From Wikipedia, the free encyclopedia
Զևս[31] (հին հունարեն՝ Ζεύς, Զէոս, միկենյան di-we "Դիյ"[32], նոր հունարեն՝ Δίας, Դիաս, անգլերեն արտասանությամբ /ˈzjuːs/ or /ˈzuːs/)՝ հին հունական առասպելաբանությունում[33] երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը» (πατὴρ ἀνδρῶν τε θεῶν τε, Pater Andron te theōn te), ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։
Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի)։
Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։
Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։
Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։
Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։
Շատ ավանդույթներում նա ամուսնացած է Հերայի հետ, թեև Դոդոնայի գուշակը նշում է Դիոնաին, որպես նրա կնոջը։ Ըստ Իլիադի, նա Աֆրոդիտեի հայրն է և Դիոնայի ամուսինը։ Նա հայտնի էր իր էրոտիկ համարձակ արարքներով։ Դրանք հանգեցրել են բազմաթիվ աստվածների ու հերոսական զավակների ծնունդների, այդ թվում են՝ Աթենքը, Ապոլլոն և Արտեմիսը, Հերմեսը, Պերսեփոնեն (Դեմետրայից), Դիոնիսոսը, Պերսևսը, Հերակլեսը, Հելենե ն Տրոյայից, Մինոսը, և Մուսաները (Մնեմոսինեից)։ Հերայից նա ունեցել է Արեսին, Հեբեին և Հեփեստոսին։
Ինչպես Ուոլտեր Բյորկերտն էր նշում իր "Հունական Կրոնը" գրքում, "Նույնիսկ աստվածները, որոնք ոչ մի արյունակցական կապի մեջ չէին նրա հետ, կոչում էին իրեն Հայր, և բոլոր աստվածները վեր էին կենում նրա ներկայությամբ"։ Հույների համար նա եղել է աստվածների թագավոր, ով վերահսկում էր տիեզերքը։ Պավսանիացին նկատում է, որ "Սա Զևսն է, թագավորն երկնքի" ասացվածքն տարածված էր բոլոր մարդկանց մոտ։ Հեսիոդոսի Թեոգոնիայում, Զևսն էր հատկացնում տարբեր աստվածներին իրենց դերերը։ Իսկ Հոմերյան Օրհներգում նա հիշատակվում էր որպես աստվածների ցեղապետ։
Նրա խորհրդանիշերն էին՝ կայծակ, արծիվ, ցուլ, վահան, երկկողմանի կացինը (լաբրիս) և կաղնի։ Ի հավելումն իր հնդեվրոպական ժառանգմանը, դասական «ամպ-ստեղծողին, հավաքողին» ((հուն.)Νεφεληγερέτα, Nephelēgereta), նաև ստանում է որոշակի սրբապատկերային հատկանիշներ հնագույն Մերձավոր Արևելքի մշակույթներից, ինչպիսիք օրինակ՝ գավազանը ձեռքին։ Զևսը հաճախ պատկերված էր լինում հունական արվեստագետների մեջ մեկ կամ երկու կեցվածքով. կանգնած, առաջ քայլելիս, կայծակը իր աջ ձեռքում, կամ վեհ նստած։
Զևսն հասկացվում էր, որպես «կրակ», «թեժ նյութ, սուբստանցիա», բնակվելով եթերի մեջ, երկնքի իշխանությամբ, կազմակերպում էր տիեզերական և հասարակական կյանքի կենտրոնացումը։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, և հենց նա է ներդրել մարդկանց մեջ ամոթն ու խիղճը։
Զևս - ահռելի պատժող ուժ է, երբեմն նրան ասոցացնում են ճակատագրի հետ, երբեմն էլ նա ինքն է հանդես գալիս որպես էակ, ով ենթակա է Մոյրաներին – ճակատագրին։ Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի միջոցով։ Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից։ Նա քաղաքային կյանքի հովանավորն էր, նեղացածների, վիրավորվածների պաշտպանն էր, աղերսողների հովանավորն էր։ Նվիրել էր մարդկանց օրենքները, սահմանել էր և հաստատել է արքաների իշխանությունը և լիազորությունները, նաև պահպանում էր ընտանիքը և օջախը, հետևում էր, որ պահպանվեն ավանդույթները և սովորույթները։ Նրան հնազանդվում էին մյուս աստվածները։
Բացի այս տարբերակից, գոյություն ունի ևս մի քանի վարկածներներ.
