Գվադելուպա
From Wikipedia, the free encyclopedia
Գվադելուպա (ֆր.՝ Guadeloupe), Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Վեսթ Ինդիայում, Կարիբյան ծովի արևելյան մասում։ Տարածքը 1,628 կմ² է։ Կազմի մեջ են մտնում Գվադելուպ գլխավոր կղզին և Մարի Գալանտ, Դեզիբադ, Լը Սենտ, Սեն Բարտելմի, Պտիտ Տեր մանր կղզիներն ու Սեն Մարտեն կղզու հյուսիսային մասը (հարավային մասը պատկանում է Նիդերլանդներին)։
Արագ փաստեր Գվադելուպա, Երկիր ...
| |||||
Ֆրանսերեն Guadeloupe | |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր, Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ և կախյալ տարածքներ | ||||
Մտնում է | Ֆրանսիա | ||||
Վարչկենտրոն | Բաս Տեր | ||||
Ամենաբարձր կետ | Soufrière? | ||||
Բնակչություն | ▲384 315 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Տարածք | 1628 կմ² | ||||
Հիմնադրված է | մարտի 21, 1946 թ. | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հապավում | 🇬🇵 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-971 | ||||
Ինտերնետ-դոմեն | .gp | ||||
Փակել
Հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը, 1493 թվականին։
Գլխավորապես բնակվում են մուլատներ և սևամորթներ։ Տնտեսության հիմքը շաքարեղեգի, բանանի մշակությունն է։ Վարչական կենտրոնը Բաս Տերն է, գլխավոր առևտրական կենտրոնն ու նավահանգիստը՝ Պուենտա-պիտրը։