Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ (Բիլ) Հենրի Գեյթս III (անգլ.՝ William Henry Gates III, հոկտեմբերի 28, 1955[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն[4][45]), ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Փոլ Ալենի հետ համատեղ։
Բիլ Գեյթս անգլ.՝ Bill Gates | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1955[1][2][3][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լեյքսայդ դպրոց (1973) և Հարվարդի քոլեջ (1975)[5] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ծրագրավորող և բարեգործ |
Աշխատավայր | Bill & Melinda Gates Foundation?[6] |
Ամուսին | Մելինդա Գեյթս[7][8] |
Ծնողներ | հայր՝ Ուիյամ Գեյթս Ավ., մայր՝ Մերի Մաքսուել Գեյթս |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա[43] և Chinese Academy of Engineering?[44] |
Երեխաներ | Ջենիֆեր Կաթարին Գեյթս, Ֆեբե Ադել Գեյթս և Ռորի Ջոն Գեյթս |
Ստորագրություն | |
Bill Gates Վիքիպահեստում |
Ֆորբս ամսագիրը Գեյթսին համարել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամենահարուստը 1995-2009 թվականներին, բացառությամբ 2008 թվականը. նա այդ ժամանակ երրորդն էր ցանկում։ 2011 թվականին նա ամենահարուստ ամերիկացին էր, իսկ ամբողջ աշխարհում երկրորդ հարուստ անհատը։ Ըստ "Բլումբերգի Միլիարդատերների Ցանկի" Գեյթսը 2013 թվականին նորից դառնում է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2014 թվականի ապրիլի տվյալներով նա ամենահարուստն է համարվում աշխարհում։ Մայքրոսոֆթում աշխատելու տարիներին Բիլ Գեյթսը զբաղեցրել է գործադիր տնօրենի և գլխավոր ծրագրավորողի պաշտոնը և համարվում է ամենամեծ բաժնետերը՝ 6.4 % ընդհանուր բաժնետոմսերի։ Նա նաև մի քանի գրքերի հեղինակ և համահեղինակ է։
Գ
Գեյթսը ամենահայտնի ձեռնարկատերն է համակարգիչների հեղափոխության շրջանում։ Նրան քննադատել են բիզնես վարելու իր մարտավարության համար, մարտավարություն, որը համարվեց հակամրցակցային։ Այդ պատճառով որոշ դեպքերում նրա դեմ դատական հայցեր են ներկայացվել։ Իր կարիերայի հետագա փուլերում Գեյթսը իրականացրել է բարեգործական ծրագրեր՝ տարբեր բարեգործական կազմակերպություններին և գիտական հետազոտական ծրագրերին նվիրաբերելով խոշոր գումարներ "Բիլ և Մելինդա Գեյթս" հիմնադրամի միջոցով, որը հիմնադրվել է 2000 թվականին։ Գեյթսը Մայքրոսոֆթում գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանում է 2000 թվականի հունվարին։ Սակայն նա շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, և իր համար ստեղծեց գլխավոր ծրագրավորողի պաշտոնը։ 2006 թվականի հունիսին, Գեյթսը հայտարարեց, որ այսուհետ Մայքրոսոֆթում աշխատելու է կես դրույքով, իսկ հիմնադրամում սկսելու է աշխատել ամբողջ դրույքով։ Աստիճանաբար իր պարտականությունները փոխանցեց Րեյ Օզզիին(գլխավոր ծրագրավորող) և Քրեյգ Մունդիին (գլխավոր հետազոտող և ռազմավարության գծով գլխավոր պատասխանատու)։ Գեյթսը Մայքրոսոֆթի նախագահի պաշտոնը լքեց 2014 թվականին։ Նա նոր պաշտոնի անցավ՝ որպես տեխնոլոգիաների գծով խորհրդատու՝ աջակցելու համար նոր նշանակված գլխավոր տնօրեն Սաթյա Նադելային։
