Արմեն Ջիգարխանյան
հայ թատերական ռեժիսոր, ձայնային դերասան, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Բորիսի Ջիգարխանյան (հոկտեմբերի 3, 1935[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2020[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան[3], թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985):
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1935[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 14, 2020[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան, ԱՄՆ, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր և մանկավարժ |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ակտիվ շրջան | 1955–2020թթ. |
Ամուսին(ներ) | Vitalina Tsymbalyuk-Romanovskaya? և Tatyana Vlasova? |
Երեխա(ներ) | Stěpan A. Džigarchanjanн? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։
Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС - государственный институт театрального искусства), սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։
1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։ Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։
1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի «Վազք» ներկայացումներում։ 1996 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու անվան թատրոնից, սակայն շարունակում է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում։
Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։
Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։
1991 թվականից մինչև 1996 թվականը որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է դասավանդել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК - Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում։ Վերջինիս մասին պատմում է ինքը՝ Արմեն Բորիսովիչը.
Բացի այդ, Ջիգարխանյանը զբաղվաց է նաև անտրեպրիզային ներկայացումներում։ Նա խաղացել է Լենկոմի բեմում։ Այստեղ դերասանի կողմից խաղացվել են Գեներալը «Բարբարոսը և հերետիկոսը» ներկայացման մեջ՝ ըստ Ֆյոդոր Դոստոևսկու «Խաղացողը» պիեսի և Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի մեջ գլխավոր հերոսի դերը, ներկայացումը գնում է «Միլլիոնատերերի քաղաքը» անվանումով։
1999 թվականին ԱՄՆ-ի կառավարության քվոտայով ստանում է «Գրին-քարտ»՝ մշակույթի ականավոր գործիչների համար։ Յոթսենյականոց բնակարանը Ամերիկայում նրան է նվիրում երկրպագուն[4]։ Այդ պահից ապրում է երկու երկրում։ Տարվա մեջ երեք-չորս ամիս, սովորաբար ամառ և աշնան սկիզբը, ապրում է Դալլասի մոտակայքում գտնվող Հառլենդում (ԱՄՆ, Տեխաս նահանգ), իսկ սեպտեմբերից մինչև մայիս ապրում է Մոսկվայում։ Սուրբ Ծննդյան տոները սովորաբար անց է կացնում Տեխասում, որտեղ նրա կինը՝ Տատյանան, ռուսերեն է դասավանդում համալսարանում։
Ջիգարխանյանի դուստրը՝ Ելենա Ջիգարխանյանը, մահացել է 1987 թվականին 23 տարեկան հասակում, դժբախտ պատահարի արդյունքում. շմոլ գազից թունավորվել է ավտոմեքենայում[5]։
2006 թվականին Արմեն Ջիգարխանյանը մասնակցություն է ունենում «Դարի ստորագրությունը» գրքի հրատարակման նախապատրաստական աշխատանքներում։
Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)[6]։
Անձնական կյանք
Արմեն Ջիգարխանյանն ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Երկար ժամանակ զույգը թաքցնում էր սիրավեպը, սակայն 2015 թվականի փետրվարին նրանք պաշտոնապես հաստատեցին, որ միասին են, իսկ 2016 թվականի փետրվարի 25-ին նրանք օրինականացնում են իրենց հարաբերությունները[7]։ Ջիգարխանյանի օրինական կինը՝ դերասանուհի Տատյանա Սերգեյի Վլասովան, ներկայում ապրում և աշխատում է Դալլասում, ԱՄՆ[8]։
Ընտանիք
- Հայր - Բորիս Ջիգարխանյան։
- Մայր - Ելենա Վասիլիի Ջիգարխանյան (1909-2002) - Հայկական ԽՍՀ նախարարների Խորհրդի աշխատակից։
- Քույր - Մարինա Բորիսի Ջիգարխանյան - Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից Արվեստի թանգարանի տնօրեն։
- Առաջին կին - Ալլա Յուրիի Վաննովսկայա - Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի[9][10]։
- Դուստր - Ելենա Արմենի Ջիգարխանյան (1964-1987 թվականներ) - մահացել է՝ քնելով շարժիչը միացրած ավտոմեքենայում[9][11]։
- Երկրորդ կին - Տատյանա Սերգեյի Վլասովա - դերասանուհի, ռուսերեն է դասավանդում է Դալլասի համալսարանում։ Բնակվում է ԱՄՆ-ում։
