Նեմեսիս (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նեմեսիս (հին հունարեն՝ Νέμεσις), հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը[6][7]։ Նյուկտի[8] և Կրոնի[9] դուստրը (ըստ նախնական տարբերակի) կամ Օկեանի[10] դուստրը, իսկ ըստ որոշ այլ տարբերակների՝ Ֆեմիդայի և Զևսի դուստրը։ Երբեմն համարվել է նաև փերի։ Հիշատակվել է Ոդիսականում, բայց ոչ անձնավորված։
Remove ads

Որոշ առասպելների համաձայն՝ Նեմեսիսը համարվել է Հեղինեի մայրը (հայրը՝ Զևսը)[11]։ Ըստ Ստասինի՝ Նեմեսիսին փորձում էր տիրանալ Զևսը, որը նրան հետապնդում էր թե ցամաքում, թե ջրում, որտեղ[12] և նա դարձավ ձուկ։
Ըստ Եվրիպիդեսի՝ Ափրոդիտեն Զևսի խնդրանքով դառնում է արծիվ և հետապնդում գերագույն աստծուն, որը դարձել էր կարապ[13]։ Նեմեսիսը պաշտպանում է կարապին՝ դնելով ծնկներին, ապա քնում է։ Քնած ժամանակ Զևսը տիրանում է Նեմեսիսին։ Ըստ առասպելի՝ Նեմեսիսը դառնում է սագ և ձու ածում, իսկ կարապին և արծվին Զևսը դարձնում է համաստեղություններ[14]։.
Այդ ձուն հետագայում կամ գտնում է Լեդան, կամ հովիվն է տալիս նրան, կամ էլ լքված է եղել Հերմեսի կողմից։ Այդ ձվից էլ հետագայում սերվել են Հեղինեն և Դիոսկուր եղբայրները։
Առասպելի որոշ տարբերակների համաձայն՝ Զևսը Լեդայի ամուսինն էր, իսկ Նեմեսիսը համարվում է աստվածացած Լեդան (Լեդան մահից հետո դարձել է Նեմեսիս)։ Ըստ առասպելի՝ Նեմեսիսը Ֆեմիդայի և Զևսի դուստրն է։
Նեմեսիսի տաճարը գտնվում է Ռամնուտում, նրա արձանը կերտել է Ֆիդիասը։ Նա պատկերված է սանձող (կշեռք, սանձ), պատժող (թուր կամ մտրակ), արագության (թևեր, ռազմակառք՝ լծված գրիֆներով) գործիքներով։ Նեմեսիսի կշեռքը հաճախ համարվել է Կշեռք համաստեղության նախատիպը։
Նեմեսիսը հիշատակվում է սիրային բանաստեղծություններում, նրան նվիրված են մի շարք օրհներգեր, Կրատինի «Նեմեսիս» կատակերգությունը։
Հին Հռոմում պաշտվում էր բանակի կողմից և համարվում էր գլադիատորների հովանավորը։
Նեմեսիսի անունով է կոչվում Նեմեսիս աստերոիդը՝ բացահայտված 1872 թ., ինչպես նաև Նեմեսիսի Արև գերաստղը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads