դերասանը բողոքեց, որ չինական կառավարությունն արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել 2009 թ.-ին նկարահանված «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմը[118]։ Թայվանի և Հոնկոնգի շատ օրենսդրական և այլ նշանավոր գործիչներ միանգամից արձագանքել են Ջեքի Չանի մեկնաբանություններին։ Հոնկոնգի օրենսդիր Լանգ Կվոկ-հանգը ասել է. «Չանը վիրավորել է չինացիներին և չինացիները ընտանի կենդանիներ չեն»[119]։ Հոնկոնգի տուրիզմի գործով զբաղվող խորհուրդն ասել է, որ 164 բողոք են ստացել Ջեքի Չանի խոսքերի համար[120]։ Ջեքի Չանի քարտուղարն ասել է, որ դերասանն ի նկատի է ունեցել միայն զվարճանքների ոլորտը և միտում չուներ վիրավորելու չինացիներին։ Այնուհետև ավելացրել է, որ Չանի խոսքերը սխալ են վերծանել[121]։

2010 թ.-ի օգոստոսին 24-ին Ջեքին սոցիալական ցանցում արտահայտեց իր կարծիքը Մանիլայում պաշարվածների փրկարարական գործողության մասին, որի ժամանակ 8 հոնկոնգցի տուրիստներ էին մահացել։ Նա Թվիթերում հայտնել է իր ցավակցությունը և ավելացրել է հետևյալը. «Եթե տղային սպանել են նախօրոք, ապա նրանք կասեն, ինչու հենց սկզբից նրա հետ չեն բանակցել։ Եթե նրանք տղայի հետ բանակցել են հենց սկզբից, ապա նրանց մոտ հարց է ծագում, թե ինչու տղային նախօրոք չեն սպանել»[122][123][124][125]։ Ջեքի Չանի մեկնաբանությունները զայրութի մեծ ալիք բարձրացրեցին Հոնկոնգում։ Ֆեյսբուքում հատուկ տաս հազար անձանցից բաղկացած խումբ ձևավորվեց, որոնք սկսեցին բողոքել Ջեքի Չանի մեկնաբանությունների դեմ։ 2010 օգոստոսի 27-ին Ջեքին իր ելույթի ժամանակ մեկնաբանեց, որ իր օգնականը սխալ է հասկացել իրեն և սոցիալական ցանցերում սխալ է գրել[126]։

Ձեռնարկատիրությունը և բարեգործությունը

Բացի ֆիլմերի արտադրությամբ զբաղվող JCE Movies Limited ընկերությունից, Ջեքի Չանն հանդես է գալիս իր սեփական կամ էլ մասնակի սեփական «JC Group China», «Jackie & Willie Productions»[127] (Ուիլլի Չանի հետ միասին) և «Jackie & JJ Productions»[128] ընկերություններով։

Չանի ստորագրությունը նաև կա «Jackie Chan Theater International» ընկերության վրա, որը հոնկոնգյան «Sparkle Roll Group Ltd» ընկերության հետ համատեղ Չինասատանի կինոթատրոնների ցանց է։ Առաջին «Jackie Chan-Yaolai International Cinema» կինոթատրոնը բացվել է 2010 թ.-ի փետրվարին և այն դարձել է Չինաստանի ամենամեծ կինոթատրոնը՝ 17 էկրաններով և 3500 նստատեղով։ Ջեքին հույս ուներ, որ այդտեղ երիտասարդ տնօրենները կցուցադրեն իր ֆիլմերը։ 2010 թ.-ի ծրագրով պետք է բացվեր ևս 15 կինոթատրոններ՝ Պեկինում, Շանհայում և Գուանչժոյում։ Ընդհանուր քանակով պլանավորվում էր ստեղծել 65 կինոթատրոն[129][130]։

2004 թ.-ին Ջեքի Չանը թողարկեց իր սեփական հագուստների ընկերությունը, որն իր վրա կրում էր Չինական վիշապի լոգոբ և անգլերենով՝ "Jackie" կամ "JC" տառերը[131]։ Չանն ունի նաև այլ ֆիրմային ձեռնարկություններ։ Ջեքին ունի սուշի ռեստորանների ցանկ՝ «Ջեքիի խոհանոց» անվանումով։ Այն ոչ միայն բազմաթիվ հանգույցներ ունի ողջ Հոնկոնգում, այլ յոթ բաժանմունք ունի Հարավային Կորեայում և մի բաժանմունք Հավայան կղզիներում։ Պլանավորվում է նաև մեկ այլ «Ջեքիի խոհանոց» բացել Լաս Վեգասում։ Ջեքի Չանը սրճարաններ ունի Պեկինում, Սինգապուրում, Կուալա Լամպուրում և Ֆիլիպիններում։ Բացի այդ Ջեքի Չանը ունի Սպորտային ակումբներ, California Fitness-ի հետ համատեղ, շոկոլադների, քաղցրավենիքների և թխվածքաբլիթների հոսքագծեր։ Բացի այդ Ջեքին ուզում է իր բիզնեսն ընդլայնել կահույքի և խոհանոցային սպասքի ասպարեզում և սեփական սուպերմարկետների ցանց բացել[132]։ Ամեն մի ձեռնարկությունից Ջեքի Չանը գումար է հատկացնում բարեգործության համար, իսկ գումարի մի որոշ մաս գնում է Ջեքի Չանի Բարեգործական Ֆոնդին։

