Սիմֆերոպոլ

From Wikipedia, the free encyclopedia

Սիմֆերոպոլmap

Սիմֆերոպոլ (ռուս.՝ Симферополь, ուկրաիներեն՝ Сімферополь, Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit), քաղաք Ռուսաստանում, Ղրիմի Հանրապետության մայրաքաղաք։ Ղրիմի վարչական, արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոնն է։ Նաև Սիմֆերոպոլի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն չի մտնում դրա կազմի մեջ, այլ հանրապետական ենթակայության 11 քաղաքներից մեկն է։ Գտնվում է Ղրիմի թերակղզու կենտրոնական մասում՝ Սալգիր գետի վրա։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Սիմֆերոպոլ
ռուս.՝ Симферополь
ուկրաիներեն՝ Сімферополь
Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
«Սիմֆերոպոլ» կինոթատրոնը
Երկիր Ռուսաստան
ՀանրապետությունՂրիմ
ՀամայնքՍիմֆերոպոլի քաղաքային խորհուրդ, Simferopol (urban okrug)?[1], Ղրիմի մարզ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն և Տավրիկյան նահանգ
ՔաղաքապետՄիխայիլ Աֆանասև
Հիմնադրված է1784 թ.
Առաջին հիշատակումմ.թ.ա. 2-րդ դար
Այլ անվանումներմինչև 1784Աղմեջիտ
Մակերես107, 41 կմ²
ԲԾՄ300 մ մ
Պաշտոնական լեզուՂրիմի թաթարերեն, ուկրաիներեն և ռուսերեն
Բնակչություն340 540 մարդ (2021)
Խտություն4 927 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ, ղրիմի թաթարներ
Կրոնական կազմՈւղղափառություն, Իսլամ
Տեղաբնականունսիմֆերոպոլցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 3652
Փոստային դասիչ295000 — 295490
Ավտոմոբիլային կոդ82
Պաշտոնական կայքsimadm.ru
Thumb
Սիմֆերոպոլ (Ռուսաստան)
Փակել

Անվան ծագումնաբանություն

Քաղաքի անվանումը (հին հունարեն՝ ἡ Σιμφερούπολις /ի սիմֆերուպոլիս/) կարող է թարգմանվել որպես «քաղաք ընդհանուր բարեկեցության համար», «օգուտի քաղաք», «քաղաք-հավաքորդ» (Σίμρερου-"պահապան", πόλις-"քաղաք") կամ «սիմ»+«ֆերոս»։ Ղրիմի թաթարերեն Աղմեջիտ, Aqmescit անվանումը թարգմանվում է որպես «սպիտակ մզկիթ» (աղ - «սպիտակ», մեջիտ - «մզկիթ»)։

Պատմություն

Մարդկանց առաջին բնակավայրերը այժմյան Սիմֆերոպոլի տարածքում ի հայտ են եկել դեռևս նախապատմական ժամանակաշրջանում, սակայն քաղաքի առավել հայտնի հնագույն նախորդներից է Սկյութական Նեապոլը՝ վաղ սկյութական պետության մայրաքաղաքը, որն առաջացել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարում և ենթադրաբար ավերվել է գոթերի կողմից մ.թ. 3-րդ դարում։

Վաղ միջնադարի ընթացքում Սիմֆերոպոլի տարածքում խոշոր բնակավայր գոյություն չի ունեցել։ Ղփչաղների տիրապետության և Ոսկե հորդայի ընթացքում գոյություն ուներ ոչ մեծ բնակավայր, որը կոչվում էր Կերմենչիկ (Ղրիմի թաթարերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ամրոց»)։

Պատկերասրահ

Բնակչություն

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով գտնվում է 57-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։

2014 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրիմի դաշնային օկրուգում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի մշտական բնակչությունը կազմում էր 332 317 մարդ[2]։

Ազգային կազմ

2014 թվականի մարդահամարի դրությամբ քաղաքի ազգային կազմը հետևյալն էր[3]՝

Մանրամասն տեղեկատվություն ազգություն, ընդհանուր, մարդ ...
ազգությունընդհանուր,
մարդ
%-ը ընդհ.
թվից
%-ը նշվածներից
նշել են31246494, 03%100, 00%
ռուսներ22528267, 79%72, 10%
ուկրաինացիներ4012212, 07%12, 84%
Ղրիմի թաթարներ276048, 31%8, 83%
թաթարներ49101, 48%1, 57%
հայեր25870, 78%0, 83%
բելառուսներ25740, 77%0, 82%
հրեաներ12590, 38%0, 40%
ադրբեջանցիներ9740, 29%0, 31%
հույներ5720, 17%0, 18%
ուզբեկներ5230, 16%0, 17%
լեհեր4220, 13%0, 14%
կորեացիներ3870, 12%0, 12%
մոլդովացիներ3620, 11%0, 12%
բուլղարացիներ3490, 11%0, 11%
արաբներ3210, 10%0, 10%
վրացիներ2800, 08%0, 09%
կարաիմներ1930, 06%0, 06%
կրիմչակներ1040, 03%0, 03%
այլ36391, 10%1, 16%
չեն նշել198535, 97%
ընդհանուր332317100, 00%
Փակել

Սեռային կազմ

1910 թվական - 62 679 (33882 տղամարդ, 28 887 կին)։

1911 թվական - 66 452 (37491 տղամարդ, 28 961 կին)։

Քույր-քաղաքներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.