- Որդին (որդեգիր)[12] - Ստեպան Վլասով - կնոջ որդին նախկին ամուսնուց[9][13][14] (Ստեպան Արմենի Ջիգարխանյան, 1966 թվական հունվարի 17)[12]։
Պարգևներ և կոչումներ
- «Հայրենիքի հանդեպ ծառայության» II աստիճանի շքանշան (2010 թվական հոկտեմբերի 3) - թատերական մշակույթում ունեցած նշանակալի ավանդի և երկարատև բեղմնավոր մշակութային գործունության համար[15]
- «Հայրենիքի հանդեպ ծառայության» III աստիճանի շքանշան (1995 թվական հոկտեմբերի 3) - թատերական մշակույթում անձնական ավանդի և երկարատև բեղմնավոր մշակութային գործունության համար[16]
- «Հայրենիքի հանդեպ ծառայության» IV աստիճանի շքանշան (2005 թվական դեկտեմբերի 1) - թատերական մշակույթում մեծ ավանդի և երկարատև բեղմնավոր մշակութային գործունության համար[17]
- Հայկական ԽՍՀ Վաստակավոր դերասան (1966 թվական)
- ՌԽՖՍՀ Ժողովրդական դերասան (1973 թվական)
- Հայկական ԽՍՀ Ժողովրդական դերասան (1977 թվական)[18]
- ԽՍՀՄ Ժողովրդական դերասան (1985 թվական)
- Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ (1975 թվական)
- Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ (1979 թվական)
- Պատվո շքանշան (Հայաստան) (2010) թվական[19]
- «Սուտակե Փառքի Խաչ» շքանշան (2008 թվական, «Փառք Հայրենիքին» ոչառևտրային ֆոնդ)[20]
- «MECENAT» շքանշան[21]
- Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2011 թվական հոկտեմբերի 18) - «Առանձնահատուկ դերասանական ձիրքի և թատրոնում ու կինոյում յուրահատուկ ուղղու համար»[22][23]
- Հեղինակային կինոյի կինոփառատոն Բելգրադում (1977 թվական, «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմ)
- Համամիութանական կինոփառատոն (1987 թվական, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմ)
- Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակ (1994 թվական, «Դարի զոհը» ներկայացման մասնակցության համար)
- «Ոսկե Խոյ» մրցանակ (1995 թվական)
- Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակ՝ Դոմենիկայի դերակատարման համար, «2000 թվականի լավագույն տղամարդու դերի համար» անվանակարգում։
- «Կումիր» մրցանակի կազմկոմիտեի «Հատուկ մրցանակ», 2002 թվական (Դոմենիկո Սորիանոյի դերակատարման համար «Միլլիոնատերերի քաղաքը» ներկայարման մեջ, Մոսկվայի Լենկոմ թատրոն)։
- «Ոսկե դիմակ» մրցանակ (2001 թվական, դրամատիկական թատրոնի և խամաճիկների թատրոնի ժյուրիի հատուկ մրցանակ, Իննա Չուրիկովայի հետ համատեղ, Էդուարդո դե Ֆիլլիպոյի «Միլլիոնատերերի քաղաքը» ներկայացման համար, Մոսկվայի Լենկոմ թատրոն)։
- «Ոսկե արծիվ» մրցանակ, 2008 թվական - Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր, «Անհետացած կայսրություն» ֆիլմի համար։
- Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ» (2008 թվական)ref>«Премия "Человек года"». Федерация Еврейских Общин России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.</ref>
- «Բյուրեղյա Տուրանդոտ» թատերական մրցանակ (2010 թվական, «Թետրոնին երկարատև և փարապանծ ծառայության համար» անվանակարգում)
- «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (2015 թվական, «Թատերական մշակույթի զարգացման գործում մեծագույն ավանդի համար» անվանակարգում)
- Ռուսական Բարձրագույն հասարակական մրցանակ - Սուրբ Աքեքսանդր Նևսկու շքանշան, «Աշխատանքի և Հայրենիքի» համար[24]
- Երևանի պատվավոր քաղաքացի (2001 թվական)
- Ռուսաստանի կինոմոտոգրաֆիայի մշակույթի «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս։
Ֆիլմեր Արմեն Ջիգարխանյանի մասին
Ֆիլմագրություն
Թվական | Անվանում | Դերակատարում |
---|---|---|
1960 | Փլուզում | Հակոբ |
1961 | Տասներկու ուղեկիցներ | Ֆեդոսեև |
1961 | Լուսաբացին | ուսուցիչ Ալեքսանդր |
1962 | Քայլեր | Արմեն Ջիգարխանյան |
1962 | Ջրերը բարձրանում են | Նորայր Մելոյան |
1965 | Բարև, ես եմ | Արտյոմ Մանվելյան |
1965 | Մեր քաղաքի մարդիկ։ Գառնի | Ռուբեն |
1967 | Կիևի ուղղությամբ | Հովհաննես Բաղրամյան |
1967 | Վ.Ի.Լենինի դիմանկարի վրձնահարվածներ | Վիտալի Սեմյոնովիչ |
1967 | Օպերացիա «Տրեստ» | չեկիստ Արտուզով |
1967 | Եռանկյունի | ուստա Մուկուչ |
1968 | Փոքրիկ կռունկ | Միքայել Ստիշնոյ |
1968 | Անորսալիների նոր արկածները | շտաբս-կապիտան Օվեչկին |
1968 | Պատժիչը | |
1968 | Ապրում էր մի մարդ | Ռուբեն |
1968 | Հուլիսի վեցը | էսէր Պռոշ Պռոշյան |
1969 | Սպիտակ պայթյուն | լեյտենանտ Արտյոմ Արսենով |
