Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն» (ռուս.՝ «Куда исчез Фоменко?»), 1981 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վադիմ Գաուզները։ Պրեմիերան կայացել է 1982 թվականի օգոստոսի 21-ին։
Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն ռուս.՝ Куда исчез Фоменко? | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | տրագիկոմեդիա |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վադիմ Գաուզներ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 75 րոպե |
Ավիավերանորոգման գործարանի օդանավակայանային ծառայության ինժեներ Դմիտրի Ֆոմենկոն, որը արտադրության մեջ անփոխարինելի աշխատող է, գերազանց ընտանիքատեր և ձիավարության սիրահար, հանկարծ անհետացել է։ Նա տանը չի գիշերել, իսկ առավոտյան նկատվել է աշխատավայրում (թողել է անցաթուղթը, և նրան տեսել են մի քանի մարդ), բայց նրան չեն կարողանում գտնել։ Դիմելով բոլոր այն վայրեր, որտեղ նա կարող էր լինել, այդ թվում՝ գործարան, նրա կինը՝ Ալինան (Լիա Ախեջակովա) ընկերուհու խորհրդով դիմում է ծանոթ քննիչին (Արմեն Ջիգարխանյան)։ Վերջինս նրան խորհուրդ է տալիս դիմում գրել ամուսնու անհետացման մասին, իսկ ինքը սկսում է հետաքննություն՝ հարցնելով համածառայակիցներին ու կորած քաղաքացու հարազատներին։
Արտադրամասի պետ Մանեչկինի (Ռոլան Բիկով) ցուցումով աշխատավայրում խուզարկում են բոլոր արտադրական կառույցները, որտեղ կարող էր գտնվել Ֆոմենկոն։ Պարզվում է, որ Ֆոմենկոն խիստ ձանձրացել էր ամեն ինչից՝ անտարբեր համածառայակիցներից, փնթփնթացող կնոջից և աղջկանից, որն առանց պատճառի բղավել էր նրա վրա (անցումային տարիք), անտաղանդ ընկերներից։ Հերոսը որոշել է զբաղվել իր սիրած ձիարշավով և, ոչինչ չասելով, գնացել է լեռնային մարզաբազա։ Երբ արտադրությունում և տանը հասկանում են, որ Ֆոմենկոն փախել է կյանքից և ձանձրացնող հանգամանքներից, ընտանիքը և ընկերները, գիտակցելով իրենց թերությունները և համաձայնեցնելով երկու կողմերի գործողությունները, գալիս են միմյանց օգնության։ Ոստիկանությունը փորձում է գտնել նրան լեռներում՝ այդ նպատակով օգտագործելով ուղղաթիռ։
Ֆիլմը նկարահանվել է Ղրիմում, շատ տեսարաններ նկարահանվել են Սիմֆերոպոլում գտնվող «Մոսկվա» հյուրանոցի տարածքում։ Մի քանի տեսարաններ նկարահանվել են Բախչիսարայի շրջանի լեռներում։
Ռոլան Բիկովն իր օրագրում ֆիլմի նկարահանումների մասին մի շարք հակասական գրառումներ է թողել. կասկած հայտնելով սցենարի ռեժիսորական մեկնաբանության և դերասանների ընտրության ճշտության հարցում՝ նա քննադատաբար է գնահատել նաև իր աշխատանքը[1]: Նաթան Էյդելմանի կարծիքով՝ ֆիլմը սուր է ստացվել, բայց նրան «խանգարում է Ռոլան Բիկովի ֆարսիվությունը»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.