From Wikipedia, the free encyclopedia
Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր կամ UNEP(անգլ.՝ UNEP, United Nations Environment Programme), ՄԱԿ-ի համակարգում ստեղծված ծրագիր է, որը նպաստում է հասարակական մակարդակով բնության պահպանման կոորդինացմանը։ Ծրագիրը հիմնված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1972 թ. դեկտեմբերի 15-ի №2997 բանաձևի վրա(A/RES/2997 (XXVII): UNEP-ի հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն է՝ ի բարօրություն ներկա և հաջորդ սերունդների։ Ծրագրի նշանաբանն է. «Շրջակա միջավայրը զարգացման հետաքրքրություն-ներում»։ UNEP-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Քենիայի Նայրոբի քաղաքում։ UNEP-ը ունի նաև վեց խոշոր տարածաշրջանային կենտրոններ, ինչպես նաև գրասենյակներ բազմաթիվ երկրներում։ UNEP-ը պատասխանատու է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով էկոլոգիական խնդիրների լուծման համար։ UNEP-ի գործունեությունը ներառում է Երկրի մթնոլորտին, ջրային և վերգետնյա էկոհամակարգերին վերաբերող բազմաբնույթ նախագծեր։ Բացի այդ UNEP-ը նշանակալի դեր ունի էկոլոգիային և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային կոնվենցիների զարգացման գործում։ UNEP-ը հաճախ համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների և ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների հետ։ UNEP-ը հաճախ ֆինանսավորում է էկոլոգիական տարբեր ծրագրեր և նպաստում դրանց իրականացմանը։ UNEP-ի գործունեության շրջանակների մեջ մտնում է նաև միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի մշակումն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են պոտենցիալ վտանգավոր թունաքիմի-կատները, օդի անդրսահմանային աղտոտվածությունը և միջազգային նավարկելի ուղիների աղտոտվածությունը։ 1988 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը UNEP-ի հետ համատեղ հիմնել են կլիմայի փոփոխության մասնագետների միջկառավարական խումբ(IPCC): UNEP-ը հանդիսանում է նաև Համաշխարհային Էկոլոգիական հիմնադրամի հիմնադիրներից մեկը(GEF): UNEP-ի հովանու ներքո ամեն տարի նշվում է շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր | |
---|---|
Տեսակ | environmental organization?, organization established by the United Nations? և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Քենիա |
Հապավում | PNUMA |
Հիմնադրված | հունիսի 5, 1972 |
Գլխադասային գրասենյակ | Նայրոբի, Քենիա |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն[1] |
Կայք | unep.org(անգլ.)(արաբ.)(ֆր.)(իսպ.)(չին.)(ռուս.)(պորտ.) |
UNEP-ի կառավարման խորհուրդը կազմված է 58 պետություններից, որոնք ընտրվում են եռամյա ժամկետով։ Խորհրդում տեղերը բաշխվում են ըստ աշխարհագրական հատկանիշի։ Կառավարման խորհրդի դերը կայանում է ՄԱԿ-ի բազմաբնույթ էկոլոգիական ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունների որոշման և ՄԱԿ-ին անդամակցող երկրների միջև շրջակա միջավայրին վերաբերող հարցերում համագործակցության ապահովման մեջ։ UNEP-ի քարտուղարությունը կազմված է 890աշխատակիցներից, որոնցից մոտ 500-ը ժամանում է այլ երկրներից պայմանագրերի հիման վրա։ Քարտուղարությունը ղեկավարում է UNEP-ի քաղաքականությունը և ծրագրերի իրականացումը։ Բացի այդ քարտուղարությունը զբաղվում է մոտ 150 միլիոն ամերիկյան դոլար կազմող և գրեթե ամբողջությամբ UNEP-ի կազմի մեջ մտնող պետությունների ներդրումներից բաղկացած բյուջետային միջոցների բաշխմամբ։ UNEP –ի աշխատանքները կատարվում են հետևյալ յոթ ուղղություններով
