Երկրների և տարածքների այբբենական ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ստորև ներկայացված է աշխարհի երկրների այբբենական ցանկը, որը ներառում է 252 երկիր, այդ թվում՝
- 195 անկախ պետություն`
- ՄԱԿ-ի անդամ 193 պետություն,
- 2 դիտորդ․
- Պաղեստին (ձևավորված պետությունը համարվում է Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի տարածքը),
- Սուրբ Աթոռ (persona sui generis կարգավիճակով սուբյեկտ, որին պատկանում է Վատիկանի սեփական օժանդակ ինքնիշխան տարածքը),
- Անորոշ կարգավիճակով պետություններ (11)[1][2][3][4][5][6][7][8]`
- 7 պետություն, որ ՄԱԿ-ի անդամ չեն, բայց պաշտոնապես ճանաչված են ՄԱԿ-ի անդամ 1 կամ մի քանի պետությունների կողմից (Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների ցանկ)․
- 4 պետություն, որ ՄԱԿ-ի անդամ չեն, ՄԱԿ-ի անդամ պետություններից ոչ մեկի կողմից ճանաչված չեն, բայց ճանաչված են մասամբ ճանաչված պետությունների կողմից.
- Ճանաչված պետություն, որի տարածքը օկուպացված է։
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն)։ Որպես 1920 թվականին Փարիզի խաղաղության վեհաժողովի եւ Ազգերի լիգայի կողմից ճանաչված Հայկական կամ Հայաստան պետության շարունակող պետություն։ Պետություն, որը միջազգայնորեն ճանաչված է Փարիզի խաղաղության վեհաժողովի եւ Ազգերի լիգայի կողմից՝ 1920 թվականին, եւ որի սահմանը Թուրքիայի հետ սահմանանշված է 1920 թ․ նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից կայացված Իրավարար վճռով, բայց որի տարածքները օկուպացված են։
- Միջազգային համաձայնագրերով վերապահված հատուկ կարգավիճակով 3 տարածք.
- Մշտական բնակչություն ունեցող 35 կախյալ տարածքներ․
- Ավստրալիայի 3 ներքին տարածքներ՝ Ծննդյան կղզի, Կոկոսյան (Քիլինգ) կղզիներ և Նորֆոլք կղզի,
- Մեծ Բրիտանիայի 3 թագապատկան հողեր՝ Գերնսի, Մեն կղզի և Ջերսի,
- Մեծ Բրիտանիայի 10 անդրծովյան տարածքներ՝ Անգիլիա, Բերմուդյան կղզի (Բերմուդներ), Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Թերքս և Քայքոս կղզիներ, Կայմանյան կղզիներ, Մոնտսերատ, Ջիբրալթար, Սուրբ Հեղինեի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի կղզիներ, Փիթքերն կղզիներ, Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներ,
- Դանիայի 2 տարածքներ (ինքնավար շրջաններ)՝ Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ,
- Նիդերլանդների 3 անդրծովյան (ինքնավար) տարածքներ՝ Արուբա, Կյուրասաո և Սինտ Մաարտեն,
- Նոր Զելանդիայի հետ ասոցացված 2 ինքնավար պետական կազմավորում՝ Կուկի կղզիներ և Նիուե (Սավիջ),
- Նոր Զելանդիայի 1 կախյալ տարածք՝ Տոկելաու,
- ԱՄՆ-ի 5 անդրծովյան տիրապետություն (կցկտուր տարածքներ)՝ Ամերիկյան Սամոա, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, Գուամ, Հյուսիսային Մարիանյան կղզիներ և Պուերտո Ռիկո,
- Ֆրանսիայի 5 անդրծովյան միություն՝ Սեն Մարտեն, Սեն Պիեռ և Միքելոն, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի, Ուոլիս և Ֆուտունա և Ֆրանսիական Պոլինեզիա,
- Ֆրանսիայի 1 հատուկ կարգավիճակով անդրծովյան հատուկ վարչա-տարածքային միավորում՝ Նոր Կալեդոնիա,
- 8 անդրծովյան տարածքներ, որոնք համարվում են համապատասխան պետության անբաժանելի մասը, բայց երբեմն դասվում են առանձին տիրապետությունների կատեգորիային (օրինակ՝ Աշխարհի երկրների համառուսաստանյան դասակարգչով)․
- Նիդերլանդներյի 3 հատուկ (անդրծովյան) համայնք՝ Բոնեյրե, Սաբա կղզի և Սինտ Էվստատիուս,
- Ֆրանսիայի 5 անդրծովյան դեպարտամենտ և շրջան՝ Գվադելուպա, Մայոտ, Մարտինիկա, Ռեյունյոն և Ֆրանսիական Գվիանա։
Այդ ցանկը չի ներառում․
- Մշտական բնակչություն չունեցող 20 կախյալ տարածքներ․
- ԱՄՆ-ի 9 արտաքին փոքր կղզիներ՝ Բեյքերի կղզի, Հաուլենդ կղզի, Միդուեյ կղզի, Նավասա կղզի, Պալմիրա օղակակղզի, Ջարվիս կղզի, Ջոնստոն օղակակղզի, Ուեյք ատոլ, Քինգմեն խութ (երբեմն նշվում են ևս երկու տարածքներ՝ Բախո-Նուևո և Սերանիլյա խրուտները),