1970 | Հատուկ գործերի կոմիսարը | |
1970 | Հատուցում | Բոգուշ |
1970 | Հեռավոր ձյուների արձագանքը | Կիրիլ Կոստոմարով |
1971 | Պատմիր ինձ քո մասին | |
1971 | Հեռավոր օգոստոսի գնացքը | |
1971 | Երիտասարդները | |
1971 | Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները | շտաբս-կապիտան Օվեչկին |
1971 | Լյուբավինների վերջը | Զակրևսկի |
1971 | Երիտասարդներ | Պյոտր ծովաորոր |
1971 | Ծովորոր | Իլյա Շամրաև |
1972 | Սվիբորգ | |
1972 | Հետաքննությունը վարում են փորձագետներ. Շանտաժ | շանտաժիստ |
1972 | Թարգանություն անգլերենից | ուսուցիչ |
1972 | Շրջան | Ռոստիսլավ Ֆրոլով |
1972 | Ավտոարշավորդները | Վարդան Վարդանովիչ |
1972 | Չորրորդը | Գվիչարդի |
1972 | Մարդն իր տեղում | Արտաշես Լեոնի Քոչարյանը, քիմիական գործարանի տնօրեն |
1972 | Ամառվա երազներ | (ձայնավորում) |
1973 | Այստեղ մեր տունն է | Զախար Մանադար |
1973 | Լուսաբացից մեկ ժամ առաջ | Անդրանիկյան |
1973 | Ցեմենտ (ֆիլմ) | |
1973 | Հին պատեր | Վոլոդյա |
1973 | Տղամարդիկ | Ղազարյան |
1974 | Պարգևավճար | դիսպետչեր Դրիդորի Իվանովիչ |
1974 | Աշուն | Վիկտոր Սկոբկին |
1974 | Օվկիանոս | |
1974 | Հանուն կյանքի երկրի վրա | |
1974 | Օլգա Սերգեևնա | Վլադիմիր |
1975 | Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ | դատավոր Կրիգս |
1975 | Օդում սավառնողը | Ալեքսանդր Կուպրին |
1975 | Հալվայի համը | էմիր |
1975 | Պատմություն հասարակ իրի մասին | |
1975 | Տասնմեկ հույս | Գոմես |
1975 | Երբ գալիս է սեպտեմբերը | Լևոն Պողոսյան |
1975 | Հարսնացու հյուսիսից | Սերոբ |
1975 | Ադամանդ պրոլետիարիատի դիկտատորի համար | Ռոման Շելեխես |
1975 | Լքված հեքիաթների կիրճը | Ազարիա |
1977 | Ռուդին | Միիխայլո Միխայլովիչ Լեժնև |
1977 | Շունը մսուրի վրա | Տրիստան |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի | Համո |
1977 | Արևային հարված | պրոֆեսոր Ռադաև |
1978 | Արքաները և կաղամբները | Բիլի Կյոու |
1978 | Յարոսլավնան՝ Ֆրանսիայի թագուհին | միտրոպոլիտ Ֆեոպեմպտ |
1978 | Սեր իմ, թախիծ իմ | շրջմոլիկ |
1978 | Հուսո աստղ | Մխիթար Սպարապետ |
1978 | Արևիկ | Անդրանիկ |
1978 | Սգավոր ձյունը | Իսայ |
1979 | Հանդիպման վայրը փոխել չի կարելի | կուզիկավորը Կարպ, «Սև կատվի» պարագլուխը |
1979 | Տատիկի թոռնիկը | Գեորգի |
1979 | Լեգենդ ծաղրածուի մասին | վերահսկիչ |
1979 | Ապրեցեք երկար | Բարոյան |
1980 | Ռաֆերտի | Ֆարիչեթի |
1980 | Ձիերին շրջադարձի վրա չեն փոխում | աշխղեկ Ռուբեն Գրիգորի Մարգարյան |
1980 | Դուլսինեա Տոբոսացի | Ալդոնսաի հայրը |
1980 | Թռիչքն սկսվում է երկրից | |
1981 | Կար-չկար մի շուն | շուն, հնչուն. |
1981 | Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն | մայոր |
1981 | Թեհրան–43 | Մաքս Ռիշառ |
1981 | Մասնագիտությունը-հետաքննիչ | Անատոլի Կռուպանին |
1982 | Հանդիպում երիտասարդության հետ | Վիկտոր Շամաև |
1982 | Նիկոլո Պագանինի | Կյարելի |
1982 | Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը | Ֆրանսուա |
1982 | Գիքոր | բազազ Արտեմ |
1982 | Մասնագիտություն քննիչ | Անատոլի Սերգևիչ Կրուպանին |
1983 | Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը | կապիտան |
1983 | Երեքը մայրուղու վրա | Վիկտոր Վիկտորովիչ Կարցև |
1983 | Նրա երիտասարդության դեղատոմսը | կոմս Գաուկ |
1983 | Բաժանումներ | Ռոբերտ Պետովիչ Գալդաև |
1983 | Ալի Բաբան և քառասուն ավազակները | Հասան |
1984 | Հին կախարդի հեքիաթները | կրտսեր նախարար |
1984 | Ափ | Պլատոն Պետրովիչ |
1985 | Անկեղծորեն Ձեր․․․ | թատրոնի տնօրեն |
1985 | Տեսարաններ «Դիմահանդես» դրամայից | Կազարիին |
1985 | Ոսկե ձկնիկ | կատարող |
1985 | Աննա Ֆիրլինգի ճանապարհները | խոհարար, կամ «հոլանդացի մի խողովակով» |
1986 | Կլիմ Սամգինի կյանքը | Տիմոֆեյ Վարավկա |
1986 | Հստակ առավելության կողմ | Տրունով |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները | ոստիկանություն հանձնակատար |
1986 | Օտար խաղեր | Դրամփյան |
1986 | Դեմ առ դեմ | Լարսեն |
1986 | Դելֆինի ճիչը | սպասավոր |
1986 | Նազելի Յելենա | Կալխաս |
1987 | Մենավոր ընկուզենի | Ռազմիկ |
1987 | Սկսել հետաքննություն | Ջանգիրով |
1987 | Մեգրե նախարարի մոտ | Մեգրե |
1987 | Ամեն անգամ տարբեր է | վարպետ Պապաշին |
1987 | Դիմորդ | Պարկեր |
1988 | Տասներեքերորդ առաքյալը | Դավիթ, ապաստանի տնօրեն |
