Տան ոգի (домовой) - սլավոնական առասպելաբանությունում տանն ապրող ոգիներ։ Հին տներում ապրում են բազում տարբեր ոգիներ։ Մեկը հին տերերի ոգիները, մնացածը` մոլորված ոգիներ (հիմնականում անվտանգ)։ Տան ոգին բարի ոգի է։ Նա ժրաջան տեր է, ով օգնում է համերաշխ ընտանիքին։ Երբենմ չարաճճի է, եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս։ Իրար է կապում սիրահարված ձիերի բաշերն ու քանդում նրանցը, ովքեր չեն սիրում։ Տան մնացած ոգիներն ենթարկվում են իրեն։
Սլավոնական առասպելաբանությունում ընդունված էր, որ տան ոգիները ենթարկվել են Յարիլո[1] աստծուն և նրա հորը՝ Վելեսին։ Նրան հաճախ նաև ներկայացնում են տան տիրոջ դեմքով կամ ինչպես փոքր ծերուկ ամբողջությամբ սպիտակ մորթով պատված։ Նա նաև սերտ կապված է տան բարեկեցության հետ։ Ըստ որոշ հավատալիքների տան ոգին կարող էր փոխակերպվել կատվի, շան, կովի երբեմն էլ օձի, մկան կամ գորտի։ Տան ոգի կարող են դառնալ տան անդեմներից յուրաքանչյուրն, ով մահացել է սովորական մահով։ Տան ոգիներին զոհ էին մատուցում գոմում, որտեղ նրանք կարող էին ապրել։
Առաջացում
Տան կառուցումը սուրբ դեր ուներ սլավոնների մշակույթում, քանի որ տուն կառուցելիս մարդը նմանվում է աշխարհն արարող Աստծուն։ Տան կառուցման համար փայտ ընտրելիս երբեք չեն ընտրում ճռռացող ծառը, քանի ըստ նրանց հավատալիքների այդպիսի ծառերում էին ապրում տառապող մարդու հոգին։ Չէին ընտրում նաև փտած կամ չորացած արմատներով ծառերը. նրանցում չկար կենսական ուժ և տան անդամները կսկսեն հիվանդանալ։ Ծառը կտրելով` հեթանոս սլավոնը մեղանչում էր ծառի ոգիների առաջ` նրանց ծառերից դուրս քշելով, իսկ ինքը երկար ժամանակ մաքրագործման ծեսեր էր անում։ Բայց հին սլավոնը մինչև վերջ համոզված չէր, որ հատված ծառերի ոգիները իրենից վրեժ չէին լուծի և իր իսկ ապահովության համար ձիու կամ ցլի գանգ էր թաղում տան դիմաց(շինարարության զոհաբերումներ)։ Հենց այս մահացած կենդանիների հոգիներն էլ հետո դառնում էին տան ոգի։
Ապրելու վայր/բնավորություն/տան անդամների հետ հարաբերություն
Տան ոգին նախընտրում էր ապրել թաքնված` վառարանի տակ:Բնավորությամբ նա պատուհաս էր, շատ բողոքող, բայց և այնպես նա հոգատար էր և բարի։ Մարդիկ փորձում էին նրա հետ լավ հարաբերություններ պահպանել, նրա ընդունում էին որպես պատվավոր հյուր և ըստ հավատալիքների, տան ոգին կզգուշացներ մոտալուտ վտանգի մասին։ Մի տնից մյուսը տեղափոխվելիս` տան անդամները միշտ հրավիրում էին տան ոգուն իրենց հետ։ Տան ոգիները միշտ կապվում են իրենց բնակատեղին և շատ դժվարությամբ։ Ըստ հավատալիքների, նրանք հաճախ հրաժարվում են նոր տուն գնալ և մնում են ապրելու մկների հետ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.