Զևսի կամքով ժայռին գամված Պրոմեթևսի առասպելը շարադրված ըստ Էսքիլեսի "Պրոմեթևսը շղթայված" ողբերգության։ Մի հատված.
Բայց տիտանը հավերժ չպիտի տառապի։ Նա գիտի, որ չար ճակատագիրը վրա կհասնի հզորազոր շանթարձակին։ Եվ չի խուսափի նա իր ճակատագրից։ Գիտի Պրոմեթևսը, որ Զևսի իշխանությունը հավերժ չէ. կտապալվի նա բարձրագահ արքայական Օլիմպոսից։ Պատգամախոս տիտանը գիտի նաև այն մեծ գաղտնիքը, թե Զևսն ինչպես կարող է խուսափել այդ չար ճակատագրիգ, բայց գաղտնիքը չի հայտնում Զևսին։ Ոչ մի ուժ, ոչ մի սպառնալիք, ոչ մի տառապանք չի կարող այդ գաղտնիքը կորզել հպարտ Պրոմեթևսի շուրթերից։
Վերջապես, այն հերոսը, որին վիճակված է ազատագրել Պրոմեթևսին, իր թափառումների ընթացքում հասնում է այստեղ՝ երկրի ծայրը։ Այդ հերոսը Հերակլեսն է՝ ուժեղագույնը մարդկանցից, մեծազոր՝ որպես աստված։ Նա սոսկումով է նայում Պրոմեթևսի տառապանքներին, և կարեկցանքը համակում է նրան։ Վրա հասավ ազատագրման պահը։ Բարձրագահ Օլիմպոսից այդտեղ սուրաց արագոտն Հերմեսը։ Փաղաքշուշ խոսքով դիմեց մեծազոր Պրոմեթևսին, և անհապաղ ազատություն խոստացավ, եթե բաց անի այն գաղտնիքը, թե Զևսն ինչպես պիտի խուսափի չար ճակատագրից։ Համաձայնեց, վերջապես, մեծազոր Պրոմեթևսը գաղտնիքը բագ անել և այդպես խոսեց. -Թող շանթարձակը կնության չառնի ծովային աստվածուհի Թետիսին, քանի որ ճակատագիրի աստվածուհիները՝իմաստուն մոյրաները, այդպիսի վիճակ են հանել Թետիսի համար, ով էլ լինի նրա ամուսինը, միևնույն է, Թետիսը նրանից մի զավակ կունենա, որ հորից էլ զորեղ կլինի։ Թող աստվածները Թետիսին կնության տան հերոս Պելևսին։ |
Նկար | Առասպել | Այլաբանություն |
---|---|---|
|
Թաքնված մարդասպան հորից, մանուկ Զևսին կերակրում է այծ Ամալթեա։ Երեխան մեծանում է Իդա լեռան լանջերին (Կրետե), նիմփաները կերակրում են նրան վայրի մեղրով ու այծի կաթով։ Նա պատկերված է հովվերգության մթնոլորտում, պառկած է օրորոցի մեջ և շրջապատված է նիմփա- դաստիարակչուհիներով։ Այլ տարբերակ - երեխան նիմփաների ձեռքում է, որոնք բերում են նրա բերանին կաթի կուժ, մինչդեռ մյուսները հավաքում էին վայրի մեղր, իսկ հովիվը կթում է այծին։ Այծը նաև կարող է սնուցել Յուպիտերին։ | |
|
Յուպիտերը նստած է անկողնու վրա, Յունոնան գրկախառնված է նրան։ Երկուսն էլ կարող են լինել կիսամերկ։ Մերձակայքում պատկերված է լինում արծիվ ու սիրամարգ, երկու աստվածների խորհրդանիշ։ Յունոնան կարող է գոտևորված լինի Վեներայի գոտիով։ | Սիրո իշխանության այլաբանություն է։ |
|
