Գրենլանդիա
From Wikipedia, the free encyclopedia
Գրենլանդիա (գալ.՝ Kalaallit Nunaat, դան․՝ Grønland, թարգմանաբար՝ «կանաչ երկիր»), կղզի-պետություն Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայից հյուսիս-արևելք։ Երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն քկմ տարածք։ Նախկինում հանդիսացել է մայրցամաքի մի մասը, որից անջատվել է նորագույն շարժումների ժամանակ՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմի կոտրատումների հետևանքով։ Գրենլանդիայի հյուսիսային ծայրակետը բևեռից հեռու է 705 կիլոմետր։ Մինչև 1536 թվականը պատկանել է Նորվեգիային, որից հետո անցել է Դանիային։ Բնակչությունը 2013 թվականին կազմել է 61,9 հազար մարդ։ Մայրաքաղաքը Նուուկն (Գոթհաբ) է։ Բնակչության 90 %-ը կազմում են գրենլանդացիները։
Գրենլանդիա Grønland (դան.) Kalaallit Nunaat (գրենլ.) |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Nunarput utoqqarsuanngoravit (գրենլ.) | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Նուուկ (Գոդթաբ) մլն կմ) 64°10′N, 51°44′W | |||
Կառավարում | խորհրդարանական ժողովրդավարական սահմանափակ միապետություն | |||
- | միապետ | Ֆրիդրիխ X | ||
- | գերագույն հանձնակատար | Միկաելա Էնգել | ||
- | վարչապետ | Կուուպիկ Կլեյստ | ||
Ինքնավարություն | Դանիայի Թագավորության սահմաններում | |||
- | Նորվեգական իշխանություն | 1261 թվական | ||
- | Հետադարձ վերականգնվում | 1721 թվական | ||
- | Զիջել է Դանիայի | 1814 թվական հունվարի 14 | ||
- | Ամտի վարչական բաժանման կարգավիճակ | 1953 թվական հունիսի 5 | ||
- | ինքնավարություն | 1979 թվականի մայիսի 1 | ||
- | ինքնավարության խորագում | 2009 թվական հունիսի 21[1] | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2,166,086 մլն կմ կմ² (12-րդ) | ||
- | Ջրային (%) | 83.1 | ||
Բնակչություն | ||||
- | 2012 նախահաշիվը | 56,749[2] | ||
- | Խտություն | 0.027 /կմ² (աշխարհի 241-րդ) /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.122.000.000 | ||
- | Մեկ շնչի հաշվով | $37,517 | ||
ՄՆԶԻ (1998) | 0.927[3] (շատ բարձր) | |||
Արժույթ | Դանիական կրոնա (DKK) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+0 մինչև −4) | |||
Ազգային դոմեն | .gl | |||
Հեռախոսային կոդ | ++299 |
Բնակչության շուրջ 90 %-ը կենտրոնացված է Գրենլանդիայի հարավարևմտյան ափերին, որտեղ էլ գտնվում են խոշոր բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Նուուկը՝ իր 17 հազար բնակչով։ Նուուկում է գտնվում Գրենլանդիայի միակ համալսարանը։ 2009 թվականի հունվարից պետական լեզու է գրենլանդերենը (Էսկիմոսյան լեզու)։
Ափերը ողողում են Գրենլանդական ծովը, Դանիական նեղուցը, Բաֆֆինի ծովը, Լաբրադորի ծովը։