Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բոլորն ընտանիքում (չին.` 花飛滿城春 ), 1975 թվականի Հոնկոնգի արտադրության կատակերգություն է։ Ռեժիսորն է Մու Չժուն, արտադրողը` Golden Harvest ընկերությունը։ Չնայած Ջեկի Չանը խաղում է ֆիլմում, սակայն նրան տեսնում ենք ֆիլմի սկսվելուց միայն մեկ ժամ անց։
Բոլորն ընտանիքում չինարեն՝ 花飛滿城春 | |
---|---|
Երկիր | Հոնկոնգ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1975 |
Լեզու | դասական չինարեն և Մանդարին |
Ռեժիսոր | Չու Մու |
Պրոդյուսեր | Ռեյմոնդ Չոու |
Դերակատարներ | Ջեքի Չան, Սամո Հունգ, Տյան Ցզյուն, Դին Շեկ, Սթիվեն Վայ[1] և Տիեն Լի |
Երաժշտություն | Ջոզեֆ Կոո |
Կինոընկերություն | Orange Sky Golden Harvest |
Տևողություն | 96 րոպե |
Շահույթ | 1 062 710,5 HK$[2] |
Պարոն Հյուն մեռնելուց առաջ կանչում է ընտանիքին իր մահճակալի մոտ։ Նրա մահից հետո երեք որդիները Հյուի կարողությունը բաժանում են իրար միջև՝ իրենց մորն ու քրոջը ոչինչ չթողնելով։ Մայրը և քույրը որոշում են վրեժ լուծել։ Քույրը ասեկոսե է սկսում, թե իբր մայրն իրականում շատ հարուստ է։ Սա լսելով՝ եղբայրները վերադառնում են և սկսում շողոքորթել ու քծնել մորը՝ նրանից փող ստանալու հույսով։
Տիկին Գարունը հոգնել է ամուսնուց՝ Մայից, և աչք է դրել Փոքրիկ Թանգի վրա։ Թանգը սիրահարված է Լին Ծեին, բայց քանի որ Լին-Ծեն երջանիկ ամուսնացած է Չանգ Հսունի հետ, նա էլ շուտով սկսում է ուշադրություն դարձնել Տիկին Գարունին։ Չնայած Ման բացահայտում է իրողությունը, նա չափազանց զբաղված է ուշադրություն դարձնելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.