Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն
From Wikipedia, the free encyclopedia
Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն (անգլ.՝ Oxford University Press, կրճ. OUP), հրատարակչություն, որը գտնվում է Անգլիայի Օքսֆորդի համալսարանի ենթակայության տակ։
Նկարագրություն
Սա Մեծ Բրիտանիայի խոշորագույն հրատարակչություններից մեկն է[11] և աշխարհում խոշորագույն համալսարանական հրատարակչությունը[12], որը ամենամյա ֆինանսական շրջանառությամբ գերազանցում է ամերիկյան առաջատար համալսարանական հրատարակչությանը և Cambridge University Press-ին միասին վերցրած[13]։ OUP-ը մասնաճյուղեր ունի աշխարհի 60 երկրներում։ Առաջինը, 1896 թվականին, բացվել է ԱՄՆ-ում, 1905 թվականին՝ Կանադայում, այնուհետ նաև մի քանի տասնյակ երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Պակիստանը, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մալազիա, Սինգապուր, Հնդկաստան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Հրատարակչության կառավարումը իրականացնում է ընտրովի ներկայացուցչական մարմինը՝ Delegates of the Press-ը, որը բաղկացած է Օքսֆորդի համալսարանի անդամներից։ Ներկայումս ամբողջ արտադրանքը ստացվում է երկու բրենդների տակ. ըստ էության Oxford University Press` շատ հրատարակությունների համար և Clarendon Press՝ «հեղինակավոր» գիտական աշխատանքների համար։ Շատ երկրներում, որտեղ գործում է Oxford University Press-ը, հրատարակչություն ազատվել է կորպորացիոն հարկերից և շահութահարկից, քանի որ կառուցվածքային ստորաբաժանման առումով ոչ առևտրային կազմակերպություն է։
Հրատարակչության գրքերն ունեն ISBN 0-19 բնորոշիչը։ Սա այն քիչ թվով հրատարակչություններից մեկն է, որոնք ISBN համակարգում ունեն երկնիշ բնորոշիչներ։
Որոշ հրատարակություններ
Բառարաններ
- «Օքսֆորդի անգլերեն բառարան»
- Compact Oxford English Dictionary
- Compact Editions of the Oxford English Dictionary
- Compact Oxford English Dictionary of Current English
- Concise Oxford English Dictionary
- Oxford Dictionary of National Biography
- Advanced Learner's Dictionary
Պատմություն
- India's Ancient Past և Rethinking India's Past
- Oxford History of England
- «Ամերիկայի միացյա նահանգների Օքսֆորդյան պատմություն»
- Oxford Illustrated History of Ireland
- Oxford History of Islam
- The Oxford Illustrated History of the First World War (Hew Strachan խմբագրության վերահսկողության ներքո) (Oxford, 1998) ISBN 0-19-820614-3
- Germany and the Second World War
- Oxford History of the French Revolution William Doyle
Դասագրքեր
- Oxford Team — Norman Whitney 7 Lindsey White
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.