From Wikipedia, the free encyclopedia
Պադմա Բհուշան (հինդի` पद्म भूषण), Հնդկաստանի` արժանավորությամբ երրորդ պետական քաղաքացիական պարգևն է` Բհարատ Ռատնայից և Պադմա Վիբհուշանից հետո։ Հանձնվում է Հնդկաստանի կառավարության կողմից` ի նշան այս կամ այն ոլորտում քաղաքացիների կողմից բացառիկ ներդրումների համար։
Պադմա Բհուշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հնդկաստան | ||||
Տեսակ | պարգև | ||||
Պարգևատրող | Union Council of Ministers of India? և Հնդկաստանի քաղաքական համակարգ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1954 | ||||
Պարգևատրման քանակը | 1229 (2014) | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Պադմա Վիբխուշան, Padma Vibhushan in literature & education?, Padma Vibhushan in science & engineering? և Padma Vibhushan in trade & industry? | ||||
Կրտսեր պարգև | Պադմա Շրի և Sarvottam Jeevan Raksha Padak? | ||||
Կայք | padmaawards.gov.in | ||||
Padma Bhushan Վիքիպահեստում |
Պադմա Բհուշան պարգևը սահմանվել է 1954 թվականի հունվարի 2-ին` Հնդկաստանի նախագահի կողմից։
Չնայած այն հանգամանքին, որ Պադմա Բհուշանը համարվում է Հնդկաստանի բարձրագույն պարգևներից մեկը, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են այն ընդունել։ Օրինակ, 2013 թվականին երգչուհի Ս. Ջանակին հրաժարվել է, պատճառաբանելով, որ այդ պատվին ինքն արժանացել է բավականին ուշ և Հարավային Հնդկաստանի շատ գործիչներ այդպես էլ չեն գնահատվել կառավարության կողմից[1]։ Հայտնի իրավաբան, Հնդկաստանի գերագույն դատարանի նախկին նախագահ Վերման, Պադմա Բհուշան պարգևին արժանացել է հետմահու` 2014 թվականին։ Նրա ընտանիքի անդամները հրաժարվել են ընդունել պարգևը, քանի որ նրանց կարծիքով Վերման այն մարդկանցից չէր, ովքեր տխրում են պարգևներ կամ մրցանակներ չստանալու համար և նա իր գործն արել է ոչ նրա համար, որ պարգևատրվի[2]։ Նման վերաբերմունք են ցուցաբերել նաև այլ նկարիչներ, երաժիշտներ և գրողներ։ Եղել են դեպքեր, երբ պարգևը տարիներ անց ետ են վերադարձրել։
2017 թվականի դրությամբ` Պադմա Բհուշան պարգևին արժանացել են 1231 մարդ, որոնցից 19-ը` հետմահու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.