Ջեքին մեծ բարերար է և Յունիսեֆի բարի կամքի դեսպան։ Նա անդադար աշխատում է և իր գումարը նվիրում է բարեգործությանը։ Նա բողոքի ձայն է բարձրացրել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հանդեպ և օգոնւթյուն է հատկացրել Չինաստանի ջրհեղեղից տուժածներին և 2004 թ.-ին Հնդկական Օվկիանոսի ցունամիից տուժածներին[12][133][134]։ 2006 թ.-ի հունիսի Ջեքի Չանը հայտարարեց, որ իմ մահվանից հետո իր ունեցվածքի կեսը կգնա բարեգործության ֆոնդերին։ Այդ քայլին նրան ոգեշնչել են Ուարեն Բարֆետի և Բիլ Գեյթսի քայլերը[135]։ 2008 թ.-ի մարտի 10-ին Ջեքին Ավստրալիայի վարչապետ Քևին Ռուդի մոտ ընթրիքի պատվավոր հյուր էր։ Առիթ էր հանդիսացել Կանբերրա քաղաքում գտնվող «Ջեքի Չանի Գիտական Կենտրոնը» Ջոն Կուրտինի Բժշկահետազոտական դպրոցում։ Ջեքի Չանը նաև Չինաստանի վագրերի պահպանման նախագծի ջատագով է։ Նախագիծն ուղղված է հարավ-չինական վագրերի պահպանմանը, որն իրականացվում է սելեկցիայի միջոցով և հասուն վագրերին ազատ բաց թողնելով[136]։ Ջեքին ունի բազմաթիվ պատմական արտեֆակտներ, որոնցից մինը 2000 տարվա վաղեմության դռան արկղներն են։ Նա նաև ջինռիկշա կայանի սեփականատեր է Սինգապուրում։

