From Wikipedia, the free encyclopedia
Դերասանական ստուդիա (անգլ.՝ Actors Studio), պրոֆեսիոնալ դերասանների, թատերական ռեժիսորների և դրամատուրգների համար կազմակերպություն, որը գտնվում է 432 West 44th Street հասցեում, Մանհեթենում, Նյու Յորքում։ Հիմնադրվել է 1947 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Էլիա Կազանի, Չեռլի Քրոֆորդի, Ռոբերտ Լյուիսոմի և Աննա Սոկոլովայի կողմից[1] : 1951 թվականին ստուդիան գլխավորել է Լի Ստրանսբերգը մինչև իր մահը` 1982 թվականը։ Ստուդիան հայտնի դարձավ առաջին հերթին դերասանական տեխնիկայի մեթոդի շնորհիվ, որը մշակել են դեռևս 1930-ական թվականներին և Ստանիսլավսկու համակարգի շնորհիվ[2]։
Ի սկզբանե ստուդիայի անդամները հավաքվում էին «Թագուհի» թատրոնում, իսկ 1955 թվականին նրանք տեղափոխվեցին նախկին պրեսբիտերականների եկեղեցի, որտեղ գտնվում են մինչև այսօր[3]։ 1965-ին ստուդիան իր միակ ճյուղը բացեց աշխարհում, Արևմտյան Հոլիվուդում (Կալիֆոռնի)յում), որը կոչվեց Արևմտյան դերասանական ստուդիա։ 1994 թվականից մինչև 2005 թվականը ստուդիան համագործակցել է Նյու Յորքի Նոր դպրոց համալսարանի հետ։ 1994 թվականից «Bravo» կաբելային հեռուստաալիքը հեռարձակել է «Դերասանական ստուդիայի ներսում» հաղորդումը, որտեղ դերասանները, ռեժիսորները և ստուդիայի այլ մասնակիցներ հարցազրույց էին տալիս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.