Ավստրալիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիան կազմված է վեց նահանգներից և մի քանի տարածքներից։ Մայրցամաքային Ավստրալիան կազմված է 5 նահանգներից և 3 տարածքներից, իսկ Թասմանիա կղզին կատարում է 6-րդ նահանգի դերը։ Գումարած դրան կա 6 կղզե տարածքներ, հայտնի են որպես արտաքին տարածքներ, որոնք ընդգրկում են նաև Անտարկտիկայի մի մասը։ Բոլոր նահանգները և երեք արտաքին տարածքներից երկուսը ունեն իրենց սեփական խորհրդարանը և ինքնավարություն։ Մնացած տարածքները գտնվում են դաշնային կառավարության վարչության տակ[1]։