From Wikipedia, the free encyclopedia
77+ խումբ կամ G77 (Group of 77), Միավորված ազգերի կազմակերպության 134 զարգացող երկրների կոալիցիա, որը նախատեսված է իր անդամների հավաքական տնտեսական շահերը խթանելու և ՄԱԿ-ում համատեղ բանակցային հզորություն ստեղծելու համար[1]։ Կազմակերպության հիմնադիր անդամներն ի սկզբանե 77-ն էին, որոնց կենտրոնակայանը գտնվում էր Ժնևում, սակայն այն ընդլայնվել է մինչև 134 անդամ երկիր[Ն 1][2] կապված ՄԱԿ-ի կազմում նոր երկրների ընգդրկման հետ։ 2023 թվականի նախագահող երկիրը Կուբան է՝ հաջորդելով Պակիստանին։
G77 | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված | հունիսի 15, 1964 |
Գլխադասային գրասենյակ | ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, արաբերեն, իսպաներեն և ֆրանսերեն |
Կայք | g77.org |
Խումբը հիմնադրվել է 1964 թվականի հունիսի 15-ին Չմիացած պետությունների ֆորումում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների նախարարների հռչակած «Յոթանասունյոթ երկրների համատեղ հռչակագրով» («Joint Declaration of the Seventy-Seven Countries»):
77-ի խմբի ստեղծման մասին պաշտոնապես հրապարակվել է Ժնևում, նույն թվականին դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում (UNCTAD)[3]: Անդամ-երկրների թիվն աստիճանաբար աճելով հասել է 134-ի։ Խորհրդային տարիներին (մինչև 1991) «77-ի խմբի» անդամ են դարձել Հյուսիսային Կորեա, Կուբա, Վիետնամ, Ռումինիա և Հարավսլավիա սոցիալիստական երկրները։
Առաջին խոշոր հանդիպումը կայացել է Ալժիրի մայրաքաղաքում, 1967 թվականին, որտեղ հռչակվել է Ալժիրյան հրովարտակը (Charter of Algiers ) և դրվել է Նոր տնտեսական քաղաքականության մշտական ինստիտուցիոնալ կառույցների հիմքը Ռաուլ Պրեբիշի ղեկավարությամբ, ով ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի (ECLA) նախկին աշխատակից էր[4]։ 77-ի խմբի գլխամասային գրասենյակներ կան Ժնևում (ՄԱԿ), Հռոմում (FAO), Վիեննայում (UNIDO), Փարիզում (ՅՈՒՆԵՍԿՕ), Նայրոբիում (UNEP) և Խումբ 24- ը (G-24) Վաշինգտոնում (Արժույթի միջազգային հիմնադրամ և Համաշխարհային բանկ)։
G77-ի գործունեության հիմքում ընկած է զարգացող երկրների միջև առևտրատնտեսական, ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև նրանց համատեղ դիրքորոշման մշակումը, համաձայնեցումը և համակարգումը ՄԱԿ-ի մարմինների և նրա շրջանակներում գործող կազմակերպությունների կոնֆերանսներում և հանդիպումներում, այլ միջազգային կոնգրեսներում և ֆորումներում, որոնք նվիրված են միջազգային սոցիալ-տնտեսական հարաբերությունների խնդիրներին, ներառյալ երկրների և նրանց բնակչության կյանքի այնպիսի ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, գիտությունը և տեխնիկան։ Նման հանդիպումներում քննարկվում են նաև G77-ի անդամ չհանդիսացող երկրների և առաջին հերթին համաշխարհային հանրության զարգացած երկրների հետ տնտեսական, վարկային, ֆինանսական և տեխնիկական համագործակցության հարցեր[5]։
G77-ի հինական խնդիրներներն են.
G77-ի գործունեության հիմնական ուղղություններն են.