- Մեծ Բրիտանիայի 3 անդրծովյան տարածքներ՝ Ակրոտիրի և Դեկելիա, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ, Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ,
- Ավստրալիայի 3 արտաքին տարածքներ՝ Աշմոր և Կարտյե կղզիներ, Մարջանների ծովի կղզիների տարածք, Հերդ և Մաքդոնալդ կղզիներ,
- Նորվեգիայի 3 անկախ տարածքներ՝ Բուվե կղզի, Շպիցբերգեն, Յան-Մայեն,
- Ֆրանսիայի 2 հատուկ կարգավիճակով անդրծովյան հատուկ վարչա-տարածքային միավորումներ՝ Կլիպպերտոն կղզի և Ֆրանսիայի հարավային եւ անտարկտիկական տարածքներ։
- Այլ տարածքներ, որոնք համարվում են պաշտոնապես չճանաչված պետություններ կամ պետական տիրույթներ․
- անդրծովյան 6 տարածքներ, որոնք համարվում են տվյալ պետության անբաժանելի մասը, բայց տարածքային առումով շատ հեռու են պետության հիմնական մասից (մասնավորապես, ընկած են աշխարհի մյուս մասում)․
- ԱՄՆ անդրծովյան նահանգ՝ Հավայի,
- Իսպանիայի 3 տարածք Աֆրիկայում՝ Կանարյան կղզիներ, Սեուտա և Մելիլյա ինքնավար քաղաք-կիսաանկլավները, ինչպես նաև այլ փոքր կղզիներ, որոնք պատկանում են, այսպես կոչված, Իսպանիայի ինքնիշխան տարածքներին − իսպանական տարածքներ Հյուսիսային Աֆրիկայում՝ Միջերկրական ծովի հարավային ափին՝ Մարոկկոյի սահմանին,
- Պորտուգալիայի 2 ինքնավար մարզեր՝ Ասորիշ և Մադեյրա,
- 2 կղզիախումբ, որոնք վիճելի տարածք են մի քանի երկրների համար՝ Սպրաթլի և Պարասելի կղզիներ,
- Անտարկտիկա չեզոք շրջանը, որի կարգավիճակը սահմանվում է Անտարկտիկայի մասին պայմանագիր և որի վրա տարածվում են 7 պետությունների հավակնությունները՝ Արգենտինական Անտարկտիկա (Արգենտինա), Ավստրալիայի անտարկտիկական տարածքներ (Ավստրալիա), Չիլիական Անտարկտիկա (Չիլի), Ադելի երկիր (Ֆրանսիա), Բրիտանիայի անտարկտիկական տարածքներ (Մեծ Բրիտանիա), Ռոսսայի տարածքներ (Նոր Զելանդիա), Մոդ թագուհու երկիր և Պետրոս Մեծի երկիր (Նորվեգիա),
- Իսլամական պետություններ․ իսլամական միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող տարածք, որ հայտարարվել է որպես համաշխարհային խալիֆայություն (կազմակերպության գործունեությունն արգելված է բազմաթիվ պետություններում),
- Մալթայի օրդեն − հատուկ կարգավիճակով պետական կազմավորում։ ՄԱԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ։ 104 պետությունների հետ վարում է դիվանագիտական հարաբերություններ։ Երբեմն դիտարկվում է որպես գաճաճ պետություն,
- Սոմալիլենդ − տարածք աֆրիկական Սոմալի թերակղզու հյուսիսային մասում, փաստացի չի կառավարվում կենտրոնական իշխանության կողմից, բայց ճանաչված էլ չէ ՄԱԿ-ի անդամ պետությունների և մասամբ ճանաչված պետությունների կողմից,
- Կենտրոնական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ (օրինակ՝ Իրաքյան Քուրդիստանը Իրաքում, Վան և Շանը Մյանմայում, Վազիրիստանը Պակիստանում, Ավդալենդը, Ազանիան, Գալմուդուգը, Պունտլենդը և Խաթումոն Սոմալիում, Խալիստանը Հնդկաստանում),
- Վիրտուալ պետություններ։ Օրինակ՝
- Սեբորգա իշխանություն։ Ըստ Սեբորգայի իշխանությունների՝ իրավաբանորեն իրենց տարածքը Իտալիայի մասը չէ։ Սեբորգայի և Իտալիայի միջև հակամարտությունը միայն դեկլարատիվ բնույթ է կրում, ուժերի միջև դատական կամ ուժային բախումներ տեղի չեն ունեցել։
- Սիլենդ − ինքնակառավարվող տարածք, որ ինքնիշխանություն է հռչակել չեզոք ջրերում, ներկայումս համարվում է ինքնիշան Միացյալ թագավորության ծովային ջրերում, բայց որին Միացյալ թագավորությունը չի հավակնում։ Ըստ որոշ աղբյուրների՝ Սիլենդը համապատասխանում է պետությունների իրավունքների և պարտականություների մասին Մոնտևիդեոյի կոնվենցիայով սահմանված պետականության բոլոր չափանիշներին և համարվում է չճանաչված պետություն[20][21][22][23][24]։
- Տավոլարայի թագավորություն,
- Մոլոսսիա։
- Այլ պետությունների տարածքում գտնվող ռազմական և Ռազմածովային բազաներ։
- անդրծովյան 6 տարածքներ, որոնք համարվում են տվյալ պետության անբաժանելի մասը, բայց տարածքային առումով շատ հեռու են պետության հիմնական մասից (մասնավորապես, ընկած են աշխարհի մյուս մասում)․