From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆրի Սաքս (անգլ.՝ Jeffrey David Sachs, նոյեմբերի 5, 1954[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր, տնտեսական զարգացման և աղքատության դեմ պայքարի փորձագետ[8]։
Ջեֆրի Սաքս անգլ.՝ Jeffrey David Sachs | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1954[1][2][3] (70 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հրեա |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Հարվարդի քոլեջ և Oak Park High School? |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Միավորված ազգերի կազմակերպություն և Կոլումբիայի համալսարան |
Ամուսին | Sonia Ehrlich Sachs? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Տնտեսաչափական ընկերություն[7] |
Կայք | jeffsachs.org |
Jeffrey Sachs Վիքիպահեստում |
Ջեֆրի Սաքսը մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթի արվարձաններից մեկում՝ Օուք Պարկում, հրեայի ընտանիքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ 1976 թվականին ստացել է բակալավրի, 1978 թվականին՝ մագիստրոսի, իսկ 1980 թվականին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումները[9]։ 1980 թվականին Ջեֆրի Սաքսը ընդունվում է Հարվարդի համալսարան որպես ասիստենտ, իսկ 1982 թվականին ստանում է դոցենտի կոչում։ Մեկ տարի անց՝ 28 տարեկանում, նա դարձավ Հարվարդի տնտեսագիտության պրոֆեսոր[10]։ Հարվարդում հաջորդ 19 տարիների ընթացքում Սաքսը դարձավ Գալեն Լ. Սթոունի միջազգային առևտրի պրոֆեսոր, 1995-1999 թվականներին՝ Քենեդու անվան կառավարման դպրոցի, Հարվարդի միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն, 1999-2002 թվականներին՝ Միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն[11]։ 2002-2016 թվականներին աշխատել է Կոլումբիայի Eart(Ըռֆ) ինստիտուտի տնօրեն։ 2016 թվականին նշանակվում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ Ջեֆրի Սաքսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիու Գուտեռեշի հատուկ խորհրդականն է[12]։ Մշտապես հանդես է եկել կայուն զարգացման ուղղությամբ համալսարանական կրթության ընդլայնման օգտին։ Ջեֆրի Սաքսը Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքի Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի պատվավոր անդամ է[13]։
1985 թվականին Սաքսը հրավիրվեց Բոլիվիա Ուգո Բանզերի կուսակցության կողմից հակագնաճային տնտեսական ծրագրի շուրջ խորհրդատվության, որը կենտրոնացած էր գների ապակարգավորման, մասնավորապես՝ նավթի, ինչպես նաև՝ ազգային բյուջեի կրճատումների շուրջ։ Նա առաջարկում էր կիրառել հարկաբյուջետային և դրամավարկային կարգապահություն և վերջ տալ տնտեսական կարգավորմանը, որը պաշտպանում էր էլիտաներին և արգելափակում ազատ շուկան։ Մի քանի շաբաթվա ընթացքում Բոլիվիայում սկսեց նվազել հիպերինֆլյացիան Սաքսի՝ գնաճի նվազման առաջարկի շնորհիվ[14]։ Սաքսը աշխատել է որպես տնտեսական խորհրդատու Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության կառավարությունների համար[15][16]։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում Ջեֆրի Սաքսը բարձրաձայնել է տնտեսական զարգացման, աղքատության հաղթահարման, առողջապահության և օգնության քաղաքականության ու շրջակա միջավայրի կայունության գլոբալ խնդիրները։ Նա շատ է գրել կլիմայի փոփոխության, հիվանդությունների վերահսկման և գլոբալիզացիայի մասին։ 1995 թվականից ի վեր նա զբաղվում է Աֆրիկայում աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ[17][18]։
Ջեֆրի Սաքսի տնտեսական ծրագրերը արժանացել են նաև քննադատության։Չնայած Սաքսի կողմից հաստատված աղքատության վերացման նախագծերը նպատակային են, սակայն դրանք այնքան էլ չեն բարելավել մարդկանց բարեկեցությունը[19][20], իսկ Բոլիվիայում, Լեհաստանում և Ռուսաստանում նրա առաջարկությունները հանգեցրին նրան, որ միլիոնավոր մարդիկ հայտնվեցին փողոցներում[21]։
1993 թվականին Նյու Յորք Թայմսը Ջեֆրի Սաքսին անվանեց «աշխարհի, հավանաբար, ամենակարևոր տնտեսագետը»[22]։ 2004 և 2005 թվականներին Ջեֆրի Սաքսը ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ ըստ Նյու Յորք Թայմսի։ Նա նաև ճանաչվել է «Արտաքին քաղաքականության 500 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը Ամերիկայի Համաշխարհային հարաբերությունների խորհրդի կողմից[23]։ 2007 թվականին նրան շնորհվել է Պադմա Բհուշան՝ երրորդ բարձրագույն քաղաքացիական մրցանակը, որը տրվել է Հնդկաստանի կառավարության կողմից[24]։ 2007թ.-ին Սաքսը ստացավ Ս. Ռոջեր Հորչոու մրցանակը` մասնավոր քաղաքացու կողմից ակնառու հանրային ծառայության համար Ջեֆերսոնի ամենամյա մրցանակաբաշխության կողմից[25]։ 2017 թվականին Ջեֆերսոն Սաքսը և նրա կինը եղել են Համաշխարհային կայունության առաջին մրցանակի համատեղ դափնեկիրներ[26]։ 2015 թվականին Սաքսը արժանացել է «Կապույտ մոլորակ» մրցանակին՝ գլոբալ բնապահպանական խնդիրներում ունեցած ներդրման համար[27]։ 2017 թվականի մայիսին Սաքսին շնորհվել է Բորիս Մինցի ինստիտուտի մրցանակ՝ համաշխարհային խնդիրների ռազմավարական քաղաքականության լուծումների վերաբերյալ իր հետազոտության համար[28]։
Ջեֆրի Սաքսը իր մասնագիտական գործունեության ընթացքում գրել է բազում հոդվածներ[29], գրքեր[30], հրապարակախոսություններ և այլ գիտական ու ակադեմիական աշխատություններ, որոնք նպաստել են համաշխարհային տնտեսության զարգացմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.