Բիլ Գեյթսը ծնվել է Սիեթլում, Վաշինգտոնում՝ Ուիլյամ և Մերի Մաքսուել Գեյթսերի ընտանիքում։ Նրա երակներում հոսում է անգլիացու, գերմանացու և շոտլանդացու-իռլանդացու արյուն։ Նրա հայրը հայտնի իրավաբան էր, իսկ մայրը Առաջին Միջպետական Բենքսիստեմում և Յունայթեդ Ուեյում (First Interstate BancSystem, United Way) եղել է տնօրենների խորհրդի անդամ։ Գեյթսը ունի մեկ մեծ(Քրիստի)և մեկ փոքր քույր (Լիբբի)։ Գեյթսի ծնողները ցանկանում էին, որ իրենց որդին նույնպես իրավաբան դառնա։ Նրա կյանքի վաղ տարիներին ծնողները նրան տանում էին Կոնգրեգացիոնալիստական եկեղեցի։ 13 տարեկան հասակում նա հաճախում է Լեյքսայդ դպրոց (բացառիկ նախապատրաստական դպրոց)։ Բիլը 8-րդ դասարանում էր, երբ "Մայրերի" ակումբը տարբեր իրերի վաճառքից ստացված հասույթով ցանկացավ գնել hեռատիպ մոդել "33 ASR տերմինալ" (Teletype Model 33 ASR) և համակարգչային բլոկ Ջեներալ Էլեկտրիկից (GE)`դպրոցի աշակերտների համար։ Գեյթսը հետաքրքրվեց GE-ի համակարգերի ծրագրավորումով։ Նա իր առաջին համակարգչային ծրագիրը գրել է այս մեքենայի համար։ Գեյթսը հիացած էր այս մեքենայով և թե ինչպես է այն կատարելապես իրականացնում գլխավոր ծրագրի կոդավորումը։ Երբ ավարտվեց հասույթից հավաքված գումարը, Բիլը և այլ ուսանողներ շարունակեցին աշխատել ծրագրերի վրա (DEC PDP մինիհամակարգիչներ)։ Այս համակարգերից էր PDP-10, որը պատկանում էր Համակարգչային Կենտրոն Կորպորացիային (Computer Center Corporation (CCC)), որը արգելեց 4 ուսանողների՝ Բիլին, Պոլ Ալենին, Ռիկ Ուիլընդին և Քենթ Իվենսին, զբաղվել ծրագրերով։ Ավելի ուշ արգելքը վերացվեց, իսկ 4 ուսանողներին առաջարկվեց CCC-ի ծրագրերում սխալներ գտնել՝ փոխարենը ստանալով համակարգչային թայմ (computer time)։
Համակարգը հեռատիպով կիրառելու փոխարեն, Գեյթսը գնաց CCC-ի գրասենյակ և սկսեց ուսումնասիրել տարբեր ծրագրերի համար նախատեսված աղբյուրի ծածկագրեր (կիրառվում են համակարգում՝ ներառելով ծրագրեր Ֆորթրանում, Լիսպում) և մեքենայական լեզու։ CCC-ի հետ ունեցած պայմանավորվածությունը շարունակվեց մինչև 1970 թվականը, երբ ընկերությունը դուրս մնաց այս բիզնեսից։ Հաջորդ տարում "Ինֆորմացիոն Գիտություններ" (Information Sciences, Inc) կորպորացիան աշխատանքի վերցրեց Լեյքսայդի 4 ուսանողներին. նրանք պետք է գրեին աշխատավարձի հաշվարկման ծրագիր Քոբոլում։ Այն բանից հետո, երբ Գեյթսի կառավարիչները իմացան նրա համակարգչային ունակությունների մասին, նա դպրոցի համար գրեց դասացուցակ։ 17 տարեկանում Գեյթսը Ալենի հետ համատեղ հիմնում է ձեռնարկատիրություն, որը կոչվում էր "Տրաֆ-Օ-Դատա" (Traf-O-Data), որտեղ ստեղծվում էր երթևեկության հաշվիչ մեքենաներ, որոնց հիմքում Intel 8008 պրոցեսորն էր։ 1973 թվականի սկզբին Գեյթսը վարում էր ԱՄՆ Ներկայացուցչական Պալատի կոնգրեսական էջը։ Գեյթսը Լեյքսայդի դպրոցը ավարտում է 1973 թվականին։ Նա ստանդարտացված թեստի (SAT) 1600 միավորից հավաքում է 1590-ը և նույն տարում ընդունվում է Հարվարդի քոլեջ։ Երկրորդ կուրսում Գեյթսը նախագծում է ալգորիթմ՝ նրբաբլիթների դասակարգման համար, որը լուծում էր հանդիսանում մի շարք խնդիրներից միայն մեկի համար, որոնք ներկայացված էին Կոմբինատորիկայի դասարանում։