G77-ի անդամ երկրների համագործակցությունը «Հարավ-Հարավ» նախագծի շրջանակներում հարավի ժողովուրդների բարեկեցությունն ապահովելու նպատակ է հետապնդում և խմբի բոլոր անդամ-երկրների համար մեխանիզմ է հանդիսանում համերաշխության ու միասնության ամրապնդման և պահպանման՝ ապահովելով նրանց հավատարմությունը նախագծին և ընդհանուր նպատակի իրականացմանը։
1981 թվականին գործողությունների Կարակասյան ծրագրով մշակվել են ընդհանուր սկզբունքներ «Հարավ-Հարավ» ուղղության շրջանակներում Հարավի գագաթնաժողովների անցկացման համար։ G77-ի կողմից կազմակերպված առաջին Հարավային գագաթնաժողովը տեղի է ունեցել Հավանայում (Կուբա) 2000 թվականի ապրիլին։ Այն ընդունել է Հավանայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը։
2003 թվականի դեկտեմբերին Մարաքեշում (Մարոկկո) տեղի ունեցած Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակի կոնֆերանսում ընդունվել է Մարաքեշի հռչակագիրը և Հարավ-Հարավ համագործակցության իրականացման Մարաքեշի շրջանակները, որով սահմանվել են խմբի և մասնակից երկրների նախաձեռնություններն ու կոնկրետ գործողությունները՝ այս հարցում արդյունավետ համատեղ քաղաքականության հասնելու համար։ Երկրորդ Հարավային գագաթնաժողովը կայացել է 2005 թվականին Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հարավ-Հարավ երրորդ գագաթնաժողովը կայացել է Աֆրիկայում 2010 թվականին։
Զարգացող երկրների միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության համար G77-ի «Հարավ-Հարավ» համագործակցությանն աջակցելու նպատակով ստեղծել է Պերես-Գերերո վստահության հիմնադրամը (PGTF):
Նաև այս նախագծի նպատակն է «Հարավ-Հարավ» ուղղությամբ (այսինքն՝ զարգացող երկրների միջև) առևտրի ընդլայնումը։ Դրա համար 1989 թվականին G77-ը մշակել է զարգացող երկրների միջև Առևտրային արտոնությունների գլոբալ համակարգը (GSTP— Global System of Trade Preferences):
Նաև Չինաստանը և Չմիավորման շարժումը ակտիվորեն մասնակցում են Հարավ-Հարավ ծրագրին Համատեղ համակարգող կոմիտեի շրջանակներում՝ խթանելու զարգացող երկրների ընդհանուր առաջնահերթությունների իրականացումը և «Հարավ-Հարավ» նախագծում համագործակցության զարգացումը։
«Հարավ-Հարավ» բանակցությունների և երկխոսության նպատակը զարգացող և զարգացած պետությունների գլոբալ գործընկերության հիման վրա բոլոր երկրների զարգացման համար համագործակցությունն է։ Այս երկխոսության շրջանակներում G77-ը կոչ է անում զարգացած երկրներին հասնել ավելի մեծ ինտեգրման և համագործակցության զարգացող երկրների գլոբալ խնդիրների և համաշխարհային տնտեսական կառավարման հարցերի շուրջ։
2005 թվականի նոյեմբերին Թունիսում տեղի է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի երկրորդ փուլը, որտեղ առաջադրանքները դրվեցին՝ բոլոր զարգացող երկրների համար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և ռեսուրսների հասանելիության ապահովումը, որոնք կարևոր են աշխարհի բոլոր երկրների օգնության, խմբի անդամ երկրների կայուն զարգացման և դրված նպատակներին հասնելու համար։
Խմբին վերագրվում է ապարտեիդի դեմ ընդհանուր դիրքորոշում ունենալու և համաշխարհային զինաթափմանն աջակցելու համար[6]։ Այն աջակցել է Նոր միջազգային տնտեսական կարգին[6][7]։ Այն քննադատության է ենթարկվել էկոլոգիական նախաձեռնություններին իր նվազ աջակցության կամ բացահայտ հակադրվելու համար, որոնք խումբը երկրորդական է համարում տնտեսական զարգացման և աղքատության վերացման նախաձեռնությունների համեմատ[6][8][9]։
2020 թվականի դրությամբ խումբը ներառում է ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները (ՄԱԿ-ի դիտորդ Պաղեստին պետության հետ միասին)՝ բացառությամբ հետևյալ երկրների.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.