Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կեչկեմետ (հունգ.՝ Kecskemét), քաղաք Հունգարիայի կենտրոնական մասում, Հարավային Ալֆյոլդի տարածաշրջանում, Հունգարիայի վարչական բաժանման կենտրոնը Բաչ Կիշկուն է։ Ութերորդ խոշորագույն քաղաքն է, բնակչությունը 112 071[1] մարդ (2014)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կեչկեմետ | |||||
Kecskemét | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Շրջան | Բաչ Կիշկուն | ||||
Համայնք | Kecskemét District? | ||||
Քաղաքապետ | Կլաուդիա Պատակի Սեմերեյնե | ||||
Մակերես | 322,57 կմ² | ||||
ԲԾՄ | 105±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Խոսվող լեզուներ | հունգարերեն | ||||
Բնակչություն | 112 071 մարդ (2014) | ||||
Խտություն | 354,11 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36)76 | ||||
Փոստային ինդեքս | 6000, 6001, 6008, 6044 | ||||
Փոստային դասիչ | 6000, 6001, 6008 և 6044 | ||||
Պաշտոնական կայք | kecskemet.hu | ||||
| |||||
Անվանումը եկել է հունգ.՝ kecske (այծ) և արտացոլում է տարածաշրջանում երկարատև անասնաբուծական ավանդույթները։ Այծ պատկերված է նաև քաղաքի զինանշանի վրա։
Կեչկեմետը Բուդապեշտից գտնվում է 86 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արեւելք, և նույն հեռավորությամբ Սեգեդից դեպի հյուսիս-արևմուտք։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ — Կեչկեմետ — Սեգեդ ավտոմայրուղին, այլ ճանապարհներ գնում են արևմուտք՝ Շոլտ և արևելք՝ Կունսենտմարտոն և Բեկեշչաբա։ Քաղաքում կա երկաթուղային կայարան, ճանապարհը ժամանակը գնացքով Բուդապեշտից 1 ժամ 20 րոպե է։
Կեչկեմետի տարածքում եղել է հնագույն բնակավայր, որն ամբողջությամբ ոչնչացվել է XIII դարում մոնղոլների հարձակումից։ Սակայն ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, քանի որ գտնվում էր առևտրային խաչմերուկում, արագ վերականգնվել է և 1348 թվականին Լյուդովիկոս Մեծ Առաջին թագավորը Կեչկեմետին շնորհել է քաղաքի կարգավիճակ։
XVI-XVII դարերում քաղաքը, ինչպես նաև ամբողջ Կենտրոնական Հունգարիան, գտնվում էր Օսմանյան կայսրության իշխանության տակ, սակայն Կեչկեմետը օգտվել արտոնությունից՝ բուդայացի փաշային վճարել է, որի շնորհիվ գտնվել է նրա հովանու ներքո և խուսափել ավերածություններից և ընդհանուր թալանից։
XVIII դարում քաղաքի շրջակայքում ինտենսիվորեն զարգացել է անասնապահությունը, XIX դարում այն դուրս է մղել խաղողագործությունը և այգեգործությունը։ Մինչև XIX դարը Կեչկեմետը դարձել է կարևորագույն կենտրոն տարածաշրջանի համար։ Քաղաքի բարեկեցության աճը զգալիորեն ազդել է նրա արտաքին տեսքի վրա, այստեղ կառուցվել են մի քանի շքեղ պալատներ սեցեսիոնական ոճով, նոր քաղաքապետարան, եկեղեցի ու վարժարան՝ պիարի շքանշանով, և այլ ուշագրավ շենքեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքում կառուցվել է մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ։
Քաղաքում հայտնի է հունգարական Կեչկեմետ ֆուտբոլային ակումբը։ Ակումբի պատմությունը սկսվել է 1911 թվականից և հանդիսանում է Հունգարիայի Գավաթակիր։ 2015-2016 թվականի մրցաշրջանից հետո ակումբը զրկվել է իր լիցենզիայից և այժմ հանդես է գալիս տարածաշրջանային լիգաներից մեկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.