Գեյթսի լուծումը ռեկորդ սահմանեց՝ լինելով ամենաարագ տարբերակը 30 տարիների ընթացքում, իսկ նրան հաջորդողը միայն մեկ տոկոսով էր արագ։ Հարվարդում սովորելու տարիների ընթացքում Գեյթսը ուսուցանելու հստակ պլան չուներ և բավական շատ ժամանակ էր տրամադրում դպրոցի համակարգիչներին։ Գեյթսը կապ էր պաշտպանում Պոլ Ալենի հետ, իսկ 1974 թվականի ամռանը միանում է նրան Հանիուոլում։ Հաջորդ տարվա ընթացքում թողարկվում է MITS Altair 8800-ը, որը հիմնված էր Intel 8080 CPU-ի վրա, իսկ Գեյթսն ու Ալենը սա լավ հնարավորություն էին համարում՝ սկսելու իրենց սեփական համակարգչային ծրագրեի ընկերությունը։ Այս նույն տարվա ընթացքում Գեյթսը դուրս է մնում Հարվարդից։
1975 թվականին Բիլ Գեյթսը կյանքում առաջին անգամ ձերբակալվել է՝ արագության գերազանցման և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։
1975 թվականին թողարկված "Պոպուլյար Էլեկտրոնիքս"-ի համարը կարդալուց հետո, որտեղ ցուցադրվում էր Altair 8800-ը, Գեյթսը կապ է հաստատում "Մայքրո Ինստրումենտեյշըն"-ի (Micro Instrumentation) և "Թելեմետրի Սիսթեմ"-ի (Telemetry Systems (MITS)) հետ, որոնք ստեղծել էին միկրոհամակարգիչները, և նրանց տեղեկացնում է, որ իրենք մշակում են Basic ծրագրային լեզվի թարգմանիչ։ Իրականում Գեյթսը և Ալենը Altair չունեին և դրա համար չէին կարող ծածկագիր գրել։ MITS-ի տնօրենը համաձայնվում է հանդիպել նրանց, իսկ արդեն մի քանի շաբաթ անց նրանք ստեղծում են Altair-ի կրկնօրինակ, որը աշխատում էր մինիհամակարգիչների վրա, իսկ հետո արդեն BASIC թարգմանչական ծրագրի վրա։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Ալբուքուերքում ՝ MITS-ի գրասենյակում և հաջողություն ունեցավ և հնարավորություն ընձեռեց MITS-ի հետ պայմանագիր կնքել։ Պոլ Ալենը աշխատանքի անցավ MITS-ում, իսկ Բիլը բացակայում էր Հարվարդի դասերից՝ MITS-ում Ալենի հետ աշխատելու համար։ Նրանք իրենց ընկերությունը անվանեցին "Մայքրո-Սոֆթ" ("Micro-Soft") և իրենց առաջին գրասենյակը բացեցին Ալբուքուերքում։ Մայքրոսոֆթի BASIC ծրագիրը տարածված էր համակարգչի սիրահարների շրջանակում, սակայն Գեյթսը հայտնաբերեց, որ նախաշուկայական կրկնօրինակներ են հայտնվու, որոնք լայնորեն կրկնօրինակվում և տարածվում են հանրության շրջանակներում։ 1976 թվականի փետրվարին Գեյթսը բաց նամակ է գրում "Սիրահարներին" MITS-ի տեղեկագրում՝ ասելով, որ MITS-ը այլևս չի արտարդելու, վաճառելու և օժանդակելու բարձրորակ ծրագրեր առանց գումարների։ 1976 թվականի վերջում Մայքրոսոֆթը առանձնացավ MITS-ից և շարունակեց ծրագրեր մշակել տարբեր համակարգերի համար։ Ընկերությունը տեղափոխվեց Բելեյու, Վաշինգտոն 1979 թվականի հունվարի 1։
1980 թվականի հուլիսին IBM-ը խնդրում է Մայքրոսոֆթին ծրագրեր գրել իրենց նոր անձնական համակարգիչների (IBM PC) համար։ Սկզբում Մայքրոսոֆթին խնդրեցին գրել BASIC թարգմանչական ծրագիր։ Այն ժամանակ, երբ IBM-ի ներկայացուցիչները նշեցին, որ կարիք ունեն օպերացիոն համակարգի, Գեյթսը նրանց խորհուրդ տվեց Դիջիթալ Րիսըրչը (Digital Research) (CP/M օպերացիոն համակարգի ստեղծողներ)։ Սակայն IBM-ին չհաջողվեց լիցենզիոն համաձայնություն ձեռք բերել։ Ջեք Սեմսը IBM-ից Գեյթսին խնդրեց ձեռք բերել օպերացիոն համակարգը։ Մի քանի շաբաթ անց Գեյթսը առաջարկեց կիրառել 86-DOS (QDOS)-ը, որը նման էր CP/M-ին, որը ստեղծվել էր Սիեթլ Կոմպյուտոր Պրոդակտս-ի (Seattle Computer Products (SCP)) կողմից։ Գեյթսը համաձայնության է գալիս վերջիններիս հետ՝ դառնալով համակարգի բացառիկ լիցենզավորված գործակալը, իսկ ավելի ուշ արդեն ամբողջական սեփականատերը։ Իսկ արդեն ավելի ուշ պայմանագիր ստորագրվեց IBM -ի հետ։ Համաձայն պայմանագրի այն տրվում էր IBM -ին մեկանգամյա վարձատրությամբ ($50,000)։
Մայքրոսոֆթը իր Մայքրոսոֆթ Վինդոուզի առաջին մանրածախ տարբերակը թողարկեց 1985 թվականի նոյեմբերի 20-ին և օգոստոսին։ Նրանք IBM -ի հետ գործարք կնքեցին՝ մշակելու մի առանձին օպերացիոն համակարգ՝ OS/2-ը։ Չնայած որ երկու ընկերությունները հաջող մշակեցին նոր համակարգի առաջին տարբերակը, կրեատիվ տարբերությունների պատճառով համագործակցությունը թուլացավ։
1975-2006 թվականներին Գեյթսը ուղղակիորեն պատասխանատվություն էր կրում Մայքրոսոֆթի արտադրանքի ռազմավարության համար։ Նա համառորեն մեծացնում էր արտադրանքների թիվը։ Լինելով գլխավոր տնօրեն, Գեյթսը հաճախ էր հանդիպում Մայքրոսոֆթի ավագ մենեջերների և ծրագրերի մենեջերների հետ։ Նրան անձամբ հանդիպողները, Գեյթսին նկարագրում էին "բանավոր խոսքում ռազմատենչ" մարդ։ Նա միշտ հանդիմանում էր իր մենեջերներին իրենց բիզնեսի ռազմավարությունում բացթողումներ անելու համար կամ այնպիսի առաջարկների համար, որոնք կարող էին կազմակերպության երկար տարիների բարի համբավը ռիսկի տակ դնել։ Մայթրոսոֆթի պատմության ընթացքում Գեյթսի դերը հիմնականում եղել է կառավարումը կամ գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այնուամենայնիվ նա ակտիվ ծրագրավորող էր Մայքրոսոֆթի վաղ տարիների ընթացքում, մասնավորապես ընկերության ծրագրավորման լեզուների արտադրությունում։ Նա պաշտոնապես զարգացման թիմում չէր այն բանից հետո, երբ սկսեց աշխատել TRS-80 Model 100-ի վրա, սակայն 1989 թվականին ծածկագիր գրեց, որը ներմուծվեց ընկերության արտադրանքների մեջ։
Մի շարք որոշումներ, որ հանգեցրին դատավարության, Մայքրոսոֆթի բիզնեսում հակամենաշնորհային գործերի վերաբերյալ, արժանացան Գեյթսի հավանությանը։ 1998 թվականին Գեյթսը վկայություն է տալիս, որը որոշ լրագրողներ բնութագրեցին խուսափողական։ Գեյթսը վիճեց քննիչ Դեյվիդ Բոյսի հետ այնպիսի բառերի համատեքստային իմաստների վերաբերյալ, ինչպիսին են՝ "մրցակցել", "առնչվող" և "մենք" բառերը։ Թվում էր, թե դատավորները և այլ ներկաներ ծիծաղում էին մի շարք գործոնների վրա նրա վկայության ժամանակ։
2008 թվականին Գեյթսը նկարահանվում է մի շարք գովազդներում ՝ աջակցելով Մայքրոսոֆթին։ Առաջին գովազդում նա նկարահանվում է Ջերի Սեյնֆիլդի հետ, իսկ նկարահանումները տեղի էին ունենում առևտրի կենտրոնում, իսկ երկրորդ մասում նրանք գտնվում են տանը և փորձում են տեղավորվել նորմալ մարդկանց մեջ։
