Ֆրանսիայի Ազգային ժողով
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային ժողով (ֆր.՝ Assemblée nationale), Ֆրանսիայի երկպալատանի պառլամենտի ստորին պալատն է։ Վերին պալատը կոչվում է Սենատ ("Sénat")։ Ֆրանսիայի ազգային ժողովի անդամներին կոչում են députés "պատգամավոր" կամ "ներկայացուցիչ" հայերենով։
Ֆրանսիայի Ազգային ժողով ֆր.՝ Assemblée nationale | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Ստորին պալատ, օրենսդիր իշխանություն և assembly? |
Պատմություն | |
Հիմնադրված | դեկտեմբերի 9, 1958 |
Նախորդ | National Assembly of the 4th Republic? |
president of the French National Assembly? | Yaël Braun-Pivet? |
Ղեկավարում | |
Նախագահ | Կլոդ Բարտոլոն, Սոցիալիստական կուսակցություն սկսած 26 Հունիս 2012 |
Կազմը | |
Նստատեղեր | 577 |
Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն
Վստահություն և առաջարկ
Ընդդիմադիր կուսակցություններ
Այլ
|
Հանդիպումների վայր | |
assemblee-nationale.fr(ֆր.) |
Կազմված է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են երկու փուլային համակարգով։ Մեծամասնության համար հարկավոր է 287 ձայն։ Ժողովը ղեկավարում է նախագահը, ով որպես կանոն մեծամասնական կուսակցությունից է։ Ազգային ժողովը ձևավորվում է 5 տարով։ Սակայն երկրի նախագահը կարող է ցրել ազգային ժողովը և նշանակել նոր ընտրություններ։ Նախագահը չի կարող ևս մեկ անգամ ցրել ազգային ժողովը, եթե նա դա արել է վերջին տասներկու ամիսների ընթացքում։
Ֆրանսիայի սահմանադրությամբ գործադիրի իշխանությունը մեծապես ընդարձակվեց խորհրդարանի հաշվին[1]։
Հանրապետության նախագահը կարող է որոշում ընդունել լուծարել Ազգային ժողովը և նոր ընտրություններ նշանակել։ Սա նշանակում է, որ Ազգային ժողովը չի կարող այլ քաղաքական ուղղություն որդեգրել։ Վերջին անգամ Ազգային ժողովը լուծարել է Ժակ Շիրակը 1997 թվականին, որպեսզի մեծացնի վարչապետ Ալեն Ժյուպեի հեղինակությունը, այնուամենայնիվ րա պլանները ձախողվեցին և նոր ընտրված Ազգային ժողովը ընդդիմացավ Շիրակին։
Ազգային ժողովը կարող է պաշտոնանկ անել գործադիր կառավարությանը (վարչապետ և նախարներ) անվստահություն ներկայացնելու միջոցով (motion de censure): Այս պատճառով կառավարությունը պետք է կազմված լինի Ազգային ժողովի մեծամասնական կուսակցությունից կամ դաշինքից։ Նախագահը և Ազգային ժողովը կարող են լինել տարբեր ընդդիմադիր կուսակցություններից։ Այսպիսի իրավիճակը կոչվում է համաբնակություն։ Այսպիսի իրավիճակ գրանցել է երեք անգամ (երկու անգամ Միտերանի ժամանակը, մեկ անգամ` Շիրակի), և ներկայումս հազվագյուտ երևույթ է, քանի որ նախագահը և Ազգային ժողովն ընտրվում են միևնույն ժամկետով։
Չնայած կառավարության անվստահության հարցը հաճախ բարձրացվում է ընդդիմության կողմից, այն չի ընդունվում, ավելի շատ հռետորաբանության համար է, և Ազգային ժողովի կողմից գրեթե կառավարությանը անվստահություն չի բարձրացվել[2]։ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության կազմավորումից հետո միայն մեկ անգամ է կառավարությանը անվստահություն հայտարարվել 1962 թվականին, որպես բողոք նախագահի ընտրությունների հանրաքվեով լուծման հարցի[3] և նախագահ Շառլ դը Գոլը լուծարեց Ազգային ժողովը մի քանի օր անց[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.