![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/France_Overseas.svg/langhy-640px-France_Overseas.svg.png&w=640&q=50)
Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ (ֆր.՝ France d'outre-mer)[1], ընդգրկում են Ֆրանսիայի հանրապետությանը պատկանող այն տարծքները, որոնք գտնվում են Մայրցամաքային Ֆրանսիայից (գտնվում է Եվրոպա աշխարհամասում) հեռու։ Այժմ այդ տարածքները կարող են ունենալ հետևյալ կարգավիճակները.
- անդրծովյան դեպարտամենտ և տարածաշրջան (ֆր.՝ Département et région d'outre-mer, հապավումը՝ DOM, հազվադեպ՝ DROM).
- անդրծովյան համայնք (ֆր.՝ collectivité d'outre-mer, հապավումը՝ COM).
- անդրծովյան տարածք վարչատարածքային հատուկ կարգավիճակով (ֆր.՝ collectivité sui generis):
![Ֆրանսիան և նրա անդրծովյան տարածքները](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/France_Overseas.svg/640px-France_Overseas.svg.png)
Ավելի վաղ, երբ դեռևս գոյություն ուներ անդրծովյան տարածքի (ֆր.՝ territoire d’outre-mer) կարգավիճակը, այդ բոլոր տարածքները և դեպարտամենտները ֆրանսերեն հաճախ անվանում էին DOM-TOM (հապավում departements d'outre-mer / territoires d'outre-mer անվանումներից)։
Ֆրանսիայի անդրծովյան տարածքները համարվում են Ֆրանսիական գաղութային կայսրության (16-18-րդ դարեր) հետևանքը։ Այս տարածքները գտնվում են Ամերիկայում, Օվկիանիայում, Հնդկական օվկիանոսում և Անտարկտիդայում և տարբերվում են իրենց վարչական և իրավական համակարգերով։
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 120 369 կմ2 (կամ 552528 կմ2 ներառյալ Ադելի երկիրը)[2], իսկ բնակչությունը 2019 թվականին կազմում էր 2,8 միլիոն մարդ[3]։ Այս տարածքներին բաժին է ընկնում Ֆրանսիայի ընդհանուր տարածքի 17,9 %-ը և բնակչության 4 %-ը։