Հեռանալով Մայքրոսոֆթից, Գեյթսը շարունակում է իր բարեգործական գործունեությունը և ի թիվս այլ ծրագրերի ձեռք է բերում "Մեսինջեր դասախոսություններ"-ի շարքը, որը կոչվում էր "Ֆիզիկական իրավունքի բնութագիր". դասախոսությունները կարդացել էր Րիչարդ Ֆեյնմանը 1964 թվականին, իսկ ԲիԲիՍին կատարել էր ձայնագրումները։ 2010 թվականի ապրիլին Գեյթսին հրավիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ (MIT)՝ դասախոսություններ կարդալու։ Համաձայն Բլումբերգի միլիարդատերերի ցուցակի, Գեյթսը ամենաբարձր վճարվող միլիարդատերն էր 2013 թվականին։ 2014 թվականի հունվարի տվյալների համաձայն Գեյթսի ակտիվները գտնվում են Կասկադ Ինվեստմենտ ՓԲԸ-ում։ "Ռոլլինգ Ստոն"-ին ( Rolling Stone magazine) տված կարևոր հարցազրույցում (2014 մարտի 27) Գեյթսը իր հեռանկարներից է խոսել մի շարք խնդիրների վերաբերյալ ինչպիսին են՝ կլիմայի փոփոխությունը, միջուկային էներգիան, Սթիվ Ջոբսը և պետական Ամերիկան։ Գեյթսը նորարարությունը սահմանեց որպես "առաջընթացի իսկական շարժառիթ" և ասաց, որ Ամերիկան հիմա ավելի լավ վիճակում է գտնվում, քան տարիներ առաջ։
1994 թվականի հունվարի մեկին Գեյթսը ամուսնանում է Մելինդա Ֆրենչի հետ։ Նրանք երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Ընտանիքը բնակվում է Գեյթսի տանը, որը գտնվում է Մեդինայում, որտեղից բացվում է Վաշինգտոն գետի տեսարանը։ Համաձայն Քինգ Քաունթի հանրային գրառումների՝ 2006 թվականի տվյալներով ունեցվածքի ամբողջական արժեքը կազմում է 125 միլիոն Ամն դոլլար, իսկ ունեցվածքի տարեկան հարկերը 991,000 Ամն դոլլար։ Ըստ Գեյթսի՝ կրոնում բարոյական համակարգերը շատ կարևոր են։ Նրանք իրենց երեխաներին մեծացրել են կրոնական ձևերով։ Նրանք Կաթոլիկ եկեղեցի են այցելել իրենց ծնողների հետ։ Գեյթսի անձնական ձեռքբերումներից են Լեսթերի կոդեքսը, որն իրենից ներկայացնում է Լեոնարդո դա Վինչիի կատարած գրառումները. նա այն ստացել է 1994 թվականին։ Գեյթսը այն ձեռք է բերել աճուրդում՝ 30.8 միլիոն Ամն դոլլարով 1994 թվականին։ Բիլլ Գեյթսը նաև հայտնի է իր "ընչաքաղց" կարդացող լինելով, իսկ նրա տան հսկայական գրադարանի առաստաղին փորագրված է մեջբերումներ Մեծ Գեթսբիից (The Great Gatsby)։ Նա սիրում է բրիջ, թենիս և գոլֆ խաղալ։ 2006 թվականին տված մի հարցազրույցում Գեյթսը ասել է, որ կցանկանար աշխարհի ամենահարուստ մարդը չլինել, քանի որ նրան դուր չի գալիս դրա արդյունքում առաջացած ուշադրությունը։ Գեյթսը Մայքրոսոֆթից բացի, ունի մի շարք այլ ներդրումներ, որոնք 2006 թվականին նրան բերեցին ընդհանուր հաշվարկով 966,667 Ամն դոլլար եկամուտ։ 1989 թվականին նա հիմնեց "Քորբիսը" (թվային պատկերավորման ընկերություն)։ 2004 թվականին նա դառնում է Բերքշայր Հեթուեյ (Berkshire Hathaway) ներդրումային ընկերության տնօրեն։
Գեյթսը ուսումնասիրել է Էնդրյու Կարնեգիի և Ջոն Ռոքֆելերի աշխատանքները և 1994 թվականին վաճառել է Մայքրոսոֆթի իր բաժնետոմսերի մի մասը՝ ստեղծելու համար "Ուիլյամ Գեյթս հիմնադրամը" ("William H. Gates Foundation")։ 2000 թվականին Գեյթսը և նրա կինը միավորում են ընտանեկան երեք հիմնադրամները՝ ձևավորելով "Բիլլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը"։
