Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Կիևի ուղղությամբ» (ռուս.՝ «На Киевском направлении»), խորհրդային ռազմական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Վլադիմիր Դենիսենկոն 1967 թվականին Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն, ուկրաիներեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Դենիսենկո |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Դենիսենկո և Վասիլի Զեմլյակ |
Դերակատարներ | Անատոլի Բարչուկ, Վիտալի Ռոզստալնի, Ստեփան Օլեքսենկո, Նիկոլայ Յակովչենկո, Արմեն Ջիգարխանյան, Կոնստանտին Ստեպանկով, Միխայիլ Դերժավին և Ալեքսանդր Սերդյուկ |
Օպերատոր | Նիկոլայ Կուլչիցկի |
Երաժշտություն | Ալեքսանդր Բիլաշ |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 89 րոպե |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1968 թվականին։
Ֆիլմը խորհրդային զինվորների, սպաների, Դնեպրովի նավատորմի նավաստիների և հասարակ մարդկանց հերոսության մասին է Հայրենական մեծ պատերազմի սկզբի առավել սարսափելի և ողբերգական օրերին։ Այն պատմում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի պաշտպանության մասին 1941 թվականի հուլիսից մինչև գերմանական օկուպանտների կողմից քաղաքի գրավումը 1941 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ներկայացվում են մարտերը ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտադտի հրամանատարությամբ «Հարավ» բանակախմբի և նրանց դիմադրող Հարավարևմտյան ռազմաճակատի գեներալ-գնդապետ Մ․ Կիրպոնոսի զորքերի հակամարտության մասին։
Ուկրաինայի մայրաքաղաքի հերոսական պաշտպանության ընթացքում զոհվել և գերեվարվել է ավելի քան 700 հազար մարդ (միջինը՝ օրական 8543)։
Ռեժիսոր Վլադիմիր Դենիսենկոն ծրագրել է նկարահանել երկսերիանոց ֆիլմ։ «Կիևի ուղղությամբ» ֆիլմի առաջին սերիայում պատկերված է Կիևի հերոսական պաշտպանությունը պատերազմի առաջին ամիսներին և բացահայտում է դառը ճշմարտությունը Կիպոնոսի բանակի կործանման մասին, որն իր վրա է «քաշել» Գուդերյանի տանկային բանակը, որը Բելառուսի տարածքով շարժվում էր դեպի Մոսկվա։ Գեներալ Կիպոնոսի բոլոր դիմումները Ստալինին ռազմաճակատին աջակցելու անհրաժեշտության մասին անպատասխան էին մնում․ բանակի շտաբը զոհվել է շրջապատումից դուրս գալու ժամանակ։ Ֆիլմի երկրորդ սերիայում, ըստ ռեժիսորի կնոջ՝ Գալինա Դենիսենկոյի հուշերի, նա ցանկացել է ցույց տալ Կիևի բնակիչների պայքարը օկուպանտների՝ Սոֆիայի տաճարի որմնանկարները ոչնչացնելու հանցավոր փորձերի դեմ, Բաբի Յառի ողբերգությունը, ճշմարտությունը Կիևն ազատագրելու մասին, սակայն ՈՒԿԿ ԿԿ ղեկավարությունը թույլ չի տվել դա անել՝ պատճառաբանելով դրա «ոչ արդիականությամբ»[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.