Պատկերված է նստաց Յուպիտերի արձանը, ով բռնում է գավազանը, իսկ կողքին նստած է նրա արծիվը։ Արջևի պլանում պատկերված է վառվող կրակով խորանը։ Կռապաշտները (հնարավոր է Իդա լեռան աղջիկներ) աղոթում են քուրմի ղեկավարության ներքո, կամ էլ զոհաբերություն են կատարում։ | |
Աստվածների և հսկաների պայքար | ||
|
Զևսը չճանաչված լինելով հայտնվում է տարեց զույգերի տանը։ | Ողորմած աստուած, թույլերի և աղքատների պաշտպան։ |
|
Նախկին սիրուհին աղերսում է երկնակյացին խնայել նրա տղային՝ Աքիլլեսին։ Նա գրկում է, նստած իր գահին, տիրոջ ծնկները։ Սյուժեն բնութագրված է Հոմերոսի մոտ։ | |
Յուպիտեր և Հանիմեդ |
Որպեսզի առևանգի գեղեցիկ երիտասարդին, Զևս վերափոխվում է մի հսկա արծվի։ | |
|
Որպեսզի առևանգի գեղեցիկ իշխանուհուն, վերափոխվում է մի ցուլի։ Աղջիկը հիանում է իր գեղեցկությամբ և նստում նրա վրա, իսկ նա նետվում է ծովը և տանում է նրան իր հայրենի կղզից։ | |
|
Որպեսզի տիրանա անհասանելի գեղեցկուհուն, Զևս վերափոխվում է մի գեղեցիկ կարապի, ում նա թողեց մոտ գալ և խաղալ իր հետ։ Նա լույս աշխարհ բերեց Պոլիդևկին և Հեղինեին։ | |
|
Որպեսզի տիրանա գեղեցկուհուն, ով կողպված է մեղքի պատճառով ստորգետնյա «բունկերի» մեջ, Զևս վերափոխվում է և դառնում է ոսկե անձրև և այդպիսով հոսում է առաստաղի միջոցով և հայտնվում է նրա անկողնում։ Նկարների մեջ հաճախ կա նաև պատկերված պառավ- աղախին։ Այս դեպքում, ոսկե անձրևը ունի երկու բացատրություն. ուղիղ, համաձայն առասպելին՝ աղջկա համար, և փողի /գումարի ալիգորիա, որը փափկեցնում է ցանկացած տիկնոջը՝ պառավի համար։ | |
|
Որպեսզի տիրանա կռվասեր մենադուհուն, Զևս վերափոխվում է նրանց ավանդական ուղեկից- սատիրի։ | |
Իո և ամպը | Որպեսզի տիրանա գեղեցկուհուն, Զևս վերափոխվում է և դառնում է ամպ։ | |
Աստծո անունը ուղղական հոլովում ՝ Ζεύς Զևս է / zdeús։ Այն հոլովում է հետևյալ կերպ. Ζεῦ Zeû կոչական հոլով, Δία Día հայցական հոլով, Διός Diós սեռական հոլով, Διί Dií տրական հոլով։ Կենսագիր Դիոգենես Լաերտուս «Pherecydes of S yros» մեջբերումների մեջ օգտագործում էր Ζάς անունը, որպես ուղղագրություն։ Zeus դա հունական շարունակություն է Di̯ēus՝ Պրոտո Հնդեվրոպական ցերեկային երկնքի աստծո անվանը, նաև կոչվել էր Dyeus ph2tēr («Երքնային Հայր»)։ Աստվածն հայտնի էր Rigveda անունով (վեդայական սանսկրիտ Dyaus / Dyaus Pita), լատիներենից (Jupiter, որն առաջացել է Iuppiter ՝ Պրոտո հնդեվրոպական կոչական հոլովում գտնվող dyeu-ph2tēr բառից), բխող dyeu արմատից («փայլ» և իր բազմաթիվ ածանցյալներով, «Երքնային Աստված»)։ Զևսը միակ աստվածն է օլիմպիական պանթեոնում, ում անունը ունի նման թափանցիկ հնդեվրոպական ստուգաբանություն։ Միկենյան հունարենում ամենավաղ հաստատված անունի ձևերից էր, di-we և di-wo, որ գրված էր գծային վանկային ձեռագրով։