Լոս Անջելես Թայմսը (Los Angeles Times) քննադատեց հիմնադրամին այն բանի համար, որ նրանք ներդրումներ էին կատարում այնպիսի ընկերություններում, որոնք մեղադրվել էին աղքատությանը, աղտոտմանը նպաստելու համար, ինչպես նաև դեղագործական ընկերություններում, որոնք իրենց արտադրանքը չեն վաճառում զարգացող երկրներում։ Որպես քննադատության պատասխան 2007 թվականին հիմնադրամը հրապարակեց ներդրումների տեսությունը։ Իսկ էռնեստ Լեֆեվերը "Գեյթս հազարամյակի կրթաթոշակային ծրագիր"-ը քննադատեց այն բանի համար, որ նրանք չէին ֆինանսավորում կովկասցի ուսանողների։ Այս ծրագրին աջակցում էր Միացյալ Սևամորթերի Քոլեջ հիմնադրամը (United Negro College Fund)։
1987 թվականին "Ֆորբես" ամսագիրը Բիլլ Գեյթսին դասակարգեց 400 ամենահարուստ մարդկանց շարքը՝ նրա 32-րդ տարեդարձից մի քանի որ առաջ։ "Թայմ" ամսագիրը Գեյթսին ճանաչեց 100 անհատներից մեկը, որոնք ազդեցություն են ունեցել 20-րդ դարի ձևավորման վրա, ինչպես նաև 2004, 2005, և 2006 թվականների 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Գեյթսը, նրա կինը և "Յու Թու" (U2)ռոք խմբի երգիչ Բոնոն արժանացան 2005 թվականի մարդ տիտղոսին "Թայմ" ամսագրի կողմից։ 2006 թվականին նա գրավեց 8-րդ հորիզոնականը՝ "Մեր ժամանակների հերոսներ" շարքում։ Գարդյան ամսագրում նա ներառվեց "Մեդիայի լավագույն 100 ազդեցիկ մարդիկ " խորագրում 2001 թվականին։ 1994 թվականին նա արժանացավ Բրիտանական համակարգչային ընկերության 20-րդ վաստակավոր գիտաշխատող կոչմանը։ Գեյթսը դոկտորական աստիճան է ստացել Նյենրոդ Բիզնես Համալսարանում, Բրոկելենում, Հոլանդիայում 2000 թվականին, Տեխնոլոգիաների Արքայական Ինստիտուտում, Ստոքհոլմում, Շվեդիայում 2002 թվականին, Վասեդա Համալսարանում, Տոկիոյում, Ճապոնիայում 2005 թվականին, Ծինգուա Համալսարանում, Պեկինում, Չինաստանում 2007 թվականին, Հարվարդի համալսարանում 2007 թվականին, Կարոլինսկա Ինստիտուտում, Ստոկհոլմում 2008 թվականին և Քեմբրիջ համալսարանում 2009 թվականին։ Նա նաև պատվավոր հոգաբարձու է Պեկինգի համալսարանում 2007 թվականից։ 2005 թվականին թագուհի Էլիզաբեթ 2-րդը Գեյթսին շնորհում է Բրիտանական Կայսրության պատվավոր Ասպետ հրամանատարի շքանշան։ Նա և իր կինը արժանացել են "Ացտեկ Արծիվ" շքանշանի՝ իրենց բարեգործական աշխատանքների համար։ 2010 թվականին Ֆրանկլին Ինստիտուտը Գեյթսին շնորհեց "Բաուեր" մրցանակը բիզնեսում առաջնորդ լինելու համար՝ Մայքրոսոֆթում ունեցած ձեռքբերումների և բարեգործական աշխատանքների համար։ 2010 թվականին նա արժանացավ "Արծաթե Բուֆալո մրցանակին" Ամերիկայի սկաուտների կողմից՝ երիտասարդության համար կատարած իր աշխատանքի համար։ 1997 թվականին միջատաբանները ծաղկի ճանճի մի տեսակ Գեյթսի պատվին են կոչում՝ Բիլլ Գեյթսի ծաղկի ճանճ (Eristalis gatesi)։ 2002 թվականին Բիլլ և Մելինդա Գեյթսերին շնորհվում է Ջեֆերսոնի մրցանակ՝ սոցիալապես անապահովներին մեծ հասարակական ծառայություն մատուցելու համար։ 2006 թվականին Գեյթսը ստանում է "Տեխ Մրցանակներից" Ջեյմս Մորգան Գլոբալ մարդասիրական մրցանակը։
Բիլլ Գեյթսը հրատարակել է երկու գիրք՝
2013 թվականին Բիլլ Գեյթսը դարձավ LinkedIn-ի "դեմքը"։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.