From Wikipedia, the free encyclopedia
Թեքիրդաղ (թուրքերեն՝ Tekirdağ, հուն․՝ Ραιδεστός, բուլղար․՝ Родосто), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Թեքիրդաղի մարզկենտրոնն է։ Գտնվում է Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բնակչությունը 2000 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 108 000 մարդ։
Քաղաք | ||
---|---|---|
Թեքիրդաղ | ||
թուրքերեն՝ Tekirdağ | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Թեքիրդաղի մարզ | |
Համայնք | Թեքիրդաղի մարզ և Ադրիանապոլիսի վիլայեթ | |
Մակերես | 1 112 կմ² | |
ԲԾՄ | 10 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 137 962 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 166 313 | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Կրոնական կազմ | իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 282 | |
Փոստային ինդեքս | 59000 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
Պաշտոնական կայք | tekirdag.bel.tr | |
| ||
Թեքիրդաղը ունի մի քանի պատմական անվանումներ՝ Ռոդոստո (Ρωδόστο) կամ Ռադեստուս (Ραιδεστός): Բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Բյուզանդիոն (Βισάνθη), իսկ օսմանյան ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Թեքֆուր Դաղ։ Այստեղից էլ ի հայտ է եկել ժամանակակից անվանումը։
Քաղաքի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 4000 թվականից։ Համարվում է, որ Թեքիրդաղի տեղում եղած Ռոդոստո քաղաքը հիմնել են Սամոս կղզու բնակիչները։ Քսենոփոնը իր Անաբասիս աշխատության մեջ նշում է, որ քաղաքը եղել է Տարսոս թագավորության կենտրոնը, որը կառավարում էր իշխան Սեուտեսը։
813 թվականին Ռոդոստոյի մոտ տեղի ունեցավ կարևոր ճակատամարտ Բուլղարիայի և Բյուզանդական կայսրության միջև, իսկ 1206 թվականին Բուլղարիայի և Լատինական կայսրության միջև։
1360 թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան թուրքերի կողմից, որից հետո այն ներառվել է Էդիրնեի վիլայեթի մեջ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Թուրքիայի և Բալկանյան երկրների միջև կնքված հաշտության պայմանագրի համաձայն Թեքիրդաղը մտավ Բուլղարիայի կազմի մեջ։ Որոշ ժամանակ անց այն ետ վերադարձվեց Թուրքիային։
1918 թվականի սկզբից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը քաղաքը եղել է հունական բանակի վերահսկողության ներքո և համաձայն Սևրի պայմանագրի քաղաքը պետք է մտներ Հունաստանի կազմի մեջ։ Սակայն 1922 թվականին Լոզանի պայմանագրով Հունաստանը պետք է զիջեր Թեքիրդաղը Թուրքիայի Հանրապետությանը։
1912 թվականին Թեքիրդաղում բնակվել են 26 020 հույներ, 20 775 թուրքեր, 13 000 հայեր և 2500 հրեաներ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.