Մարտին Լանդաու

ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Մարտին Լանդաու
Remove ads

Մարտին Լանդաու (անգլ.՝ Martin James Landau: հունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 15, 2017(2017-07-15)[2][3][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, դերասանական վարպետության դասավանդող, խաղացել է նաև հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։ Ունեցել է երկար տարիների դերասական կարիերա, 200-ից ավելի ֆիլմեր, հեռուստաֆիլմեր և սերիալներ, աշխատել է որպես ծաղրանկարիչ։

Արագ փաստեր Մարտին Լանդաու անգլ.՝ Martin Landau, Ծնվել է ...
Remove ads

Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է, այդ թվում` Օսկար, Ոսկե գլոբուս, Էմմի։

Remove ads

Կենսագրություն

Մարտին Լանդաուն ծնվել է 1928 թվականին Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Հայրը Մորրիս Լանդաու և մայրը Սելմա Բախման[8]։ Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոցը, ապա սովորել և ավարտել Պրատտի ինստիտուտը։ Մոտ 5 տարի աշխատել է «Daily News» օրաթերթում որպես ծաղրանկարիչ, ցանկանալով դառնալ նկարիչ, սակայն արդյունքում ընտրել է դերասանի մասնագիտություն[9]։

1955 թվականին ընդունվել է Նյու Յորքի Դերասանական ստուդիա, որտեղ սովորել է ապագա նշանավոր դերասան Սթիվ Մակքուինի հետ։ Հետագայում ծանոթացել է Ջեյմս Դինի հետ, ով դարձել է իր լավագույն ընկերը[10]։

1957-1993 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Բարբարա Բեյնի հետ, նրան ունեցել են 2 աղջիկ` Սյուզան (ծն. 1960), մասնագիտությամբ պրոդյուսեր և Ջուլիետ (ծն. 1965), ով ծնողներին հետևով ընտրել է դերասանի մասնագիտություն[11]։

Մարտին Լանդաուն մահացել է 2017 թվականին Լոս Անջելեսում, 89 տարեկան հասակում[11]։ Որպես մահվան պատճառ նշվել է արյունազեղումը և սրտային խնդիրները[12]։

Remove ads

Ֆիլմագրություն

Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերից են.
«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» - 1959
«Կլեոպատրա» - 1963
«Երբևէ պատված պատմություններից ամենամեծը» - 1965
«Թաքեր. Մարդը և նրա երազանքը» - 1988
«Էդ Վուդ» - 1994
«Քաղաքապետարան» - 1996
«Հանցագործություններ և արարքներ» - 1999
«Նիրհած հովիտը» - 1999

Դերասանական գործունեության հետ միասին Մարտին Լանդաուն դասավանդել է դերասանական վարպետություն։ Նրա ուսանողների թվում են եղել Ջեք Նիկոլսոնը և Անժելիկա Հյուսթոնը[13]։

Վերջին աշխատանքը կինոյում ռեժիսոր Ատոմ Էգոյանի 2015 թվականի «Հիշել» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերն էր Հոլիվուդյան մեկ այլ տարեց նշանավոր դերասան Քրիստոֆեր Պլամմերը։

Խաղացել է «Կոլոմբո» հեռուստասերիալում։

Remove ads

Պատկերներ

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads