From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Պենյան (անգլ.՝ Elizabeth Peña, սեպտեմբերի 23, 1959[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 14, 2014[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Մարտկոցները չեն գործադրվում», «Պիկ ժամ», «Նպատակ 2։ Կյանքն ինչպես երազ» ֆիլմերից։
Էլիզաբեթ Պենյա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1959[1] |
Ծննդավայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2014[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Էլիզաբետ Պենյան ծնվել է 1959 թ.-ի սեպտեմբերի 23-ին Նյու Ջերսիում։ Նրա ծնողները եղել են թատրոնի դերասաններ։ Պենյան ավարտել է Նյու-Յորքի բարձրագույն վճարովի դպրոցը, որտեղ սովորել է Վինգ Ռեյմսի և Էվո Մորալեսի հետ։
Պենյան կարիերան սկսել է էպիզոդային դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բոլորը ծիծաղում էին», «Կենգնին և Լեյսին»։ Նրա առաջին նշանակալի դերը եղել է 1986 թ.-ին «Առանց գումարի` Բեվեռլի Հիլսում» ֆիլմում, իսկ 1987 թ.-ին՝ «Մարտկողները չեն գործադրվում» ֆիլմում։ 1987-ից 1988 թթ.-ն Պենյան նկարահանվել է «Ես ամուսնացած եմ Դորայի հետ» սիթքոմում, իսկ 1990 թ.-ին՝ «Կպույտ փողպատ» ֆիլմում։ Նույն թվականին հանդես է եկել «Յակոբի սանդուղքը» սարսափ ֆիլմի գլխավոր դերում։ 1992 թ.-ին խաղացել է «Պարը ջրի վրա» դրամայում և «Փախստականը մեզ հետ» հեռուստասերիալում, 1996-ին՝ «Շերիֆի աստղերը» ֆիլմում։ 1998 թ.-ին խաղացել է «Պիկ ժամ» կատակերգությունում Քրիս Թաքերի և Ջեքի Չանի հետ։ 2001 թ.-ին «Կրիայի ապուր» կատակերգությունում հանդես է եկել գլխավոր դերերից մեկում։ 2002 թ.-ին կրկին գլխավոր դերում հանդես է եկել «Հոլիվուդյան մայրիկի գաղտնիքը» հեռուստասերիալում։ Պենյան նաև բարձրաձայնել է մուլտֆիլմերում։ 2007 թ.-ին Պենյան խաղացել է 2 կարևոր ֆիլմերում՝ «Նպատակ 2։ Կյանքն ինչպես երազ» և «Դինոզավրերի պատերազմը»։ 2011 թ.-ին նկարահանվել է «Իդեալական ընտանիք» ֆիլմում՝ Քեթլին Թըրների հետ։ Պենյայի վերջին դերը եղել է Մարիա Սանդովայի դերը «Մատադոր» ֆիլմում 2014 թ.-ին։
1988 թ.-ին Պենյան ամուսնացել է Վիլյամ Սթիվերի հետ։ Նրանք ունեցել են 2 երեխա։ Նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1994 թ.-ին Պենյան ամուսնացել է 2-րդ անգամ՝ Հանս Ռոլլայի հետ։ Այս անգամ նույնպես ունեցել են 2 երեխա։
Պենյան մահացել է 2014 թ.-ի հոկտեմբերի 14-ին Լոս-Անջելեսում` 55 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է լյարդի ցիրոզը` ալկոհոլի չարաշահման հետևանքով։ Դրա արդյունքում Պենյայի մոտ սկսվել է սուր աղիքային արյունահոսություն և սիրտը միանգամից կանգ է առել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.