Ներկայումս UNEP –ի գործադիր տնօրենը Ախիմ Շտայնեռն է, ով 2006 թվականին այդ պաշտոնում փոխարինել է նախկին տնօրեն Կլաուս Տոպֆերին։ Դոկտոր Տոպֆերը տնօրենի պաշտոնում ընտրվել է երկու անգամ անընդմեջ՝սկսած 1998 թվականի փետրվարից։ 2006 թվականի մարտի 15-ին ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանը բնության պահպանության Համաշխարհային միության նախկին գլխավոր տնօրեն Ախիմ Շտայնեռին նշանակեց UNEP –ի գործադիր տնօրենի պաշտոնում։ Մեկ օր անց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Անանի առաջարկությունը և հաստատեց Շտայնեռին գործադիր տնօրենի պաշտոնում։ Նշանակումը հետաքրքրությունների բախման հետ կապված առաջացրեց ոչ միանշանակ ռեակցիա, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Շտայնեռն է եղել Անանին 500.000 դոլար մրցանակ շնորհած ժյուրիի նախագահը։ Լոնդոնյան մի թերթ հայտարարեց, որ այդ նշանակումը «հետաքրքրությունների բախումից խուսափելու նպատակով առաջադրեց նոր խնդիրներ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնական անձանց նկատմամբ կիրառվող ստանդարտների հարցում»։ Գործադիր տնօրենի պաշտոնը 17 տարիների ընթացքում (1975-1992 թթ.) զբաղեցրել է դոկտոր Մուստաֆա Քեմալ Թոլբան, ում հաջողվել է էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության հարցերը դարձնել համընդհանուր քննարկման առարկա և հաջողության հասնել այդ ոլորտում։ Այդ տնօրենի օրոք UNEP-ը հասավ առավելագույն հաջողության՝ 1987 թվականին կնքելով Մոնրեալյան արձանագրությունը՝ ուղղված օզոնային շերտի պաշտպանությանը։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1972 թվականի դեկտեմբերին միաձայն քվեարկեց Մորիս Ստրոնգին UNEP-ի գործադիր տնօրեն նշանակելու համար։ Նա նաև իրականացնում էր շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային շարժման մեկնարկը հանդիսացող 1972 թվականին կայացած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի կոնֆերենցիայի, ինչպես նաև 1992 թվականին Երկրի գագաթնաժողովում պետքարտուղարի գործառույթները։ Նշանակալից է Ստրոնգի դերը էկոլոգիայի պահպանության գլոբալ շարժման զարգացման գործում։
2007՝ներառյալ 2008 թվականը, ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց դելֆինի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի միջազգային տարի։ Գաղթող տեսակների պահպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, դելֆինների պահպանության ACCOBAMS և ASCOBANS մասնագիտացված համաձայնագրերի, ինչպես նաև Կետերի և Դելֆինների պաշտպանության կազմակերպության հետ համատեղ առաջարկեցին 2007 թվականը հայտարարել «դելֆինի տարի»։ Դելֆինի տարվա պաշտոնական հովանավորը Մոնակոյի իշխան Ալբեր II, ով պաշտոնապես բացեց այն 2006 թվականի սեպտեմբերի 17-ին։ Բացի այդ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի դերում հանդես է գալիս երգիչ և The Backstreet Boys խմբի մասնակից Նիկ Կարտեր։ 2009-Բնական մանրաթելերի միջազգային տարի (ՄԱԿ-ի 61/189 բանաձև)։ 2010-կենսաբազ-մազանության միջազգային տարի (ՄԱԿ-ի 61/203 բանաձև)։