1988 | Ոսկե բրեգետի գաղտնիքը | |
1988 | Գանձերի կղզին | Ջոն Սիլվեր, հնչուն. |
1988 | Ֆիզիկոսներ | Ռիխարդ Ֆոս |
1988 | Քաղաք Զերո | Գործարանի տնօրենը |
1988 | Ոչ երկրային ուրախություններ | Զախարով |
1989 | Նավահանգստի բարձող բանվոր և թագավոր | Մենդել Կրիկ |
1989 | Երկու նետ. Քարե դարվա դետեկտիվ | Գերդաստանի գլուխը |
1989 | Օրենք | եղբայր Պիոտրովսկի |
1989 | Ուգաչա Անդրևիչ իշխանը | Կաստորիև |
1989 | Ռուան կույսը «Փքաբլիթ» մականունով | Բրևիլ |
1989 | Ցլայծի համաստեղություն | Ավթանդիլ Ավթանդիլովիչ |
1990 | Անեկդոտներ | Բրուսկով, քննիչ, գլխավոր բժիշկը |
1990 | Դինոզավրներ XX | Սերգեյ Լվովիչ |
1990 | Իսպանական դերասանուհի ռուսական նախարարին | Պավել Մատվևիչ |
1990 | Դեմքով դեպի պատը | մեղադրող Պապոյան |
1990 | Անձնագիր | Սենյա |
1990 | «Գազան» մականունով | «Թագավոր» իշխանութատերը |
1990 | Պատրաստված է ԽՍՀՄ | պատմության ուսուցիչ Վիկտոր Անդրևիչ |
1990 | Հարյուր օր մինչև հրաման | գնդապետ, զորամասի հրամանատար |
1990 | Գլխարկ | Պոբրատիմով |
1990 | Տյոմայի մանկությունը | Լեյբա |
1991 | Գանգստերներ օվկիանոսում | Իվան Վասիլևիչ, «Բերդյանսկ» նավի Նավապետը |
1991 | Արքայասպանը | Ալեքսանդր Եգորովիչ |
1991 | ԿԳԲ գործակալները նաև սիրահարվում | Էդիկ |
1992 | Խաղատուն | Ջեք Փեռի |
1992 | Բալադ Բայրոնի համար | Հունաստանի նախագահ |
1992 | Սնայպեր | |
1992 | Սպիտակ թագավորը, կարմիր թագուհին | Մակև |
1992 | Դեմոններ | Իգնատ Լեբյադկին |
1992 | Ոսկե ֆալոսի փնտրումը | |
1992 | Արևելյան սիրավեպ | Ջաֆար |
1992 | Խոսող կապիկը | գլխավորը |
1992 | Լուրջ խաղ | Ջերկիզով Արսենի Ֆյոդորովիչ |
1992 | Կատկա և Շիզ | |
1992 | Մահվան մակարոնեղեն կամ բժիշկ Բոեգենսբերդի սխալը | Բերիմոր |
1992 | Դերիբասովսկայում լավ եղանակ է կամ Բրայթոն-Բիչում նորից անձրևոտ է | իրավաբան Կաց |
1992 | Արյուծասիրտ Ռիչարդ | Սալադին |
1992 | Հելփ մի (Կանչով տղա) | |
1992 | Սև քառակուսի | Գեորգաձե |
1993 | Սուտենյոր | Պիկին |
1993 | Աու՛ գնացքի կողոպուտ | |
1993 | Ատրճանակ աղմկախլացուցիչով | Չեմոդանով |
1993 | Պառակտում | Աքսելրոդ Պավել Բորիսովիչ |
1993 | Քենեթ ասպետը | Սալադին |
1993 | Երազներ | բժիշկ |
1993 | Կրակող հրեշտակներ | Դրակուլա |
1993 | Մարդասպան | Գենրիխ |
1993 | Ես Իվանն եմ, դու Աբրամն ես | շրջիկ ուսուցիչը |
1994 | Անեկդոտիադա, կամ Օդեսայի պատմությունը անեկդոտներով | |
1994 | Առանց հետադարձ հասցեի | |
1994 | Սպիտակ տոն | Ստանիսլավ |
1994 | Անհետացում | |
1994 | Մի քանի սիրո պատմություններ | Էգանո |
1994 | Նոկտյուրն թմբուկի և մոտոցիկլի համար | Համլետ |
1994 | Վերջին կայարան | |
1994 | Պարզամիտը | աբբա դե Կերկաբոն |
1994 | Զմրուխտե քաղաքի մոգը | |
1995 | Շիրլի-միրլի | Կոզյուլսկիյ |
1995 | Ամերիկյան դուստրը | Արդով |
1995 | Մոսկովյան արձակուրդներ | տնօրեն |
1996 | Կառնավալային գիշեր-2 | |
1996 | Կյանքի գիծը | «Հայր» իշխանութատերը |
1996 | Ռևիզոր | Օսիպ |
1996 | Ռուսաստանի հավատաքննության թագավորներ | |
1997 | Խեղճ Սաշա | գաղութի ղեկավար |
1997 | Զրահանավի վերադարձը | Ֆիլիպ |
1997 | Դոն Կիխոտը վերադառնում է | Սանչո Պանսա |
1997 | Մարգո թագուհի | Կաբոշ |
1997 | Մարսելոյի գաղտնիքը | |
1997 | Շիզոֆրենիա | կրակամարզի հրահանգիչ |
1998 | Մեր բակը 2 | Արմեն Ջիգարխանյան (կամեո) |
1999 | Հանցանքային տանգո | Սեմյոն Սեմյոնովիչ |
2000 | Բանդիտական Պետերբուրգ. Բարոն | Գուրգեն |
2000 | Բանդիտական Պետերբուրգ. Իրավաբան | Գուրգեն |
2001 | Կատարյալ զույգը | Նեգրեբսկիյ |
2002 | Եթե հարսը կախարդ է | Մալկովիչ, Ալիսայի հայրը |
2003 | Բանդիտական Պետերբուրգ.Բանտարկյալ | Գուրգեն |
2004 | 32 դեկտեմբերի | Կարեն Զավենովիչ |
2004 | Երեք հրացանակիրներ | դե Տրևիլ |
2004 | Ծովաստղի ասպետները | Միրոնով |
2004 | Իմ հիասքանչ դայակը | Ջուղաշվիլի |
2004 | Լեգենդը Տամպուկեի մասին | պրոֆեսոր Ֆայնբերգ |
2005 | Կուկոցկու գործը | Իսահակ Վենիամնովիչ Կեցլեր, մանկաբույժ |
2005 | Անսպասելի ուրախություն | Վասիլիյ Ադամովիչ |
2005 | Իմ մեծ հայկական հարսանիքը | Արմեն Ջիգարխանյան (կամեո) |
2005 | Սիրո ադյուտանտներ | ուսուցիչ / Իլումինատների միաբանության ղեկավարը |
2005 | Դարաշրջանի աստղ | Իոսիֆ Ստալին |
2005 | Առեղծված պահակախումբ | Դադաշև հայրը |
2006 | Ո՞վ է տանտերը | քեռի Աշոտ |
2006 | Վանեչկա | Արմեն Ջիգարխանյան (կամեո) |
