Լունդ

From Wikipedia, the free encyclopedia

Լունդmap

Լունդ (շվեդ.՝ Lund , [lɵnd]), քաղաք Շվեդիայի հարավում, համանուն կոմունայի վարչական կենտրոն։ Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «պուրակ»։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Լունդ
Lund
Զինանշան
Thumb

Thumb
Երկիր Շվեդիա
ԼենՍկոնե
ԿոմունաԼունդ
ՀամայնքԼունդի կոմունա
Հիմնադրված է10-րդ դար թ.
Մակերես24,99 կմ²[1] կմ²
ԲԾՄ30 մետր
Բնակչություն107 351[2] մարդ (2009)
Խտություն3 049 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ046
Փոստային ինդեքս22xxx
Փոստային դասիչ22X XX
Պաշտոնական կայքlund.se
Thumb
Լունդ (Շվեդիա)
Փակել

Համարվում է, որ Լունդը հիմնադրվել է 990 թվականին, երբ այդ տարածքը պատկանել է Դանիային։ Ավելի ուշ այդ տարածքը դարձել է Հյուսիսային Եվրոպայի քրիստոնեական կենտրոն։ 1103 թվականին կառուցվել է Լունդի մայր տաճարը։

1666 թվականին հիմնադրվել է Լունդի համալսարանը, որը Սկանդինավիայում ամենախոշորներից մեկն է։

2005 թվականին քաղաքում բնակվել է 76 188 մարդ[1], որոնց մեջ չեն ներառվել ժամանակավոր բնակություն հաստատած ուսանողները։ 2007 թվականի դեկտեմբեր ամսին Լունդի կոմունայում բնակվել է 105 286 մարդ։

Պատմություն

Thumb
Լունդի մայր տաճար

Լունդի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը մնում է անհայտ։ Որոշ ժամանակ առաջ համարվում էր, որ քաղաքը հիմնվել է մոտ 1020 թվականին՝ Կնուդ Մեծի կողմից։ Սակայն վերջին պեղումները առիթ են տվել մտածելու, թե այս տարածքում դեռևս 990 թվականին բնակավայր է եղել։ Հետո, Ուպոկրայի (շվեդ.՝ Uppåkra) բնակիչները Կանութ Դանիացու կամքով տեղաշարժվել են այն տարածք, որտեղ գտնվում է ներկայիս Լունդ քաղաքը։

Աշխարհագրություն

Լունդը գտնվում է Շվեդիայի ամենախոշոր գյուղատնտեսական շրջանում։

Գիտություն

Լունդում է գտնվում Շվեդիայի MAX-lab ազգային լաբորատորիան։

2014 թվականին Լունդի մոտակայքում սկսվել են European Spallation Source մատերիալագիտական կենտրոնի կառուցողական աշխատանքները[3]։

Լունդի և Լունդի աստղադիտարանի պատվին անվանվել է (809) Լունդիա աստերոիդը[4]։

Քաղաքի տեսարանները

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.