Բեկեշչաբա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բեկեշչաբա (հունգ.՝ Békéscsaba, ռում.՝ Bichişciaba, սլով.՝ Békéšska Čaba), քաղաք Հունգարիայի հարավարևելյան մասում՝ Կյորյոշ վտակի մոտ։ Բեկեշ մարզի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը 60571[1] մարդ է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բեկեշչաբա | |||||
Békéscsaba | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մարզ | Բեկեշ | ||||
Համայնք | Békéscsaba District? | ||||
Քաղաքապետ | Պեթեր Սարվաշ | ||||
Առաջին հիշատակում | 1330 | ||||
Մակերես | 193,93 կմ² | ||||
ԲԾՄ | 99 մ | ||||
Խոսվող լեզուներ | Հունգարերեն | ||||
Բնակչություն | 60 571 մարդ (2014) | ||||
Խտություն | 328,73 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | (+36) 66 | ||||
Փոստային ինդեքս | 5600 | ||||
Փոստային դասիչ | 5600 | ||||
Պաշտոնական կայք | bekescsaba.hu(հունգարերեն)(գերմ.)(անգլ.) | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևելքում, Բուդապեշտից 180 կմ դեպի հարավ-արևելք, Սեգեդից 90 կմ դեպի հյուսիս-արևելք և Դեբրեցենից 100 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ռումինական սահմանից գտնվում է 15 կմ դեպի արևելք, իսկ ռումինական Արադ քաղաքից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։
Բեկեշչայի միջով անցնում է Տիմիշոարա - Արադ - Սոլնոկ - Բուդապեշտ երկաթուղին։
XIX դարի վերջում քաղաքի բնակչության մեծ մասը կազմում էին սլովակները. 1880 թվականի մարդահամարի տվյալներով Բեկեշչաբայում բնակվում էր 25 հազար սլովակ և միայն 6,5 հազար հունգարացի։ Ներկայումս քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը հունգարացիներ են (93,8 %)։ Բեկեշչաբայում սլովակները կազմում են 6 %, մյուս ազգությունները (գնչուներ, գերմանացիները, ռումինացիները, սլովեններ և այլք) չեն գերազանցում քաղաքի ընդհանուր բնակչության 1 %-ը։
Քաղաքը երկաթուղային հանգույց է։ Զարգացած է տեքստիլ, կարի, սննդի արդյունաբերությունը, գործում է հաստոցաշինական գործարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.