2006 | Երբ աստվածները քնել էին | Ռաժև |
2007 | Ռուդ և Սեմ | նախկին հետախուզության սպա Ռուդոլֆ Կարլովիչ Դավիդով |
2007 | Յարիկ | Գուրգեն |
2007 | Սեր դանակի սայրին | իրավաբան Արտյոմ Բորիսովիչ Սարկիսով |
2008 | Լավագույն ֆիլմ | Աստծու քարտուղար |
2008 | Տան ոգի | օլիգարխ Յավորսկիյ |
2008 | Իմ սիրած կախարդը | հարևան Անատոլի |
2008 | Աստծո ժպիտը, կամ մաքուր օդեսայական պատմություն | Ֆիլիպ Օլշանսկի, Ալենի պապը |
2008 | Անհետացած կայսրություն | Սերգեյի պապը, ակադեմիկոս |
2008 | Ձեռքը հաջողություն համար | «Կնքահայրը» քրեական իշխանութատերը |
2009 | Անառակ որդու վերադարձը | ընտանիքի գլուխը |
2009 | Վախ, երջանիկ | Ռամիզի պապը |
2010 | Ախթամար | տաքսու վարորդը |
2010 | Վերադարձ | Աբրահամ Մարկիչ |
2010 | Համլետ. ХХI դար | գերեզմանափոր |
2010 | Եռյակ | բոսս |
2011 | Ընկեր ոստիկաններ | Դավիթ Տիգրանովիչ Շահվերդյան, պատերազմի մասնակից |
2011 | Ոսկե ձկնիկ N քաղաքում | պապ Պերյա |
2011 | Գերմանացի | Քոնրադ Ջիքոմեթի |
2011 | Զեմստովան բժիշկ․ Շարունակություն | Օլեգ Միխայլովիչ |
2011 | Ճակատագրով պահվածները | Նիկոլայ Դիմիտրիադի |
2012 | Սերը ԽՍՀՄ-ում | |
2012 | Կրակ, ջուր և ադամանդ | |
2013 | 12 ամիս | Մաշայի պապիկը |
2014 | Գլխավոր կոստրուկտոր | Ստալին |
2014 | Հատուցում | |
2014 | Տնակը սրտում | |
2014 | Լրտեսի հոգին | |
2014 | Չայկա բոցմանը | Գրիշա |
2015 | Թելի և Թոլի | Բազի Կեսաև |
Հնչյունավորում
Թվական | Անվանում | Կերպար (հնչյունավորում) |
---|---|---|
1961 | Վեսթսայդյան պատմություն | Շրենկ (Սայմոն Օուկլենդ) |
1963 | Ինչու Չունի որդի Վինետուն | Ֆրեդերիկ Սանտեր (Մարիո Ադորֆ) |
1966 | Երկրորդ ճշմարտություն | Պիեռ Մոնտո (Ռոբեր Օսեյն) |
1968 | Մեռյալ շրջան | հայր Մորտիմեր (Լեոնհարդ Մերզին) |
1968 | Դեպք հետաքննական փորձից | |
1971 | Գոյա կամ Ուսուցման դժվար ճանապարհ | |
1972 | Հայրիկ | Հովսեփ (Մհեր Մկրտչյան) |
1972 | Ամառային երազներ | |
1972 | Գողացել են զեբրին | վարժեցնող (Ստեփան Իսահակյան) |
1973 | Կատաղին | Ահանգուլ (Սույմենկուլ Չոկմորով) |
1973 | Տաղտկալին | Ռալֆ Միլան (Լինո Վենտուրա) |
1973 | Հինգերորդ գրոհ | Նիկոլա (Վելիմիր Ժիվոինովիչ) |
1973 | Այդ ժամանակ ես ասեցի ոչ | ձայն կադրից դուրս |
1973 | Դոնիի և Միկիի նոր արկածները | վարժեցնող (Ստեփան Իսահակյան) |
1973 | Քո առաջին ժամը | Մեխտի Մեխիև (Հասան Տուրաբով), Յուսիֆ Մեխտիև (Շախմար Ալեքպերով) |
1974 | Ջրհեղեղ | Կաչաղակ (Ռիշարդ Ֆիլիպսկի) |
1975 | Ի՞նչ է քեզ հետ կատարվում | Լև Իվանովիչ (Բորիս Զայդենբերգ) |
1975 | Հաջողություն, ոստիկան | Վերջիտ (Լինո Վենտուրա) |
1976 | Իմ սիրտը լեռներում է | Բեկ Ալեքսանդեր (Սոս Սարգսյան) |
1976 | Կառլոս Էսպինոլայի օրագիրը | ձայն կադրից դուրս |
1978 | Պահակախումբ | շերիֆ Լայլ Ուոլես (Էռնեստ Բորգնայն) |
1978 | Տայգայի կայսրի վերջը | ձայն կադրից դուրս |
1979 | Խաղ չորս ձեռքով | Ժոզեֆ (Ժորժ Ժերե) |
1979 | Տեսուչ Գուլլ | Բժիշկ (Յուրիս Ստրենգ) |
1981 | Տղան գնում էր, բուն թռչում էր (մուլտֆիլմ) | Խոլոդկով |
1982 | Կար չկար շուն | Գայլ |
1982 | Հանճարի պատանեկությունը | Բուխարայի էմիր (Ատո Մուխամեջանով) |
1983 | Գայլի որջը | Մուսա Շարիպով, Բաբախան (Քենենբայ Կոժաբեկով) |
1983 | Գրետա հյուրանոցի գաղտնիքը | Սոկդաս (Իոն Ունգուրյանու) |
1983 | Հեռավոր վրաններ | Կոդայի հայրը (Օմար Շարիֆ) |
1983 | Կանաչ ֆուրգոն | ձայն կադրից դուրս |
1984 | Մեկ ընդհարման երկու վարկած | Կառլո Մաձոնի (Կոտե Մախարաձե) |
1984 | Սիրո բանաձևը | գրաֆ Կալիոստրո (Նոդար Մգալոբլիշվիլի) |
1984 | 100 օր Պլերմոյում | գեներալ Կարլո Դալլո Չիեզա (Լինո Վենտուրա) |
1984 | Հրաշագործի աշակերտը (մուլտֆիլմ) | |
1985 | Ճակատամարտ Մոսկվայի համար | գնդապետ Բաղրամյան (Վալերի Կարեն) |
1985 | Լուսաբացին բակում | Ոչխար |
1986 | Անորսալի Ֆունտիկը | քեռի Մոկուս |
1986 | Ֆունտիկը և խուզարկուները | քեռի Մոկուս |
1986 | Նինձյա կրիաները | Սպլինտեր, Շրեդեր |
1986 | Հերկուլեսը Ադմետի մոտ | Հերկուլես |
1986 | Խնջույք | |
1986 | Երեքը կղզում | նավապետ Շեկ Շուն |
1986 | Պիլիգրիմի նավապետը | Նեգորո (Նոդար Մգալոբլիշվիլի) |
1987 | Ֆունտիկը և բեղերով պառավը | քեռի Մոկուս |
1987 | Ինչպես իշուկը թախիծով հիվանդացավ | հայր |
1987 | Մի հայտարարված սպանության ժամանակագրություն | Բժիշկ Կրիստո Բեդոյա (Ժան Մարիա Վոլոնտե) |
1987 | Լուսնի արքայադուստրը | Տակետորի (Տոսիրո Միֆունե) |
