Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քլեր Անտոնիա Ֆորլանի (անգլ.՝ Claire Antonia Forlani, ծնվել է 1971 թվականի Դեկտեմբերի 17-ին, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասանուհի։
Քլեր Ֆորլանի | |
---|---|
Քլեր Ֆորլանի, 2015 թվական | |
Ծնվել է | 1971 թվական Դեկտեմբերի 17 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ |
Ազգություն | անգլուհի |
Այլ անուն(ներ) | Քլեր Անտոնիա Ֆորլանի Claire Antonia Forlani |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1992 - այժմ |
Ընտրանի | «Ծանոթացեք՝ Ջո Բլեք», «Մեդալիոն» |
Ամուսին(ներ) | Դուգրեյ Սքոթ |
Երեխա(ներ) | Իդեն և Գաբրիել Թրևիս Սքոթ (երկվորյակներ, ամուսնու երեխաները առաջին ամուսնությունից) |
claireforlani.com | |
Քլեր Ֆորլանի՝ Վիքիպահեստ | |
Քլեր Ֆորլանին ծնվել է 1971 թվականի Դեկտեմբերի 17-ին Լոնդոնում[1]։ Նրա մայրը՝ անգլուհի, հրապուրվում էր գեղանկարչությամբ, իսկ իտալացի հայրը զբաղվում էր բրիտանական մանր փոփ-խմբերի պրոդուսավորումով։ Քլերի ծննդյան ժամանակ նա մենեջեր էր աշխատում շոու-բիզնեսում։
Մանկությունից Քլերը երազում էր դերասանուհի դառնալ և գիտեր, որ ինքն ունի ունակություններ։ Նա մի քանի թատրոններում մասնակցում էր սուրբ ծննդյան բեմադրություններում։ Անսովոր գեղեցիկ և օժտված երեխայի վրա ուշադրություն է դարձնում գովազդային պրոդյուսերներից մեկը, ով աշխատում էր BBC-ում և Քլերի ծնողներին առաջարկում է նրանց աղջկան գովազդում նկարահանելու համար պայմանագիր կնքել։ Սակայն Քլեր Ֆորլանի ծնողները համարում են, որ երեխայի հոգեբանության համար դա կարող է բացասական հետևանքներ ունենալ։
11 տարեկանում Քլերի ծնողները նրան հանձնում են Լոնդոնի Արվեստի դպրոց, որտեղ նա ուսումնասիրում էր դերասանական վարպետություն և վեց տարվա ընթացքում պարեր էր սովորում։ Այդ ընթացքում նա հասցնում է մասնակցություն ունենալ մի քանի թատերական բեմադրություններում։ Նրանցից առավել նշանակալից էին «Մոխրոտիկը» բալետը և «Օրփեոսը Ստորգետնյա Թագավորությունում»։
1991 թվականին Քլերը նորամուտում է անգլիական հեռուստատեսությունում։ Դրանց եղել են երկու կարճատև հայտնվելը «Մամուլի գանգստերներ» սերիալում և «Ծալքեր» ծրագրում։
Կինոյում իր առաջին դերի համար Քլեր Ֆորլանին 1992 թվականին ստիպված է լինում ուղևորվել խորվաթական Զագրեբ քաղաք, որտեղ նա անց է կացնում 11 շաբաթ, նկարահանվելով «Գնչուական աչքեր» ֆիլմում (ամերիկյան վարձույթում ֆիլմը ուներ «ԿՀՎ-ի լրտեսում» անվանումը)։ Այդ ժամանակ լրանում է Քլերի ուղիղ 20 տարին։
1993 թվականին Քլեր Ֆորլանի ընտանիքը որոշում է ընդունում տեղափոխվել Սան Ֆրանցիսկո։ Այնպեղ Քլերը ընդունվում է քոլեջ այն բանի համար, որ շարունակի ուսումը և հնարավորություն ունենա ընդունվելու համալսարան։ Սակայն դերասան դառնալու ցանկությունը, վերջ ի վերջո, հաղթում է և Քլերը թողնում է ուսումը։
