Remove ads
ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia
Սիդնի Իրվին Փոլաք (անգլ.՝ Sydney Irwin Pollack, հուլիսի 1, 1934[1][2][3][…], Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5] - մայիսի 26, 2008[6][1][2][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։
Սիդնի Փոլաք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 1, 1934[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 26, 2008[6][1][2][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, օդաչու, բնավորության դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001628 |
Ծնվել է Օդեսայից հրեացի արտագաղթողների՝ Ռեբեկա Միլերի և Դևիդ Պոլակի ընտանիքում։ 1950-ական թվականներին սովորել է Սեյնֆորդ Մենսերի թատերակական «Neighborhood Playhouse School of the Theater» դպրոցում։ Բանակում ծառայելուց հետո (1957—1958 թվականներին), խաղացել է Բրոդվեյ (թատրոն)ի ներկայացումներում, հեռուստապիեսներում և դասավանդել է դերասանական արվեստ։ Եղել է հեռուստապիեսների և հեռուստասերիալների բեմադրիչ։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է «Հաստ թել» (1965)։ Որպես ռեժիսոր լայն ճանաչում ձեռք բերեց Խորաս Մակոյի՝ «Ուժասպառ եղած ձիերին կրակում են, այնպես չէ» վեպի էկրանիզացիայի շնորհիվ, որը 1930-ական թվականների ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամի պարի մարաթոնի մասին էր։ Ֆիլմում խաղացել են Ջեյն Ֆոնդը ր Գիգ Յանգը, ով ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Երկրորդական լավագույն դերասան» անվանակարգում։ 1973 թվականին նկարահանել է «Երկու սրտերի հանդիպում» դրաման, որտեղ խաղացել են Բարբարա Ստրեիզանդը և Ռոբերտ Ռեդֆորդը։ 1970-ական թվականների այլ հայտնի աշխատանքներն են՝ «Յակուձա» ֆիլմը և քաղաքական տրիլլեր «Քոնդորի երեք օրերը»։ «Աֆրիկայից դուրս» (1985) դրամայի համար ստացել է «Օսկար» մրցանակ և «Տուտսի» (1982) կատակերգության համար ստացել է մրցանակ։ 1993 թվականին նկարահանել է տրիլլեր՝ «Ընկերություն» (Թոմ Կրուզի հետ), Ջոն Գրիշեմայի վեպի հիման վրա։ «Սաբրինա» ֆիլմը (Խարիսոն Ֆորդի հետ) արժանացել է քննադատման և վարձույթում անհաջողության է հասել։ Նկարահանվել է Վուդի Ալենի՝ «Ամուսինները և կանայք» և Ստենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմերում։ Սիդնի Փոլաքը հեռացել է կյանքից 2008 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում, 73 տարեկան հասակում։ Հաղորդել են, որ Փոլաքը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.