1988 | Ոսկե ափի գաղտնիքը | Սուրեն (Վլադիմիր Մսրյան) |
1988 | Դոն Քիշոտի և Սանչոյի կյանքը | Սանչո Պանսա (Մամուկա Կիկայլեշվիլի) |
1988 | Ֆունտիկը կրկեսում | քեռի Մոկուս |
1988 | Գանձերի կղզին | Ջոն Սիլվեր |
1989 | Լուսավոր անձնավորություն | ձայն կադրից դուրս |
1989 | Էրոտի ծնունդը | Հեփեստոս |
1990 | Գորշ գայլը և Կարմիր Գլխարկը | Գորշ գայլ |
1991 | Փոքրիկ հրաշագործուհին | Աբրահաս ագռավ |
1992 | Գարդեմարիններ III | Ֆրիդրիխ II արքա (Անդրես Հերբ) |
1994 | Մուրճ և մանգաղ | Ամվրոսի Վախթանգովիչ Բակրաձե (Նոդար Մգալոբլիշվիլի) |
1995 | Պոլիֆեմ, Ակիդ և Գալաթեա | Սատիր |
1999 | Կախարդի յոթերորդ օղակը | Ագուիլ (Նոդար Մգալոբլիշվիլի) |
2000 | Ֆիլմ 1. Բարոն | երիտասարդ Գուրգեն (Անդրեյ Գրյազնով) |
2001 | Չուչա 2 | |
2003 | Զատոիչի | Զատոիչի (Տակեսի Կիտանո) |
2004 | Դիվերսանտ | մոսկովյան գեներալ (Նոդար Մգալոբլիշվիլի) |
2005 | Վիվիսեկտոր. Գազանը ներսում | բժիշկ Մորհեդ |
2006 | Մեքենաներ | Դոկ Հադսոն, նախկին արշավորդ Հադսոն Հորնետ |
2006 | Վերկա Սերդյուչկայի արկածները | ձայն կադրից դուրս |
2008 | Ոզնի տատիկը և ուրիշները | մարգարե ագռավ |
2009 | Վերև | Կարլ Ֆրեդրիկսեն |
2009 | «Գրող» մականունով Յուրի Օլեշան | Յուրի Օլեշա |
2010 | Անճոռնի ճուտիկը | Հնդկահավ |
2011 | Սմուրֆիկներ | պատմիչ |
2011 | Օլիմպիական գյուղակ | պատմիչ |
2011 | Ատլանտիդայի վերջին մարդը | ձայնավորում |
2012 | Աիլիսան գիտի ինչ է անում | ռոբոտ-ուսուցիչ |
2013 | Սմուրֆիկներ 2 | պատմիչ |
Ներկայացումներ
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
- 1955 թվական - «Իվան Ռիբակով» Վ. Գուսևա
- 1957 թվական - «Նվաստացվածները և վիրավորվածները» Ֆ. Դոստոևսկի
- 1957 թվական - «Անհանգիստ կիրք» Լ. Ռախմանովա
- 1958 թվական - «Կարմիր գլխարկ» (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Արջ
- 1958 թվական - «Բաժանումից հետո» Ն. Սկատովա
- 1958 թվական - «Հեղափոխության անունից» Մ. Շատրով (ռեժիսոր Ա. Գուլակյան) - Լենին
- 1958 թվական - «Հայրերի պատանեկությունը» Բ. Գորբատովա
- 1958 թվական - «Պամելա Ժիրո» Օ. դը Բալզակ
- 1959 թվական - «Շոպենի էտյուդը»
- 1959 թվական - «Չար ոգին» Ն. Նեուստրոևա
- 1959 թվական - «Կրեչինսկու հարսանիքը» Ա. Սուխովո-Կոբիլինա (ռեժիսոր Լ. Քալանթար) - Նելկին
- 1959 թվական - «Ամպրոպ» Ա. Օստրովսկի
- 1959 թվական - «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» Ա. Տոլստոյ
- 1960 թվական - «Իրկուտսկյան պատմություն» Ա. Արբուզովա(ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Սերգեյ
- 1960 թվական - «Աննա Կարենինա» Լ. Տոլստոյ
- 1960 թվական - «Լավատեսական ողբերգություն» Վ. Վիշնևսկի
- 1961 թվական - «Խոհարար» Ա. Սոֆրոմով
- 1961 թվական - «Կորսված որդին» Ա. Արբուզովա
- 1963 թվական - «Տեսիլքներ» Է. դե Ֆիլիպո
- 1963 թվական - «Երկուսը ճոճանակի վրա» Ու. Գիբսոն (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Ջերրի
- 1963 թվական - «Չոսը մեկ տանիքի տակ» Մ. Սմիրնովա և Մ. Կրայնդել
- 1963 թվական - «Հատակում» Մ. Գորկի (ռեժիսոր Ա. Ռիդալ) - Դերասան
- 1964 թվական - «Պահանջվում է ստախոս» Դ. Փսաֆաս (ռեժիսոր Ռ. Խարազյան) - Թոդորոս
- 1964 թվական - «Խիղճ» Յու. Չեպուրին
- 1965 թվական - «Վերջին կանգառ» Է. Ռեմարկ
- 1966 թվական - «Ռիչարդ III» Ու. Շեքսպիր (ռեժիսոր Օ. Ավետիսյան) - Ռիչարդ
Մոսկվայի Լենկոմ թատրոն
- 1967 թվական - «Վախ և հուսահատություն Երրորդ կայսրությունում» Բ. Բրեխտ (բեմադրիչներ Ս. Շտեյն, Լ. Դուրով) - օդաչու
- 1967 թվական - «Դատական ժամանակագրություն» Յ. Վոլչեկ
- 1967 թվական - «Նկարահանվում է կինո» Է. Ռադզինսկի (բեմադրիչներ Ա. Էֆրոս, Լ. Դուրով) - Նեչաև
- 1967 թվական - «Մոլիեր» Մ. Բուլգակով (բեմադրիչներ Ա. Էֆրոս, Լ. Դուրով) - Ժան Բատիստ Մոլիեր
- 1968 թվական - «104 էջ սիրո մասին» Է. Ռադզինսկի (ռեժիսոր Ա. Էֆրոս) - Կարցև
- 1968 թվական - «Հայրենիքի ծուխը» Կ. Սիմոնով (ռեժիսոր Ա. Էֆրոս) - Բասարգին
Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոն
- 1969 թվական - «Ջախջախում» Ի. Պրուտ և Մ. Զախարով, ըստ Ա. Ֆադևևի վեպի (բեմադրիչ Մ. Զախարով) - Լևինսոն
- 1970 թվական - «Ցանկություն տրամվայը» Տ. Ուիլյամս (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Սթենլի Կովալսկի[27]
- 1971 թվական - «Մարտին Գրոուի երեք րոպեները» Գ. Բորովիկ (բեմադրիչ Ա. Գոնչարով, Ե. Կրասնիցկի) - Դևիս