1994 թվականին Քլեր Ֆորլանին նկարահանվում է փոքրիկ դերերում Ջոն Քենեդիի կյանքի մասին պատմող մինի-սերիալում և կիսախաղարկային «Նվեր» ֆիլմում, որում գլխավոր դերերը կատարում էին Իզաբելա Ռոսելինին և Լորա Դերնը։ Հենց այս կինոաստղերի մասնակցությունը հանգեցնում է նրան, որ Քլեր Ֆորլինիի վրա, վերջապես, ուշադրություն են դարձնում։ Նա հրավեր է ստանում նկարահանվելու «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի յոթերորդ մասում։
Սակայն դերասանուհու կարիերայի համար ճակատագրական է դառնում «Հավաքույթի մասնակիցները սուպերմարկետից» ֆիլմը։ Քևին Սմիթը, ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը, շատ ժամանակ է ծախսում երկրորդ պլանի դերասանուհու ընտրման համար։ Նա դիտում է ավելի քան 600 թեկնածուների և խիստ հիասթափվում է նրանից, որ նրանցից ոչ մեկը չէր համապատասխանում դերին։ Իրավիճակը սպառնում էր դառնալ անհույս, սակայն, տեսնելով Քլերին, պարոն Սմիթը բառացիորեն խոցվում է նրա հմայքով և պարզամտությամբ, որը, հետագայում, ժպիտով անվանում է «ամերիկյան նորելուկ երիտասարդության մարմնավորում»։ Միայն որոշ ժամանակ անց նա նկատում է Քլերի շեշտադրությունը և իմանում, որ նա անգլուհի է։ Քլերն անմիջապես վերցնում են։ Հավաքույթի մասնակիցները սուպերմարկետից» ֆիլմը հաջողություն է ունենում բազմաթիվ կինոփառատոններում և երկրորդական պլանի դերի համար դերասանուհին մի քանի անգամ անվանակարգվում է տարբեր մրցանակների։
1996 թվականին Քլեր Ֆորլանին առաջին անգամ նկարահանվում է հաջողակ ֆիլմում՝ «Ժայռը» բլոկբաստերում։ Վարձույթում այդ ֆիլմի հաջողությունը դերասանուհուն ապահովում է հոլիվուդյան կինոստուդիաների ուշադրությունը, սակայն սկզբից դերասանուհին նախընտրում է տաղանդավոր նկարչուհու ողբերգական կյանքի մասին պատմող «Բասկիա» ֆիլմը, իսկ այնուհետև նկարահանվում է անկախ ստուդիայի կարճամետրաժ նախագիծ «Ավտոտնակի վաճառքը» անվանումով ֆիլմը։
1997 թվականը Քլերպ Ֆորլանի համար դառնում է մեծ կորուստների տարի՝ մահանում է նրա մայրը։ Այդ իրադարձությունը Քլեր Ֆորլանին շատ ծանր է տանում։ Որոշ ժամանակ դերասանուհին նույնիսկ չէր նկարահանվում։ Սակայն ամեն ինչ երբևէ ավարտ է ունենում և շուտով Քլերը նկարահանվում է գրող Նիլ Քեսադիի կյանքի մասին «Ինքնասպանը» կիսակենսագրական ֆիլմում։
1998 թվականին Քլեր Ֆորլանին սկսում է նկարահանվել ռեժիսոր Սթիվեն Սոմերսի «Բարձրացում խորությունից» ֆիլմում, սակայն ռեժիսորի հետ վիճաբանությունը հանգեցնում է նրան, որ դերասանուհին խզում է պայմանագիրը։
Դրանից քիչ անց Քլերի լուսանկարը հայտնվում է «Vanity Fair» ամսագրի շապիկին, մի շարք ծագող աստղերի լուսանկարների շարքում։ Նրա դերասանական տաղանդը յուրաքանչյուր ֆիլմի հետ ավելի էր փայլում և Քլերի համար իսկական հաղթանակ է դառնում 1998 թվականին թողարկված «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» ֆիլմը, որում Քլերը նկարահանվում է Բրեդ Փիթի և սէր Էնթոնի Հոփքինսի հետ[2]։ Ֆիլմի հաջողությունը թույլ է տալիս Քլեր Ֆորլանի մասին խոսել որպես ամենախոստումնալից հոլիվուդյան կինոաստղերից մեկի։ Բոլորը հիշում են աղջնակին, ում դերը կատարում է Քլերը, նուրբ, զգացմունքային, միամիտ և դրա հետ միասին ուժեղ և խելացնոր սեքսուալ։ Զարմանալի չէ, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Բրեդ Փիթը սկսում է հանդիպել Քլերի հետ, սակայն երկարատև հարաբերություններ նրանց մոտ չեն ստացվում։