UNEP–ը հրապարակում է մեծ թվով զեկույցներ, հաշվետվություններ և տեղեկատվական հաղորդաթերթիկներ։ Օրինակ, չորրորդ Գլոբալ Էկոլոգիական Նախաձեռնությունը(ԳԷՆ-4) հանդիսանում է զարգացման և մարդկության բարօրության վերաբերյալ էկոլոգիական հաշվետվության լավ օրինակ և տրամադրում է վերլուծական նյութեր և տեղեկատվություն քաղաքագետների և ողջ հետաքրքրված հանրության համար։ ԳԷՆ-4 հիմնական գաղա-փարներից մեկն է նախազգուշացնել մարդկությանն այն մասին, որ նրանք «չեն ապրում միջոցներին համապատասխան»։ Հաշվետվությունում նշվում է, որ այն այնքան մեծ է, որ գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալը գերազանցում է հասանելի ռեսուրսների քանակությունը։ Էկոլոգիական իմպերատիվը (կամ 1 մարդուն մթերքով ապահո-վելու համար անհրաժեշտ հողի քանակությունը) կազմում է 21,9 հեկտար, այն դեպքում, երբ Երկրի կենսաբանական հնարավորությունները 1մարդու հաշվով կազմում են միջինը 15,7 հեկտար։
Կլիմայի փոփոխության էքսպերտների միջկառավարական խմբի 4-րդ զեկույցի հրապարակումից հետո,2007 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից ընթերցված և ևս 46 երկրի աջակցություն ստացած «գործողությունների անցնելու փարիզյան կոչը», առաջարկում էր փոխարինել UNEP–ը առավել արդյունավետ և ուժեղացված վերահսկողությամբ կազմակերպությամբ՝ Միացյալ Ազգերի Էկոլոգիական Կազմակերպությամբ (UNEO) , որը պետք է զարգանա առողջապահության համաշխարհային կազմակերպության հիման վրա։ 46 աջակից երկրների շարքում էին Եվրամիության երկրնե-րը, բայց չկային ԱՄՆ, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Չինաստանը, որոնք արտանետում են առավելագույն քանակությամբ ջերմոցային գազեր։
UNEP–ը հովանավորում է արևային էներգիայի օգտագործման զարգացմանն ուղղված ծրագրերը՝ նկատելի զեղչեր կիրառելով արևային պանելների ձեռքբերման համար, դրանով իսկ նպաստելով սպառողների համար գների նվազմանը և մեծացնելով այդ պանելները ձեռքբերելու ցանկություն ունեցողների թիվը։ Այդպիսի նախագծի ակնառու օրինակը Հնդկաստանում արևային պանելների փոխառությամբ ձեռքբերման ծրագիրն է, որն օգնել է 100.000 մարդու։ Այս ծրագրի հաջողությունը հանգեցրեց նմանօրինակ նախագծերի իրականացման այլ զարգացող երկրներում՝ Թունիս, Մարոկո, Ինդոնեզիա և Մեքսիկա։ UNEP–ը ֆինանսավորում է նաև Մերձավոր Արևելքում ճահճոտ տարածքների պահպանութ-յան նախագծերը։ 2001 թվականին UNEP–ի մասնագետները անցկացրեցին ճահճոտ տարածքների պահպանությանն ուղղված արշավ և հրապարակեցին արբանյակից կատարված լուսանկարները, որոնք ցույց էին տալիս, որ ճահճոտ տարածքների 90%-ն արդեն ոչնչացվել է։UNEP–ի ճահճոտ տարածքների էկոլոգիապես որակյալ կառավարման նպատակով մշակված «Իրաքի ճահճոտ վայրերի էկոլոգիական կառավարման աջակցության» ծրագիրը մեկնարկեց 2004 թվականին։
2008 թվականի մարտի 16-ի UNEP –ի հայտարարության համաձայն սառցադաշտերը հալվում են ռեկորդային արագությամբ և դրանցից շատերը կարող են անհետանալ մի քանի տասնամյակ հետո։ 30 տարբեր սառցադաշտերի հետազոտության արդյունքների համաձայն պարզ է դարձել, որ սառցադաշտերի հալումը առավելագույնն է եղել 2006 թվականին։ Համա-ձայն վերջին տեղեկատվության 2006 թվականին սառցադաշտերը կրճատվել են միջինը 4.9 ոտնաչափ։ Առավելագույն փոքրացում արձանագրվել է 2006 թվականին Բրեյդալբլիկկբրեա սառցադաշտում և կազմել է 10.2 ոտնաչափ։ Նախկինում(1980 թվականից մինչև 1999 թվականը) սառցադաշտերըկրճատվում էին տարեկան միջինը մեկ ոտնաչափ, բայց նոր հազարամյակից սկսած կրճատումը ավելացել է տարեկան միջինը 20 մատնաչափ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.