- 1975 թվական - «Հրաժեշտ» Ի. Դվորեցկի (բեմադրիչ Ա. Գոնչարով, Բ. Կոնդրատև) - Ստարոսելսկի
- 1975 թվական - «Զրույցներ Սոկրատի հետ» Է. Ռադզինսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Սոկրատ
- 1977 թվական - «Կեցցե Թագուհին, վիվատ» Ռ. Բոլտ (բեմադրիչ А. Гончаров, ռեժիսոր В. Кондратьев) - Лорд Ботвел
- 1978 թվական - «Վազք (Ութ երազ)» Մ. Բուլգակով (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Վ. Տարասենկո) - Խլուդով
- 1981 թվական - «Կատուն շիկացած տանիքում» Տ. Ուիլյամս (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Մեծ Պա
- 1981 թվական - «Ձմեռման օրենքը» Բ. Գորբատով (բեմադրիչ Ե. Լազարև) - Բուտ
- 1985 թվական - «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» Է. Ռադզինսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Ներոն
- 1988 թվական - «Մայրամուտ» Ի. Բաբել (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Յու. Իոֆֆե) - Մենդել Կրիկ
- 1991 թվական - «Հաղթանա՞կ..» Տ. Ռետտիգան (բեմադրիչ Ա. Գոնչարով) - Նելսոն
- 1994 թվական - «Դարի զոհը» Ա. Օստրովսկի (բեմադրիչ Ա. Գոնչարով, ռեժիսոր Յու. Իոֆֆե) - Սալայ Սալթանիչ
Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ
- 1994 թվական - «Ընթրիք» Ժ.-Կ. Բրիսվիլ (ռեժիսոր Ա. Սմիրնով) - Ֆուշե, Օրտանտի հերցոգ
Մոսկվայի դրամատիկական թատրոն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ
- 1996 թվական - «Կրեպի վերջին ժապավենը» Ս. Բեկկետ (ռեժիսոր Կ. Ազարյան) - Կրեպ
- 1997 թվական - «Տասներկուերորդ գիշեր» Ու. Շեքսպիր (ռեժիսոր Կ. Ազարյան) - Մալվոլիո
- 1998 թվական - «Փոքրիկ ողբերգություններ» ըստ Ա. Պուշկինի ստեղծագործությունների (ռեժիսոր Վ. Սարկիսով) - Սալիերի
- 1998 թվական - «Իսկ թատրոնն ապրում է...» ըստ Ա. Լենսկու և Ա. Բոնդի վոդևիլի (ռեժիսոր Վ. Դրուժինին) - Լև Գուրիչ Սինիչկին
- 1999 թվական - «Վերադարձ տուն» Գ. Պինտեր (ռեժիսոր Ս. Գազարով) - Մակս
- 2011 թվական - «Ներոնի և Սենեկայի ժամանակաշրջանի թատրոն» Է. Ռադզինսկի - Սենեկա
Մոսկվայի Լենկոմ պետական թատրոն
- 1997 թվական - «Բարբարոս և հերետիկոս» ըստ Ֆ. Դոստոևսկու վեպի (բեմադրություն Մ. Զախարովի) - Զագորյանսկի
- 2000 թվական - «Միլլիոնատերերի քաղաքը» ըստ Է. դե Ֆիլիպպոյի պիեսի (ռեժիսոր Ռ. Սամգին) - Դոմենիկո
«Ամեթիստ» թատերական գործակալություն
«Սոբիտիե» մոսկովյան թատրոն
Որպես ռեժիսոր
- 2008 թվական - «Շահերեզադեի հազար ու մեկ գիշերը» ըստ Վ. Սմեխովի պիեսի
Ռադիոբեմադրություն
- 1970 թվական - Գալինա Դեմիկինա «Կամո» - Շանշիաշվիլի
- 1970 թվական - Եվգենի Սլաստենկո «Կենդանի էջեր» - Ռահյա
- 1973 թվական - Միխայիլ Բուլգակով «Մոլիեր» - Ժան Բատիստ Մոլիեր
- 1973 թվական - Ալեքսանդր Պուշկին «Կրակոց» - Սիլվիո
- 1973 թվական - Հենրիխ Բորովիկ «Մարտին Գրոուի երեք րոպեները» - Դևիս
- 1973 թվական - Ռիչարդ Կոնել «Ամենավտանգավոր որսը» - Ծովային
- 1974 թվական - Ալեքսանդր Ֆադեև «Ջախջախում» - Լևինսոն
- 1974 թվական - Նոդար Դումբաձե «Ես տեսնում են արևը» - Դաթիկո
- 1975 թվական - Պյոտր Պրոսկուրին «Ճակատագիր» - Անիսիմով
- 1975 թվական - Յուրի Ռիտհէու «Երբ հեռանում են կետերը» - Գիվու
- 1975 թվական - Վ. Վիտկովիչ, Պ. Արսենով «Հալվայի համը» - Էմիր
- 1976 թվական - Իգնատի Դվորեցկի «Հրաժեշտ» - Ստարոսելսկի
- 1976 թվական - Վլադիմիր Պոպով «Խիզախների ճակատագիրը» - Զբանտուդ, գործարանի տնօրեն
- 1977 թվական - Ռոբերտ Բոլտ «Կեցցե Թագուհին, վիվատ» - լորդ Բոտվել
- 1977 թվական - Ալեքանդր Միշարին «Ուղևորություն հին ընկերոջ մոտ» - Սամարին
- 1977 թվական - Դմիտրի Ստախորսկի «200 հազար» - Խաչատուրով
- 1978 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Սպասում»
- 1978 թվական - Միխայիլ Կոլեսնիկով «Դա իմ գործն է» - Լյադով, գլխավոր ինժեներ
- 1978 թվական - Յուրի Կլարով «Սև եռանկյունի» - Ռիչալով
- 1979 թվական - Յուպի Կուրանով «Տուն ռումբայի վրա» - Տղամարդ սրճարանում
- 1979 թվական - Ն. Սվետովիդովա «Պրոմեթեյ» - Պրոմեթեյ
- 1979 թվական - Նոդար Դումբաձե «Նոդար թոռը» - Կիշվարդի Լանջարիա
- 1980 թվական - Միխայիլ Բուլգակով «Վազք (ութ երազ)» - Խլուդով
- 1980 թվական - Վասիլի Գեյդեկո «Ընթացիկ օրեր» - Կալաբաև
- 1981 թվական - Ալեքսանդր Ֆադեև «Ճանապարհ դեպի ինձ» - Գիմմեր
- 1981 թվական - «Ալի Բաբան և քառասուն ավազակները» - Հասան, ավազակների պարագլուխ
- 1981 թվական - Միխայիլ Կոլեսնիկով «Նախարարների դպրոցը»
