From Wikipedia, the free encyclopedia
Էակոս (հին հունարեն՝ Αἰακός)՝ հին հունական դիցաբանության մեջ՝ Էգինա կղզու թագավորը, Զևսի և Էգինայի որդին[3][4]։ Հիշատակվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» ստեղծագործությունների մեջ։ Նրա կինը Էնդեիդան էր՝ Խիրոնի դուստրը։ Նրանից ծնվել են Թելամոնը և Պելեյը։ Պոսեյդոնի և Ապոլլոնի հետ կառուցեց Տրոյայի պատերը։ Հարգված էր օլիմպիական աստվածների կողմից և հաճախ դատավորի դեր էր կատարում նրանց վեճերի համար։ Նրան չէր սիրում միայն Հերան։ Վերջինս նրա կղզի է ուղարկում բազմաթիվ թունավոր օձեր, որոնք սպանում են ամեն շնչավոր արարածի։ Ողջ են մնում միայն Էակոսը և նրա որդիները։ Մահից հետո Հադեսի թագավորությունում դարձել է դատավորներից մեկը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ նա դարձել է ստորերկրյա թագավորության դռնապանը և պահպանում է բանալիները Հադեսից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.