Այդ նույն 1998 թվականին Քլերը նկարահանվում է «Բեզիլ» ֆիլմում։ Այնուհետև հետևում են դերեր «Տարօրպինակ մարդիկ» կատակերգական էքշնում, «Տարրեր» ռոմանտիկական դրամայում, «Ջոնի Դոմինո» ցածրաբյուջե սարսափում և «Տղաներ և Աղջիկներ» կատակերգությունում։
2001 թվականին նա դառնում է «L'Oréal»-ի նոր դեմքը։ 2003 թվականին Քլերը Ջեքի Չանի հետ նկարահանվում է «Մեդալիոն» ֆիլմում[3]։
2006 թվականի աշնանը Ֆորլանին միանում է «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» ֆիլմի դերասանական կազմին, որպես երկրորդական կերպար, որտեղ խաղում է բժշկական փորձագետ բժիշկ Պեյտոն Դրիսկոլին[4]։ 2007 թվականի փետրվարին Քլեր Ֆորլանին խաղում է Տորի Բոդինին «Ձայն անցյալից» ֆիլմում, նկարահանված ըստ Նորա Ռոբերթսի վեպի։ 2008 թվականին նա Դենիել Քրեյգի հեի միասին նկարահանվում է «Անհաջողակի հիշողությունները» ֆիլմում։
2011 թվականին Ֆորլանին խաղում է թագուհի Իգրեյնին «Կամելոտ» սերիալում և Քեյթ Թեմփլթոնին «Սեր և խոհանոց» կատակերգությունում, իր ամուսին Դուգրել Սքոթի հետ միասին։ 2011 թվականին նա նաև հայտնվում է «Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես» հեռուստասերիալում, որպես գործակալ Լորեն Հանտեր, ժամանակավորապես փոխարինելով Լինդա Հանտին երկրորդ եթերաշրջանի վերջում։ Նա նաև հայտնվում է երրորդ եթերաշրջանի վերջում, որտեղ նրա կերպարը մահանում է։
Քլեր Ֆորլանին նկարահանվել է «Scotch Dewars»-ի գովազդային հոլովակում[5]։
Քլեր Ֆորլանին հանդիպել է Բենիսիո Դել Տորոյի, Ջոն Կյուսակի (1997—1998), Բրեդ Փիթի, Բեն Սթիլերի (1998—1999) և Կիանու Ռիվզի հետ։ 2007 թվականի հունիսին նա ամուսնանում է շոտլանդացի դերասան Դուգրեյ Սքոթի հետ[6]։ Նա խորթ մայր է հանդիսանում առաջին ամուսնությունից Սքոթի երկվորյակ երեխաների համար՝ Իդեն և Գաբրիել Թրևիս Սքոթ (անգլ.՝ Eden and Gabriel Trevis Scott)։
Աշխատանքից ազատ ժամանակ Քլեր Ֆորլանին ակտիվորեն զբաղվում է սպորտով, շատ ճանապարհորդում է և նույնիսկ սովորում է նվագել կիթառի վրա։ «Հնարավոր է, իմ շատ գործընկերներ համարում են, որ հասնել հաջողության, փառքի և փողի, դա ամենակարևորն է դերասանական կոչումն է։ Ես մտածում եմ այլ կերպ, քանի որ ցանկանում են կառուցել կյանքս այնպես, որպեսզի ինձ չխանգարեն արտաքինից… Եվ հետո, ես հպարտ եմ նրանով, որ կարող եմ ընտրել ֆիլմը, որոնք ինձ հետաքրքիր են։ Վերջ ի վերջո, տաղանդի չափանիշ չի հանդիսանում այն, որ քեզ ճանաչում են փողոցում կամ խանութում»։ Քլերը ատում է Հոլիվուդը և արհամահում է հոլիվուդյան հասարակությունը նրա սենսացիաների և բամբասանքների հակման համար։ Նա չի օգտվում համացանցից։ Տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա հաճաք ասում է. «Ես շատ չեմ սիրում հասարակություն, ես «բարից աղջիկ» չեմ, ես սոցիալական մարդ չեմ»։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1992 | Գնչուական աչքեր | Gypsy Eyes | Կատարինա |
Մամուլի գանգստերներ | Press Gang | Ջուդի Վելման | |