- 1981 թվական - Շոթա Ռուսթավելի «Ասք Տարիելի մասին» (ըստ «Դյուցազունը վագրենակաշվի մեջ» վեպի) - Զոհրապ
- 1981 թվական - Մուստայ Քարիմ «Երկար-երկար մանկություն» - հեղինակի կողմից
- 1981 թվական - Նիկոլայ Եվդիոկիմով «Հիշողությունն իր կանոններն ունի» - Պոլյակով
- 1982 թվական - Ալեքսանդր Միշարին «Հին սեր» - Կոռնիլով
- 1983 թվական - Վլադիմիր Ալեքսանդրով, Վլադիմիր Կարպով «Մարշալի գայիսոնը» - գնդի հրամանատար
- 1983 թվական - «Ալլադինի կախարդական լամպը» - մահրիբացի
- 1983 թվական - Նազիմ Հիքմեթ - Բանաստեղծություններ
- 1983 թվական - Ջեյմս Բոլդուին «Ամերիկայի որդու գրությունները»
- 1983 թվական - Գի դը Մոպասան «Վերադարձ»
- 1984 թվական - Մայն Ռիդ «Անգլուխ ձիավորը» - Կասսի Կոլհաուն
- 1984 թվական - Անատոլի Կորոլյով «Սկսիր քեզնից» - Սեմյոն Պետրովիչ
- 1984 թվական - Շապի Կազիև «Դեպի ԲԱՄ, որ՚դուս մոտ» - Հազբուլատ
- 1984 թվական - Մաշրաբ Բաբաև «Երկրի պուլսը» - Արիպով
- 1984 թվական - Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունները
- 1984 թվական - Գրական հանդիպումներ։ Գևորգ Էմինի բանաստեղծությունները
- 1984 թվական - Յարոսլավ Իվաշկևիչ։ Կյանքի և գործունեության էջերը
- 1984 թվական - Էդուարդաս Մեժելայտիս։ Բանաստեղծություններ
- 1984 թվական - Ն. Տիխոնով «Սիմոն-երկրպագու»
- 1984 թվական - Բ. Գորբատով «Ձմեռման օրենքը»
- 1985 թվական - Միխայիլ Լերմոնտով «Դիմակահանդես»
- 1985 թվական - Ուիլյամ Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» - Լորդ Կապուլետտի
- 1985 թվական - Վենիամին Կավերին «Ռուս տղան» - Գուրամիշվիլի
- 1985 թվական - Պատմության կենդանի ձայները. Սպարտակի սպստամբությունը։ Զբոսանք Հռոմով - Սպարտակ
- 1986 թվական - Զգորժ Անտոնիոնի «Преодоление» - Капельмейстер Нефе слушать
- 1986 թվական - Հովհաննես Թումանյան «Տերն ու ծառան»
- 1987 թվական - Միգել դե Սերվանտես «Դոն Քիշոտ» - Հինես
- 1988 թվական - Նոդար Դումբաձե «Մի վախեցիր, մայրիկ» - Ալի Խորավա
- 1988 թվական - Նոդար Դումբաձե «Կուկարաչա» - հեղինակի կողմից
- 1988 թվական - Վյաչեսլավ Շիշկով «Պրոխոր Գրոմովի կյանքն ու կործանումը» - Իբրահիմ
- 1988 թվական - Համաշխարհային պոեզիայի գլուխգործոցները. Х - ХII դարերի ֆարսի լեզվով դասական պոեզիայից
- 1989 թվական - Ֆյոդոր Գավրին «Փնտրվում է Խոջա Նասրեդինը» - Խոջա Նասրեդին
- 1989 թվական - Աստրիդ Լինդգրեն «Ավազակի դուստր Ռոնին» - Ատաման Մատտիս
- 1989 թվական - Ռոբերտ Լուիս Սթիվենսոն «Նավապետ Ֆլինտի գանձերը» - Ջոն Սիլվեր
- 1989 թվական - Ռոբերտ Շեկլի «Այդ ամենը մեր մեջ է» - Կապիտան
- 1989 թվական - Վիլյամ Սարոյան «Էդջիբուևների ցեղի 38 լոկոմոտիվը»
- 1989 թվական - Հրանտ Մաթևոսյան «Կանաչ հովիտ»
- 1989 թվական - Վառլամ Շալամով «Մայոր Պուգաչյովի վերջին մարտը»
- 1989 թվական - Ջիլբերտ Կիտ Չեստերտոն «Հայր Բրաունի գողտնիքը» - Բեգշոու
- 1989 թվական - Ժորժ Սիմենոն «Սեսիլի մահը»
- 1989 թվական - Սոմերսեթ Մոեմ «Ընկերը ճանաչվում է դժբախտության մեջ»
- 1989 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Հինգերորդ սյունակը» - հեղինակի կողմից
- 1990 թվական - Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ «Կղզիներ օվկիանոսում» - հեղինակի կողմից
- 1990 թվական - Պեր Վալե, Մայ Շյովալ «Անպիտանը Սեֆյլոից» - Կոլբերգ
- 1990 թվական - Գրեմ Գրին «Խեղկատակները» - Մաժիո
- 1991 թվական - Վիլհելմ Հաուֆ «Ղալիֆ արագիլը» - Սելիմ- գիտնական
- 1991 թվական - Անատոլի Պրոցենկո «Սև օր» - Ժորա
- 1993 թվական - Անտոն Չեխով «Առաջարկություն» - Ստեպան Ստեպանովիչ Չուբուկով
- 1994 թվական - Թենեսսի Ուիլյամս «Կատուն շիկացած տանիքում» - Մեծ Պա
- 1995 թվական - «Ֆունտիկ խոզուկի արկածները» - Քեռի Մոկուս
- 1996 թվական - Սոմերսեթ Մոեմ «Լուիզա»
- 1999 թվական - Ջանգար (կալմիկական էպոս) - պատմիչ
- 2003 թվական - Աստրիդ Լինդգրեն «Կալլե-խուզարկուի արկածները» - պատմիչ
- 2003 թվական - Ռեդյարդ Կիպլինգ «Մաուգլի» - պատմիչ
- 2006 թվական - Միխայիլ Սալտիկով-Շչեդրին «Պատմվածք այն մասին, թե ինչպես մի մուժիկ կերակրեց գեներալներին» - պատմիչ
- 2007 թվական - Ստանիսլավ Լեմ «Սոլյարիս» - Սնաուտ
- 2008 թվական - Լազար Լագին «Ծերունի Խոտաբիչը» - Խոտաբիչ
- ? թվական - Նոդար Դումբաձե «Խազարուլա»
- ? թվական - Վիլյամ Սարոյան «Աշխարհ դուրս գալուց առաջ» - Քերոլլ
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.