From Wikipedia, the free encyclopedia
Ռադամանտուս, (հին հունարեն՝ Ῥαδάμανθυς,- հին հունական դիցաբանության մեջ համարվում է Զևսի և Եվրոպայի որդին[4], Մինոսի և Սարպեդոնի եղբայրը։ Համաձայն բանաստեղծ Կինեֆոնի, Ռադամանտուսը Հեփեստոսի, ով Տալի որդին էր, իսկ սա էլ Կրետեի որդին էր[5]։
Ծնվել է Կրետեում, որտեղ ցլի կերպարանքով Զևսը փախցրեց Եվրոպային։ Կրետեի արքա Աստերիոնը, ամուսնանալով Եվրոպայի հետ, որդեգրեց նրա երեխաներին[6]։ Աստերիոնը մահացավ անժառանգ և նրանց թողեց իր իշխանությունը։ Ռադամանտուսը, հռչակված լինելով իր արդարությամբ՝ կրետացիներին օրենքներ տվեց[7][8]։
Համաձայն Ցեցի, նա սպանել է եղբորը և վտարվել։ Հայրենիքից վտարված լինելով[9], նա բնակություն է հաստատել Օկալեում, որը Բեոթիայում էր, և ամուսնացել է Հերակլեսի մոր՝ Ամֆիտրիոնի այրի Ալկեմնայի հետ[10][11]։ Նրա որդիներն են Գորտինը և Էրիիթրեան[5]։
Մահից հետո, նա իր արդարության համար Մինոսի և Էակոսի հետ դարձել է դատավոր անդրշիրիմյան աշխարհում - Հադեսի հետ[12][13]։ (Մեկ այլ վարկածով - Էլիզեայում Քրոնոսի հետ[11][14].) Ապրում է Ելիսեյան դաշտերում կամ Օրհնյալների կղզիներում։ Ըստ Հոմերոսի, կապված է ֆեակների հետ, բայց պարզ չէ՝ ինչպես[15]։
Նրա հրահանգները ուրվագծված են Հեսիոդոսի պոեմում («Մեծ չարչարանքներ»)։ Կրետեի նույնանուն ողբերգության գործող անձն է։ Նրա անունը դարձել է խիստ դատավորի անվանական[16]։
Համաձայն պատմաբան Էֆորիոսի, եսել է անգամ հին Ռադամանտուս, ով առաջինն է միավորել Կրետեի քաղաքները և քաղաքակրթել այն, հաստատել կանոններ, սահմանելով դրանք, ինչպես ինքն է ասում՝ ստացած Զևսից։ Իսկ Մինոսը, ապրելով ավելի ուշ, ընդօրինակել է նրան[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.