1993 | Անխոհեմ երիտասարդություն | J.F.K.: Reckless Youth | Էնն Քենոն |
1994 | Ոստիկանական ակադեմիա 7. Միսսիա Մոսկվայում | Police Academy: Mission to Moscow | Կատերինա |
1995 | Հավաքույթի մասնակիցները սուպերմարկետից | Mallrats | Բրենդի Սվենինգ |
Ավտոտնակի վաճառքը | Garage Sale | Ջուլիա | |
1996 | Ժայռը | The Rock | Ջեյդ Անջելո |
Բասկիա | Basquiat | Ջինա Կարդինալե | |
1997 | Ինքնասպանը | The Last Time I Committed Suicide | Ջոան |
1998 | Ծանոթացեք՝ Ջո Բլեք | Meet Joe Black | Սյուզան Պերիշ |
Տարրեր | Into My Heart | Նինա | |
Բեզիլ | Basil | Ջուլիա Շերվին | |
1999 | Տարրօրինակ մարդիկ | Mystery Men | Մոնիկա |
2000 | Տղաներ և Աղջիկներ | Boys and Girls | Ջենիֆեր Բառոուզ |
Հնացած հրաշագործներ | Magicians | Լիդիա | |
Ջոնի Դոմինո | Johnny Domino | ||
2001 | Վտանգավոր ճշմարտություն | Antitrust | Էլիս Պոուլսոն |
Ուսանողական թափոն | Going Greek | քույր-տնտեսուհի | |
2002 | Դասակում | Triggermen | Էմմա Քաթլեր |
2003 | Նորթֆորկ | Northfork | տիկին Հադֆիլդ |
Պենտագոնի գաղտնիքները | The Pentagon Papers | Պատրիսիա Մարքս | |
Համբերության սահմանը | The Limit | Մոնիկա Փրինց | |
Մեդալիոն | Medallion | Նիկոլ Ջեյմս | |
2004 | Մեմրոն | Memron | Վանջելա Քլեյ |
Բոբի Ջոնս. Հանճարեղը | Bobby Jones: A Stroke of Genius | Մերի Մալոուն Ջոնս | |
2005 | Խուլիգանները | Green Street Hooligans | Շենոն Դանեմ |
Ստվերներ արևի վրա | The Shadow Dancer (Shadows in the Sun ԱՄՆ-ում) | Իզաբելա Թերիշ | |
Պարոն Ռիփլի վերադարձը | Ripley Under Ground | Սինթիա | |
Անվանումը Դևիդ Դեյմոնդ | Untitled David Diamond/David Weissman Project | Էլիսոն | |
2006—2008, 2010 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | բժիշկ Պեյտոն Դրիսկոլ |
2006 | Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ. Ըստ Սթիվեն Քինգի պատմվածքների | Nightmares and Dreamscapes: From the Stories of Stephen King | Դորիս Ֆրիմեն |
Ձեր խորհրդածման համար | For Your Consideration | ||
2007 | Հանուն արքայի. Զնդանի պաշարման պատմությունը | In the Name of the King: A Dungeon Siege Tale | Սոլանա |
Հոլլեմ Ֆոու | Hallam Foe | Վերիտայ Ֆոու | |
Ձայն անցյալից | Carolina Moon | Տորի Բոդին | |
2008 | Ահաջողակի հիշողությունները | Flashbacks of a Fool | Ռութ Դևիս |
Գարեջուր իմ ձիերի համար | Beer for My Horses | Էննի | |
Դիվանագետ | False Witness | Պիպա Պորտեր | |
2009 | Շենոն ծիածանը | Shannon’s Rainbow | Շենոնի մայրը |
Անհետացում | Not Forgotten | Կետի | |
2011 | Սեր և խոհանոց | Love’s Kitchen (No Ordinary Trifle) | Քեյթ Թեմփլթոն |
Օրը, երբ երկիրը սառչում է | Ice | Ջաքլին | |
Դյուվիլ | Deauville | Քլեր | |
Կամելոտ | Camelot | Իգրեյնա | |
Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես | NCIS: Los Angeles | Լորեն Հանտեր | |
2012 | Ամաչում | Scruple | Բիլի Իկեհորն |
2013 | Պանդայի աչքեր | Another Me | Էնն Դելուսի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.