Վիքիլուրերի հոդված From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Շիրակ (ֆր.՝ Jacques René Chirac, նոյեմբերի 29, 1932[1][2][3][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - սեպտեմբերի 26, 2019[6][7][8][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահը 1995 թվականից մինչև 2007 թվականը։
Ժակ Շիրակի ծնողներ Աբել Ֆրանսուա Շիրակն (1893-1968) ու Մարի-Լուիզա Վալետը (1902-1973) ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին։ Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որ բնակվել են Լիմուզանում։ Ժակ Շիրակը եղել է ընտանիքի միակ երեխան (քույրը մահացել է վաղ տարիքում)։
Ժակ Շիրակը սովորել է Կառնո և Լյուդովիկոս Մեծի լիցեյներում, երեք ամիս աշխատել է փոխադրանավում։ Ծառայել է ֆրանսիական բանակում, 1956-1957 թվականներին մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և Վարչության ազգային դպրոցում (1957)։ Ուսումն ավարտելուց հետո դարձել է պետական ծառայող (Հաշվիչ պալատի հաշվեստուգիչ, 1959 թվական), ապա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երիտասարդ տարիքում տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը։ 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ։ 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին։ Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել։
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել 12 տարի։ Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.