ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Գի դը Մոպասան (ֆր.՝ Guy de Maupassant [ɡi də mopaˈsɑ̃], լրիվ անունը - Անրի-Ռենե-Ալբեր-Գի դը Մոպասան (անգլ.՝ Henry-René-Albert-Guy de Maupassant, օգոստոսի 5, 1850[1], Տուրվիլ-սյուր-Արքե - հուլիսի 6, 1893[1], Պասի, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի գրող, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել Մոպասանի բազմաթիվ ստեղծագործություններ[3][4][5][6][7][8][9][10]։
Գի դը Մոպասան ֆր.՝ Guy de Maupassant | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Henry-René-Albert-Guy de Maupassant |
Ծնվել է | օգոստոսի 5, 1850[1] |
Ծննդավայր | Տուրվիլ-սյուր-Արքե |
Վախճանվել է | հուլիսի 6, 1893[1] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Պասի, Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Գրական անուն | Joseph Prunier[2], Guy de Valmont[2] և Maufrigneuse[2] |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, լրագրող, վիպասան, գրող և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Անրի IV լիցեյ, Պիեռ Կոռնելի դպրոց (1869) և Q123138282? (մայիս 1868) |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Սիրելի բարեկամ, Boule de Suif?, Une Vie? և The Horla? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | maupassantiana.fr/index.html |
Գի դը Մոպասան Վիքիքաղվածքում | |
Guy de Maupassant Վիքիպահեստում |
Գի դը Մոպասանը ծնվել է 1850 թ. օգոստոսի 5-ին Դյեպ քաղաքի մերձակա Միրոմենիլ բնակավայրում։ Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական տոհմին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց աչքի է ընկել հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը (մասնագիտությամբ բժիշկ) մահացավ հոգեբուժարանում։ Սեմինարիայում մի կարճ ժամանակ սովորելուց հետո այնտեղից հեռացվեց և տեղափոխվեց Ռուանի լիցեյ։ Լիցեյում սովորելու տարիներին Մոպասանը մտերմացավ պոետ Լուի Բույեի և Ֆլոբերի հետ, ով էլ դարձավ երիտասարդի ուսուցիչը։ 1869 թ. ավարտելով լիցեյը, խորհրդակցելով մոր և Ֆլոբերի հետ՝ նա ուղևորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները։
Մասնակցելով ֆրանս-պրուսական պատերազմին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը հետագայում լրացրեց իր ուսումը ինքնակրթությամբ. նրան հատկապես հետաքրքրում էին բնական գիտությունները։
Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին աշխատանքի անցնելու ծովային նախարարությունում, որտեղ պաշտոնավարեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում ու հաճախ պատռում էր իր գործերը և համարձակվեց տպագրվել միայն այն բանից հետո, երբ Գյուստավ Ֆլոբերը նրա ստեղծագործությունները համարեց բավականաչափ հասուն և հետևողական։
Մոպասանի առաջին պատմվածքը լույս տեսավ 1880 թ. «Les soirées de Médan» ժողովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Հյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։ Սկսնակ գրողը գրական շրջանակներին ապշեցրեց հատկապես իր «Boule de suif» ստեղծագործությամբ։ Նույն թվականին Մոպասանը տպագրեց «Բանաստեղծություններ» («Des vers») (1880) ժողովածուն, որտեղ գեղարվեստական մակարդակով առանձնանում էին «Le mur», «Au bord de l’eau», «Désirs» и «Vénus rustique» բանաստեղծությունները։ Այս ժողովածուում զետեղված դրամատուրգիական փորձը («Histoire du vieux temps») թույլ տվեց Մոպասանին դառնալ «Գոլուա» («Gaulois») թերթի ժամանակագիր։ Հենց այս ժամանակ նա թողեց ծովային նախարարությունում իր պաշտոնը։ Թեև Մոպասանը իր գրական կարիերայի սկզբում Զոլայի հետևորդի համբավ ուներ, նա «նատուրալիստական» դպրոցի համակիրներից չէր. նատուրալիզմը ՝ համարում էր նեղ և միակողմանի գրական մեթոդ։ «Պիեռ և Ժան» վեպի նախաբանում Մոպասանը դատապարտում է դոկտրինյոր իրատեսությունը և իր արվեստի հիմնական մասը համարում է այն արվեստը, որը հստակ և համոզիչ ներկայացնում է ընթերցողին իրականության նկատմամբ իր սուբյեկտիվ տեսակետները։
Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով (16 հատոր)։ Միաժամանակ գրեց այնպիսի վեպեր, ինչպիսիք են «Մի կյանքը» (Une vie) (1883), «Սիրելի բարեկամ» (Bel Ami) (1885), «Մոնտ-Օրիոլ» (Mont-Oriol) (1887), «Պիեռ և Ժան» (Pierre et Jean) (1888), «Մահվան պես հզոր» (Fort comme la mort) (1889) և «Մեր սիրտը » (Nôtre coeur) (1890)։
Այս ստեղծագործությունները թույլ տվեցին Մոպասանին առաջնային դիրք ապահովել իր ժամանակի ֆրանսիական գրականության մեջ, հատկապես վիպագրության և նովելագրության բնագավառներում։ Ֆրանսիացի լավագույն քննադատները միաձայն հիացմունքով էին արտահայտվում Մոպասանի մասին։
Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։ Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանը իր պարտքն էր համարում։ Սակայն ուղեղի գերլարված աշխատանքը չափազանց ծանր անդրադարձավ գրողի առողջության վրա։ Դրան գումարվեց ևս մեկ հիվանդություն. Մոպասանը հիվանդացավ սիֆիլիսով։
1884 թվականից Մոպասանի մոտ սկսվում են նյարդային ջղագարություններ. աճող հիասթափության պատճառով նա ընկնում է անհանգիստ իդեալիզմի աշխարհ։ Այս տրամադրությունը արտացոլվել է մի շարք պատմվածքներում, ինչպես, օրինակ, «Օրլյա»-ում (Horla)։ Հոգեկան հանգիստը չեն կարողանում վերականգնել ո՛չ աշխարհիկ հաջողությունները, ո՛չ «Revue des Deux Mondes»-ի հետ համագործակցությունը, ո՛չ «La Paix du ménage» կատակերգության համար ստացված ակադեմիական մրցանակը։ 1891 թ. դեկտեմբերին նյարդային ջղագարությունների արդյունքում Մոպասանը ինքնասպանության փորձ կատարեց։ Պասիի մոտ գտնվող հոգեբուժարանում բուժվելու սկզբնական շրջանում Մոպասանի գիտակցությունը վերադառնում էր, սակայն շուտով ջղագարությունները հաճախակի դարձան։ Նա մահացավ ուղեղի կաթվածից։
Մոպասանի ստեղծագործությունների թեմաները կապված են իր ապրած դարաշրջանի առօրյա կյանքի և հեղինակի անձնական կյանքի հետ, որոնք միախառնվելով ստեղծում են անկրկնելի պատմություն։
Թեպետ Գի դը Մոպասանը չէր սիրում Էյֆելյան աշտարակը, նա ամեն օր ճաշում էր այնտեղի սրճարաններից մեկում, քանի որ Փարիզում դա միակ տեղն էր, որտեղից աշտարակը չէր երևում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.