Մանես (Manes), չեխ նկարիչների ընտանիք։
Անտոնին Մանես 1784-1843)
Բնանկարիչ, գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից։ 1800-ական թվականների սկզբին սովորել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ դասավանդել է 1836 թվականից։ Կրել է կլասիցիզմի և ռոմանտիզմի ազդեցությունը։ Գործերից Է՝ «Գրադչանիի տեսարանը» (1821, Քաղաքային թանգարան, Պրահա)։
Որդին՝ Յոզեֆ Մանես (1820-1871)
1835-1845 թվականներին սովորել է Պրահայի, 1843-1848 թվականներին՝ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիաներում։ Սկզբնական շրջանում կրել է նազովրեցիների ազդեցությունը։ Մասնակցել է 1848 թվականի Պրահայի ապստամբությանը։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նկարազարդել գրքեր. նշանավոր է Պրահայի ռատուշայի ժամացույցի թվատախտակի չեխ գյուղացու հերոսականացված, մոնումենտալ պատկերը (յուղաներկ, 1864-1866, այժմ՝ Քաղաքային թանգարանում)։
Եղբայրը՝ Կվիդո Մանես (1828-1880)
1838-1851 թվականներին սովորել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, 1868-1870 թվականներին՝ Դյուսելդորֆում։ Ստեղծել է քաղաքացիների կենցաղը և երեխաների կյանքը պատկերող նկարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 220)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.