Մրցանակներ

  • Ամերիկյան բեմադրության մրցանակ[137]
  • 8-րդ Ամերիկյան բեմադրության նորարար մրցանակ - Հաղթանակ
  • Ասիա-խաղաղ օվկիանոսյան մրցանակ
  • 1993 Ասիա-խաղաղ օվկիանոսյան մրցանակ կինոաշխարհում մեծ նվաճումների հասնելու համար - Հաղթանակ
  • 2005 Ասիա-խաղաղ օվկիանոսյան հատուկ մրցանակ ժյուրիի համար - Հաղթանակ
  • Հնդկական միջազգային կինոմրցանակաբաշխություն
  • 2000 Հատուկ մրցանակ գլոբալ ազդեցության համար - Հաղթանակ
  • Բլոքբասթեր զվարճանքի մրցանակ
  • 1999 ֆավորիտային զույգ էքշն/արկածային ժանրում (Պիկ ժամ ֆիլմի համար) - Հաղթանակ
  • 2001 Ֆավորիտային էքշն թիմ (Շանհայան կեսօր) - Ներկայացվել է
  • Չինական կինոփառատոն
  • 1998 Մևերիկի ոգի մրցանակ - Հաղթանակ
  • Առավոտյան Էմմի մրցանակ
  • 2002 Անիմացիոն ծրագրի կատարող (Ջեքի Չանի արկածները) - Ներկայացվել է
  • Ֆանտ Ասիա կինոփառատոն
  • 1997 Լավագույն ասիական ֆիլմ (Հարբած վարպետը 2) - Հաղթանակ (Չիա-լինգ Լիուի հետ համատեղ)
  • Ոսկե Ձի կինոփառատոն
  • 1992 Լավագույն դերասան (Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը) - Հաղթանակ
  • 1993 Լավագույն դերասան (Քրեական պատմություն) - Հաղթանակ
  • Ոսկե Փյունիկ մրցանակաբաշխություն
  • 2005 Երևելի ներդրման մրցանակ - Հաղթանակ
  • Ոսկե Աքլոր մրցանակ
  • 2005 Լավագույն դերասան (Նոր ոստիկանական պատմություն) - Հաղթանակ
  • Հոլիվուդյան կինոփառատոն
  • 1999 տարվա դերասան - Հաղթանակ
  • Հոնկոնգի կինոմրցանակաբաշխություն
  • 1983 Լավագույն էքշն բեմադրության (Վիշապ լորդը) - Ներկայացվել է (Հարկ-Օն Ֆանգի և Յուեն Կունիի հետ համատեղ)
  • 1985 Լավագույն դերասան (Նախագիծ Ա) - Ներկայացվել է
  • 1986 Լավագույն ռեժիսոր (Ոստիկանական պատմություն) - Ներկայացվել է
  • 1986 Լավագույն դերասան (Ոստիկանական պատմություն) - Ներկայացվել
  • 1986 Լավագույն դերասան (Վիշապի սիրտը) - Ներկայացվել է
  • 1989 Լավագույն նկար (Կարմրաներկ) - Հաղթանակ
  • 1990 Լավագույն դերասան (Հրաշքներ) - Ներկայացվել է
  • 1993 Լավագույն դերասան (Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը) - Ներկայացվել է
  • 1994 Լավագույն դերասան (Քրեական պատմություն) - Ներկայացվել է
  • 1994 Լավագույն էքշն բեմադրության (Քրեական պատմություն) - Ներկայացվել է
  • 1996 Լավագույն դերասան (Հաշվեհարդար Բրոնքսում) - Ներկայացվել է
  • 1996 Լավագույն էքշն բեմադրության (Հաշվեհարդար Բրոնքսում) - Հաղթանակ
  • 1997 Լավագույն դերասան (Վիշապ լորդը) - Ներկայացվել է
  • 1999 Լավագույն դերասան (Ո՞վ եմ ես) - Ներկայացվել է
  • 1999 Լավագույն էքշն բեմադրության (Ո՞վ եմ ես) - Հաղթանակ
  • 2000 Լավագույն էքշն բեմադրության (Հիանալին) - Ներկայացվել է ([[Ջեքի Չանի կասկադյորական թիմ]ի հետ միասին])
  • 2005 Լավագույն դերասան (Նոր ոստիկանական պատմություն) - Ներկայացվել է
  • 2005 Մասնագիտական ձեռքբերումների մրցանակ - Հաղթանակ
  • 2006 Լավագույն օրիգինալ ֆիլմի երգ (Առասպել) - Ներկայացվել է (Չոի Ջուն Յանգի, Վանգ Զոնգ Յանի և Հի-Սեոն Կիմի հետ համատեղ)
  • 2006 Լավագույն էքշն բեմադրության (Առասպել) - Ներկայացվել է (Ստենլի Տոնգի և Տակ Յուենի հետ միասին)
  • 2007 Լավագույն էքշն բեմադրության (Ռոբ Բի Հուդ) - Ներկայացվել է (Չանգ Չի Լիի հետ համատեղ)
  • 2010 Լավագույն ֆիլմ (Սինդզյուկուի միջադեպը) - Ներկայացվել է
  • Հարյուր ծաղիկների մրցանակաբաշխություն
  • 2006 Լավագույն դերասան (Նոր ոստիկանական պատմություն) - Ներկայացվել է
  • Kids' Choice Awards
  • 2002 Ֆավորիտ կինոաստղ (Պիկ ժամ 2) - Ներկայացվել է
  • 2002 Ֆավորիտ կինոհերոս (Պիկ ժամ 2) - Հաղթանակ
  • 2003 Ֆավորիտ կինոդերասան (Սմոքինգ) - Ներկայացվել է
  • 2003 Ֆավորիտ մարտիկ (Սմոքինգ) - Հաղթանակ
  • 2011 Ֆավորիտ մարտիկ (Կարատե տղան) - Հաղթանակ
  • Մանտրեալի աշխարհի կինոմրցանակաբաշխություն
  • Գրանդ-պրի ամերիկյան աշխարհամասին - Հաղթանակ
  • MTV կինոմրցանակաբաշխություն
  • 1995 Ձեռքբերումներ կարիերայի ընթացքում - Հաղթանակ
  • 1996 Լավագույն պայքար (Հաշվեհարդար Բրոնքսում) - Ներկայացվել է
  • 1997 Լավագույն պայքար (Ոստիկանական պատմություն 4. Առաջին հարվածը) - Ներկայացվել է
  • 1999 Լավագույն պայքար (Պիկ ժամ) - Ներկայացվել է (Քրիս Թաքերի հետ միասին)
  • 1999 Լավագույն դուետ կադրում (Պիկ ժամ) - Հաղթանակ (Քրիս Թաքերի հետ միասին)
  • 2002 Լավագույն դուետ կադրում (Պիկ ժամ 2) - Ներկայացվել է (Քրիս Թաքերի հետ միասին)
  • 2002 Լավագույն պայքար (Պիկ ժամ 2) - Հաղթանակ (Քրիս Թաքերի հետ միասին)
  • 2003 Լավագույն դուետ կադրում (Շանհայան ասպետները) - Ներկայացվել է (Օուեն Ուիլսոնի հետ միասին)
  • 2008 Լավագույն պայքար (Պիկ ժամ 3) -Ներկայացվել է (Քրիս Թաքերի և Սան Միգմինգի հետ միասին)
  • People's Choice Awards
  • 2008 Լավագույն էկրանային մատչ (Պիկ ժամ 3) - Ներկայացվել է (Քրիս Թաքերի հետ միասին)
  • 2011 Ֆավորիտ թիմ (Կարատե տղան) - Ներկայացվել է (Ջեյդեն Սմիթի հետ համատեղ)
  • 2011 Էքշն ժանրի ֆավորիտ դերասան - Հաղթանակ
  • Շանհայի միջազգային կինոփառատոն
  • 2005 Երևելի ներդրում չինական կինոյում - Հաղթանակ
  • Teen Choice Awards
  • 2002 Film - Choice Chemistry (Պիկ ժամ 2) - Ներկայացվել է (Քրիս Թաքերի հետ միասին)
  • 2008 Արկածային էքշն ժանրի ընտրված դերասան (Արգելված թագավորություն) - Ներկայացվել է
  • Հոլիվուդյան փառքի ծառուղի
  • 2002 Կինոաստղ - Հաղթանակ (Աստղ փառքի ծառուղում)
  • Կասկադյորների միջազգային մրցանակաբաշխություն
  • 2002 Պատվավոր Տավրոս - Հաղթանակ

Նկարներ

Գրականություն

  • Boose, Thorsten; Oettel, Silke. Hongkong, meine Liebe – Ein spezieller Reiseführer. Shaker Media, 2009. ISBN 978-3-86858-255-0 (German)
  • Boose, Thorsten. Der deutsche Jackie Chan Filmführer. Shaker Media, 2008. ISBN 978-3-86858-102-7 (German)
  • Chan, Jackie, and Jeff Yang. I Am Jackie Chan: My Life in Action. New York: Ballantine Books, 1999. ISBN 0-345-42913-3. Jackie Chan's autobiography.
  • Cooper, Richard, and Mike Leeder. 100% Jackie Chan: The Essential Companion. London: Titan Books, 2002. ISBN 1-84023-491-1.
  • Cooper, Richard. More 100% Jackie Chan: The Essential Companion Volume 2. London: Titan Books, 2004. ISBN 1-84023-888-7.
  • Corcoran, John. The Unauthorized Jackie Chan Encyclopedia: From Project A to Shanghai Noon and Beyond. Chicago: Contemporary Books, 2003. ISBN 0-07-138899-0.
  • Fox, Dan. Jackie Chan. Raintree Freestyle. Chicago, Ill.: Raintree, 2006. ISBN 1-4109-1659-6.
  • Gentry, Clyde. Jackie Chan: Inside the Dragon. Dallas, Tex.: Taylor Pub, 1997. ISBN 0-87833-962-0.
  • Le Blanc, Michelle, and Colin Odell. The Pocket Essential Jackie Chan. Pocket essentials. Harpenden: Pocket Essentials, 2000. ISBN 1-903047-10-2.
  • Major, Wade. Jackie Chan. New York: Metrobooks, 1999. ISBN 1-56799-863-1.
  • Moser, Leo. Made in Hong Kong: die Filme von Jackie Chan. Berlin: Schwarzkopf & Schwarzkopf, 2000. ISBN 3-89602-312-8. (German)
  • Poolos, Jamie. Jackie Chan. Martial Arts Masters. New York: Rosen Pub. Group, 2002. ISBN 0-8239-3518-3.
  • Rovin, Jeff, and Kathleen Tracy. The Essential Jackie Chan Sourcebook. New York: Pocket Books, 1997. ISBN 0-671-00843-9.
  • Stone, Amy. Jackie Chan. Today's Superstars: Entertainment. Milwaukee, Wis.: Gareth Stevens Pub, 2007. ISBN 0-8368-7648-2.
  • Witterstaetter, Renee. Dying for Action: The Life and Films of Jackie Chan. New York: Warner, 1998. ISBN 0-446-67296-3.
  • Wong, Curtis F., and John R. Little (eds.). Jackie Chan and the Superstars of Martial Arts. The Best of Inside Kung-Fu. Lincolnwood, Ill.: McGraw-Hill, 1998. ISBN 0-8092-2837-8.
  • Jackie Chan, Jeff Yang. I Am Jackie Chan: My Life in Action. - Pan, 1999.
  • Renee Witterstaetter. Dying for Action. - Grand Central Publishing, 1997.
  • Curtis F. Wong, John R. Little. Inside Kung-Fu. - McGraw-Hill, 1998.
  • Darren F., Long B. Hong Kong Babylon. An Insider Guide to the Hollywood of the East. - L., 1997.
  • О. Ключарева. Джеки Чан. - Р-н/Д.: Феникс, 2004.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.