From Wikipedia, the free encyclopedia
Օքսֆորդի անգլերեն բառարան (անգլ.՝ Oxford English Dictionary, OED), Օքսֆորդի բառարան, Օքսֆորդի Մեծ բառարան, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության[2] անգլերենի հայտնի և խոշոր ակադեմիական բառարան։ 2005 թվականի հրատարակությունը պարունակում է մոտ 301 100 հոդվածներ (350 միլիոն տպագիր նշաններ)։ Օքսֆորդի անգլերեն բառարանում ներառված են անգլիական գրականության և հաղորդակցման բառեր, որոնք կիրառվում են 1150 թվականից սկսած։
Հեղինակ | John Simpson?, Edmund Weiner? և Ջեյմս Մարրի |
---|---|
Տեսակ | online dictionary?, dictionary of the English language? և historical dictionary? |
Ժանր | dictionary of the English language? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Օքսֆորդ |
Հրատարակիչ | Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |
OCLC | 17648714 |
Կայք | oed.com(անգլ.) |
Բառարանը հայտնի է նաև խոսակցական, ոչ պաշտոնական «Մարրիի բառարան» (Murray’s) անվանմամբ (առաջին գլխավոր խմբագրի՝ Ջեյմս Մարրի ազգանվամբ)։ Այն ուսումնասիրում է անգլերենի պատմական զարգացումը, գիտնականների և ակադեմիական հետազոտողների տրամադրելով համապարփակ ռեսուրսներ, ինչպես նաև նկարագրում անգլերենի օգտագործումը աշխարհի տարբեր բնագավառներում[3][4]։
Բառարանի էլեկտրոնային առաջին տարբերակը պատրաստվել է 1988 թվականին։ Առցանց տարբերակը հասանելի է 2000 թվականից, իսկ 2014 թվականի ապրիլին այն ունեցել է, ավելի քան, երկու միլիոն այցելություն։ Բառարանի երրորդ հրատարակությունը, ամենայն հավանակությամբ, միայն էլեկտրոնային կլինի։ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության քարտուղար Նայջել Փորթվուդը քիչ հավանական է համարում, որ այն երբևէ կտպագրվի[5][6]։
Բառարան ստեղծելու գաղափարը պատկանում է Լոնդոնի լեզվաբանական ընկերությանը դեռևս 1857 թվականից։ Ապագա բառարանի նախագիծը ձևավորվել էր 1859 թվականին, երբ հրապարակվեց անգլերենի նոր բառարանի վերաբերյալ մանրամասն առաջարկ։ Խմբագիր նշանակվեց Ջեյմս Մարրին։ Բառարանի վրա աշխատել են նաև Հենրի Բրեդլին և Ուիլյամ Քրեյգին։
Որպես պատմական բառարան, Օքսֆորդի անգլերեն բառարանը բառերը բացատրում է ցույց տալով դրանց պատմական զարգացումը, ոչ թե միայն ներկայիս գործածությունը[7]։
1884 թվականի փետրվարի 1-ին սկսվել է առաջին հրատարակության տպագրությունը, որն անվանվել է «Նոր անգլերեն բառարան՝ հիմնված պատմական սկզբունքների վրա» (անգլ.՝ «New English Dictionary on Historical Principles», NED): 1895 թվականից գրքի կազմի վրա զուգահեռ հայտնվեց «Օքսֆորդի անգլերեն բառարան» անվանումը (անգլ.՝ «Oxford English Dictionary»): Բառարանը պարունակում էր 10 հատոր, որոնք լույս են տեսել մինչև 1928 թվականը։
Հրապարակումների ամսաթվեր | |||
---|---|---|---|
1888 | A | A New ED | Vol. 1 |
1893 | C | NED | Vol. 2 |
1897 | D | NED | Vol. 3 |
1900 | F | NED | Vol. 4 |
1901 | H | NED | Vol. 5 |
1908 | L | NED | Vol. 6 |
1909 | O | NED | Vol. 7 |
1914 | Q | NED | Vol. 8 |
1919 | Si | NED | Vol. 9/1 |
1919 | Su | NED | Vol. 9/2 |
1926 | Ti | NED | Vol. 10/1 |
1928 | V | NED | Vol. 10/2 |
1928 | all | NED | 12 vols. |
1933 | & sup. | Oxford ED | 13 vols. |
1972 | A | OED Sup. | Vol. 1 |
1976 | H | OED Sup. | Vol. 2 |
1982 | O | OED Sup. | Vol. 3 |
1986 | Sea | OED Sup. | Vol. 4 |
1989 | all | OED 2nd Ed. | 20 vols. |
1993 | all | OED Add. Ser. | Vols. 1—2 |
1997 | all | OED Add. Ser. | Vol. 3 |
1933 թվականին բառարանը վերահրատարակվել է և պարունակել է 12 հատոր գումարած 1 լրացուցիչ հատոր։ Հենց այդ ժամանակ նա ձեռք է բերել իր ներկայիս անվանումը՝ «Օքսֆորդի անգլերեն բառարան»։
1972 թվականին, երբ լույս տեսավ առաջին հատորը, դրան հաջորդեց բառարանի եռահատոր լրացուցիչ տպագրությունը։ 1972 և 1986 թվականների միջակայքում հրապարակվել է ևս 4 հատոր։
1989 թվականին լույս է տեսել բառարանի երկրորդ հրատարակությունը՝ 20 հատորով։
Կա նաև «Compact edition of the Oxford English dictionary»-ի երկու հատորների միկրովերատպման օրինակներ։ Պարբերաբար վերահրատարակում են «Shorter Oxford English dictionary» և «Concise Oxford dictionary of current English» կրճատ տարբերակները։
Ամբողջովին վերամշակված տարբերակը լույս կտեսնի 2017 թվականին։ Հրատարակությունը կլինի միայն էլեկտրոնային տարբերակով (այսինքն՝ տպագիր տարբերակ չի լինի)։ Ներկայումս հրատարակության վրա աշխատում են 80 մասնագետ, որոնք, ըստ 2011 թվականի մարտի 24-ի տվյալների, հասել են Ryvita բառին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.