Ըստ Կոթի ելույթից, դասական բանասերները հաշվառում էին երեք[36] Զևս՝
Հունարեն անվանումը | Ռուսերեն անվանումը | Նշանակությունը |
Δάν | Дан | Դորիական ուղղագրությամբ |
Δήν | Ден | Զևս անվան ուղղագրությունը[37] |
Δῖος | Дий | Զևսի անունը[38] |
Δίς | Дис | Զևս անվան ուղղագրությունը[37] |
Ζάν | Зан | Դորիական ուղղագրությամբ[39] |
Ζάς | Зас | Զևս անվան բարբառային ուղղագրությունը[40] |
Ζήν | Зен | Զևս անվան ձևերից մեկը[41] |
Ζής | Зес | Զևս անվան ուղղագրությունը[37] |
Τάν | Тан | Կրետական ուղղագրությունը |
Աստվածային երեխաներ
|
Կիսաստվածներ / մահկանացու երեխաներ
|
Զևսը ավանդաբար պատկերված է որպես հասուն տարիքի, դեմքի ազնվական գծերով տղամարդ, եզերված խիտ գանգուրներով։ Ավելի ուշ նկարիչների ստեղծագործություններում, հատկապես Նոր Ժամանակի վարպետների մոտ, նա սիրո պատմությունների, կանանց գերող ու լքող և բազմաթիվ կերպարանքներ ունեցող հերոս է։
Զևս օժտված էր ոչ միայն ուժով և արիությամբ, նա կարող էր ցանկացած ժամանակ փոխել իր արտաքին տեսքը և վերափոխվել ամեն ինչի։
Սիրուհիները սովորաբար պահպանում են մարդու կերպարը, սակայն Կալիստոին նա վերափոխում է էգ արջի, իսկ Իոին՝ կովի։ Երբեմն նրան երկրպագում էին բզեզի[85] տեսքով։
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Ομβριος | Ombrius | Անձրևային |
Ὑετιος | Hyetius | Անձրևային |
Αφεσιος | Aphesius | Ազատ (անձրև) |
Σκοτιτας | Scotitas | Մութ, մռայլ |
Κεραυνιος | Ceraunius | Կայծակնաին, կայծակի հարված |
Αστραπαιος | Astrapaeus | Կայծակնաին |
Καταιβατης | Cataebates | Նվազող |
Λαβρανδευς | Labrandeus | Բուռն, Կատաղած |
Μαιμακτης | Maemactes | Փոթորկոտ |
Ευηνεμος | Evenemus | Ուղեկցող քամի |
Κονιος | Conius | Փոշոտ |
Ικμαιος | Icmaeus | Խոնավ |
Λιμενοσκοπος | Limenoscopus | Նավակայանի դիտող |
Βασιλευς | Basileus | Թագավոր, գլխավոր, ղեկավար |
Ὑπατος | Hypatus | Գերագույն, ամենա բարձր |
Ὑπσιστος | Hypsistus | Գերագույն, ամենա բարձր |
Κορυφαιος | Coryphaeus | Գլխավոր, առաջնորդ |
Κτησιος | Ctesius | Տնային, սեփական |
Ἑρκειος | Herceius | Բակում |
Βουλαιος | Bulaeus | Խորհրդի, խորհուրդ տվող |
Τελειος | Teleus | Ամուսնության ծեսեր |
Αμβουλιος | Ambulius | Խորհրդական |
Μοιραγετης | Moiragetes | Ճակատագրի առաջնորդ |
Κλαριος | Clarius | Լոտերի |
Σημαλεος | Semaleus | Նշաններ տվողն |
Μηχανευς | Mechaneus | Հնարող |
Κοσμητης | Cosmetes | Պատվիրատու |
Επιδωτης | Epidotes | Լավություն պարգևոց |
