Remove ads
աստվածուհի From Wikipedia, the free encyclopedia
Արտեմիս[2] (հին հունարեն՝ Ἄρτεμις), հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։
Արտեմիս | |
---|---|
Տեսակ | օլիմպիական աստված, հունական դիացաբանության աստված և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Ἄρτεμις |
Այլ մշակույթներում | Անահիտ Դիանա |
Երևի համընկնում է | Դիանա, Անահիտ, Artio?, Լուսին և Awilix? |
Ծննդավայր | Cynthus? |
Հայր | Զևս[1] |
Մայր | Լետո[1] |
Եղբայր | Ապոլլոն |
Քույր/Եղբայր | Ապոլլոն[1] |
Artemis Վիքիպահեստում |
Արտեմիսը Զևսի ու Լետոյի դուստրն է և Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։
Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։ Դեպի Տրոյա հույների արշավի ժամանակ Արտեմիսը հանդարտեցրեց ծովը և կասեցրեց հույների առաջացումը, մինչև որ եկավ գուշակը և ասաց նրանց, որ աստվածուհու սիրտը կարող են գրավել Ագամեմնոնի դուստր Իփիգենյային զոհաբերելու միջոցով։ Ագամեմնոնը մի անգամ խոստացած է եղել աստվածուհուն, որ նրան կզոհաբերի իր ունեցած ամենանվիրական բանը, որն Իփիգենիան էր, սակայն դրժել էր իր խոստումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.