From Wikipedia, the free encyclopedia
Եվնոմիա', Էվնոմիա (հին հունարեն՝ Εὐνομία, «օրինականություն»), հին հունական դիցաբանության մեջ հորաներից մեկը, Զևսի և Թեմիսի դուստրը, իրավունքի և օրենսդրության աստվածուհի։ Մուսաների ուղեկիցը։ Նա իր քույրերի՝ Դիկեի և Էյրենեի հետ հետևում էր օրենքների կատարմանը և Օլիմպոսի դարպասի պահապաններն են։ Երբեմն կարող է ընկալվել որպես «Լավագույն կառավարման».հոմանիշ։ Դիցաբանության մեջ գոյութուն ուներ ևս մեկ Եվնոմիա՝ Հերմես և Ափրոդիտեի դուսրտը, բայց պարզ չէ, նրանք նույն աստվածուհիներն են, թե լրիվ տարբեր։
Էվնոմիան իրավունքի և օրենսդրության աստվածուհին էր և պատկանում էր հորաների Երկրորդ Սերնդին, իր քույրեր՝ Դիկե և Էյրենեի հետ միասին։ Լինելով օրենքի և կարգի պահպանության աստվածուհի, պահպանում էր հասարակության կայունությունը, ինչի համար վայելում էր գլխավորապես՝ Աթենք, Արգոս և Օլիմպիա քաղակներում մեծ հարգանք։
Ըստ Պինդարի՝
Էվնոմիա և անպիղծ շատրվան քույր՝ Դիկե, վստահ աջակցում էին քաղաքներին;
և Էյրենե՝ երրորդ քույրը, ով տնօրինում էր մարդկության հարստությունը-- Ֆեմիդայի երեք փառահեղ իմաստուն-խորհրդական դուստրեր[1]։ |
Էվնոմիա, Դիկե և Էյրենե անուները ձևավորում են Հենդիատրիս՝ Կարգ, Արդարություն և Խաղաղություն։
Սպարտայում, Էվնոմիան ընդունվում էր որպես հավասարակշռության գաղափար, սպարտացիների և պերիակացիների միջև։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.