Πλουσιος | Plusius | Հարստության |
Θεος Αγαθος | Deus Agathus | Լավություն պարգևոց |
Φιλιος | Philius | Բարեկամության |
Ξενιος | Xenius | Հյուրընկալող օտարին |
Ἱκεσιος | Hicesius | Աղերսական, աղերսող |
Φυξιος | Phyxius | Գաղթի, ապաստան |
Σωτηρ | Soter | Փրկիչ, առաքիչ |
Μειλιχιος | Milichius | Ողորմած |
Απημιος | Apemius | Հառութք |
Παλαμναιος | Palamnaeus | (Պատժող) մարդասպաններին |
Καθαρσιος | Catharsius | Ծիսական մաքրություն |
Προστροπαιος | Prostropaeus | Աղտոտվածության խառատ |
Πανελληνιος | Panhellenios | Բոլոր հույների /ն / համար |
Πολειυς | Poleus | Բոլոր քաղաք -պետությունների |
Λαοιτης | Laoites | Մարդկանց |
Ελευθεριος | Eleuthereus | Ազատության |
Στρατιος | Stratius | Պատերազմի, մարտական |
Αρειος | Areus | Պատերազմի, մարտական |
Σθενιος | Sthenius | Ուժի, հզորության |
Τροπαιος | Tropaeus | Ստացված չվերթ, պարտությունները |
Φυξιος | Phyxius | Չվերթին նպաստող, աքսորել |
Σωσιπολις | Sosipolis | Քաղակի փրկիչ |
Χρυσαορευς | Chrysaoreus | Ոսկե Սուր |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Ὑμηττιος | Hymettius | Հիմետոսցի (լեռ) |
Παρνηθιος | Parnethius | Պառնասցի (լեռ) |
Ανχεσμιος | Anchesmius | Անքեսմոս լեռից |
Νεμειος | Nemeus | Նեմեացի |
Λαρισαιος | Larisaeus | Լարիսից |
Απεσαντιος | Apesantius | Ապեսաս լեռից |
Κροκεατος | Croceatus | Կրոկեացի |
Ιθωματος | Ithomatus | Իթոմե լեռից |
Ολυμπιος | Olympius | Օլիմպիացի, Օլիմպոս լեռից |
Λυκαιος | Lycaeus | Լիքաոսցի լեռից |
Κιθαιρωνιος | Cithaeronius | Կիթաիրոն լեռից |
Λαφυστιος | Laphystius | Լափիստիոս լեռից |
Κηναιος | Cenaeus | Կենաիոսցի (հրվանդան) |
Αινησιος | Aenesius | Աինոս լեռից |
Ολυμπιος | Olympius | Օլիմպիացի, Օլիմպոս լեռից |
Δωδωναιος | Dodonaeus | Դոդոնայից |
Πελασγιος | Pelasgius | |
Πελασγικος | Pelasgicus | Պելասգիանցի |
Δικταιος | Dictaeus | Դիկտե լեռից |
Αταβυριος | Atabyrius | Ատաբիրիս լեռից |
Καριος | Carius | Կարիացի (մարզ) |
Λαβρανδευς | Labrandeus | Լաբրանդացի, Կարիա |
Λαβραυνδηνος | Labraundenus | Լաբրանդացի, Կարիա |
Καπετωλιον | Capetoline | Կապիտոլացի, Հռոմեացի |
Βουλαιος | Bulaeus | Խորհուրդի դահլիճից |
Αγοραιος | Agoraeus | Շուկայից |
Σκοτιτας | Scotitas | Մթությունից (կաղնե անտառից) |
Λευκαιος | Leucaeus | Սպիտակ բարդիների պուրակից |
Λυκαιος | Lycaeus | |
Λεχεατης | Lecheates | Գայլերից |
Απομυιος | Apomyius | Ծննդարանից |
Κλαριος | Clarius | Լոտերի |
Τελειος | Teleus | Զարգացած |
Μεσσαπευς | Messapeus | Մեսապևս (Սպարտայի հերոս) |
Αρισταιος | Aristaeus | Արիստաիոս (Կեոսի հերոս) |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Οσογωα | Osogoa | Կարիացի աստված |
Αμμων | Ammon | Ամոն, եգիպտական աստված |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Καππωτης | Cappotes | --- |
Χαρμων | Charmon | --- |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Ολυμπιειον | Olympeum | Զևսի տաճար Օլիմպիոսում |
Νεμειον | Nemeum | Զևսի տաճար Նեմեոսում |
Λυκαιον | Lycaeum | Զևս Լիկաիոսցու տաճար |
Χρυσαορεων | Chrysaoreum | Զևս Քրեսաորցու տաճար |
Ολυμπια | Olympia | Օլիմպական Խաղեր, Փառատոն |
Ολυμπιεια | Olympia | Օլիմպական Խաղեր, Փառատոն |
Νεμεα | Nemea | Նեմեյան Խաղեր, Փառատոն |
Ιθωμαια | Ithomaea | Զևս Իթոմասցու փառատոն |
Λυκαια | Lycaea | Զևս Լիկաիոսցու Փառատոն և Խաղեր |
Ελευθερια | Eleutheria | Զևս Էլեթերիացու Փառատոն և Խաղեր |
Δαιδαλα | Daedala | Փառատոն (Զևսի կամ Հերայի) |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Μαιμακτηριων | Maemacterian | Զևսի ամիս Մաիմակտերիոս |
Նրան նվիրված է Հոմերի XXIII օրհներգը, Կալիմահի I օրհներգը և Օռփիկների XV օրհներգը։ Զևսի և կուրետների ծննդյան մասին խոսվում էր Տելեստոի մելիքեսյան պոեմում, Ֆիլիսկի կատակերգության մեջ և Տիմեսիփեի "Զևսի ծնունդ" ողբերգության մեջ։ Հոմերի մոտ նա շանթարձակ, բարձրաղմուկ, ամպաքշող, անձրև և տեղատարափ ուղարկող է։ Էվգեմերի մտածմունքով, Հունաստանի աստվածները ի սկզբանե եղել էին թագավորներ, հերոսներ, նվաճողներ կամ բարերարներ, հետագայում աստվածացնում են։ Օրինակ Էվգեմերն պնդում է, որ Զևսը մեծ ռազմիկ էր, հնագույն Կրետեի թագավոր, իսկ նրա գերեզմանը Կնոսում, ցույց էին տալիս հետաքրքրվողներին։
Զևս –հռոմեական Յուպիտեր։ Օլիմպոսի աստվածների կյանքի պատկերը տրվազ է ըստ Հոմերոսի ասեղծագործության՝ "Իլիականի" և "Ոդիսականի"։ Այդ երկերում փառաբանված են տոհմատիրական արիստոկրատիան և նրա գլուխ կանգնած բասիլևսները՝ իբրև բոլորից լավ, մնացած ժողովրդից շատ ավելի բարձր կանգնած անձինք։ Օլիմպոսի աստվածները արիստոկրատներից և բասիլևսներից տարբերվում են միայն անմահությամբ, ամենազորությամբ և հրաշքներ գործելու կարողությամբ։ Զևսն էլ մի բասիլևս է, որ տիրում է ամբողջ երկրին ու երկնքին, հենվելով աստվածների արիստոկրատիայի վրա։ Պոսեյդոնը ևս Զևսի նման իդեալականացված բասիլևս է։ Նա իշխում խ ծովի վրա՝ շրջապատված ծովային աստվածների արիստոկրատիայով։ Ուրեմն, աստվածների մեջ ևս, ինչպես մարդկանց, մենք տեսնում ենք բասիլևսներ, որոնցից յուրաքանչյուրը իշխում է իր ասպարեզում։ Զևսը տիրում է երկրին ու երկնքին, Պոսեյդոնը՝ ծովին, իսկ Հադեսը՝ ստորերկրյա թագավորությանը։ Հունաստանի կրոնի մեջ ցայտուն կերպով արտահայտված է նրա դասակարգային բնույթը։
Շատ աստվածներ կարող էին ներկայացնել իրական պատմական անձանց, իսկ պատմական իրադարձությունները՝ գրի բացակայության պատճառով, դարձան դիցաբանական սյուժե։
Չնայած այն բանին, որ ամենա շատ պատգամախոսական տաճարներ (օռակուլ), որոնք որպես կանոն, նվիրված էին լինում Ապոլլոնին, տարբեր հերոսներին կամ աստվածներին, ինչպիսիք են Թեմիսը, գոյություն ուներ մի քանի պատգամախոսական տաճարները, որոնք նվիրված էին եղել Զևսին։
Զևսի Դոդոնի պատգամախոսական տաճարը Էպիրոսում, որտեղ կար ապացույց կրոնական գործունեությանը մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից, կենտրոնացած էր սուրբ կաղնու վրա։ "Ոդիսականում" (մոտ 750 մ.թ.ա.), գուշակությունը կատարել են բոբիկ քրմերը՝ որոնք կոչվում էին Selloi, պառկաց գետնին և դիտարկելով տերևների և ճյուղերի սոսափյունը։ Այդ ժամանակին Հերոդոտոսը գրել էր, որ Դոդոնում կին քրմերը, որոնք կոչվում էին peleiades ("աղավնիներ") փոխարինել էին տղամարդկ քրմերին։
Դոդոնում Զևսի կինը համարվում էր Դիոնան՝ ում անունը Զևս անվան կանացի ձևն էր, այլ ոչ թե Հերան։ Նրա կարգավիճակը, որպես տիտանուհի, ենթադրում է, որ նա կարող էր լինել ավելի հզոր, քան նախաՀունական աստվածները, և թերևս, պատգամախոսական տաճարի իրական բնակիչ։
Սիվայի Ամմոն պատգամախոսական տաճարը, գտնվում էր Եգիպտոսի արևմտյան անապատում։ Հերոդոտոսը նշում է իր գրարումներում, որ կար խորհրդակցություններ Զևսի Ամմոնի հետ, պարսկական պատերազմի ժամանակ։ Զևս Ամմոնը հատկապես սիրված էր Սպարտայում, որտեղ գոյություն ուներ նրա տաճարը։ Հետագայում Ալեքսանդրն է արշավում, խորհրդակցության համար Սիվայի պատգամախոսական տաճարը, որտեղ նրա աչքին երևում է Լիբյան Սիբիլը։
Զևսը նույնացվել է հռոմեական Յուպիտերի հետ և ասոցացվել է չտարբերակված դասական երևակայությամբ այլ աստվածների հետ, օրինակ՝ Եգիպտական Ամմոնի և Էտրուսկական Տինիայի հետ։ Նա, Դիոնիսոսի հետ միասին, կլանել էր Ֆրիգյան գլխավոր աստծո՝ Սաբազիոսի դերը, որը հայտնի էր հռոմում Սաբազիոս անվամբ։ Սելևկյան իշխան՝ Անտիոքոս IV Եպիֆանես, կանգնեցրել էր Երուսաղեմի Հուդյան տաճարում Զևս Օլիմպիացու արձանը։ Հելենիացած հրեաները կոչվում էին այդ արձանը՝ Baal Shamen (անգլերեն, Տերն երկնքի)։ Հայկական դիցաբանության մեջ նրան համապատասխանում է մեծն Արամազդ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զևս» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.